Սեմինարիա
Վարդապետության սերտում. ինչպես գտնեմ իմ հարցերի պատասխանները. Ակնարկ


«Վարդապետության սերտում. ինչպես գտնեմ իմ հարցերի պատասխանները. Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Վարդապետության սերտում. ինչպես գտնեմ իմ հարցերի պատասխանները. Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Վարդապետության սերտում. ինչպես գտնեմ իմ հարցերի պատասխանները

Վարդապետության սերտում. ինչպես գտնեմ իմ հարցերի պատասխանները

Ակնարկ

Վարդապետության սերտման դասընթացին մասնակցելը կօգնի ուսանողներին կառուցել իրենց հոգևոր հիմքը Հիսուս Քրիստոսի վրա: Վարդապետության սերտման ընթացքում ուսանողները կսովորեն սուրբգրային հիմնական հատվածները, ինչպես նաև կսովորեն և կկիրառեն հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու հետևյալ սկզբունքները․ գործել հավատքով, քննել հասկացությունները և հարցերը հավերժության հեռանկարից և ձգտել մեծացնել հասկացողությունն աստվածային աղբյուրների միջոցով: Այդ սկզբունքները կարող են օգնել նրանց լուծել հարցերը կամ մտահոգությունները՝ պահպանելով հավատքն առ Հիսուս Քրիստոս:

Ժամանակացույցի առաջարկ․ Այս դասերն ուսուցանելու լավագույն ժամանակը կարող է լինել ուսումնական տարվա սկիզբը: Եթե ​​ձեր ուսանողներն արդեն ծանոթ են նախորդ տարիների ընթացքում ուսումնասիրած վարդապետության սերտմանը, կարող եք Դաս 161. «Ամրացրեք ձեր հոգևոր հիմքը»-ը անցկացնել ուսումնական տարվա կեսին։ Այս դասը կարող եք օգտագործել, որպեսզի իրենց ուսումնասիրության ընթացքում հիշեցնեք ուսանողներին վարդապետության ​​սերտման հետ կապված կարևոր հասկացությունները:

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:

Ամրացրեք ձեր հոգևոր հիմքը

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին հասկանալ, թե վարդապետության սերտումն ինչպես կարող է օրհնել իրենց կյանքը և օգնել, որ կառուցեն իրենց հոգևոր հիմքը Հիսուս Քրիստոսի վրա:

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին նախքան դասին գալը կարդալ Հելաման 5․12 հատվածը։ Ուսանողները կարող են փնտրել իրենց հիմքը Հիսուս Քրիստոսի վրա կառուցելու համար խոստացված օրհնությունները:

  • Բովանդակություն ցուցադրման համար․ սցենար՝ դասի սկզբում

  • Տեսանյութ․ «What is Doctrinal Mastery?» (3:56)

Ինչպես փնտրել անձնական հայտնություն իմ հարցերի համար

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին հասկանալ, թե իրենք ինչպես կարող են Սուրբ Հոգու միջոցով առաջնորդություն և հայտնություն ստանալ Երկնային Հորից:

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք Gospel Library հավելվածում կարդալ «Ճանաչել Սուրբ Հոգու հուշումները» նյութը «Հայտնություն» հոդվածում՝ Թեմաներ և հարցեր բաժնում: Կարդալիս ուսանողները կարող են մտածել Երկնային Հորից հայտնություն ստանալու վերաբերյալ իրենց ունեցած հարցերի մասին: Նրանք կարող են իրենց հարցերը բարձրաձայնել դասարանում: Որպես Թեմաներ և հարցեր բաժինն օգտագործելու այլընտրանք՝ ուսանողները կարող են կարդալ Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.10–13 հատվածները և փնտրել, թե ինչ է արել Ջոզեֆ Սմիթը հայտնություն փնտրելու և այն ստանալուն պատրաստվելու համար:

  • Բովանդակություն ցուցադրման համար․ ուսանողներին ուղղված անձնական հարցեր՝ խորհելու համար դասի սկզբում, սմարթֆոնների մասին հարցեր՝ դասի կեսին

  • Առարկաներ ցուցադրման համար. սմարթֆոն կամ սմարթֆոնի նկար

  • Նյութեր․ սմարթֆոնների նկարներ՝ դասի ընթացքում տրամադրված աշխատաթերթից

  • Տեսանյութ․ «Receiving Revelation» (4։17)

Գործել հավատքով՝ պատասխաններ գտնելու համար

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին գործել հավատքով առ Հիսուս Քրիստոս՝ ավետարանի վերաբերյալ իրենց հարցերի պատասխանները փնտրելիս:

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք կրկնել «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի 5–7-րդ պարբերությունները Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթում (2023)։ Նրանք կարող են կիսվել, թե, ըստ իրենց, ինչու են կարևոր մեր գործողությունները՝ ավետարանի վերաբերյալ հարցերի կամ մտահոգությունների պատասխանները փնտրելիս:

  • Նկարներ․ Սարեփթացի կինը, Նեեմանը, Ենովքը

  • Տեսանյութ․ «Act in Faith: The Stonemason» (4:57)

  • Բովանդակություն ցուցադրման համար․ ուսանողները կարող են խորհուրդների վերաբերյալ հրահանգները գտնել դասի «Գործողություններ, որոնք ցույց են տալիս մեր հավատքն առ Հիսուս Քրիստոս» բաժնում

Քննել ավետարանի թեմաները և հարցերը հավերժության հեռանկարից

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին քննել հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարից։

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք ստեղծել առարկայական դաս կամ նմանատիպ որևէ բան, որը կարող է ցույց տալ երևույթներն այլ տեսանկյունից տեսնելու արժեքը: Նրանք կարող են կիսվել իրենց գաղափարներով դասի սկզբում:

  • Նկարներ․ երկու առարկա, որոնք իրական են թվում սահմանափակ հեռանկարից, նույն երկու առարկաները՝ տարբեր հեռանկարներից, որոնք ցույց են տալիս, որ դրանցից մեկն իրական է, իսկ մյուսը՝ ոչ

  • Նյութեր․ թղթեր յուրաքանչյուր ուսանողի համար

  • Տեսանյութ․ «Examining Questions with an Eternal Perspective» (2:56)

Դիմեք աստվածային աղբյուրներին՝ պատասխաններ գտնելու համար

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին ճշմարտություն փնտրել այն աղբյուրներում, որոնք Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը սիրով տրամադրել են մեզ:

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք մտածել, թե որ աղբյուրներին դիմել, երբ հարց են ունենում հետևյալի վերաբերյալ․ տնային առաջադրանք, հետաքրքրություն կամ հոբբի, պատմական իրադարձություններ, Փրկչի ավետարան և Եկեղեցի: Առաջարկեք նրանց խորհել, թե ինչու են իրենք դիմում իրենց նշած աղբյուրներին:

  • Նկարներ․ ոչ իրական և իրական նկարներ՝ դասի սկզբում, Մովսեսը հանդիպում է սատանային

  • Տեսանյութ․ «In Search of Truth» (3։03)

  • Բովանդակություն ցուցադրման համար․ հարց, որը ներկայացված է դասի՝ «Տարբերել ճշմարտությունը կեղծիքից» բաժնի վերջում, երեք կեղծ պնդում, որոնք ներկայացված են դասի «Կիրառեք» բաժնում

  • Նյութեր․ թերթիկ՝ յուրաքանչյուր ուսանողի համար, տարա, որտեղ ուսանողները կարող են դնել իրենց թերթիկները