Սեմինարիա
Եսայի 49. «Ես իմ ձեռքերի ափերի մեջ փորագրել եմ քեզ»


«Եսայի 49. «Ես իմ ձեռքերի ափերի մեջ փորագրել եմ քեզ»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Եսայի 49. «Ես իմ ձեռքերի ափերի մեջ փորագրել եմ քեզ»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Եսայի 40–49․ Դաս 121

Եսայի 49

«Ես իմ ձեռքերի ափերի մեջ փորագրել եմ քեզ»

The Christus statue in the Salt Lake North Visitors' Center. The sculpture portrays the resurrected Jesus Christ standing with His arms slightly extended. The wounds of the Crucifixion are visible in the hands, feet and side of the figure. The holdings include details of various parts (such as the hands or feet) of the sculpture.

Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ճանաչում են ձեզ անձամբ և կատարելապես: Սակայն, երբեմն մենք տեսնում ենք մահկանացու կյանքի դժվարությունները և աղաղակում. «Տերն ինձ լքել է» (տես Եսայի 49․14)։ Եսայու խոսքերը վստահեցնում են մեզ, որ Փրկիչը փորագրել է մեզ Իր ձեռքերի ափերի մեջ և երբեք չի լքի կամ չի մոռանա մեզ (տես Եսայի 49․16)։ Այս դասը կօգնի ուսանողներին զգալ, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը սիրում են մեզ և չեն մոռանա մեզ:

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք գալ դասարան՝ խորհելով այն փորձառությունների շուրջ, երբ զգացել են, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը հիշել են իրենց մասին: Նրանք կարող են հարցնել ընտանիքի անդամներից մեկին կամ ընկերոջը, թե երբ են իրենք զգացել, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը հիշում են իրենց:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Տերը հիշում է մեզ

Կարող եք սկսել դասը՝ ցուցադրելով «անմոռուկներ» կոչվող փոքրիկ ծաղիկների նկարը:

Three forget-me-flowers

Նախկինում Առաջին Նախագահությունից նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆն ասել է․

21:43
Official portrait of Elder Dieter F. Uchtdorf of the Quorum of the Twelve Apostles, 2006.Called as Second Counselor in the First Presidency, 3 February 2008.Made official portrait in 2008 replacing portrait taken in 2004.

Երբ երեխա էի, ես սովորություն ունեի նայել այդ փոքրիկ անմոռուկներին: Երբեմն ինձ զգում էի այդ փոքրիկ ծաղկի նման՝ փոքրիկ և անկարևոր: Ես մտածում էի, արդյոք ինձ կմոռանա իմ ընտանիքը կամ իմ Երկնային Հայրը: («Անմոռուկ», Լիահոնա, նոյ. 2011, 122)

  • Ի՞նչ պատճառներով դեռահասը կարող է իրեն մոռացված զգալ մարդկանց կամ Երկնային Հոր կողմից:

  • Ի՞նչ գիտեք արդեն Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին, որով կցանկանայիք կիսվել այն մարդու հետ, որն իրեն մոռացված է զգում:

Նախագահ Ուխդորֆը շարունակում է.

21:43
Official portrait of Elder Dieter F. Uchtdorf of the Quorum of the Twelve Apostles, 2006.Called as Second Counselor in the First Presidency, 3 February 2008.Made official portrait in 2008 replacing portrait taken in 2004.

Տարիներ անց ես հետ եմ նայում այդ փոքրիկ տղային քնքշությամբ և կարեկցանքով: Եվ հիմա ես իսկապես գիտեմ, որ ես երբեք չեմ մոռացվել: Եվ ես գիտեմ մեկ ուրիշ բան: Որպես մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի առաքյալ, ես հռչակում եմ իմ սրտի ողջ հաստատակամությամբ և համոզվածությամբ՝ ոչ էլ դուք եք մոռացված: Դուք մոռացված չեք: («Անմոռուկ», Լիահոնա, նոյ. 2011, 122)

Հետևյալ հարցերին պատասխանելիս խորհեք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ ձեր անձնական փորձառությունների շուրջ.

  • Որքանո՞վ եք վստահ, որ Նրանք ճանաչում և հիշում են ձեզ:

  • Ի՞նչ փորձառություններ եք ունեցել դուք կամ ձեզ ծանոթ մարդը, որն օգնել է ձեզ ավելի լավ հասկանալ, թե որքան լավ են Նրանք ճանաչում և հիշում ձեզ:

Այսօր Եսայի 49 գլուխն ուսումնասիրելիս տպավորություններ փնտրեք Սուրբ Հոգուց, որոնք վկայում են, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը երբեք չեն մոռանա ձեզ:

Տերը չի մոռանա Սիոնը

Կարող եք նշել, որ Եսային երբեմն գրել է այնպես, որ իր խոսքերը կարողանան արտահայտել տարբեր մարդիկ, այդ թվում՝ Փրկիչը, ինքը Եսային, հին ուխտյալ Իսրայելը կամ նույնիսկ ժամանակակից ուխտյալ Իսրայելը: Այս բանաստեղծական ոճի շնորհիվ Եսայու գրվածքները լայնորեն կիրառելի են տարբեր միջավայրերում և հանգամանքներում։ Ահա թե ինչու էր Նեփիի համար հարմար Եսայու խոսքերը նմանեցնել իրեն և իր ժողովրդին (տես 1 Նեփի 19․23

Կարող եք նաև բացատրել ուսանողներին, որ երբ Տերը կանչեց Եսայուն ապաշխարություն քարոզելու, Նա գիտեր, որ Իր ուղերձը լավ չէր ընդունվելու (տես Եսայի 6․9–10)։ Հարցրեք ուսանողներին, թե ինչ են մտածում նման հանձնարարության վերաբերյալ:

Կարդացեք Եսայի 49․4–5 հատվածները՝ խորհելով, թե ինչու էր Եսային այդպես մտածում: Ապա կարդացեք այդ հատվածները՝ խորհելով, թե Աստծո ուխտյալ ժողովուրդն ինչու էր այդպես մտածում:

  • Ի՞նչ են այդ հատվածներն օգնում մեզ հիշել Տիրոջ մասին, նույնիսկ այն ժամանակ, երբ տառապում ենք:

Կարդացեք Եսայի 49․13–16 հատվածները՝ փնտրելով, թե ինչ էր Տերը ցանկանում, որ հասկանար Իր ուխտի ժողովուրդը (Սիոնը):

  • Ինչպե՞ս կամփոփեք այն՝ որպես ճշմարտության հայտարարություն:

Ուսանողները կարող են օգտագործել իրենց անձնական խոսքերը, սակայն օգնեք նրանց հասկանալ հետևյալ ճշմարտությունը․ Տերը սիրում է մեզ և երբեք չի մոռանա կամ չի լքի մեզ:

Երբ ուսանողները պատրաստվեն իրենց օրագրում կատարել հաջորդ վարժությունը, կարող եք ցուցադրել Փրկչի նկարները խաչի վրա և գամերի հետքերը Նրա հարություն առած ձեռքերի վրա:

Christ hanging on a cross at Calvary. Two thieves, also hanging on crosses are at the left and right of Christ. Numerous observers, including Mary, the mother of Christ, Mary Magdalene, other mourners and Roman soldiers are gathered around the crosses. Thunder clouds are gathering in the sky.
Jesus Christ’s hands showing the nail prints from his crucifixion in Jerusalem.

Երբ ուսանողները գրում են, կարող եք նվագարկել հանգիստ, հոգևոր երաժշտություն, որպեսզի հրավիրեք Հոգուն:

Խաչաձև հղում կատարեք կամ կապեք Եսայի 49․16 հատվածը Հովհաննես 19.15–19 և 3 Նեփի 11․10–15 հատվածների հետ։ Դանդաղ կարդացեք այդ հատվածները՝ նշելով բառեր և արտահայտություններ, որոնք օգնում են ձեզ զգալ ձեր հանդեպ ունեցած Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սերը: Փնտրեք ուսմունքներ, որոնք կօգնեն ձեզ հասկանալ, թե ինչու Նրանք չեն մոռանա կամ չեն լքի ձեզ:

Որպեսզի օգնեք ուսանողներին պատկերացնել Հովհաննես 19 և 3 Նեփի 11 գլուխներում իրենց կարդացածը, կարող եք ցուցադրել «Հիսուսը խարազանվում և խաչվում է» 2:31-ից 3:11-ը և «ՀԻսուս Քրիստոսը հայտնվում է տաճարի մոտ | 3 Նեփի 1.1–17» 2:23-ից 4:57-ը տեսանյութերը, որոնք հասանելի են ChurchofJesusChrist.org կայքում։

4:45
5:38

Նա չի մոռանա մեզ

Ձեր օրագրում գրեք մի պարբերություն, որը բացատրում է, թե ինչ են նշանակում ձեզ համար Փրկչի խոսքերը․ «Ես իմ ձեռքերի ափերի մեջ փորագրել եմ [քեզ]» (Եսայի 49․16

սեմինարիայի պատկերակԵրբ սուրբ գրությունների ճշմարտություններն ուսուցանվում են նաև ապրող մարգարեների կողմից, ուսանողներն ավելի հեշտությամբ կարող են տեսնել, թե այդ ուսմունքներն ինչպես են առնչվում իրենց կյանքին այսօր: Հետևյալ աշխատաթերթը մի եղանակ է՝ օգնելու ուսանողներին հաստատել այդ կապերը: (Լրացուցիչ ուսուցում ստանալու համար առաջարկների վերաբերյալ, որոնք կօգնեն կապ հաստատել ուսանողների և մարգարեների խոսքերի միջև, տես «Ուսուցանեք սուրբ գրություններից և վերջին օրերի մարգարեների խոսքերից» դասընթացը՝ Ուսուցիչների կատարելագործման հմտություններ․ Ուսուցանեք վարդապետություն ուսուցողական նյութում)։

սեմինարիայի պատկերակԿարող եք օգտագործել «Ես չեմ մոռանա քեզ» աշխատաթերթը, որպեսզի օգնեք խորացնել ուսանողների հասկացողությունն այն մասին, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը չեն մոռանա իրենց: Կարող եք սենյակում տեղադրել աշխատաթերթի մի քանի կամ բոլոր մեջբերումները և սուրբ գրությունների հղումները:

Այլ օգտակար մեջբերումներ կարող եք գտնել «Օժանդակ նյութեր» բաժնում:

Ուսանողները կարող են հանգիստ շրջել սենյակում՝ կարդալով մեջբերումներից և սուրբ գրություններից մի քանիսը: Նրանք կարող են ավելացնել դրանք իրենց օրագրերում գրած պարբերություններին:

Այս վարժության ընթացքում ուսանողներին խնդրեք գրատախտակին գրել այն, ինչ իրենք սովորել են այսօր դասի ընթացքում: Ուսանողները կարող են կարդալ մյուս ուսանողների գրածները և գաղափարներ ավելացնել իրենց օրագրում:

Կիսվեք ձեր զգացածով

Երբ ուսանողներն ավարտեն ուսումնասիրել աշխատաթերթը, պատրաստակամ ուսանողները կարող են կիսվել, թե ինչն է իրենց համար նշանակալից մեջբերումներում, սուրբ գրություններում և անձնական գաղափարներում:

Դասի ավարտին ուսանողներին առաջարկեք պատասխանել հետևյալ հարցերին զուգընկերոջ հետ, փոքր խմբերով կամ ամբողջ դասարանով:

  • Ի՞նչ եք ցանկանում հիշել այն ամենից, ինչ սովորել և զգացել եք այսօր Եսայի 49 գլուխն ուսումնասիրելիս։

  • Ի՞նչ կարող եք անել, որպեսզի հիշեք, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը երբեք չեն մոռանա ձեզ: