Սեմինարիա
Եսայի 50–57․ Ակնարկ


«Եսայի 50–57․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Եսայի 50–57․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Եսայի 50–57

Եսայի 50–57

Ակնարկ

Պատճառներից մեկը, որ Եսայու խոսքերը այդքան զորեղ են, Հիսուս Քրիստոսի մասին նրա վկայությունն է: Եսայու ուղերձը հին և ժամանակակից Իսրայելին հետևյալն է․ «ուրախություն և ցնծություն» (Եսայի 51․3)։ Եսայու խոսքերի միջոցով Փրկիչը կրկնել է Իր՝ «Լսե՛ք ինձ» հրավերը (Եսայի 51․1, 4, 7) և խոստացել է մխիթարել Իր ուխի ժողովրդին (Եսայի 51․3, 12, 52․9)։ Եսային մարգարեացել է, որ Նա «վշտերի մարդ էր ու ցավերի ծանոթ» (Եսայի 53․3) որը «մեր հանցանքների համար վիրավորվեց» և «մեր անօրենությունների համար հարվածվեց» (Եսայի 53․5)։ Այնուամենայնիվ, «նրա վերքերով մենք բժշկվեցինք» (Եսայի 53․5)։ Նրանց, ովքեր իրենց «լքված և վշտացած» են զգում (Եսայի 54․6), Քավիչը խոստանում է «հավիտենական բարություն», «ողորմածություն» և «[Իր] խաղաղության ուխտը» (Եսայի 54․8, 10)։ Ինչպես Փրկիչն ինքն է վկայել. «Մեծ են Եսայու խոսքերը» (3 Նեփի 23․1

սեմինարիայի պատկերակՕգնեք ուսանողներին պատասխանատվություն ստանձնել իրենց ուսուցման համար: Երբեմն ուսուցիչները կարծում են, որ անհրաժեշտ է ուսանողներին ասել այն, ինչ նրանք պետք է իմանան: Սակայն, ամենաազդեցիկ բաներից մեկը, որը կարող է անել ուսուցիչը, ուսանողներին օգնելն է՝ պատասխանատվություն ստանձնել իրենց ուսուցման համար: Փրկիչը միշտ եղանակներ էր փնտրում դա անելու համար՝ հարցեր տալով նրանց, ում ուսուցանում էր և հրավիրելով նրանց գործելու: Ավելին իմանալու համար, թե Փրկիչը ինչպես է դա արել, տես «Փրկիչն օգնեց ուրիշներին պատասխանատվություն ստանձնել իրենց ուսման համար» բաժինը (Ուսուցանել Փրկչի ձևով [2022], 24–25) ձեռնարկում։

Որպեսզի տեսնեք, թե ինչպես կարող եք օգնել ձեր ուսանողներին պատասխանատվություն ստանձնել իրենց ուսուցման համար, տես Դաս 123․ «Եսայի 51–52»:

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:

Եսայի 51–52

Դասի նպատակը. օգնել ուսանողներին լսել Փրկչի հրավերները:

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք խորհել այն դիպվածի շուրջ, երբ իրենք կամ իրենց ծանոթը հնազանդվել է Տիրոջ հրավերներին կամ պատվիրաններից մեկին և օրհնվել է: Այս դասը հնարավորություն կտա պատրաստակամ ուսանողներին կիսվել:

  • Բովանդակություն ցուցադրման համար․ այն մարդկանց ցանկը, որոնց ուսանողները կարող են լսել, Իր ուխտի ժողովրդին ուղղված Փրկչի հրավերների և խոստումների աղյուսակ

  • Աշխատաթերթ․ «Տիրոջ հրավերներն ու խոստումներն Իր ուխի ժողովրդին»

Եսայի 53

Դասի նպատակը. օգնել ուսանողներին երախտագիտություն զգալ այն ամենի համար, ինչ Փրկիչը արել է հանուն իրենց՝ Իր Քավության միջոցով:

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք աշխատել՝ մտապահելով Եսայի 53․3–5 հատվածների վարդապետության սերտման հղումը և սուրբգրային հիմնական արտահայտությունը՝ «[Հիսուս Քրիստոսը] մեր ցավերը վերցրեց, մեր վշտերը կրեց»:

  • Աշխատաթերթ․ «Հասկանալ Եսայի 53 գլուխը»

  • Բովանդակություն ցուցադրման համար. դասի սկզբում ցուցադրված հուշումներ և հարցեր մտորելու համար, երեց Դեյվիդ Ա. Բեդնարի ուղերձը

  • Տեսանյութեր․ «Իրենց բեռները հեշտությամբ տանեին» (16:23), դիտել 12:15-13:22, «He Will Give You Help» (4:43)

Եսայի 54

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին զգալ Փրկչի սերն ու նվիրվածությունն իրենց հանդեպ: