Սեմինարիա
Եսայի 53. Հիսուս Քրիստոսը «մեր ցավերը վերցրեց, մեր վշտերը կրեց»


«Եսայի 53. Հիսուս Քրիստոսը «մեր ցավերը վերցրեց, մեր վշտերը կրեց»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Եսայի 53․ Հիսուս Քրիստոսը «մեր ցավերը վերցրեց, մեր վշտերը կրեց»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Եսայի 50–57․ Դաս 124

Եսայի 53

Հիսուս Քրիստոսը «մեր ցավերը վերցրեց, մեր վշտերը կրեց»

Jesus Christ Carries His Cross through the streets on His way to be crucified on Calvary Hill. An angel shows this experience to Nephi after he inquires about Lehi's vision.

Մեր մահկանացու դժվարությունները կարող են ստիպել մեզ խորհել, թե արդյոք որևէ մեկը հասկանում է, թե մենք ինչ ենք զգում, և արդյոք որևէ մեկը կարող է օգնել մեզ: Իր քավիչ զոհաբերության միջոցով Հիսուս Քրիստոսը զգացել է մեր մահկանացու կյանքի բոլոր փորձառությունները: Իր Քավության շնորհիվ Հիսուս Քրիստոսը կարող է օգնել մեզ մեր տառապանքների մեջ: Այս դասը կօգնի ուսանողներին երախտագիտություն զգալ այն ամենի համար, ինչ Փրկիչը արել է հանուն իրենց՝ Իր Քավության միջոցով:

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք աշխատել՝ մտապահելով Եսայի 53․3–5 հատվածների վարդապետության սերտման հղումը և սուրբգրային հիմնական արտահայտությունը՝ «[Հիսուս Քրիստոսը] մեր ցավերը վերցրեց, մեր վշտերը կրեց»:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Կյանքի փորձառությունները

Որպեսզի օգնեք ուսանողներին գիտակցել, թե ինչ է զգացել Հիսուս Քրիստոսը հանուն իրենց՝ Իր Քավության ժամանակ, կարող եք գրատախտակին գրել հետևյալը․ «Ոչ ոք չգիտի, թե ինչ է դա։ Ոչ ոք չի հասկանում»։

  • Ի՞նչ փորձառություններ կարող են ստիպել մարդկանց այդպես մտածել:

Կարող եք ուսանողների պատասխանները գրել գրատախտակին: Ուսանողներից մի քանիսին ժամանակ տրամադրեք կիսվելու համար:

Ապա ցուցադրեք հետևյալ հուշումն ու հարցերը։

Խորհեք հետևյալ հարցերի վերաբերյալ ձեր պատասխանների շուրջ․

  • Ի՞նչ փորձառություններ եմ ունեցել կամ կարող եմ ունենալ, որոնք կարող են ստիպել ինձ այդպես մտածել:

  • Ի՞նչ պետք է անեմ, երբ այդպես եմ մտածում: Ինչո՞ւ։

Խրախուսեք ուսանողներին իրենց ուսումնասիրության ընթացքում հրավիրել Սուրբ Հոգուն, երբ իմանան, թե ինչ է զգացել Փրկիչը, և ինչպես Նա կարող է օգնել իրենց:

Փրկչի Քավությունը

Իր Քավության շնորհիվ Հիսուս Քրիստոսը կատարելապես գիտի և հասկանում է մեր կյանքի փորձառությունները: Եսայի 53 գլխում Եսայի մարգարեն ուսուցանել է Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերության մասին:

վարդապետության սերտման հատվածի պատկերակ Եսայի 53․3–5 հատվածները վարդապետության սերտման հատվածներ են: Առաջարկեք ուսանողներին նշել վարդապետության սերտման հատվածները տարբերակիչ եղանակով, որպեսզի կարողանան հեշտությամբ գտնել դրանք:

Ուսանողները կարող են մխիթարություն գտնել և ամրացնել իրենց հարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ Եսայի 53 գլխի անձնական ուսումնասիրության միջոցով: Հետևյալ վարժությունը մի եղանակ է, որով կարող եք ուսանողներին ուսուցանել Եսայի 53 գլուխը։

Կարդացեք Եսայի 53․1–12 և Ալմա 7․11–13 հատվածները՝ փնտրելով, թե․

  • Ինչ է զգացել Փրկիչը Իր Քավության ժամանակ և

  • Ինչ կարող է Փրկիչը անել ինձ համար Իր Քավության շնորհիվ:

Ձեր օրագրի դատարկ էջի վրա գծեք երկու սյունակ, որպեսզի գրեք այն, ինչ գտնում եք:

Ինչ է զգացել Փրկիչը

Ինչ կարող է անել Փրկիչը ինձ համար

սեմինարիայի պատկերակ Որոշ բառեր և արտահայտություններ Եսայի 53 գլխում կարող են դժվար հասկանալի լինել ուսանողների համար: Եթե այդպես է, ապա կարող եք ցուցադրել «Հասկանալ Եսայի 53 գլուխը» վերնագրով ուղեկցող աշխատաթերթը կամ տրամադրեք այն ուսանողներին, որպեսզի նրանք կարողանան անդրադառնալ դրան ուսումնասիրության ժամանակ: Որպես այլընտրանք, կարող եք առաջարկել ուսանողներին օգտագործել ծանոթագրություններ կամ բառարան՝ պարզաբանելու անծանոթ բառերը կամ արտահայտությունները:

Ալմա 7․12 հատվածն ուսումնասիրելիս ուսանողների համար օգտակար կլինի իմանալ, որ սատարել բառը կարող է նշանակել, թե ինչպես է Փրկիչը հոգ տանում մեր մասին: «Սատարել նշանակում է «շարժվել դեպի»» (Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «He Hath Filled the Hungry with Good Things», Ensign, նոյ. 1997, 66)։

Ուսանողներին ուսումնասիրության համար բավարար ժամանակ տրամադրելուց հետո նրանց բաժանեք փոքր խմբերի: Առաջարկեք նրանց քննարկել և ամփոփել այն, ինչ սովորեցին իրենց ուսումնասիրության ընթացքում։ Խմբերից մի քանիսը կարող են դասարանի հետ կիսվել իրենց ամփոփումներով։ Ուսանողները կարող են նշել հետևյալ ճշմարտությունները.

  • Որպես Իր Քավության մաս, Հիսուս Քրիստոսը իր վրա վերցրեց մեր տխրությունները, ցավերը, հիվանդությունները, չարչարանքները և վշտերը և տառապեց մեր մեղքերի համար:

  • Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության շնորհիվ մենք կարող ենք ներվել և բժշկվել:

Փրկչի Քավությունն ինձ համար է

Մտքում կարդացեք Եսայի 53․3–6 հատվածները, բայց այս անգամ փոխարինեք ձեր անունը, ես կամ իմ բառերը` մեր, մենք կամ մեզ բառերով։

  • Ի՞նչ սովորեցիք կամ ինչ նկատեցիք, որ նախկինում չէիք սովորել կամ նկատել՝ անհատականացնելով այս հատվածները:

Եթե ուսանողների համար օգտակար կլինի լրացուցիչ ուսումնասիրել, թե ինչպես է Փրկիչը Իր Քավության ժամանակ անձամբ զգացել մեր տառապանքը, կարող եք հանձնարարել նրանց ուսումնասիրել երեց Բեդնարի հետևյալ ուղերձը: Կարող եք ցուցադրել երեց Բեդնարի ուղերձը և ուսանողներին առաջարկել այնտեղ փնտրել բառեր կամ արտահայտություններ, որոնք կօգնեն իրենց հասկանալ Փրկչին և Նրա Քավությունը:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է այն մասին, թե որքան խորն էր Փրկչի զոհաբերությունը.

16:23
Elder David A. Bednar, Quorum of the Twelve Apostles official portrait. 2020.

Չկա որևէ ֆիզիկական ցավ, հոգևոր վերք, հոգու տառապանք, սրտի ցավ, թուլություն, տկարություն, որին ես կամ դուք դիմակայել ենք մահկանացու կյանքում, և որը Փրկիչը առաջինը չի կրել: Տկարության պահին մենք, հնարավոր է, բացականչենք. «Ոչ ոք չգիտի, թե ինչ է սա: Ոչ ոք չի հասկանում»: Սակայն Աստծո Որդին կատարելապես գիտի և հասկանում է, քանզի Նա զգացել ու կրել է մեր անհատական բեռները: Եվ Իր անսահման և հավերժական զոհաբերության շնորհիվ (տես Ալմա 34․14) Նա ունի կատարյալ կարեկցանք և կարող է մեկնել մեզ Իր ողորմած ձեռքը: Նա կարող է հասնել, դիպչել, սատարել, բժշկել և ամրացնել մեզ, որ լինենք ավելին, քան երբևէ կարող էինք լինել, և օգնել մեզ անել այն, ինչը մենք երբեք չէինք կարող անել, եթե ապավինեինք միայն մեր սեփական ուժին: («Իրենց բեռները հեշտությամբ տանեին», Լիահոնա, մայիս 2014, 90)

  • Ի՞նչ կասեք այն մարդուն, որը կարծում է, որ ոչ ոք չի հասկանում, թե ինչի միջով է ինքն անցնում: Փորձեք օգտագործել բառեր կամ արտահայտություններ Եսայի 53 գլխից, Ալմա 7․11–13 հատվածներից և երեց Բեդնարի ուղերձից:

Խորհեք Փրկչի Քավության շուրջ

Հետևյալ հարցերը կարող են օգնել ուսանողներին խորհել Փրկչի Քավության համար ունեցած իրենց երախտագիտության մասին: Օգնեք ուսանողներին պատասխանել հարցերին՝ տրամադրելով նրանց մի քանի րոպե՝ մտածելու կամ իրենց պատասխանները գրելու համար:

Ուսանողներին խորհելու համար ժամանակ տրամադրելը կարող է օգնել նրանց մտածել Հիսուս Քրիստոսի հետ իրենց հարաբերությունների մասին: Կարող եք նվագարկել հանգիստ, հոգևոր երաժշտություն, երբ ուսանողները խորհում են իրենց մտքերի շուրջ կամ գրում են դրանք:

Օգտագործելով այն, ինչ սովորեցիք այսօր Փրկչի և Նրա Քավության մասին, ինչպե՞ս կպատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ինչո՞ւ է Հիսուս Քրիստոսը այն լավագույն անձը, ում կարելի է դիմել, երբ տխրության, վշտի կամ ցավի զգացողություն ունեք:

  • Ինչպե՞ս եք դուք կամ ձեր ծանոթը զգացել Փրկչի մխիթարությունը՝ տխրության, վշտի կամ ցավի զգացողության ժամանակ:

Ուսանողներին առաջարկեք կիսվել, թե ինչի շուրջ են խորհել: Երբ նրանք կիսվեն իրենց փորձառություններով, նրբանկատ եղեք և քաջալերեք նրանց:

Ուրիշի փորձառությունը լսելը կարող է ուսանողներին պատրաստել կիսվելու իրենց փորձառությամբ: Կարող եք կիսվել անձնական փորձառությամբ կամ դիտել «He Will Give You Help» (4:43) տեսանյութը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։ Այս տեսանյութը ցույց է տալիս, թե ինչպես է մի երիտասարդ տղամարդ օգնություն գտել՝ հաղթահարելու վիշտը Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության միջոցով:

4:43

Շնորհակալություն հայտնեք ուսանողներին՝ իրենց մտքերով ու զգացմունքներով կիսվելու համար: Կարող եք նաև կիսվել Հիսուս Քրիստոսի Քավության մասին ձեր մտքերով և զգացմունքներով:

Մտապահել

Օգնեք ուսանողներին այս դասի ընթացքում մտապահել վարդապետության սերտման հղումը և սուրբգրային հիմնական արտահայտությունը, ապա կրկնել դրանք հետագա դասերի ժամանակ: Եսայի 53․3–5 հատվածների սուրբգրային հիմնական արտահայտությունն է՝ «Հիրավի [Հիսուս Քրիստոսը] մեր ցավերը վերցրեց, մեր վշտերը կրեց»: Մտապահելու համար նախատեսված վարժությունների վերաբերյալ գաղափարները ներկայացված են հավելվածի նյութերում՝ «Վարդապետության սերտման կրկնության վարժություններ» բաժնում: