«Եսայի 44–47. «Ինձնից բացի Աստված չկա»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Եսայի 44–47. «Ինձնից բացի Աստված չկա»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Եսայի 40–49․ Դաս 120
Եսայի 44–47
«Ինձնից բացի Աստված չկա»
Ամեն օր մենք բախվում ենք այնպիսի դժվարությունների, որոնք մարտահրավեր են նետում մեր նվիրվածությանը Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Բախվելով նմանատիպ գայթակղությունների՝ Եսայու ժամանակներում որոշ իսրայելացիներ սկսեցին երկրպագել այլ աղբյուրների։ Ի պատասխան՝ Տերը սիրով, բայց հստակորեն զգուշացրեց իսրայելացիներին կեղծ աստվածներին երկրպագելու վերաբերյալ։ Այս դասը կօգնի ուսանողներին Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին իրենց կյանքում դնել բոլորից կամ ամեն ինչից վեր:
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք մտածել, թե ինչ սովորեցին Հին Կտակարանի իրենց ուսումնասիրության ընթացքում: Ապա առաջարկեք նրանց խորհել, թե «Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին իմ սովորածն ինչպե՞ս է մեծացրել Նրանց իմ կյանքում առաջին տեղում դնելու իմ ցանկությունը»:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Երկրպագել հերոսին
Կարող եք սկսեք դասը՝ տալով հետևյալ հարցը։
-
Եթե դուք հարցնեիք մեր տարածքի դեռահասներին, թե ովքեր են նրանց հերոսները, ըստ ձեզ, ո՞ւմ մասին նրանք կպատմեին:
Ապա ուսանողներին առաջարկեք իրենց օրագրերում կատարել հետևյալը։
Կազմեք ձեր անձնական հերոսների ցանկը: Աստղանիշ դրեք այն մարդկանց անվան կողքին, որոնք, ըստ ձեզ, ամենաշատ ազդեցությունն ունեն ձեր կյանքում:
Նախագահող Եպիսկոպոսությունից եպիսկոպոս Վ. Քրիստոֆեր Վադելը կիսվել է հետևյալ խորհրդով մեր հերոսների մասին:
Երբ ես փոքր տղա էի, իմ առաջին հերոսները մարզիկներն էին: Իմ ամենավաղ հիշողությունները բեյսբոլի քարտեր հավաքելն էր՝ բեյսբոլի հիմնական լիգայի նկարներով և վիճակագրությամբ։ «Հերոսների պաշտամունքը» մանկության տարիներին կարող է զվարճալի և անմեղ լինել, օրինակ՝ Հելոուինի համար երեխաները հագնում են իրենց սիրելի սուպերհերոսների հագուստները։ Թեև մենք հիանում և հարգում ենք շատ տաղանդավոր և ուշագրավ տղամարդկանց ու կանանց՝ իրենց կարողությունների և ներդրումների համար, սակայն նրանց հարգանքի աստիճանը, եթե չափից ավելի է խորանում, կարող է հավասարազոր լինել Իսրայելի զավակներին Սինայի անապատում ոսկե հորթին երկրպագելուն: …
Հերոսը այժմ և միշտ Հիսուս Քրիստոսն է, և որևէ բան կամ որևէ մեկը, որ շեղում է մեզ Նրա ուսմունքներից, որոնք գտնվում են սուրբ գրություններում և ապրող մարգարեների խոսքերում, կարող է բացասաբար ազդել ուխտի արահետում մեր առաջընթացի վրա: («Ավելին քան հերոս», Լիահոնա, նոյ. 2023, 90)
-
Ի՞նչն առավել շատ տպավորեց ձեզ եպիսկոպոս Վադելի ուղերձից:
Որպեսզի օգնեք ուսանողներին գնահատել, թե որ տեղում են Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը իրենց կյանքում, կարող եք առաջարկել նրանց վերանայել իրենց հերոսների ցանկը՝ հետևյալ հարցերի շուրջ լուռ խորհելիս:
-
Ձեր ցանկի հերոսներից որևէ մեկը շեղո՞ւմ է ձեզ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին երկրպագելուց:
-
Կա՞ն արդյոք հետաքրքրություններ, գործողություններ կամ առարկաներ, որոնք կարող են ձեզ շեղել Նրանց երկրպագելուց:
Երբ այսօր ուսանողները պատրաստվեն ուսումնասիրել Եսայու ուսմունքները, առաջարկեք նրանց լսել Սուրբ Հոգու տպավորություններն այն մասին, թե ինչպես կարող են իրենց կյանքում առաջին տեղում դնել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:
Ուրիշ Աստված չունենաս
Բացատրեք, որ Իսրայելի որդիները Եսայու ժամանակներում պայքարում էին Տիրոջը իրենց կյանքում առաջին տեղում դնելու համար: Փոխարենը, նրանք օգնության համար դիմեցին կեղծ աստվածներին, օրինակ՝ կուռքերին։
Զուգընկերներին կամ փոքր խմբերին առաջարկեք կարդալ հետևյալ հատվածները և մեկ նախադասությամբ ամփոփել իրենց սովորածը:
Կարդացեք Եսայի 44․6, 8 և 46․9 հատվածները՝ փնտրելով, թե ինչ էր ցանկանում Տերը, որ Իսրայելի որդիները հասկանան, թե ինչի շուրջ պետք է կենտրոնացնեն իրենց երկրպագությունը:
Ուսանողներից մի քանիսին առաջարկեք ամփոփ ներկայացնել այն, ինչ սովորել է իրենց խումբը: Եթե նրանք դա չանեն, օգնեք ուսանողներին նշել հետևյալ ճշմարտությունը. Երկրի վրա ոչ ոք և ոչինչ չի կարող համեմատվել Հիսուս Քրիստոսի հետ:
Ձեր քննարկման ընթացքում կարող եք նշել, որ Եսայի 44․6 հատվածում ներկայացված են Հիսուս Քրիստոսի տիտղոսներից մի քանիսը։ Կարող եք ուսանողներին առաջարկել կիսվել, թե ինչ են ուսուցանում այդ տիտղոսները Հիսուս Քրիստոսի մասին:
Եսայի 44–46 գլուխներում Տերը նկարագրում է իսրայելացիների երկրպագությունը կեղծ աստվածներին։ Նա հիշեցնում է մարդկանց, որ նրանք ստեղծել, երկրպագել և աղոթել են կուռքերին, որոնք պատրաստված են նույն փայտից, որն օգտագործել են կրակ վառելու և ուտելիք պատրաստելու համար: Եվ երբ իսրայելացիներին գերևարեցին, նրանց կենդանիները դժվարությամբ էին քաշում սայլերը՝ բեռնված իրենց ծանր արհեստական կուռքերով։
Կարդացեք Եսայի 44․14–19 և Եսայի 46․1–2 հատվածները՝ փնտրելով հին կուռքերի վերաբերյալ Տիրոջ նկարագրությունը, որոնք վերաբերվում են այն բաներին, որոնցով մարդիկ շեղվում են Տիրոջից մեր օրերում։ (Օգտակար կլինի իմանալ, որ կուռքերից երկուսը, որոնց երկրպագում էին, կոչվում էին Բել և Նեբո։)
-
Ի՞նչ գտաք:
Կարող գրատախտակին եք գրել «Փայտի կո՞ճը երկրպագեմ» արտահայտությունը (Եսայի 44․19)։ Խնդրեք ուսանողներին իրենց բառերով բացատրել, թե ինչ է նշանակում այդ հարցը:
Ապա հարցից ջնջեք «փայտի կո՞ճը» բառակապակցությունը՝ թողնելով «երկրպագեմ » բառը:
Ուսանողներին առաջարկեք գալ գրատախտակի մոտ և ավարտել նախադասությունն այնպես, որ այն կիրառելի լինի ժամանակակից մարդկանց համար:
-
Ինչո՞ւ է վտանգավոր այդ մարդկանց կամ առարկաները վեր դասել Երկնային Հորից և Հիսուս Քրիստոսից:
-
Ինչո՞ւ կարող է դժվար լինել մեր կյանքում միշտ առաջին տեղում դնել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:
Հիսուս Քրիստոսին դրեք առաջին տեղում
Որպեսզի օգնեք ուսանողներին Փրկչին առաջին տեղում դնել իրենց կյանքում, կարող եք գրատախտակի կենտրոնում ցուցադրել դասի սկզբում ներկայացված Հիսուս Քրիստոսի նկարը: Երբ ուսանողները կատարեն հետևյալ վարժությունը, նրանք կարող են նկարի շուրջը գրել այն հատկանիշները, որոնք կգտնեն:
Ուսումնասիրեք հետևյալ հատվածներից առնվազն երկուսը։ Երբ դանդաղ և ուշադիր կարդաք հատվածները, փնտրեք, թե ինչ կարող ենք սովորել Հիսուս Քրիստոսի մասին, որը մեզ վստահություն կտա՝ մեր կյանքում Նրան առաջին տեղում դնելու համար:
-
Եսայի 44․1–4
-
Եսայի 44․21–23
-
Եսայի 44․24–25
-
Եսայի 45․20–22
-
Եսայի 46․3–5
Ուսանողներին խնդրեք գրատախտակին ավելացնել Հիսուս Քրիստոսի ցանկացած այլ հատկանիշ, որի մասին իմացել են իրենց փորձառություններից կամ այլ սուրբ գրություններից:
Որպեսզի օգնեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով Հիսուս Քրիստոսի անզուգական զորության մասին, կարող եք հարցնել հետևյալը։
-
Ինչպե՞ս կարող է Հիսուս Քրիստոսի մասին այս ճշմարտությունների վերաբերյալ հասկացողությունն օգնել այն մարդուն, որը դժվարանում է Նրան առաջին տեղում դնել իր կյանքում:
-
Ի՞նչ փորձառություններ եք ունեցել, որոնք օգնել են ձեզ ձեր կյանքում առաջին տեղում դնել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:
Ծրագրեք առաջին տեղում դնել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին
Որպեսզի օգնեք ուսանողներին ծրագրել իրենց կյանքում լիովին առաջին տեղում դնել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին, կարող եք օգտագործել «Ծրագիր կազմեք» վերնագրով աշխատաթերթը: Խրախուսեք նրանց լսել Սուրբ Հոգուց եկած տպավորությունները, երբ որոշեն, թե ինչ կցանկանան անել՝ իրենց նպատակին հասնելու համար: