«Եսայի 40–43. Աստված մխիթարում է Իր ժողովրդին», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Եսայի 40–43. Աստված մխիթարում է Իր ժողովրդին», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Եսայի 40–49․ Դաս 119
Եսայի 40–43
Աստված մխիթարում է Իր ժողովրդին
Աստված չի լքի Իր ուխտյալ ժողովրդին: Իր Եսայի մարգարեի միջոցով Աստված մխիթարեց նրանց, ովքեր, ի վերջո, գերեվարվեցին Բաբելոնի կողմից: Աստված մեզ՝ Իր ուխտյալ ժողովրդին, այսօր առաջարկում է նույն մխիթարիչ խոսքերը. «Մի վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ» (Եսայի 41․10)։ Այս դասը կօգնի ուսանողներին զգալ Աստծո մխիթարությունը:
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք կարդալ կամ լսել «Աստծո Սրբեր» օրհներգը (Հիմներ և Մանկական երգեր)։ Խնդրեք նրանց նշել մխիթարիչ բառեր կամ արտահայտություններ և գալ դասարան՝ պատրաստ լինելով կիսվելու:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Վախը նոր երևույթ չէ
Կարող եք սկսել դասը՝ ցուցադրելով հետևյալ դիտարկումը և հարցը։ Ուսանողներին առաջարկեք գրել իրենց պատասխանները գրատախտակին:
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռոնալդ Ա․ Ռասբանդը կիսվել է հետևյալ դիտարկումով․
Վախը նոր երևույթ չէ։ Հիսուս Քրիստոսի աշակերտները Գալիլեայի ծովում գիշերվա մթության մեջ վախենում էին «քամուց և ալիքներից» (Մարկոս 4․34)։ Որպես նրա աշակերտներ, մենք նույնպես վախեր ունենք: («Be Not Troubled», Լիահոնա, նոյ․ 2018, 18)
-
Ի՞նչ վախեր կարող են ունենալ ողջ աշխարհի մարդիկ, ներառյալ Հիսուս Քրիստոսի աշակերտները:
Երբ ուսանողները գրեն վախի տեսակները, կիսվեք երեց Ռասբանդի ուղերձով, որտեղ խոսվում է այն վախերի մասին, որոնք նա տեսել է ժամանակակից աշխարհում: Կարող եք դրանցից մի քանիսն ավելացնել գրատախտակին գրված ցանկին:
երեց Ռասբանդը շարունակում է.
Մեր չափահաս երիտասարդները վախենում են պարտավորություններ ստանձնելուց, օրինակ՝ ամուսնությունից: Նորապսակները … կարող են վախենալ երեխաներ ունենալուց ամբարիշտ դարձող աշխարհում: Միսիոներները վախենում են շատ բաներից, հատկապես, անծանոթների հետ խոսելուց: Այրիները վախենում են միայնակ ապրելուց: Դեռահասները վախենում են իրենց հասակակիցների կողմից ընդունված չլինելուց, տարրական դասարանի աշակերտները վախենում են դպրոցի առաջին օրվանից, համալսարանի ուսանողները վախենում են ստուգարքի արդյունքներն իմանալուց: Մենք վախենում ենք ձախողումից, մերժումից, հիասթափությունից և անհայտությունից: Մենք վախենում ենք փոթորիկներից, երկրաշարժերից, հրդեհներից, որոնք կործանում են երկիրն ու մեր կյանքը: Մենք վախենում ենք, երբ մեզ չեն ընտրում, մեկ այլ իրավիճակում վախենում ենք, որ մեզ կընտրեն: Վախենում ենք, որ բավականաչափ լավը չենք լինի, վախենում ենք, որ Տերը մեզ համար օրհնություններ չունի: Մենք վախենում ենք փոփոխությունից և մեր վախերը կարող են վերածվել խուճապի: Արդյո՞ք ես ընդգրկեցի բոլորին: («Be Not Troubled», Լիահոնա, նոյ․ 2018, 18)
-
Ինչպե՞ս կարող են վախերն ազդել մեզ վրա:
Ուսանողներին առաջարկեք խորհել, թե արդյոք նրանք կարող են ունենալ թվարկված վախերից որևէ մեկը կամ մտածել իրենց անձնական վախերի մասին: Կիսվեք հետևյալ համատեքստով՝ օգնելու ուսանողներին տեսնել այն հանգամանքները, որոնք կարող էին վախ առաջացնել իսրայելացիների մոտ:
Եսային մարգարեացել էր Իսրայելին և Հուդային սպասվող գերության և կործանման մասին։ Եսայի 40 գլխից սկսած Աստված ոգեշնչել է Եսայուն, որ հիշատակի հրեաների հեռավոր ապագայի մասին, որոնք պետք է ապրեին գերության մեջ:
-
Ի՞նչ վախեր կամ մտահոգություններ կարող է ունենալ գերության մեջ գտնվող մարդը:
Կարդացեք Եսայի 40․1–2 հատվածները՝ փնտրելով այն ուղերձը, որն Աստված պատվիրել էր Եսայուն՝ փոխանցելու Իր ուխտի ժողովրդին:
-
Աստծո ո՞ր հատկանիշների կամ բնավորության մասին իմացաք այս հատվածներից:
Կիսվեք ձեր վկայությամբ, որ Աստված մխիթարում է Իր ուխտի ժողովրդին մեր օրերում: Կարող եք ցուցադրել հետևյալ նկարը։ Ուսանողները կարող են այդ նկարը կամ դրա նման մի նկար նկարել իրենց օրագրում: Առաջարկեք նրանց նշումներ անել իրենց նկարների վրա՝ ուղեկցող հարցերին պատասխանելու համար:
Վախ Մխիթարություն
-
Ընդհանուր առմամբ, այս սանդղակի որ մասում կտեղադրեիք ներկայիս կյանքի մասին ձեր զգացմունքները:
-
Ո՞ր մասում կտեղադրեիք ապագայի մասին ձեր զգացմունքները:
Ուսումնասիրելիս փնտրեք, թե ինչ է Աստված ուսուցանում, որը կարող է օգնել ձեզ ավելի շատ զգալ Նրա մխիթարությունը։ Եթե կարդում կամ լսում եք ինչ-որ բան, որն, ըստ ձեզ, կարող է մխիթարություն բերել, այդ մտքերը կարող են լինել Սուրբ Հոգուց, որը հաղորդակցվում է ձեզ հետ: Կարող եք այդ պատկերացումները գրել ձեր օրագրում՝ նկարի կողքին:
Աստված մխիթարում է Իր ժողովրդին
Իր ուխտյալ ժողովրդին մխիթարելու համար Աստված ոգեշնչել է Եսայուն շատ բաներ ուսուցանել Իր մասին Եսայի 40–43 գլուխներում։ Դուք հնարավորություն կունենաք նշելու այդ ճշմարտություններից մի քանիսը և մտածել, թե դրանք ինչպես կարող են օգնել մխիթարել մարդուն, որը վախեր ունի:
Ցուցադրեք հետևյալ հրահանգները և բացատրեք, որ ուսանողները հնարավորություն կունենան կատարել այս վարժությունը դասի ընթացքում:
Օգտագործելով մի հատված Եսայու գրքից, ստեղծեք կարճ ուղերձ, որը կարող է մխիթարել վախեր ունեցող մարդուն: Ներառեք հետևյալներից յուրաքանչյուրը.
Քայլ 1․ Բառեր կամ արտահայտություններ հատվածից, որոնք կարող են օգնել մարդուն զգալ Աստծո մխիթարությունը: Ամփոփեք դրանք ճշմարտության մի պարզ դրույթով:
Քայլ 2․ Սուրբ գրություն, օրհներգ կամ Եկեղեցու ղեկավարի ուղերձ՝ հատվածի ուսմունքները հաստատելու համար:
Քայլ 3․ Անձնական փորձառություն կամ ժամանակակից օրինակ, որը ցույց է տալիս, թե Աստծո մասին դա իմանալն ինչպես կարող է մխիթարություն բերել:
Մոդել
Նախքան ուսանողները կկատարեն այս վարժությունը, բացատրեք, որ կարող եք ներկայացնել մոդել՝ օգտագործելով Եսայի 41․10–14 հատվածները։ Այդ քայլերը մոդելավորելու եղանակներից մեկը ներկայացված է ստորև: Շարունակեք ցուցադրել այդ երեք քայլը և յուրաքանչյուր քայլ ցուցադրելիս հստակ եղեք ուսանողների հետ:
Կարդացեք Եսայի 41․10–14 հատվածները՝ փնտրելով Աստծո մխիթարիչ խոսքերն Իր ուխտյալ ժողովրդին: Նշեք, որ որդ բառը հատված 14-ում կարող է նշանակել հեզ և խոնարհ։
Քայլ 1
-
Ըստ ձեզ, ո՞ր բառերը կամ արտահայտությունները կարող են մխիթարիչ լինել: Ինչո՞ւ։
-
Ինչպե՞ս կարող եք ամփոփել դրանք ճշմարտության մեկ պարզ դրույթով:
Ուսանողներն իրենց բառերով կարող են նշել հետևյալը. Մենք չպետք է վախենանք, քանի որ Աստված կլինի Իր ուխտյալ ժողովրդի հետ և կզորացնի նրանց:
Քայլ 2
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այդ ճշմարտությունը, կարող եք ամբողջ դասարանով երգել կամ լսել «How Firm a Foundation» օրհներգը (Hymns—for Home and Church)։ Ուսանողներին առաջարկեք փնտրել և կիսվել բառերով կամ արտահայտություններով, որոնք, ըստ իրենց, մխիթարիչ են: Կախված, թե ինչքան ժամանակ ունեք, կարող եք երգել օրհներգի միայն 3-րդ և 7-րդ տները: Կարող եք նաև առաջարկել ուսանողներին կապել Եսայի 41․10 հատվածն այս օրհներգի 3-րդ տան հետ, որը կարելի է գտնել Gospel Library հավելվածում:
-
Ինչպե՞ս կարող է իմանալը, որ Աստված մեզ հետ կլինի և կզորացնի մեզ, օգնել մեզ, որպեսզի չվախենանք:
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ. Անդերսենը կիսվել է, թե Տիրոջ հետ մեր հարաբերություններն ինչպես կարող է օգնել մեզ չվախենալ.
Մենք չպետք է վախենանք նույնիսկ մեզ շրջապատող աշխարհիկ աճող ազդեցություններից։ Տերը երբեք չի լքի Իր ուխտյալ ժողովրդին: Արդարների համար գոյություն ունի հոգևոր պարգևների և աստվածային առաջնորդության փոխհատուցող զորություն: Սակայն, հոգևոր զորության այս լրացուցիչ օրհնությունը մենք չենք ստանում միայն այն պատճառով, որ այս սերնդի մի մասն ենք: Այն ստանում ենք, երբ ամրացնում ենք մեր հավատքն առ Տեր Հիսուս Քրիստոսը և պահում Նրա պատվիրանները և, երբ սկսում ենք ճանաչել ու սիրել Նրան: (Նիլ Լ․ Անդերսեն «Մոտենալ Փրկչին», Լիահոնա, նոյ. 2022, 73–74)
Քայլ 3
-
Ե՞րբ եք զգացել, որ Աստված ձեզ հետ է կամ զորացրել է ձեզ:
Մխիթարիչ ուղերձներ
Ուսանողներին ժամանակ տրամադրեք՝ պատրաստելու իրենց մխիթարիչ կարճ ուղերձը: Նրանք կարող են անել դա անհատապես կամ զուգընկերոջ հետ:
Ընտրեք հետևյալ հատվածներից մեկը։ Ստեղծեք կարճ ուղերձ, որը կարող է մխիթարել վախեր ունեցող մարդուն: Դա անելու համար հետևեք վերոնշված երեք քայլին:
Եսայի 40․9–11
Եսայի 40.28–31
Եսայի 41․17–20
Եսայի 42․5–7
Եսայի 43․1–2
Եսայի 43․25–26
Երբ ուսանողները պատրաստ լինեն, առաջարկեք նրանց խմբերով կամ ամբողջ դասարանով կիսվել իրենց մխիթարիչ ուղերձներով: Եթե ուսանողներն իրենց ուղերձում ներառեն օրհներգ, առաջարկեք նրանց ընտրել օրհներգի այն տունը, որը կհաստատի այն, ինչով կիսվել են: Երգեք այդ տունը միասին՝ ամբողջ դասարանով: Կարող եք կրկնել դա՝ կախված նրանից, թե որքան ժամանակ ունեք:
Եզրափակում
Ուսանողներին ժամանակ տրամադրեք՝ խորհելու Աստծո մասին իրենց սովորածի շուրջ, որը կարող է նրանց մխիթարել: Հիշեցրեք նրանց, որ այս պատկերացումները կարող են ներշնչված լինել Սուրբ Հոգուց, ով ուսուցանում և վկայում է Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին: Առաջարկեք ուսանողներին գրել իրենց մտքերն իրենց օրագրերում: