«Վարդապետության սերտման վարժություն 8․ Կիրառել վարդապետության սերտման հատվածների ճշմարտությունները և հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Վարդապետության սերտման վարժություն 8․ Կիրառել վարդապետության սերտման հատվածների ճշմարտությունները և հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Եսայի 40–49․ Դաս 122
Վարդապետության սերտման վարժություն 8
Կիրառել վարդապետության սերտման հատվածների ճշմարտությունները և հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները
Վարդապետության սերտումը կարող է օգնել ուսանողներին կառուցել իրենց կյանքը Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի հիմքի վրա: Այս դասը կօգնի ուսանողներին կիրառել վարդապետության սերտման հատվածների ճշմարտությունները և հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու աստվածային սկզբունքները:
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք փնտրել վարդապետության սերտման հատվածները և ընտրել դրանցից երկուսը կամ երեքը, որոնք, ըստ նրանց, կարող են կիրառվել գրեթե ցանկացած իրավիճակում, որին կարող է բախվել դեռահասը:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Վարդապետության սերտման կրկնություն․ Կիրառել
Յուրաքանչյուր ուսանողի տվեք մի թերթիկ։ Առաջարկեք նրանց իրենց թերթիկների վրա հակիրճ նկարագրել դժվարին մի իրավիճակ, որին բախվել է իրենց ծանոթը և այդ թերթիկը դնել զամբյուղի մեջ: Ուսանողներին խնդրեք չներառել անուններ կամ մանրամասներ, որոնք խիստ անձնական են, քանի որ մյուս ուսանողները պետք է կարդան այն, ինչ գրված է իրենց թերթիկի վրա:
Ապա ուսանողներին բաժանեք զույգերի: Զույգերից յուրաքանչյուրին խնդրեք զամբյուղից ընտրել երկու թերթիկ և կատարել ստորև ներկայացված երեք քայլը:
-
Կրկնեք Հին Կտակարանի վարդապետության սերտման հատվածները՝ օգտագործելով Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթի ցանկը (2023)։
-
Քննարկեք, թե տարբեր հատվածներն ինչպես կարող են կիրառվել իրենց թերթիկներում գրված իրավիճակներից առնվազն մեկում: (Կարող եք նաև օգտագործել վարդապետության սերտման հատվածներ սուրբ գրությունների այլ գրքերից:)
-
Կիսվեք, թե այդ հատվածներում պարունակվող ուսմունքների կիրառումն ինչպես կարող է ամրացնել իրենց հարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:
Բավարար ժամանակ տրամադրելուց հետո զույգերին առաջարկեք դասարանի հետ կիսվել իրենց քննարկումներով։
Եթե ուսանողներն օգնության կարիք ունենան իրենց իրավիճակին վերաբերող վարդապետության սերտման հատված գտնելու հարցում, կարող եք առաջարկել նրանց մի հատված, որը կարող է կիրառելի լինել տարբեր իրավիճակներում, օրինակ՝ Առակներ 3․5–6 կամ 2 Նեփի 32․3։
Այս վարժությունը պետք է կատարվի ընդամենը 10–15 րոպեում, որպեսզի դասի մնացած մասի ընթացքում ուսանողները բավարար ժամանակ ունենան սովորել և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները:
Սովորեք և կիրառեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները
Դասի մնացած մասի նպատակն է՝ օգնել ուսանողներին կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները կյանքի իրական իրավիճակներում:
Կարող եք ցուցադրել երիտասարդ կնոջ նկարը և ստորև ներկայացված սցենարը:
Սցենարը կարող է ավելի իրատեսական լինել, եթե ընդգծված մասերը թողնեք դատարկ և ուսանողներին առաջարկեք լրացնել դրանք Եկեղեցու վարդապետությամբ և իրենց կյանքին առնչվող չափանիշներով:
Երբ Ջուլիետան երեխա էր, նա կարծում էր, որ մարդկանց մեծ մասը համաձայն է Հիսուս Քրիստոսի ուսմունքների հետ, որոնք նա սովորել է տանը և եկեղեցում: Հիմա, երբ նա սովորում է ավագ դպրոցում, այլ կարծիք ունի։ Իրեն ծանոթ մարդկանց մեծ մասը, կարծես, համաձայն չէ Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանում ուսուցանվող վարդապետության և չափանիշների հետ:
Օրինակ՝ նրա դասընկերներից շատերը ծաղրում են նրա հավատքն ապրող մարգարեների հանդեպ, նույնիսկ նրա ընկերներից մի քանիսը չեն կարողանում հասկանալ, թե նա ինչու չի մասնակցում բարոյական չափանիշներին չհամապատասխանող միջոցառումներին և զվարճանքներին։
Ձեր աշակերտներից մի քանիսը կարող են վատ վերաբերվել Ջուլիետային: Պատրաստակամ ուանողներին, որոնք հայտնվել են նման իրավիճակում, խնդրեք նկարագրել իրենց զգացողությունները, նաև, թե ինչն է խանգարում իրենց հաղթահարել դրանք: Կարող եք նշել, որ անկախ նրանից` իրենք ունեցել են Ջուլիետայի փորձառության նման փորձառություններ, թե ոչ, սցենարի նպատակն է՝ հնարավորություն տալ նրանց կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները և վարդապետությունը, որոնք սովորել են վերջերս:
Ուսանողներին խնդրեք կրկնել «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի 5–12 պարբերությունների սկզբունքները Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթում` փնտրելով սկզբունքներ, որոնք կարող են օգնել այն մարդուն, որը հայտնվել է Ջուլիետայի իրավիճակում:
Երբ ուսանողներն ավարտեն կրկնությունը, նրանց բավարար ժամանակ տրամադրեք քննարկելու այն սկզբունքները, որոնք, ըստ իրենց, կարող են օգնել Ջուլիետային:
Նրանց քննարկումից ելնելով՝ դասի մնացած մասից ընտրեք բաժիններ, որոնք կարող են օգնել ձեր ուսանողներին ավելի լավ հասկանալ հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները:
Գործեք հավատքով
Կարող եք ցուցադրել հետևյալ հարցերը և առաջարկել ուսանողներին քննարկել իրենց պատասխանները փոքր խմբերով: Շրջեք սենյակում և լսեք նրանց քննարկումները՝ անհրաժեշտության դեպքում ավելացնելով գաղափարներ կամ տալով ուղղություն:
-
Ջուլիետայի իրավիճակն ինչպե՞ս կարող է հնարավորություն տալ նրան ամրացնել իր հավատքն առ Հիսուս Քրիստոս և նվիրվածությունը Նրա Եկեղեցուն:
-
Ի՞նչ գայթակություն կարող է ունենալ նա, որը կարող է նրան հեռացնել Հիսուս Քրիստոսից:
-
Ի՞նչ կառաջարկեիք, որը կօգներ նրան հաղթահարել այդ գայթակղությունները Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով:
Քննեք հասկացությունները և հարցերը հավերժության հեռանկարից
Հետևյալ հրահանգները թույլ են տալիս ուսանողներին կիսվել իրենց գտածով: Սպասեք, մինչև նրանք կատարեն նախորդ քայլը, նախքան կառաջարկեք նրանց կատարել հաջորդ քայլը:
(Բացի 1-ին քայլում պարբերություն 8-ի կրկնությունից՝ Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթում, կարող եք նաև ուսանողներին մի քանի րոպե տրամադրել՝ ուսումնասիրելու «Օգտվեք վստահելի աղբյուրներից» նյութը Փնտրել ձեր հարցերի պատասխանները աղբյուրում՝ [Gospel Library հավելվածի Թեմաներ և հարցեր բաժնում]։)
-
Ձեր օրագրում գրեք մի արտահայտություն «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի պարբերություն 8-ից Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթում, որն, ըստ ձեզ, կարող է օգնել Ջուլիետային և ինչպես կարող է օգնել:
-
Շրջեք սենյակում և փորձեք գտնել մեկ այլ ուսանողի, որն ընտրել է նույն արտահայտությունը, ինչ դուք: Քննարկեք, թե ինչպես այն կարող է օգնել Ջուլիետային:
-
Ձեր օրագրում ավելացրեք նշանակալից գաղափարներ, որոնցով մյուս ուսանողը կիսվել է ձեզ հետ:
-
Կրկին շրջեք սենյակում և գտեք մեկ այլ ուսանողի, որն ընտրել է մեկ այլ արտահայտություն: Կիսվեք ձեր օրագրերում գրված գաղափարներով:
Երբ ուսանողները կատարեն վարժությունը, կարող եք պատրաստակամ ուսանողներին խնդրել կիսվել իրենց դասընկերների ուսուցանած գաղափարներով: Կարող եք նաև առաջարկել նրանց գրել այն տպավորությունները, որոնք կարող են ստանալ իրենց կյանքի ընթացքում:
Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով
Ավելացնելով հետևյալը Ջուլիետայի սցենարին՝ կօգնեք ուսանողներին պատրաստվել քննարկելու այն աղբյուրների կարևորությունը, որոնց մենք դիմում ենք մեր կյանքում:
Քանի որ մարդկանցից շատերը համաձայն չեն նրա հետ, Ջուլիետան սկսում է խորհել, թե արդյոք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում ուսուցանվող վարդապետությունն ու չափանիշներն իսկապես Աստծուց են:
Ուսանողներին առաջարկեք զուգընկերոջ հետ քննարկել հետևյալ հուշումները։
-
Մարդիկ և աղբյուրները, որոնցից Ջուլիետան օգտվում է տեղեկություններ գտնելու համար, կարևոր են, քանի որ …
-
Ես Ջուլիետային խորհուրդ կտայի պատասխաններ փնտրել՝ գնալով …, այլ ոչ թե պատասխաններ փնտրել՝ գնալով …
Երբ զուգընկերներն ավարտեն քննարկումը, պատրաստակամ ուսանողներին առաջարկեք դասարանի հետ կիսվել իրենց քննարկածով։ Կարող եք խնդրել ուսանողներին կիսվել, թե ինչու իրենք պատասխանեցին հենց այդպես: Ուսանողներին օգնեք հասկանալ, որ աղբյուրները, որոնց նրանք դիմում են, կարող են իրենց ավելի մոտեցնել Երկնային Հորը, կամ հեռացնել Նրանից:
Որպեսզի ուսանողները ձգտեն մեծացնել իրենց հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով, զուգընկերները կարող են նաև գտնել և կիսվել վարդապետության սերտման հատվածներով, որոնք կարող են օգնել Ջուլիետային: Օրինակ՝ Հեսու 24․15, Առակներ 3․5–6, Եսայի 5․20, Մատթեոս 5․14–16 և Վարդապետություն և Ուխտեր 6.36։
Անձնական կիրառություն
Կարող եք ավարտել դասը՝ առաջարկելով ուսանողներին իրենց օրագրերում աղոթքով պատասխանել հետևյալ հարցերից մեկին։ Խրախուսեք նրանց խորհելիս և գրելիս ուշադրություն դարձնել Սուրբ Հոգուց ստացած տպավորություններին:
-
Ըստ ձեզ, ի՞նչ կցանկանար Երկնային Հայրը, որ դուք անեիք՝ այսօր ձեր սովորածի կամ զգացածի հիման վրա:
-
Ինչպե՞ս կարող է ձեր կյանքում հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներին հետևելու ընտրությունն ազդել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ ձեր հարաբերությունների վրա: