«Եսայի 58–66․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Եսայի 58–66․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Եսայի 58–66
Եսայի 58–66
Ակնարկ
Եսայու միջոցով Տերը խոստումներ է տվել նրանց, ովքեր ծոմ են պահում և սուրբ են պահում Հանգստության օրը: Եսային նաև մարգարեացել է Փրկչի առաքելության, Երկրորդ Գալուստի և Հազարամյակի մասին:
Օգնեք ուսանողներին ճանաչել Տիրոջ սերը, զորությունն ու ողորմածությունն իրենց կյանքում: Լավ է, որ իմանում ենք Փրկչի սիրո, զորության և ողորմածության մասին, բայց մենք նաև պետք է գիտակցենք, թե ինչպես ենք դրանք զգացել։ Առաջարկելով ուսանողներին խորհել անձնական փորձառությունների շուրջ, երբ իրենք զգացել են Տիրոջ սերը, զորությունը և ողորմածությունը, կարող եք օգնել նրանց ավելի մոտ զգալ Նրան: Դա անելու օրինակ կարող եք գտնել Դաս 128. «Եսայի 61»-ում։ Ավելին իմանալու համար տես «Օգնեք սովորողներին ճանաչել Տիրոջ սերը, զորությունն ու ողորմածությունն իրենց կյանքում» բաժինը (Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկում [2022], 8):
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:
Եսայի 58․1–12
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին ծոմապահության ցանկություն զգալ Տիրոջ ձևով:
-
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին խորհել, թե ինչպես են իրենք վերաբերվում ծոմապահությանը և ինչու: Նրանք կարող են նաև խնդրել ծնողներին կամ վստահելի ընկերոջը՝ կիսվել իրենց մտքերով և զգացմունքներով:
-
Տեսանյութ․ «Fast Offerings: A Simple Commandment with a Marvelous Promise» (3:01)
Եսայի 58.13–14
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին պատվել Տիրոջը Հանգստության օրը:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք խորհել այն բանի շուրջ, ինչ իրենք արդեն գիտեն Հանգստության օրը Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին երկրպագելու մասին: Նրանք կարող են կազմել այն բաների ցանկը, որոնք, ըստ իրենց, լավ են անում՝ Հանգստության օրը սուրբ դարձնելու համար:
-
Տեսանյութ. «Կիրակին բերկրանք է» (14:46), դիտեք 3:27-4:41
Եսայի 61
Դասի նպատակը. օգնել ուսանողներին մեծացնել իրենց վստահությունը Փրկչի՝ մեզ բժշկելու, ազատելու և մխիթարելու կարողության հանդեպ:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք մտածել այն ապացույցների մասին, որոնք տեսել են իրենց կամ ուրիշների կյանքում, որ Հիսուս Քրիստոսը բժշկում, մխիթարում և բարձրացնում է մարդկանց այսօր: Խնդրեք նրանց պատրաստված գալ՝ իրենց մտքերով կիսվելու համար:
-
Բովանդակություն ցուցադրման համար. անձնական հայտնություն փնտրելու հրավեր՝ Եսայի 61 գլուխն ուսումնասիրելիս։
-
Նկար․ արյունահոսող կնոջ նկարը
-
Տեսանյութ. «Զգացեք Տիրոջ սերը և բարությունը փորձությունների ժամանակ» (4:18)
Եսայի 60–66
Դասի նպատակը. օգնել ուսանողներին ավելի մեծ ոգևորություն զգալ Փրկչի Երկրորդ Գալուստի և հազարամյա թագավորության վերաբերյալ։
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք մտածել, թե ինչ գիտեն Փրկչի Երկրորդ Գալուստի և հազարամյա թագավորության մասին: Առաջարկեք նրանց խորհել, թե արդյոք իրենք անհամբեր սպասում են դրան և ինչու: Նրանք կարող են հարցնել ծնողներին կամ վստահելի չափահաս մարդուն, թե նա ինչ է մտածում Փրկչի վերադարձի մասին: