«Գործել հավատքով՝ պատասխաններ գտնելու համար. Առաջ շարժվել, վստահել Տիրոջը», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Գործել հավատքով՝ պատասխաններ գտնելու համար. Առաջ շարժվել, վստահել Տիրոջը», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Վարդապետության սերտում. Դաս 163
Գործել հավատքով՝ պատասխաններ գտնելու համար
Առաջ շարժվել, վստահել Տիրոջը
Կարող է դժվար լինի սպասել Երկնային Հոր կամքին և ժամանակին՝ ավետարանի վերաբերյալ մեր հարցերի պատասխանները ստանալու համար: Հին Կտակարանի շատ պատմություններ ցույց են տալիս, թե ինչպես էին Աստծո հետևորդներն ընտրություն կատարում, որոնցով դրսևորում էին իրենց հավատքն ու վստահությունը Նրա հանդեպ՝ պատասխաններ փնտրելիս: Այս դասը կօգնի ուսանողներին գործել հավատքով առ Հիսուս Քրիստոս՝ ավետարանի վերաբերյալ իրենց հարցերի պատասխանները փնտրելիս:
Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք կրկնել «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի 5–7-րդ պարբերությունները Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթում (2023)։ Նրանք կարող են կիսվել, թե, ըստ իրենց, ինչու են կարևոր մեր գործողությունները՝ ավետարանի վերաբերյալ հարցերի կամ մտահոգությունների պատասխանները փնտրելիս:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Սպասել Տիրոջը՝ հարցերի պատասխանները ստանալու համար
Հին Կտակարանի մի քանի պատմությունից կարող եք ցուցադրել այն մարդկանց նկարները, որոնք գործել են Տիրոջ հանդեպ հավատքով: Կարող եք ուսանողների փոքր խմբերին հանձնարարել ուսումնասիրել մի հատված սուրբ գրություններից, որը համադրվում է նկարներից մեկի հետ: Կարող եք ընտրել նմանատիպ մի պատմություն․
-
Սարեփթացի հավատարիմ կինը սովի ժամանակ (Գ Թագավորների 17.7–12):
-
Նեեմանը բժշկություն է փնտրում իր բորոտությունից (Դ Թագավորների 5.1–3, 9–10):
-
Ենովքի կանչը՝ քարոզելու ավետարանը (Մովսես 6.26–28, 31):
Ուսանողները կարող են կարդալ պատմության այն հատվածը, որտեղ ներկայացված է դժվար իրավիճակը (վերը նշված են հղումները փակագծերում) և պատասխանել հետևյալ հարցերին: (Դասի ընթացքում ուսանողները կուսումնասիրեն, թե ինչպես են այդ մարդիկ գործել հավատքով:)
-
Ինչպե՞ս էին այդ մարդու հանգամանքները պահանջում հավատք գործադրել առ Տերը:
-
Ի՞նչ մտահոգությունների կամ հանգամանքների կարող են բախվել դեռահասներն այսօր, երբ նրանցից պահանջվի գործել իրենց հավատքով առ Տերը:
Եթե ուսանողների համար օգտակար կլինի նշել ժամանակակից օրինակները, կարող եք ցուցադրել «Act in Faith: The Stonemason» (4:57) տեսանյութը՝ 0:00-1:48 և առաջարկել ուսանողներին փնտրել այն դժվար իրավիճակները, որոնց բախվել են այդ երկու դեռահասը: Կարող եք օգնել ուսանողներին նշել դեռահասներին հետաքրքրող հարցերը: Ուսանողներին առաջարկեք հարցերը գրել գրատախտակի մի կեսին:
4:56Երբ ուսանողները նշեն հարցերից մի քանիսը, առաջարկեք նրանց իրենց ուսումնասիրության օրագրերում պատասխանել հետևյալին:
-
Ե՞րբ եք դուք կամ ձեզ ծանոթ մարդը հարցեր կամ մտահոգություններ ունեցել ավետարանի վերաբերյալ:
-
Ի՞նչ եք արել կամ կարող եք անել՝ Փրկչին մոտ լինելու համար, երբ ունենում եք ավետարանի վերաբերյալ մտահոգություններ կամ հարցեր:
Երկնային Հոր, Հիսուս Քրիստոսի կամ Նրանց ավետարանի վերաբերյալ հարցեր կամ մտահոգություններ ունենալը նորմալ է: Հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու երեք սկզբունքը կարող են օգնել մեզ լուծել դժվար հարցերը կամ մտահոգությունները: Այդ սկզբունքները կարող են օգնել մեզ հասկանալ, թե ինչպես մոտենալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին՝ պատասխաններ փնտրելիս:
Հավատքը գործողության սկզբունք է
Կարող եք կիսվել ուսանողների հետ, որ այսօրվա դասը կկենտրոնանա առաջին սկզբունքի վրա՝ գործել հավատքով: Կարող եք գրատախտակին գրել հետևյալ անավարտ ճշմարտությունը. ավետարանի վերաբերյալ հարցերին կամ մտահոգություններին բախվելիս մենք կարող ենք գործել հավատքով առ Հիսուս Քրիստոս՝ …
Կարող եք գրատախտակին գծել հետևյալ աղյուսակը՝ առաջարկելով ուսանողներին գտնել առնվազն մեկ եղանակ՝ յուրաքանչյուր պարբերությունից թավագիր ճշմարտությունն ավարտելու համար:
Կարդացեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի 5-րդ, 6-րդ և 7-րդ պարբերությունները Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2023)՝ փնտրելով գրատախտակին գրված ճշմարտությունն ավարտելու եղանակները:
|
Ավետարանի վերաբերյալ հարցերին կամ մտահոգություններին բախվելիս մենք կարող ենք հավատքով գործել առ Հիսուս Քրիստոս՝ … | |
|---|---|
|
Պարբերություն 5-րդ | |
|
Պարբերություն 6-րդ | |
|
Պարբերություն 7-րդ |
-
Օգտագործելով յուրաքանչյուր պարբերություն՝ ինչպե՞ս կավարտեիք գրատախտակին գրված ճշմարտությունը։
-
Կա՞ն առ Հիսուս Քրիստոս հավատքով գործելու այլ եղանակներ, որոնք կցանկանայիք ավելացնել այս ցանկին:
Ուսանողները կարող են ավարտել ճշմարտությունը հետևյալ արտահայտություններով.
… շարունակելով պահել պատվիրանները: (պարբերություն 5)
… ապավինելով նրան, ինչն արդեն գիտենք, որ ճշմարիտ է:(պարբերություն 6)
… վստահելով Երկնային Հորը, մինչև կստանանք մեր պատասխանները:(պարբերություն 7)
Կարող եք օգտագործել հետևյալը, որպեսզի ուսանողներին հնարավորություն տաք գնահատելու, թե ըստ իրենց, որքան լավ կարող են օգտագործել այս երեք ճշմարտությունից յուրաքանչյուրը՝ ավետարանի վերաբերյալ իրենց հարցերին կամ մտահոգություններին անդրադառնալու համար:
Երբ հարցեր եք ունենում, մի պահ մտածեք առ Հիսուս Քրիստոս հավատքով գործելու այս եղանակների մասին: Ըստ 1-ից (մի փոքր) մինչև 5-ը (շատ) սանդղակի, որքանո՞վ եք վստահ, որ գործում եք հավատքով առ Փրկիչը այս եղանակներով: Ուշադրություն դարձրեք Հոգու հուշումներին, որոնք կօգնեն մեծացնել ձեր վստահությունն այն ոլորտներում, որտեղ, ըստ ձեզ, կարող եք կատարելագործվել:
Գործողություններ, որոնք ցույց են տալիս մեր հավատքն առ Հիսուս Քրիստոս
Խմբերը կարող են օգտագործել հետևյալ հղումները, որպեսզի շարունակեն ուսումնասիրել դասի սկզբում ներկայացված սուրբգրային պատմությունը՝ փնտրելով, թե մարդն ինչպես կարող է գործել հավատքով առ Տերը:
-
Սարեփթացի հավատարիմ կինը սովի ժամանակ (Գ Թագավորների 17.13–16)
-
Նեեմանը բժշկություն է փնտրում իր բորոտությունից (Դ Թագավորների 5.11–15)
-
Ենովքի կանչը՝ քարոզելու ավետարանը (Մովսես 6․37–39, 7․12–13)
Եթե դասի սկզբում ցուցադրել եք «Act in Faith: The Stonemason» տեսանյութի սկիզբնական հատվածը, կարող եք ցուցադրել դրա վերջին մասը՝ 1:49-4:57: Ուսանողներին առաջարկեք փնտրել, թե ինչպես է Տերը օրհնել դեռահասներին, երբ նրանք գործում էին Իր հանդեպ հավատքով:
Ուսանողների համար օգտակար կլինի կիսվել գաղափարներով, որոնք կարող են օգնել մարդուն գործել հավատքով՝ ավետարանի վերաբերյալ մտահոգություններին կամ հարցերին բախվելիս: Դա անելու եղանակներից մեկն է՝ ցուցադրել հետևյալ հրահանգները:
Պատկերացրեք, որ ձեզ առաջարկել են խորհուրդներ տալ մի մարդու, որը հարցեր կամ մտահոգություններ ունի ավետարանի վերաբերյալ: Ավարտելու համար ընտրեք հետևյալ կետերից առնվազն երկուսը.
-
Նշեք, թե ինչպես կարող էր այդ մարդը գործել հավատքով առ Հիսուս Քրիստոս՝ պատասխանելով հետևյալ հարցերին.
-
Ո՞ր պատվիրանները նա կարող էր շարունակել պահել:
-
Ըստ ձեզ, այդ մարդն ի՞նչ գիտեր կամ ինչ էր հիշում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին:
-
Ի՞նչ կարող էր նա անել՝ Նրանց հանդեպ վստահություն ցուցաբերելու համար:
-
-
Գտեք առնվազն մեկ վարդապետության սերտում կամ սուրբգրային մեկ այլ հատված, որը կարող է օգնել այդ մարդուն գործել հավատքով առ Հիսուս Քրիստոս:
-
Գտեք Եկեղեցու ղեկավարի խոսքեր, որոնք կարող են օգնել այդ մարդուն գործել հավատքով առ Հիսուս Քրիստոս:
Բավարար ժամանակ տրամադրելուց հետո ուսանողներին առաջարկեք կիսվել զուգընկերոջ հետ իրենց խորհուրդներով: Կարող եք նաև ուսանողներին հնարավորություն տալ կիսվել իրենց ունեցած փորձառություններով, երբ գործել են Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով՝ ավետարանի վերաբերյալ պատասխաններ կամ օրհնություններ փնտրելիս:
Հավատքով գործելու ծրագիր կազմեք
Ուսանողներին առաջարկեք ծրագիր կազմել՝ գործելու հավատքով առ Հիսուս Քրիստոս, երբ բախվում են ավետարանի վերաբերյալ հարցերին կամ մտահոգություններին: Դա անելու եղանակներից մեկն է՝ կիսվել հետևյալ հուշումներով, որոնց պատասխանները պետք է գրվի իրենց ուսումնասիրության օրագրերում: Եթե ժամանակը թույլ է տալիս, կարող եք առաջարկել պատրաստակամ ուսանողներին կիսվել իրենց գրածով:
-
Այն, ինչը ցանկանում եմ հիշել առ Հիսուս Քրիստոս հավատքով գործելու մասին, նա է ։
-
Այն, ինչը ցանկանում եմ հաջորդ անգամ անել առ Հիսուս Քրիստոս հավատքով գործելու համար, երբ հարցեր կամ մտահոգություններ առաջանան, դա նա է ։