«Ամրացրեք ձեր հոգևոր հիմքը. Վարդապետության սերտման ներածություն», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Ամրացրեք ձեր հոգևոր հիմքը. Վարդապետության սերտման ներածություն», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Վարդապետության սերտում. ինչպես գտնեմ իմ հարցերի պատասխանները. Դաս 161
Ամրացրեք ձեր հոգևոր հիմքը
Վարդապետության սերտման նախաբան
Այն, թե ինչպես ենք մենք հաղթահարում մեր կյանքի դժվարությունները, լուծում հարցերը և մտահոգությունները, կարող է մեզ ավելի մոտեցնել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին կամ ավելի հեռացնել մեզ Նրանցից: Վարդապետության սերտումն առաջարկում է առաջնորդություն, որը կարող է օգնել մեզ արձագանքել նման հանգամանքներում՝ առ Հիսուս Քրիստոս հավատքով և Սուրբ Հոգուց ներշնչված: Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, թե ինչպես կարող է վարդապետության սերտումն օրհնել իրենց կյանքը և օգնել կառուցել իրենց հոգևոր հիմքը Հիսուս Քրիստոսի վրա:
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին նախքան դասին գալը կարդալ Հելաման 5․12 հատվածը։ Ուսանողները կարող են փնտրել իրենց հիմքը Հիսուս Քրիստոսի վրա կառուցելու համար խոստացված օրհնությունները:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Արձագանքել դժվար հասկացվող տեղեկություններին
Դասի սկզբում կարող եք գրատախտակին նկարել երկու մարդուկի գծապատկեր և անվանել դրանք Աննա և Վերոնիկա։ Ցանկության դեպքում ուսանողները կարող են մանրամասներ ներկայացնել յուրաքանչյուր աղջկա մասին, օրինակ՝ ինչով են նրանք սիրում զբաղվել, որտեղ են աշխատում և այլն: Ուշադիր եղեք, որ դասի այս հատվածի համար չափազանց ժամանակ չծախսեք և ստվերում թողնեք սցենարը:
Ցուցադրեք հետևյալ սցենարը: (Նշում․ սցենարը շարունակվում է դասի մյուս հատվածներում։)
Աննան և Վերոնիկան լավ ընկերներ են և երկուսն էլ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ են: Ավագ դպրոց հաճախելուց ի վեր նրանք Եկեղեցու մասին բազմաթիվ տեղեկություններ և կարծիքներ են լսել տարբեր աղբյուրներից: Մի երեկո, իրար հետ ժամանակ անցկացնելիս, Աննան Վերոնիկայի հետ կիսվեց Եկեղեցու մասին համացանցում կարդացած որոշ տեղեկություններով: Աննան ասաց, որ այն, ինչ գտել է, սասանել է իր հավատքը։ Նա զարմացավ՝ լսելով, որ Վերոնիկան տեղյակ է այդ ամենից և հանգիստ է վերաբերվում դրան։ Աննային հետաքրքրում էր, թե ինչպես է Վերոնիկան նման զգացում ունեցել։
-
Ի՞նչ դրական բաներ են տեղի ունենում այս սցենարում՝ չնայած Աննայի մտահոգություններին:
Ուսանողները կարող են նշել, որ դրական բանն այն է, որ Աննան իրեն լավ է զգում, երբ անկեղծորեն հարց է տալիս: Դրական է նաև այն, որ Վերոնիկան կարող է օգնել Աննային:
Ուսանողներին առաջարկեք մտածել, թե արդյոք իրենք երբևէ ունեցել են նույն զգացողությունը, ինչ Աննան: Կարող եք նաև խնդրել նրանց մտածել, թե արդյոք իրենք երբևէ ունեցել են նույն զգացողությունը, ինչ Վերոնիկան, և արդյոք իրենց ընկերը նման հարց է տվել իրենց:
Այսօր վարդապետության սերտման մասին սովորելիս ընկալեք այն ամենը, ինչ Սուրբ Հոգին կարող է ուսուցանել ձեզ: Ձգտեք իմանալ, թե ինչպես կարող է վարդապետության սերտումն օգնել ձեզ արձագանքել անսպասելի տեղեկություններին հավատքով առ Հիսուս Քրիստոս և օգնել ուրիշներին անել նույնը:
Կառուցեք ձեր հիմքը Հիսուս Քրիստոսի վրա
Կարդացեք «Վարդապետության սերտման նախաբան» բաժնի առաջին երկու պարբերությունները Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթում (2022)։ Փնտրեք, թե վարդապետության սերտումը նախատեսված է օգնելու մեզ ի՞նչ անել:
-
Ինչպե՞ս կամփոփեիք վարդապետության սերտման նպատակը:
Ի թիվս այլ պատասխանների, օգնեք ուսանողներին նշել հետևյալ ճշմարտությունը. Վարդապետության սերտումն օգնում է մեզ կառուցել մեր հոգևոր հիմքը Հիսուս Քրիստոսի վրա:
Եթե օգտակար կլինի, կարող եք ուսանողներին տալ հետևյալ հարցը։
-
Ի՞նչ է նշանակում կառուցել ձեր հիմքը Հիսուս Քրիստոսի վրա։
Նախքան ուսանողները կկարդան հետևյալ հատվածը, կարող եք գրատախտակին գրել քարը = Հիսուս Քրիստոս։
Կարդացեք Եսայի 28.16 հատվածը՝ փնտրելով, թե ինչպես կարող է մեզ օրհնել Հիսուս Քրիստոսի վրա մեր հիմքի կառուցումը:
Առաջարկեք ուսանողներին նշել «շտապել» արտահայտությունը և բացատրեք, որ այս արտահայտությունը կարող է նշանակել «սասանվել» կամ «խուճապի մատնվել»:
-
Ըստ ձեզ, Հիսուս Քրիստոսի վրա մեր հավատքը կենտրոնացնելն ինչո՞ւ կարող է զերծ պահել մեզ սասանվելուց:
Ուսանողներին առաջարկեք մտովի վերադառնալ սցենարին:
-
Ի՞նչ կարող էր անել Վերոնիկան՝ առ Հիսուս Քրիստոս իր հավատքը կառուցելու և դժվարությունների հանդեպ «անսասան մնալու» համար:
Եթե կարծում եք, որ դա օգտակար կլինի, կարող եք ուսանողներին առաջարկել ուսումնասիրել Հակոբոս 4.6–10 հատվածները՝ փնտրելով, թե ինչ է արել Հակոբը, որպեսզի առ Հիսուս Քրիստոս իր հավատքը չսասանվի: Կարող եք ուսանողների գտածը գրել գրատախտակին՝ Վերոնիկայի գծապատկերի մոտ: Ուսանողներին առաջարկեք նկարագրել, թե ինչպիսին կարող է լինել յուրաքանչյուր գործողություն Վերոնիկայի կյանքում:
Վարդապետության սերտման արդյունքները
Որպեսզի պատրաստեք ուսանողներին՝ հասկանալու վարդապետության սերտման արդյունքները, ձեր խոսքերով կիսվեք սցենարի հաջորդ մասով:
Վերոնիկան մի պահ կանգ առավ՝ փնտրելով, թե ինչպես կիսվել Աննայի հետ այն ամենով, ինչն օգնել է իրեն հավատարիմ մնալ: Նա ցանկանում էր պատմել Հիսուս Քրիստոսի հետ իր հարաբերություններն ամրապնդելու իր կանոնավոր ջանքերի կարևորության մասին: Խորհրդածելով իր ամենօրյա աղոթքի, սուրբ գրություններ կարդալու և եկեղեցում ու սեմինարիային մասնակցելու մասին, նա հասկացավ, որ այդ գործոններից մեկն առանձնահատուկ է:
«Դա վարդապետության սերտումն է»,- վստահ ասաց Վերոնիկան:
Աննան զարմացած նայեց: «Վարդապետության ի՞նչը»:
«Վարդապետության սերտումը: Դա այն է, ինչ մենք անում ենք սեմինարիայում: Դա ինձ շատ օգնեց հաղթահարել դժվար հարցերն ու իրավիճակները՝ միաժամանակ պահելով իմ հավատքն առ Հիսուս Քրիստոս իմ կյանքի կենտրոնում»: Վերոնիկան մանրամասնեց։
Աննայի հետաքրքրությունն ակնհայտ էր։ «Այսպիսով, իրականում ի՞նչ է վարդապետության սերտումը»:
-
Դուք արդեն ի՞նչ գիտեք վարդապետության սերտման մասին:
Եթե ձեր ուսանողներից մի քանիսն արդեն ունեն վարդապետության սերտման փորձառություն սեմինարիայում, առաջարկեք նրանց կիսվել այն ամենով, ինչ արդեն գիտեն:
Եթե ուսանողներն ավելի շատ օգնության կարիք ունենան՝ հասկանալու վարդապետության սերտումը, կարող եք ցուցադրել «What Is Doctrinal Mastery?» տեսանյութը (3:56):
3:56Որպես այլընտրանք, կարող եք ուսանողներին բաժանել զույգերի և հանձնարարել նրանց կարդալ վարդապետության սերտման երկու արդյունքի մասին «Վարդապետության սերտման նախաբան» բաժնում Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթում։
-
Ըստ ձեզ, վարդապետության սերտման արդյունքներն ինչպե՞ս կարող են օգնել Աննային կառուցել իր հիմքը Հիսուս Քրիստոսի վրա։
Ուսանողների պատասխանները կարող եք գրել գրատախտակին՝ Աննայի գծապատկերի մոտ։
Որպեսզի ուսանողներին հնարավորություն տաք ծանոթանալ վարդապետության սերտման սուրբգրային հատվածներին, առաջարկեք նրանց անդրադառնալ Հին Կտակարանի հատվածներին «Դասընթացի՝ վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներ և սուրբ գրությունների հիմնական արտահայտություններ» բաժնում՝ Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթում։
Կարդացեք սուրբգրային մի քանի հիմնական արտահայտություն՝ փնտրելով հատված, որը կարող է օգնել Աննային չսասանվել առ Հիսուս Քրիստոս իր հավատքում:
Ուսանողները կարող են գրել իրենց ընտրած սուրբգրային հղումները գրատախտակին՝ Աննայի գծապատկերի շուրջը: Կարող եք նշել մի քանի հղում և խնդրել ուսանողներին, որոնք գրել են դրանք, կիսվել, թե, ըստ իրենց, դա ինչպես կօգնի Աննային:
Եզրափակում
Ուսանողներին հնարավորություն տվեք նկարագրել վարդապետության սերտումը՝ պատասխանելով հետևյալ հուշմանը:
Պատկերացրեք, որ պատասխանում եք Աննայի հարցին. «Ի՞նչ է վարդապետության սերտումը»: Ձեր օրագրում գրեք վարդապետության սերտման վերաբերյալ ձեր բացատրությունը, և ինչպես այն կարող է օրհնել ձեր կյանքը:
Ուսանողներին հնարավորություն տվեք կիսվելու իրենց գրածով իրենց կողքին նստած ուսանողի կամ ամբողջ դասարանի հետ:
Կարող եք կիսվել ձեր վկայությամբ այն մասին, թե ինչպես կարող է վարդապետության սերտումն օրհնել ուսանողների կյանքը՝ օգնելով նրանց կառուցել իրենց հոգևոր հիմքը Հիսուս Քրիստոսի վրա: