«Գնահատեք ձեր գիտելիքները․ Մաս 1. Մովսես 1–5, Աբրահամ 1–3, Ծնունդ 37, 39, 41», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Գնահատեք ձեր գիտելիքները․ Մաս 1. Մովսես 1–5, Աբրահամ 1–3, Ծնունդ 37, 39, 41», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Հավելված
Գնահատեք ձեր գիտելիքները. Մաս 1
Մովսես 1–5, Աբրահամ 1–3, Ծնունդ 37, 39, 41
Մեր հոգևոր ուսումնառության մասին խորհրդածելը և այն գնահատելը կօգնի մեզ ավելի մոտենալ Փրկչին: Այս գնահատումը կօգնի ձեզ հիշել և գնահատել, թե ինչպես են Մովսես 1–5, Աբրահամ 1–3 և Ծնունդ 37, 39, 41 գլուխների ուսումնասիրության ձեր փորձառություններն օգնել ձեզ աճել հոգևոր առումով և ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին: Գտեք հնարավորություններ՝ կիսվելու ձեր պատասխաններից մի քանիսով ընկերների կամ ընտանիքի անդամների հետ:
Նշում․ նախքան այս գնահատումը կատարելը կարդացեք բոլոր պահանջվող գլուխները․ Մովսես 1–5, Աբրահամ 1–3, Ծնունդ 37; 39; 41։
Ի՞նչ եք սովորում Ինչպե՞ս եք առաջադիմել
Մտածեք այն մասին, թե ինչպես է սերմը դառնում ծաղիկ։
-
Ի՞նչ է անհրաժեշտ սերմին՝ իրականացնելու իր ներուժը։
-
Ինչպե՞ս է Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին նմանվելու գործընթացը նման սերմի՝ ծաղիկ դառնալու գործընթացին։
Մի քանի րոպե տրամադրեք՝ ձեր ուսումնական օրագրում գրելու Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին նմանվելու ձեր առաջադիմության մասին, երբ ուսումնասիրում էիք Հին Կտակարանը։ Մինչ գրում եք, Սուրբ Հոգին կօգնի ձեզ հիշել այն ճշմարտությունները, որոնք սովորել եք։ Հոգին կարող է նաև օգնել ձեզ հասկանալ, թե ինչպես եք աճել հոգևորապես։
Բացատրեք Անկման հետևանքները և Հիսուս Քրիստոսի դերը՝ որպես մեր Քավիչ
Կարևոր է հասկանալ Անկումը՝ որպես Երկնային Հոր ծրագրի մաս և Փրկչի՝ որպես մեր Քավիչի դերը անկման հետևանքներից: Ընտրեք հետևյալ թեմաներից մեկը։ Վերանայեք Մովսես 4․6–13, 22–25, 5․5–12 հատվածները և մտածեք, թե ինչպես կարող եք բացատրել ձեր ընտրած թեման։
-
Ադամի ու Եվայի ընտրությունը հանգեցրեց Անկմանը
-
Անկման հետևանքները Ադամի, Եվայի և Երկնային Հոր բոլոր զավակների համար
-
Ինչպես է Փրկիչը փրկագնում բոլորիս անկման հետևանքներից
Գրի առեք ձեր ուսումնական օրագրում, թե ինչպես կբացատրեիք ձեր ընտրած թեման և փորձեք բացատրել այն ընտանիքի մի անդամի, ընկերոջ կամ ձեր սեմինարիայի ուսուցչին։
Մեծացնենք մեր աստվածային ինքնությունն ու նպատակը իրականացնելու մեր ցանկությունը
Նկարեք մարդու հասարակ պատկեր, որը կխորհրդանշի ձեզ: Այդ նկարի ներսում կամ դրա կողքին գրեք ճշմարտություններ ձեր աստվածային ինքնության մասին, որոնք վերջերս եք սովորել Հին Կտակարանում: Հնարավորության դեպքում անձնավորեք՝ օգտագործելով «ինձ» կամ «ես» բառերը: Օգնության համար օգտագործեք հետևյալ սուրբ գրությունները, որոնք վերջերս եք սովորել․
Ծնունդ 1.26–27
Ապա ընտրեք հետևյալ վարժություններից մեկը՝ կատարելու համար․
Տարբերակ Ա. Նկարագրեք մի քանի հանգամանք, որտեղ այդ ճշմարտությունների իմացությունը կարող է օգնել որևէ մեկին: Բացատրեք, թե յուրաքանչյուր իրավիճակում այդ ճշմարտություններն ինչպես կարող են օգնել:
Տարբերակ Բ. Ավարտեք հետևյալ արտահայտությունները.
Այս ճշմարտությունների իմացությունը կարող է օգնել ինձ, երբ
-
Ես մտածում եմ իմ մասին, որովհետև …
-
Ես բախվում եմ գայթակղության, որովհետև …
-
Ես շփվում եմ ուրիշների հետ, որովհետև …
-
Ես որոշումներ եմ կայացնում, որովհետև …
Մասնակցել Իսրայելի հավաքմանը
Հին Կտակարանում մենք սովորում ենք Իսրայելի տանը տրված Տիրոջ խոստման մասին, որը նաև կոչվում է Աբրահամյան ուխտ։ Կարդացեք Աբրահամ 2․8–11 հատվածները և վերհիշեք, թե ինչ է այս ուխտը։ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը քաջալերել է Եկեղեցու երիտասարդներին օգնել ուրիշներին մտնել Տիրոջ հետ այս ուխտի մեջ։ Դա հայտնի է՝ որպես Իսրայելի հավաքում։ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը ասել է, թե ինչպես կարող ենք մասնակցել դրան․
Ամեն անգամ, երբ մենք ինչ-որ բան ենք անում, որն օգնում է ինչ-որ մեկին վարագույրի այս կամ այն կողմում՝ Աստծո հետ ուխտեր կապելու և դրանք պահելու համար, … մենք օգնում եք հավաքել Իսրայելը («Թող Աստված տնօրինի», Լիահոնա, նոյ. 2020, 92–93):
Մտածեք, թե ինչպես կարող եք ակտիվորեն մասնակցել Իսրայելի հավաքմանը՝ ձեր ուսումնական օրագրում ստեղծելով հետևյալ գծապատկերը։ Յուրաքանչյուր օղակում գրի առեք ձեր մտքերն ու զգացումները:
Շարունակեք խնդրել Սուրբ Հոգու օգնությունը՝ իմանալու, թե դուք ինչպես կարող եք մասնակցել Իսրայելի հավաքմանը։ Թեև գուցե շատ բան չեք արել Իսրայելը հավաքելու համար, դուք կարող եք սկսել հիմա։ Տերը կօրհնի ձեզ և մյուսներին՝ մինչ դուք կատարեք ձեր ծրագիրը։