«Դիմեք աստվածային աղբյուրներին՝ պատասխաններ գտնելու համար․ Տիրոջ կողմից սահմանված աղբյուրները», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Դիմեք աստվածային աղբյուրներին՝ պատասխաններ գտնելու համար․ Տիրոջ կողմից սահմանված աղբյուրները», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Վարդապետության սերտում. ինչպես գտնեմ իմ հարցերի պատասխանները. Դաս 165․
Դիմեք աստվածային աղբյուրներին՝ պատասխաններ գտնելու համար
Տիրոջ կողմից սահմանված աղբյուրները
Քանի որ մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ շատերը «չարին ասում են բարի և բարուն՝ չար» (Եսայի 5․20), դժվար է ճանաչել ճշմարտությունը: Այնուամենայնիվ, Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը տրամադրել են անհրաժեշտ օգնությունը: Այս դասը կօգնի ուսանողներին փնտրել ճշմարտությունն այն աղբյուրներում, որոնք Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը սիրով տրամադրել են:
Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք մտածել, թե որ աղբյուրներին դիմել, երբ հարց են ունենում հետևյալի վերաբերյալ․ տնային առաջադրանք, հետաքրքրություն կամ հոբբի, պատմական իրադարձություններ, Փրկչի ավետարան և Եկեղեցի: Առաջարկեք նրանց խորհել, թե ինչու են իրենք դիմում իրենց նշած աղբյուրներին:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Ի՞նչն է իրական
Կարող եք սկսել դասը՝ ցուցադրելով ոչ իրական առարկա կամ նկար: Օրինակ՝ դասի ժամանակ կարող եք ցուցադրել հեծանվորդի և արջի նկարը: Խնդրեք ուսանողներին կիսվել, թե արդյոք իրենք հավատում են, որ նկարն իրական է: Ապա ցուցադրեք իրական նկարը, որտեղ պատկերված է միայն հեծանվորդը:
-
Ե՞րբ եք տեսել կամ կարդացել մի բան, ինչը ձեզ ստիպել է կասկածել՝ արդյոք դա ճշմարիտ է:
-
Ի՞նչը կարող է դժվարացնել մեր օրերում ճանաչել ճշմարտությունը։
Եսայի մարգարեի միջոցով Տերը նախազգուշացրել է մի խնդրի մասին, որին մենք կբախվենք մեր օրերում, որը կդժվարացնի ճանաչել ճշմարտությունը: Կարդացեք Եսայի 5.20 հատվածը՝ փնտրելով, թե ինչ է Տերը ուսուցանել:
-
Ե՞րբ եք տեսել, որ ինչ-որ չար բան կոչվի «լավ» կամ ինչ-որ լավ բան կոչվի «չար»:
Ի հավելումն այս քննարկմանը՝ կարող եք ցուցադրել «In Search of Truth» (3:03) տեսանյութը՝ 0:00-1:27, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։ Կամ կարող եք առաջարկել ուսանողներին կարդալ ստորև բերված խոսքերը, որոնք պարունակում է նմանատիպ ուսմունքներ: Ուսանողներին առաջարկեք փնտրել լրացուցիչ պատճառներ, որոնցով կարող է դժվար լինել ճանաչել ճշմարտությունը:
Որպեսզի օգնի մեզ հասկանալ, որ պետք է զգուշություն ցուցաբերել՝ ճշմարտությունը կեղծիքից տարբերելիս, Առաջին Նախագահության նախագահ Դալլին Հ. Օուքսը բացատրել է.
Մենք ապրում ենք արագ և լայն տարածվող տեղեկությունների դարում։ Սակայն այդ տեղեկություններից ոչ բոլորն են ճշմարիտ։ Մենք պետք է զգույշ լինենք՝ ճշմարտությունը փնտրելիս և դա գտնելու համար անհրաժեշտ աղբյուրներն ընտրելիս։ Մենք չպետք է աշխարհիկ հռչակը կամ իշխանությունը համարենք ճշմարտության որակյալ աղբյուրներ։ Մենք պետք է զգույշ լինենք այն տեղեկությանը կամ խորհրդին վստահելիս, որոնք առաջարկում են ժամանցային աստղերը, հայտնի մարզիկները կամ համացանցի անանուն աղբյուրները: Մասնագիտական ունակությունը մեկ ոլորտում չի կարելի շփոթել մեկ այլ ոլորտում ճշմարտության մասին մասնագիտական ունակության հետ։ («Ճշմարտությունը և ծրագիրը», Լիահոնա, նոյ. 2018, 25)
Տվեք ձեզ հետևյալ հարցերը․
-
Որքանո՞վ եք վստահ ճշմարտությունը ճանաչելու ձեր կարողության մեջ:
-
Ո՞ւմ կարող եք վստահել, որպեսզի ճշգրիտ պատասխաններ ստանաք ավետարանի և Եկեղեցու հետ կապված հարցերի վերաբերյալ:
Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը սիրում են մեզ և ցանկանում են օգնել մեզ հասկանալ, թե ինչն է իրական, ինչը՝ ոչ: Այսօրվա դասի ողջ ընթացքում ուշադրություն դարձրեք Հոգու հուշումներին, որոնք կօգնեն ձեզ հասկանալ, թե ինչ են Նրանք տվել մեզ:
Աստվածային աղբյուրներ
Կարդացեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի 11-րդ և 12-րդ պարբերությունները՝ Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթում, (2023) և նշեք այն ուսմունքները, որոնք, ըստ ձեզ, կարևոր է իմանալ՝ ձեր հարցերի պատասխանները փնտրելիս:
Ուսանողներին առաջարկեք կիսվել զուգընկերոջ հետ իրենց գտածով և, թե ինչու են դա կարևոր համարում:
Ուսանողներին առաջարկեք ամփոփ ներկայացնել իրենց սովորածը դասարանին: Նրանք կարող են կիսվել նմանատիպ ճշմարտություններով․
-
Տերը տվել է մեզ աստվածային աղբյուրներ, որոնք կօգնեն մեզ գտնել պատասխաններ և ուղղորդում։
-
Տերը կօգնի մեզ տարբերել ճշմարտությունը կեղծիքից, եթե մենք դիմենք Նրա աստվածային աղբյուրներին, ներառյալ Սուրբ Հոգուց առաջնորդություն փնտրելուն։
-
Ըստ ձեզ, ինչո՞ւ է կարևոր ապավինել Տիրոջ կողմից սահմանված աղբյուրներին՝ մեր հարցերի պատասխանները փնտրելիս:
Տարբերեք ճշմարտությունը կեղծիքից
Ուսանողներին օրինակ տրամադրելու համար, թե ինչպես է Տերը օգնում մեզ տարբերել ճշմարտությունը կեղծիքից, կարող եք ուսումնասիրել Մովսես 1 գլխում ներկայացված սուրբգրային պատմությունն այն մասին, թե ինչպես է սատանան հանդիպում Մովսեսին։ Կարող եք դասի ընթացքում ցուցադրել սատանան ընդդեմ Մովսեսի նկարը: Ուսանողներին հարցրեք, թե ինչ գիտեն կամ ինչ են հիշում այդ պատմության մասին:
Երբ Մովսեսը խոսեց Աստծո հետ դեմ առ դեմ, սատանան եկավ և փորձեց խաբել Մովսեսին, որպեսզի նա երկրպագի իրեն (տես Մովսես 1.12):
Կարող եք ուսանողներին բաժանել զույգերի: Ուսանողները կարող են անհատապես ուսումնասիրել ստորև բերված հատվածները, ապա կիսվել միմյանց հետ հետևյալ հարցերի իրենց պատասխաններով.
Կարդացեք Մովսես 1.13–16 հատվածները՝ փնտրելով, թե Մովսեսն ինչպես կարողացավ տարբերել սատանային Աստծուց:
-
Ի՞նչ գտաք:
-
Ինչպե՞ս կարող ենք կապել Մովսեսի փորձառությունը մեր կյանքի հետ, երբ աղբյուրներ ենք ընտրում՝ ճշմարտությունը և մեր հարցերի պատասխանները գտնելու համար:
Ուսանողները կարող են տալ նմանատիպ պատասխաններ. մենք կարող ենք բացահայտել ճշմարտությունը՝ անդրադառնալով Աստծո հետ ունեցած մեր փորձառություններին, մենք կարող ենք ապավինել Աստծուն՝ որպես ճշմարտության մեր վերջնական աղբյուրի կամ Աստված կարող է օգնել մեզ տարբերել լույսը խավարից:
Կարող եք ցուցադրել «In Search of Truth» տեսանյութի մնացած մասը՝ 1:27-3:03։ Ուսանողները կարող են փնտրել և կիսվել, թե տեսանյութում ներկայացված մարդիկ որ աղբյուրներից են օգտվել՝ ճշմարտությունը գտնելու համար:
3:3Եթե օգտակար կլինի, կարող եք ցուցադրել հետևյալ հարցը և առաջարկել ուսանողներին գրել իրենց պատասխանները թերթիկի վրա: Ուսանողները կարող են ծալել իրենց թերթիկները և դնել տարայի մեջ: Ապա ուսանողները կարող են հանել դրանք և կարդալ այլ ուսանողների գրած պատասխաններից մի քանիսը։
-
Ինչի՞ համար եք շնորհակալ և ինչը չէիք կարող իմանալ առանց աստվածային աղբյուրների, որոնք Երկնային Հայրը տրամադրել է մեր օրերում: Ինչո՞ւ։
Կիրառեք
Հետևյալ վարժության նպատակն է՝ օգնել ուսանողներին գործնականում կիրառել աստվածային աղբյուրներին դիմելու իրենց կարողությունը՝ գտնելու իրենց հարցերի պատասխանները:
Ուսանողներին բաժանեք զույգերի կամ փոքր խմբերի և ցուցադրեք հետևյալ պնդումները։ Կարող եք հարմարեցնել այդ պնդումները՝ համապատասխանեցնելով դրանք ձեր ուսանողների կարիքներին:
Ընտրեք հետևյալ կեղծ պնդումներից մեկը կամ առաջարկեք ձերը․
-
Կեղծ. իրականում Աստծուն չի հետաքրքրում, թե ինչպես ենք մենք ապրում, քանի դեռ չենք վիրավորում ուրիշներին:
-
Կեղծ․ այս կյանքով ամեն ինչ ավարտվում է: Մենք գոյություն չենք ունեցել նախքան մեր ծնվելը և չենք լինի մահից հետո:
-
Կեղծ․ իրականում մեզ պետք չէ Մորմոնի Գիրքը, քանի որ արդեն ունենք Աստվածաշունչը։
Օգտվելով աստվածային աղբյուրներից, գտեք պնդումներ, որոնք կուղղեն ձեր ընտրած կեղծ պնդումները: Ձեր ուսումնասիրության օրագրում գրեք այն, ինչ գտել եք:
Ստորև տրվում են աստվածային աղբյուրների օրինակներ, որոնք կարող եք օգտագործել.
-
Վարդապետության սերտման հատվածներ, Սուրբ գրքերի ուղեցույց, Թեմաների ուղեցույց կամ սուրբ գրությունների ցանկ
-
Թեմաներ և հարցեր ChurchofJesusChrist.org կայքում
-
Գերագույն համաժողովի ելույթներ
-
Gospel Library հավելված
-
Ձեր ծնողները կամ Եկեղեցու ղեկավարը
Եթե ուսանողներն օգնության կարիք ունենան, կարող եք կիսվել հետևյալ աղբյուրներով՝ որպես օրինակ․
-
Իրականում Աստծուն չի հետաքրքրում, թե ինչպես ենք մենք ապրում, քանի դեռ չենք վիրավորում ուրիշներին: (Ելք 20․3–17, «Պատվիրաններ»՝ Թեմաներ և հարցեր բաժնում)
-
Այս կյանքով ամեն ինչ ավարտվում է: Մենք գոյություն չենք ունեցել նախքան մեր ծնվելը և չենք լինի մահից հետո: (Աբրահամ 3.22–23, Երեմիա 1.4–5, Հոբ 19.25–26, «Փրկության ծրագիր»՝ Թեմաներ և հարցեր բաժնում)
-
Իրականում մեզ պետք չէ Մորմոնի Գիրքը, քանի որ արդեն ունենք Աստվածաշունչը։ (Եզեկիել 37.15–17, 2 Նեփի 29.6–10, «Մորմոնի Գիրք»՝ Թեմաներ և հարցեր բաժնում)
Բավարար ժամանակ տրամադրելուց հետո ուսանողներին առաջարկեք գրատախտակին գրել ճշմարիտ պնդումներ՝ ի հակադրումն յուրաքանչյուր կեղծ պնդմանը:
Ուսանողներին առաջարկեք կիսվել, թե ինչ աղբյուրների են դիմել և ինչ են գտել այդ աղբյուրներում: Ուսանողները կարող են նաև կիսվել, թե ինչ են արել՝ իրենց պատասխանները գտնելու համար:
Դասի ավարտին կարող եք տալ հետևյալ հարցը։ Կարող եք նաև կիսվել ձեր փորձառությամբ կամ վկայությամբ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի աստվածային աղբյուրների մասին:
-
-
Ի՞նչ սովորեցիք այսօր աստվածային աղբյուրների մասին, որոնք Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը սիրով տրամադրել են մեզ: