Սեմինարիա
Եսայի 54. «Մեծ գթասրտությամբ պիտի հավաքեմ քեզ»


«Եսայի 54. «Մեծ գթասրտությամբ պիտի հավաքեմ քեզ»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Եսայի 54. «Մեծ գթասրտությամբ պիտի հավաքեմ քեզ»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Եսայի 50–57․ Դաս 125

Եսայի 54

«Մեծ գթասրտությամբ պիտի հավաքեմ քեզ»

The Christus Statue

Երբեմն մարդիկ կարող են իրենց լքված և միայնակ զգալ: Երբեմն մարդիկ կարող են մտածել, որ Աստված իրենց կողքին չէ։ Քանի որ Իսրայելի տունը խախտել էր Եհովայի հետ կնքած ուխտը, նրանք ցրվեցին։ Նրանք հավանաբար մտածում էին, որ Աստված լքել է իրենց։ Սակայն, Եսայի մարգարեի միջոցով Տերը հիշեցրել է Իր ուխտի ժողովրդին, որ, ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, Նա կհավաքի նրանց մեծ գթասրտությամբ և խաղաղություն կտա նրանց: Այս դասը կօգնի ուսանողներին զգալ Փրկչի սերն ու նվիրվածությունն իրենց հանդեպ:

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք կարդալ Եսայի 54 գլուխը՝ փնտրելով բառեր և արտահայտություններ, որոնցով կարող են կիսվել այն մարդու հետ, որն իրեն միայնակ կամ լքված է զգում:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Լքվածության զգացում

Կարող եք սկսել դասը հետևյալ սցենարով։ Ուսանողները կարող են ընտրել մի սցենար, որի վրա կարող են կենտրոնանալ անհատապես կամ մեկ այլ սցենար՝ ամբողջ դասարանի համար: Դասի վերջում ուսանողները հնարավորություն կունենան անդրադառնալ իրենց ընտրած սցենարին:

Կառլոսն իրեն միայնակ և լքված է զգում, քանի որ …

  • Նա մեղք է գործել և չի հավատում, որ Աստված կների իրեն իր արածի համար:

  • Նա վերջերս է տեղափոխվել նոր տարածք և դժվարանում է ընկերներ ձեռք բերել:

  • Նրան թվում է, որ իր աղոթքները պատասխան չեն ստանում:

Մտածեք, թե ինչ կարող եք ասել Կառլոսին, որպեսզի օգնեք նրան: Մտածեք, թե ինչ կուզենայիք, որ նա իմանար Հիսուս Քրիստոսի մասին:

Կարող եք նաև առաջարկել ուսանողներին մտածել իրենց հանգամանքների և այն մասին, թե ինչպես են իրենք արձագանքել, երբ իրենց միայնակ կամ լքված են զգացել:

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Եսայի 54 գլուխը, կարող եք ուսանողներին ցույց տալ «Իսրայելի և Հուդայի թագավորությունները մի հայացքով» պատկերը, երբ բացատրում եք հետևյալ պարբերությունը (տես նաև Դաս 88. Դ Թագավորների 17, 24–25

Եսային իր կյանքի ընթացքում ականատես է եղել Իսրայելի Հյուսիսային թագավորության ցրմանը՝ ժողովրդի ամբարշտության պատճառով (տես Դ Թագավորների 17․6–23)։ Նա նաև մարգարեացել է, որ ամբարշտության պատճառով Հուդայի Հարավային թագավորությունը նույնպես կնվաճվի (տես Եսայի 39․5–7)։ Այդ պատճառով Իսրայելի տան շատ մարդիկ իրենց լքված էին զգում Աստծո կողմից։

Եսայի 54 գլխում Եսային մարգարեացել է այն մասին, թե Տերը ինչ է անելու Իր ուխտի ժողովրդի համար: Փրկիչը հետագայում օգտագործել է այս գլուխը՝ ուսուցանելու նեփիացիներին, թե Ինքն ինչպես է հավաքելու Իսրայելը վերջին օրերին (տես 3 Նեփի 22

Եսայի 54 գլուխն ուսումնասիրելիս լսեք Սուրբ Հոգու հուշումները, որոնք կօգնեն ձեզ իմանալ, թե ինչպես են Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը վերաբերվում ձեզ հետ ունեցած Իրենց հարաբերություններին:

Տիրոջ խոստումներն Իր ժողովրդին

Հիշեցրեք ուսանողներին, որ Եսային իր գրվածքներում հաճախ օգտագործում էր պատկերներ: Երբ դադար տանք և մտածենք նրա ներառած պատկերներից դասեր քաղելու մասին, կարող ենք հրավիրել Սուրբ Հոգուն՝ ուսուցանելու մեզ Տիրոջ ուղերձն այս սուրբ գրություններում: Եսայի 54 գլխում Եսային օգտագործել է ամուսնական հարաբերությունների պատկերը՝ ուսուցանելու Իսրայելի տան հետ Տիրոջ ուխտի հարաբերությունների մասին: Ամուսինը խորհրդանշում է Փրկչին, իսկ կինը՝ Իսրայելի տունը: Կարող եք հատվածների հետևյալ հավաքածուի ընթերցումը բաժանել ավելի փոքր մասերի, օրինակ՝ հատվածներ 1–4, 5–8, 9–10, 13, 17։ Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ իրենց կարդացածը, կարող եք յուրաքանչյուր հատվածից հետո կանգ առնել և առաջարկել ուսանողներին հարցեր տալ:

Այս հատվածներում որոշ բառերի և արտահայտությունների մասին տեղեկություն կարող եք գտնել «Օժանդակ նյութեր» բաժնում:

Ուշադիր կարդացեք Եսայի 54․1–10, 13, 17 հատվածները՝ փնտրելով, թե ինչ է խոստացել Հիսուս Քրիստոսը Իր ուխտի ժողովրդին:

  • Ի՞նչ է ձեզ ուսուցանում ամուսնու և կնոջ պատկերն Իսրայելի տան հետ ունեցած Տիրոջ հարաբերությունների մասին:

  • Ի՞նչ են ուսուցանում Փրկչի անուններն ու տիտղոսները Նրա մասին հատված 5-ում։

    Ժամանակ տրամադրեք, որպեսզի ուսանողներին հնարավորություն տաք կիսվելու այս հատվածներում առկա իմաստալից բառերով և արտահայտություններով և քննարկել, թե ինչ են դրանք ուսուցանում Տիրոջ մասին: Նրանք կարող են դա անել դասարանով կամ փոքր խմբերով:

    Գրատախտակին գրեք Հիսուս Քրիստոսը՝ մեր Քավիչը… Անավարտ արտահայտությունը և ուսանողներին առաջարկեք ավարտել այն՝ օգտագործելով Եսայի 54․4–10, 13, 17 հատվածներում իրենց գտածը։

  • Ինչպե՞ս կարող եք ավարտել Հիսուս Քրիստոսը՝ մեր Քավիչը ․․․ արտահայտությունը։

    Ուսանողները կարող են ավարտել արտահայտությունը բազմաթիվ եղանակներով, ներառյալ.

    Հիսուս Քրիստոսը՝ մեր Քավիչը …

    • ողորմածությամբ կհավաքի Իր ժողովրդին:

    • հավիտենական բարություն ունի Իր ժողովրդի հանդեպ:

    • կկատարի Իր ժողովրդի հետ կապած ուխտը:

    • խաղաղություն է խոստանում։

    Երբ ուսանողները տեսնեն, որ սուրբ գրություններն առնչվում են իրենց կյանքին, նրանք, ավելի հավանական է, որ կհասկանան, թե ինչպես է Փրկչի վարդապետությունը վերաբերում անձամբ իրենց: Հետևյալ հարցերը կամ այլ հարցեր, որոնք կարող են գալ ձեր միտքը, կարող են օգնել նրանց քննարկել իրենց նշած ճշմարտությունների կարևորությունը:

  • Ըստ ձեզ, այս ճշմարտություններից ո՞րը կարող է առավելապես օգնել երիտասարդներին այսօր: Ինչո՞ւ։

Մտածեք, թե այդ ճշմարտություններից ո՞րն է առավել կարևոր ձեզ համար։

  • Ըստ ձեզ, ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսը կատարում այդ խոստումներն այսօր:

Տասներկու Առաքյալների Քվորումից նախագահ Ջեֆրի Ռ. Հոլլանդը վկայել է.

Official Portrait of Elder Jeffrey R. Holland.  Photographed January 2018.

… Ինչպես Եհովան ասաց «ալեկոծյալ և անմխիթար» աշխարհում, որը կգա, ինչպե՞ս կարող ենք գտնել այն, ինչը Նա անվանեց «խաղաղության … ուխտ»: Մենք գտնում ենք դա, երբ դիմում ենք Նրան, ով ասել է, որ վերջին օրերին Նա «հավիտենական բարությամբ» ողորմածություն կդրսևորի և խաղաղություն կպարգևի մեր զավակներին: («Ոչ թե ինչպես աշխարհն է տալիս», Լիահոնա, մայիս 2021, 36)

  • Ի՞նչ սովորեցիք այն մասին, թե ինչպես են Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը վերաբերվում ձեզ:

Որպեսզի օգնեք ուսանողներին տեսնել, թե ինչպես է Տերը հավաքում Իր ժողովրդին ողորմածությամբ և օգնում նրանց զգալ իրենց պատկանելությունն Իր Եկեղեցուն, դիտեք «Angels in the Mirror» (5:47) տեսանյութը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։ Ապա ուսանողներին առաջարկեք կիսվել, թե ինչը տպավորեց իրենց:

5:46

Ցույց տվեք ձեր սովորածը

Հետևյալ վարժության նպատակն է՝ օգնել ուսանողներին ցույց տալ, թե ինչ են սովորել և զգացել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին՝ Եսայի 54 գլուխն ուսումնասիրելիս։ Ընտրեք արձագանքելու մեթոդ, որը լավագույնս համապատասխանում է ձեր դասարանի կարիքներին: Ահա մի քանի օրինակ, որոնք ներառում են այն, թե ինչ կարող եք անել․ առաջարկել ուսանողներին դերախաղով ներկայացնել իրավիճակը, գրել տեքստային հաղորդագրություն՝ ուղարկելու համար, կամ ստեղծել Կառլոսի հետ զրույցի վերաբերյալ կոմիքս:

Հիշեք, թե ինչու է Կառլոսն իրեն լքված և միայնակ զգում: Մտածեք, թե ինչով կարող եք կիսվել նրա հետ Եսայի 54 գլուխն ուսումնասիրելու ընթացքում ձեր սովորածից։ Կա՞ն անձնական փորձառություններ, որոնցով կարող եք կիսվել նրա հետ:

  • Ի՞նչ կցանկանայիք հիշել Փրկչի մասին Եսայի 54 գլխի ուսումնասիրությունից։

Կարող եք նաև կիսվել Փրկչի մասին ձեր վկայությամբ և ձեր մտքերով ու զգացմունքներով, որոնք ունեցել եք Եսայի 54 գլուխն ուսումնասիրելիս։