Սեմինարիա
Սուրբ գրությունների ուսումնասիրության հմտություններ. Ակնարկ


«Սուրբ գրությունների ուսումնասիրության հմտություններ. Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Սուրբ գրությունների ուսումնասիրության հմտություններ. Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Սուրբ գրությունների ուսումնասիրության հմտություններ

Սուրբ գրությունների ուսումնասիրության հմտություններ

Ակնարկ

Սուրբ գրությունները միջոցներ են, որոնք Աստված տվել է մեզ՝ սովորելու Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին: Սակայն կան գործիքներ, որոնք կարող ենք օգտագործել, որպեսզի ավելի արդյունավետ գործադրենք սուրբ գրությունների ուսումնասիրության միջոցով Հիսուս Քրիստոսին ավելի մոտենալու մեր ջանքերը։ Այս դասերը կարող են օգնել ուսանողներին հասկանալ և կիրառել հետևյալ գործիքները. կենտրոնանալ Փրկչի վրա, գտնել ավետարանի ճշմարտությունները, նոթագրել սուրբ գրությունները, հրավիրել Սուրբ Հոգուն և համեմատություններ անել՝ բացահայտելու ենթադրվող ճշմարտությունները:

Ժամանակացույցի առաջարկ․ այս դասերը կարելի է ուսուցանել ցանկացած պահի: Այնուամենայնիվ, կարող է արդյունավետ լինել սուրբ գրությունների ուսումնասիրության հմտությունների մեկ կամ մի քանի դասեր ուսուցանել ուսումնական տարվա սկզբին, այնուհետև մի քանի շաբաթը մեկ այլ հմտություն ներդնել: Դա թույլ կտա ուսանողներին սովորել և կիրառել այս հմտությունները ողջ տարվա ընթացքում:

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:

Կենտրոնացեք Հիսուս Քրիստոսի վրա սուրբ գրություններում

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին կենտրոնանալ Փրկչի վրա՝ սուրբ գրություններն ուսումնասիրելիս:

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք փնտրել գաղափարներ, որոնք սովորել են Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին՝ սուրբ գրությունների իրենց անհատական կամ ընտանեկան ուսումնասիրության ընթացքում: Առաջարկեք ուսանողներին պատրաստ լինել՝ կիսվելու իրենց գտածով:

  • Բովանդակություն ցուցադրման համար․ երեց Քրիստոֆերսոնի խոսքերը, Սեդրաքի, Միսաքի և Աբեդնագովի նկարը կրակի հնոցի մեջ, քայլեր, որոնք կօգնեն կենտրոնանալ Փրկչի վրա սուրբ գրությունների ուսումնասիրության ընթացքում

  • Տեսանյութ․ Դ. Թոդ Քրիստոֆերսոն «The Blessings of Scripture»՝ 10:49–11:21

Գտնել ավետարանի ճշմարտություններ սուրբ գրություններում

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին մեծացնել սուրբ գրություններում ավետարանի ճշմարտությունները գտնելու իրենց կարողությունը, որը կoգնի իրենց ավելի մոտենալ Տիրոջը:

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք իրենց սուրբ գրություններում նշել կամ գրել որևէ բան, որը սովորել են սուրբ գրությունների իրենց անհատական ուսումնասիրության ընթացքում: Ապա նրանք կարող են խնդրել իրենց ընկերոջը կամ ընտանիքի անդամին կարդալ սուրբգրային նույն հատվածը, կիսվել, թե ինչ են սովորել դրանից և համեմատել գաղափարները:

  • Նյութեր․ բերեք բանան կամ որևէ միրգ կեղևով, որը սովորաբար ուտելու ենթակա չէ, կամ ցուցադրեք դրանցից մեկի նկարը

  • Աշխատաթերթ․ «Գտեք ճշմարտություններ սուրբ գրություններում»

  • Բովանդակություն ցուցադրման համար․ ցուցադրեք հարցեր «Բացահայտել ենթադրվող ճշմարտությունները» բաժնի «Սահմանել» ենթաբաժնից, ցուցադրեք հրահանգները նույն բաժնի «Կիրառեք» ենթաբաժնից

Սուրբ գրությունների նոթագրում

Դասի նպատակը․ ուսանողները կսովորեն նոթագրել իրենց սուրբ գրություններն այնպես, որ դա օգնի իրենց ավելի մոտենալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք իրենց ընտանիքի, ծխի կամ ճյուղի մի քանի անդամի հարցնել, թե ինչ օգտակար բաներ են գտել՝ սուրբ գրությունները նշելիս: Ուսանողները պետք է պատրաստ լինեն՝ կիսվելու իրենց սովորածով:

  • Առարկաներ ցուցադրման համար. բերեք սուրբ գրությունների անձնական հավաքածու, իդեալական կլինի բերել սուրբ գրությունների առաջին անձնական հավաքածուն

  • Բովանդակություն ցուցադրման համար․ ցուցադրեք կամ գրատախտակին գրեք սուրբգրային մի հատված (նախընտրելի է Վարդապետության սերտման հատված)

  • Աշխատաթերթ․ «Կիրառեք սուրբ գրությունները նոթագրելու հմտությունը»

  • Տեսանյութեր․ Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «The Blessing of Scripture»՝ 13:51–15:05, «A Marking System That Works for You» (1:56), «Highlighting» (դեռևս հրապարակված չէ), «Note Taking» (դեռևս հրապարակված չէ), «Linking» (դեռևս հրապարակված չէ)

Գործողություններ, որոնք հրավիրում են Սուրբ Հոգուն՝ սուրբ գրություններն ուսումնասիրելիս

Դասի նպատակը․ ուսանողները կկիրառեն հմտություններ, որոնք կհրավիրեն Սուրբ Հոգուն՝ սուրբ գրություններն ուսումնասիրելիս:

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք ստեղծել գաղափարների ցանկ, որը կարող են տալ ընկերոջը՝ օգնելու նրան բարելավել սուրբ գրությունների իր անհատական ուսումնասիրությունը: Նրանք կարող են խնդրել ուրիշներին տրամադրել իրենց գաղափարներ՝ իրենց ցանկում ավելացնելու համար:

  • Նկարներ․ երկու մարդուկի գծապատկեր, որոնք պետք է նկարվեն գրատախտակին

  • Նյութեր․ թերթիկներ բոլոր այն ուսանողների համար, որոնք չունեն օրագիր

  • Տեսանյութ․ երեց Սթիվենսոն, «Հոգու հուշումները»՝ 10:20–10:41, Նախագահ Օուքս, «2.3.1։ I Love My Daily Scripture Study»՝ 0:24–1:08, երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «When Thou Art Converted»՝ 3:25–4:19

  • Բովանդակություն ցուցադրման համար․ «Խորհել սուրբ գրությունների շուրջ» բաժնի «Կիրառեք» ենթաբաժնում ներկայացված հրահանգների չորս կետերը

Համեմատություններ կատարեք

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին համեմատություններ կատարել սուրբ գրություններում՝ բացահայտելու ենթադրվող ճշմարտությունները:

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք ուսումնասիրել Մովսես 4.1–2 հատվածները՝ փնտրելով Հիսուս Քրիստոսի և սատանայի միջև նմանությունները և տարբերությունները: Առաջարկեք նրանց խորհել, թե ինչու կարող է օգտակար լինել սուրբ գրություններում համեմատություններ անելը:

  • Բովանդակություն ցուցադրման համար․ երեք հարց դասի սկզբում, Երկնային խորհրդի նկարը

  • Նյութեր․ բերեք փոքր քանակությամբ շաքար և աղ, կամ ցուցադրեք դրանց նկարը

  • Նկար․ աղի և շաքարի նկար, Երկնային խորհրդի նկարը