Սեմինարիա
Համեմատություններ կատարել. Համեմատություններ կատարեք՝ սուրբ գրությունների ենթադրյալ ճշմարտությունները բացահայտելու համար


«Համեմատություններ կատարել. Համեմատություններ կատարեք՝ սուրբ գրությունների ենթադրյալ ճշմարտությունները բացահայտելու համար», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Համեմատություններ կատարել. Համեմատություններ կատարեք՝ սուրբ գրությունների ենթադրյալ ճշմարտությունները բացահայտելու համար», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Սուրբ գրությունների ուսումնասիրության հմտություններ․ Դաս 170

Համեմատություններ կատարեք

Համեմատություններ կատարեք՝ սուրբ գրությունների ենթադրյալ ճշմարտությունները բացահայտելու համար

Many spirits watch as Jehovah presents his plan to Heavenly Father.

Մի հրեշտակ ասաց Նեփիին, որ սուրբ գրությունները պարունակում են ճշմարտություններ, որոնք «պարզ են և արժեքավոր» (1 Նեփի 13.26): Սակայն, երբեմն կարող է դժվար լինել բացահայտել այդ ճշմարտությունները կամ զգալ սուրբ գրությունների կարևորությունը: Սուրբգրային տարբեր պատմությունների, գաղափարների և մարդկանց միջև համեմատություններ կատարելը հմտություն է, որը կարող է օգնել մեզ բացահայտել Հիսուս Քրիստոսի արժեքավոր ճշմարտությունները և օրհնվել Նրա խոսքերով: Այս դասը կօգնի ուսանողներին համեմատություններ կատարել սուրբ գրություններում՝ բացահայտելու ենթադրյալ ճշմարտությունները:

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք ուսումնասիրել Մովսես 4.1–2 հատվածները՝ փնտրելով Հիսուս Քրիստոսի և սատանայի միջև նմանությունները և տարբերությունները: Առաջարկեք նրանց խորհել, թե ինչու կարող է օգտակար լինել սուրբ գրություններում համեմատություններ անելը:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Շաքար և աղ

Կարող եք դասարան բերել շաքար և աղ և մեկ կամ երկու ուսանողի հնարավորություն տալ մի փոքր ճաշակել յուրաքանչյուրից: Կարող եք նաև ցուցադրել այդ նյութերի հետևյալ նկարը: Որպես այլընտրանք, կարող եք նույն վարժությունը կատարել քաղցր ըմպելիքի հետ՝ օրինակ հյութի, և որևէ դառը հեղուկի, օրինակ՝ քացախի հետ:

Showing the difference of Coarse and Fine Salt
  • Ինչո՞վ են աղն ու շաքարը նման իրար: Ինչո՞վ են դրանք տարբերվում։

  • Աղը շաքարի հետ համեմատելն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ ավելի լավ հասկանալ դրանց նշանակությունը:

Նույն կերպ, համեմատություններ կատարելով սուրբ գրություններում, մենք կարող ենք ավելի հստակորեն հասկանալ և գնահատել Փրկչի արժեքավոր ուսմունքներից շատերը: Կարող ենք ավելի լավ տեսնել, թե Նա ինչպես կօրհնի մեր կյանքը, երբ ապրենք այդ ուսմունքներով:

Սուրբ գրությունների ուսումնասիրության այդ գործիքի մասին սովորելիս ընկալեք Սուրբ Հոգուց ստացած տպավորությունները, որոնք կարող են օգնել ձեզ հասկանալ, թե ինչպես կարող եք սուրբ գրությունների ձեր ուսումնասիրությունն ավելի իմաստալից դարձնել:

Հմտություն․ համեմատություններ կատարեք

Որպեսզի օգնենք ուսանողներին սովորել սուրբ գրությունների ուսումնասիրության այս հմտությունը, այս դասը բաժանեք հետևյալ մասերի․ «Սահմանեք» (սահմանելով հմտությունը), «Մոդել» (ուսանողներին օրինակներ տրամադրելով և ուղղորդելով նրանց այդ հմտության միջոցով) և «Կիրառեք» (ուսանողներին հնարավորություն տալով կիրառել այդ հմտությունը):

Սահմանեք

Կարդացեք կամ ամփոփ ներկայացրեք հետևյալը։

Սուրբ գրություններում համեմատություններ կատարելը նշանակում է նկատել պատմությունների, գաղափարների կամ մարդկանց միջև նմանությունները և տարբերությունները: Այս համեմատությունները կարող են օգնել մեզ բացահայտել ենթադրյալ ճշմարտությունները (ճշմարտություններ, որոնք այլ կերպ չէինք կարող տեսնել): Կարող ենք համեմատություններ կատարել ըստ առանձին հատվածների, գլուխների կամ մի քանի գրքերի:

Տալով ինքներդ ձեզ հետևյալ հարցերը, կարող եք համեմատություններ կատարել սուրբ գրությունների ուսումնասիրության ընթացքում.

Կարող եք ցուցադրել հետևյալ հարցերը։ Ուսանողները կանդրադառնան դրանց ամբողջ դասի ընթացքում:

  • Ինչո՞վ են նման պատմությունները, գաղափարները կամ մարդիկ այս սուրբրային պատմության մեջ: Ինչո՞վ են դրանք տարբերվում։

  • Ի՞նչ կարող եմ սովորել այդ համեմատությունից:

  • Ինչպե՞ս կարող է այս համեմատությունից սովորածն օգնել ինձ այսօր:

  • Ինչպե՞ս կարող իմ սովորածն օգնել ինձ ավելի շատ սիրել կամ հետևել Տիրոջը:

Մոդել

Որպեսզի պատրաստեք ձեր ուսանողներին ինքնուրույն կիրառել այս հմտությունը, օգտակար կլինի նախ ուղղորդել նրանց՝ օգտագործելով սուրբգրային պատմությունը: Կարող եք անել դա՝ օգտագործելով Երկնքի նախաերկրային խորհրդի պատմությունը՝ դիտարկելով Հիսուս Քրիստոսի և սատանայի գործողությունները: Կարող եք օգտագործել այլ պատմություն, օրինակ՝ հետևյալներից մեկը.

  • Մարդիկ Ենովքի ժամանակներում (Մովսես 7.17–19) և մարդիկ Նոյի ժամանակներում (Մովսես 8.28–30)

  • Աբրահամի և Ղովտի ընտրությունը, թե որ երկրում ապրել (Ծնունդ 13.8–13)

Կարող եք ցուցադրել ստորև բերված նկարը և առաջարկել ուսանողներին կիսվել, թե ինչ գիտեն այդ իրադարձության մասին:

Many spirits watch as Jehovah presents his plan to Heavenly Father.

Երկնքի նախաերկրային խորհրդում Երկնային Հայրը ներկայացրեց Իր զավակների փրկության համար Իր ծրագիրը: Նրա ծրագիրը փրկիչ էր պահանջում:

Մտածեք ավելի վաղ ցուցադրված չորս հարցի մասին, և առաջարկեք ուսանողներին հետևյալ հատվածները կարդալիս իրենց պատասխանները գրել ուսումնասիրության օրագրում:

Կարդացեք Մովսես 4.1–2 հատվածները՝ փնտրելով, թե Հիսուս Քրիստոսը և սատանան ինչպես պատասխանեցին Աստծուն:

Ուսանողներին առաջարկեք կիսվել յուրաքանչյուր հարցի վերաբերյալ իրենց պատասխաններով:

Երբ ուսանողները կիսվեն, թե ինչ սովորեցին Փրկչին սատանայի հետ համեմատելուց, կարող են կիսվել հետևյալ ճշմարտություններով.

  • Հիսուս Քրիստոսը խոնարհաբար ձգտում է կատարել Երկնային Հոր կամքը: Սատանան եսասիրաբար փնտրում է իր պատիվն ու փառքը:

  • Երկնային Հայրը ի սկզբանե ընտրել է Հիսուսին՝ որպես աշխարհի Փրկիչ: Սատանան ապստամբել է Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի դեմ:

Կիրառեք

Ուսանողները կարող են կատարել այս վարժությունն անհատապես կամ փոքր խմբերով:

Այս դասի «Լրացուցիչ ուսումնական վարժություններ» բաժինը ներառում է լրացուցիչ տարբերակներ:

Ընտրեք ստորև ներկայացված ուսումնասիրության տարբերակներից մեկը: Օգտագործեք ցուցադրվող հուշումները, որոնք կօգնեն ձեզ համեմատություններ կատարել և բացահայտել կարևոր ճշմարտությունները:

Ուսումնասիրության տարբերակներ․

  1. 12 հետախույզի բերած լուրերը։ Մովսեսը 12 հետախույզ ուղարկեց Քանանի երկիրը, որպեսզի տեսնեն, թե ինչպիսին է այդ երկիրը և մարդիկ (տես Թվեր 13.17–20): Երբ նրանք վերադարձան, 10 հետախույզի բերած լուրերը տարբերվում էին Քաղեբի և Հեսուի (մյուս երկու հետախույզների) բերած լուրերից։ Կարդացեք Թվեր 13.26–33, 14․6–9 հատվածները՝ համեմատելով բերված տարբեր լուրերը։

  2. Սողոմոն թագավորի ժամանակները։ Սողոմոն թագավորն իր հոր՝ Դավթի մահից հետո դարձավ հաջորդ թագավորը։ Սողոմոնի ցանկությունները և Տիրոջ խոստումները ժամանակի ընթացքում փոխվեցին։ Կարդացեք Ա Թագավորների 3.3, 7–12, 11․4–6, 9–11 հատվածները՝ համեմատելով Սողոմոնի ցանկությունները և իր թագավորության սկզբում և վերջին շրջանում իրեն տված Տիրոջ խոստումները։

  3. Իսրայելի հովիվները։ Իր Եզեկիել մարգարեի միջոցով Տերը խորհուրդ տվեց իսրայելացի առաջնորդներին՝ նրանց անվանելով «Իսրայելի հովիվներ» (Եզեկիել 34.2): Կարդացեք Եզեկիել 34.2–6, 11–16 հատվածները՝ համեմատելով Իսրայելի հովիվներին Տիրոջ՝ մեր Բարի Հովվի հետ:

Երբ ուսանողները կատարեն վարժությունը, կարող են կիսվել ցուցադրված հարցերի վերաբերյալ իրենց պատասխաններով մեկ այլ ուսանողի, զույգի կամ խմբի հետ, որն ուսումնասիրել է մեկ այլ պատմություն: Ապա մի քանի ուսանողի առաջարկեք կիսվել դասարանի հետ: Պատրաստակամ ուսանողները կարող են նաև գրատախտակին գրել իրենց գտած ճշմարտությունները և բացատրել, թե ինչու են դրանք կարևոր իրենց համար:

Ստորև բերված են ճշմարտությունների օրինակներ, որոնցով ուսանողները կարող են կիսվել.

  1. Տերը կարող է զորացնել մեզ, եթե մենք դիտարկենք մեր դժվարությունները հավատքով, այլ ոչ թե կասկածանքով:

  2. Տերը կօրհնի մեզ, քանի որ մենք սիրում ենք Նրան ավելի շատ, քան որևէ բան այս աշխարհում:

  3. Մենք ավելի շատ ենք նմանվում Տիրոջը, երբ փնտրում ենք ուրիշներին և հոգ ենք տանում նրանց մասին:

Եթե ​​ժամանակը թույլ տա, կարող եք առաջարկել ուսանողներին շարունակել համեմատություններ կատարել՝ օգտագործելով իրենց նախընտրած պատմությունը կամ սուրբգրային հատվածը: Ապա նրանք կարող են կիսվել, թե ինչ սովորեցին այդ համեմատություններից:

Եզրափակում

Սուրբ գրություններն ուսումնասիրելիս փնտրեք եղանակներ, թե ինչպես կարող եք կիրառել համեմատություններ կատարելու հմտությունը: Օրինակ՝ սխալ որոշում կայացրած մարդու մասին ուսումնասիրելիս մտածեք սուրբ գրություններում նկարագրված մեկ այլ մարդու մասին, որը ճիշտ որոշում է կայացրել: Եթե ​​հանդիպեք Տիրոջ մարգարեներից մեկին, որը մերժվել է, մտածեք, թե արդյոք կարող եք հիշել մեկ այլ դեպք, երբ մարդիկ ընդունում էին Նրա մարգարեներին:

Կարող եք ձեր բացահայտածը գրել ձեր սուրբ գրություններում կամ ուսումնասիրության օրագրում:

  • Այսօրվա ձեր սովորածն ինչպե՞ս կարող է ազդել սուրբ գրությունների ձեր անձնական ուսումնասիրության վրա:

Կարող եք ավարտել դասը ձեր վկայությամբ՝ սուրբ գրությունների և դրանցում պարունակվող ճշմարտությունների մասին:

Օգտակար կլինի հետագա դասերի ժամանակ հետևել, թե ինչպես են ձեր ուսանողները կիրառում սուրբ գրությունների ուսումնասիրության այս հմտությունը: