«Եսայի 58.13–14. «Շաբաթը կոչես հաճելի»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Եսայի 58.13–14. «Շաբաթը կոչես հաճելի»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Եսայի 58–66․ Դաս 127
Եսայի 58.13–14
«Շաբաթը կոչես հաճելի»
Փրկիչը ուսուցանել է, որ Հանգստության օրը տրվել է՝ Իր ժողովրդին օրհնելու համար (տես Մարկոս 2․27)։ Ի՞նչ օրհնություններ եք տեսել՝ պատվելով Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին Հանգստության օրը: Եսայու գրքից մենք սովորում ենք, որ եթե պատվենք Հորը և Որդուն Իրենց սուրբ Հանգստության օրը, այդ օրը մեզ համար օրհնված կլինի: Այս դասը կօգնի ուսանողներին պատվել Տիրոջը Հանգստության օրը:
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք խորհել այն բանի շուրջ, ինչ իրենք արդեն գիտեն Հանգստության օրը Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին երկրպագելու մասին: Նրանք կարող են կազմել այն բաների ցանկը, որոնք, ըստ իրենց, լավ են անում՝ Հանգստության օրը սուրբ դարձնելու համար:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Ինչպե՞ս եք վերաբերվում Հանգստության օրվան
Ուսանողներին ավետարանի ճշմարտությունների շուրջ իրենց զգացմունքների մասին խորհելու համար ժամանակ տրամադրելը կարող է հրավիրել Սուրբ Հոգուն՝ օգնելու նրանց նշել, թե ինչն է իրենց մոտ լավ ստացվում և այն ոլորտները, որտեղ, գուցե, բարելավման կարիք ունեն:
Մի պահ մտածեք, թե ինչպես եք վերաբերվում կիրակի օրվան: Հրավիրեք Սուրբ Հոգուն՝ օգնելու ձեզ հիշել որոշ բաներ, որոնք անում եք կիրակի օրը և որոնք կարող են ազդել Հանգստության օրվա հանդեպ ձեր վերաբերմունքի վրա: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին։
-
Ինչպե՞ս կբնութագրեք Հանգստության օրվա հանդեպ ձեր ներկայիս վերաբերմունքը:
-
Ի՞նչ եք ներկայումս փորձում անել (կամ չանել) Հանգստության օրը:
-
Կարծո՞ւմ եք արդյոք, որ այն, ինչ սովորաբար անում եք կիրակի օրը, օգնում է ձեզ ավելի մոտենալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:
Այսօր Եսայի 58․13–14 հատվածներն ուսումնասիրելիս հրավիրեք Սուրբ Հոգուն՝ օգնելու ձեզ ճանաչել այն օրհնությունները, որոնք Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը խոստացել են, եթե Իրենց սուրբ օրը երկրպագեք Իրենց:
Պատվեք Տիրոջը Իր Հանգստության օրը
Եսայի 58․13–14 հատվածները վարդապետության սերտման հատվածներ են: Առաջարկեք ուսանողներին նշել վարդապետության սերտման հատվածները տարբերակիչ եղանակով, որպեսզի կարողանան հեշտությամբ գտնել դրանք:
Արարման յոթերորդ շրջանում Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը հանգիստ առան Իրենց բոլոր աշխատանքներից: Նրանք օրհնեցին այդ օրը և հաստատեցին այն որպես սուրբ հանգստի ժամանակ երկրային «աշխատանքից» (տես Մովսես 3․3)։ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը հրավիրեցին մեզ բոլորիս հետևել այդ օրինակին (տես Ելք 20․8–10 և Բ Օրենք 5․12–14)։ Իր Եսայի մարգարեի միջոցով Տերը կրկին պատվիրեց Իր ժողովրդին Հանգստության օրը նվիրել Իրեն:
Օգնեք ուսանողներին նշել որոշ հրավերներ, որոնք Տերը տալիս է մեզ Հանգստության օրվա վերաբերյալ՝ գրատախտակին գրելով հետևյալ անավարտ պնդումը. Մենք Հանգստության օրը սուրբ ենք պահում …
Երբ Տերը իսրայելացիներին տվեց տասը պատվիրանները, Նա պատվիրեց, որ Հանգստության օրն առանձնացվի որպես սուրբ օր՝ Իրեն երկրպագելու համար:
Կարդացեք Եսայի 58․13 հատվածը՝ նշելով այն բառերն ու արտահայտությունները, որոնք նշանակալից են ձեզ համար։
-
Տերը ինչպե՞ս է խնդրել մեզ Իր Հանգստության օրը սուրբ դարձնել։
Օգնեք ուսանողներին իրենց բառերով բացատրել հատված 13-ի արտահայտությունները, որոնք ավարտում են ճշմարտության պնդումը: Օգնեք նրանց նշել հետևյալ արտահայտությունները.
-
չհետապնդենք մեր շահերը կամ ցանկությունները
-
դիտարկենք Հանգստության օրը որպես ուրախության օր (հաճելի)
-
պատվենք Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին յուրաքանչյուր Հանգստության օր
Հետևյալ վարժությունն ուսանողները կարող են կատարել անհատապես.
Ընտրեք մի արտահայտություն հատված 13-ից։ Խորապես մտածեք այն մասին, թե ինչպես կարող եք այդ պնդումը կիրառել ձեր կյանքում: Կարող եք ձեր մտքերից մի քանիսը գրել ձեր օրագրում։ Խորհելիս հրավիրեք Սուրբ Հոգուն՝ օգնելու ձեզ ավելի մեծ հասկացողություն ունենալ այն բաների մասին, որոնք կարող եք անել:
Օգտակար կլինի բացատրել, որ Հանգստության օրը սուրբ պահելու եղանակները անձնական ընտրություն է: Խուսափեք Հանգստության օրը սուրբ պահելու ճիշտ և սխալ եղանակների քննարկումից և խրախուսեք ուսանողներին չդատել ուրիշներին իրենց կատարած ընտրության համար:
Օրհնություններ՝ Տիրոջը Իր օրը պատվելու համար
Կարդացեք Եսայի 58․14 հատվածը՝ նշելով բառեր և արտահայտություններ, որոնք կօգնեն մեզ հասկանալ որոշ օրհնություններ, որոնք Տերը խոստացել է նրանց, ովքեր պատվում են Իրեն Իր Հանգստության օրը:
Ինչպե՞ս կբացատրեք այդ օրհնությունները ձեր բառերով:
Որպեսզի օգնեք ուսանողներին նշել այն օրհնությունները, որոնք Տերը խոստացել է, կարող եք կիսվել հետևյալ արտահայտությունների իմաստով.
«Այն ժամանակ կհրճվես Տիրոջով»՝ Մենք ուրախ կլինենք Տիրոջով:
«Ես քեզ կհանեմ երկրի բարձր տեղերը ու քեզ կուտեցնեմ քո հայր Հակոբի ժառանգությունը»՝ Տերը օրհնություններ է խոստանում Իր ուխի ժողովրդին:
Օգտակար կլինի նշել, որ «բարձր տեղերը» կարող են վերաբերել լեռներին, բլուրներին, ամրոցներին կամ սուրբ վայրերին: Այդ արտահայտությունը կարող է նշանակել, որ «Տերը կօրհնի Իր ուխտի ժողովրդին՝ հաղթահարելու բոլոր խոչընդոտները, պաշտպանվելու վտանգից և անհասանելի լինելու վտանգի դեպքում, հաղթելու թշնամիներին (տես Բ Օրենք 33․29) և ավելի մոտ լինելու Տիրոջը»: («Line upon Line: Isaiah 58.13–14», New Era, փետ. 2016)
Կարող եք առաջարկել ուսանողներին գրատախտակին ավելացնել իրենց գտած օրհնությունները: Եթե ուսանողները լրացուցիչ օգնության կարիք ունենան՝ հասկանալու Հանգստության օրվա երկրպագության սկզբունքները, առաջարկեք նրանց փնտրել լրացուցիչ օրհնություններ, օրինակ՝ Եզեկիել 20․20 և Վարդապետություն և Ուխտեր 59.9–13 հատվածներից։
-
Մարդու համար ինչո՞ւ կարող է դժվար լինել հասկանալ, որ Հանգստության օրը պահելը «բերկրանք» է:
-
Ի՞նչ խոչընդոտների կարող է հանդիպել նա:
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը կիսվել է հետևյալով այն մասին, թե ինչն է օգնել իրեն հաղթահարել այն խոչընդոտը, որին նա հանդիպել է, երբ որոշում է կայացրել, թե ինչպես պատվել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին կիրակի օրերին:
Տերը Իրեն ճանաչեց որպես Հանգստության օրվա Տեր։ Դա Նրա օրն է։ Նա բազմիցս խնդրել է մեզ պահել Հանգստության օրը կամ սուրբ պահել Հանգստության օրը։ Մենք ուխտ ենք կապել վարվել այդպես։
Ինչպե՞ս ենք մենք սուրբ պահում Հանգստության օրը։ Իմ ավելի երիտասարդ տարիքին ես ուսումնասիրել եմ այն մարդկանց աշխատությունները, որոնք կազմել են այն գործերի ցանկը, որոնք պետք է անել և որոնք չպետք է անել Հանգստության օրը։ Ավելի ուշ ես սուրբ գրություններից իմացա, որ իմ վարքն ու վերաբերմունքը Հանգստության օրվա հանդեպ կազմավորում են մի նշան իմ և Երկնային Հոր միջև։ Դա իմանալով՝ ես այլևս այդ ցանկի կարիքը չունեի։ Երբ պետք է որոշում կայացնեի, թե արդյոք միջոցառումը համապատասխանում էր Հանգստության օրվան, թե ոչ, ես պարզապես ինքս ինձ հարց էի տալիս․ «Ի՞նչ նշան եմ ցանկանում փոխանցել Աստծուն»։ Այդ հարցը Հանգստության օրվա վերաբերյալ իմ որոշումները պարզից էլ պարզ էր դարձնում։ («Կիրակին բերկրանք է», Լիահոնա, մայիս 2015, 130)
-
Ինչպե՞ս կարող են Եսայի 58․13–14 հատվածները և նախագահ Նելսոնի ուղերձն օգնել այն մարդուն, որը մաքառում է ձեր նշած խոչընդոտների դեմ:
Ուսանողները կարող են կիսվել փորձառություններով, երբ իրենց օրհնված են զգացել՝ ջանալով կիրակի օրը կենտրոնանալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի վրա: Հետևյալ հարցերը կօգնեն ուսանողներին կիսվել իրենց փորձառությամբ:
-
Ըստ ձեզ, ի՞նչն է բարելավել Հանգստության օրը Տիրոջը պատվելու ձեր կարողությունը: Ի՞նչ օրհնություններ եք տեսել ձեր ջանասիրության շնորհիվ:
Ի՞նչ նշան եք ցանկանում փոխանցել Աստծուն
Որպեսզի օգնեք ուսանողներին կազմել իրենց Հանգստության օրվա փորձառությունը բարելավելու ծրագիրը, ցուցադրեք հետևյալ հրահանգները:
Մի քանի րոպե տրամադրեք խորհելու, թե ինչ սովորեցիք և զգացիք այսօր Եսայի 58․13–14 հատվածներում ներկայացված հրավերի մասին՝ մի կողմ դնել անձնական ցանկությունները և Հանգստության օրը պատվել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Հրավիրեք Սուրբ Հոգուն՝ օգնելու ձեզ, երբ ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հուշումներին:
Հանգստության օրը Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին պատվելու համար ես կանեմ ։
Մտապահել
Օգնեք ուսանողներին այս դասի ընթացքում մտապահել վարդապետության սերտման հղումը և սուրբգրային հիմնական արտահայտությունը, ապա կրկնել դրանք հետագա դասերի ժամանակ: Եսայի 58․13–14 հատվածների սուրբգրային հիմնական արտահայտությունն է՝ «… Քո ոտքը հետ պահես քո ցանկությունը կատարելուց, եթե շաբաթը կոչես հաճելի»։ Մտապահելու համար նախատեսված վարժությունների վերաբերյալ գաղափարները ներկայացված են հավելվածի նյութերում՝ «Վարդապետության սերտման կրկնության վարժություններ» բաժնում: