Սեմինարիա
Եսայի 60–66. Փրկչի հազարամյա թագավորությունը


«Եսայի 60–66. Փրկչի հազարամյա թագավորությունը», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Եսայի 60–66. Փրկչի հազարամյա թագավորությունը», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Եսայի 58–66․ Դաս 129

Եսայի 60–66

Փրկչի հազարամյա թագավորությունը

One oil on paper painting.  Shows the figure of Christ in white robes, hands extended to the sides.  Clouds, sun and moon in the background.  Figure is rising from brown tomb.  Green tree on right side.

Երբ աշխարհը խառնաշփոթի մեջ է, մենք բոլորս ձգտում ենք խաղաղության պահեր ունենալ: Փրկիչ Հիսուս Քրիստոսը կվերադառնա երկիր և կթագավորի հազար տարի՝ դնելով խաղաղության ժամանակների սկիզբը: Եսային մարգարեացել է այդ ժամանակի մասին, որը կոչվում է Հազարամյակ: Այս դասը կօգնի ուսանողներին ավելի մեծ ոգևորություն զգալ Փրկչի Երկրորդ Գալուստի և հազարամյա թագավորության համար։

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք մտածել, թե ինչ գիտեն Փրկչի Երկրորդ Գալուստի և հազարամյա թագավորության մասին: Առաջարկեք նրանց խորհել, թե արդյոք իրենք անհամբեր սպասում են դրան և ինչու: Նրանք կարող են հարցնել ծնողներին կամ վստահելի չափահաս մարդուն, թե նա ինչ է մտածում Փրկչի վերադարձի մասին:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Հազարամյակը

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե Փրկչի վերադարձն ինչպես կարող է նման օրհնություն լինել մեր կյանքում, կարող եք տալ հետևյալ հարցը.

  • Ի՞նչ խնդիրներ կան աշխարհում, որոնք կցանկանայիք փոխել:

Կարող եք գրատախտակին գրել հետևյալ արտահայտություններից մի քանիսը, որպեսզի օգնեք ուսանողներին մտածել պատասխանների մասին.

  • Մարդկանց՝ արտասվելու կամ վիրավորվելու պատճառները

  • Բռնության, անարդարության կամ կործանման օրինակներ

  • Սատանայի ազդեցությունը

Մի պահ մտածեք ձեր կամ ձեր սիրելի մարդկանց կյանքում առկա խնդիրների մասին, որոնք կցանկանայիք փոխել: Այսօրվա ուսումնասիրության ընթացքում խնդրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը, երբ փնտրում եք ճշմարտություններ, որոնք կարող են օգնել մեզ և աշխարհին:

Եսայու գրքի վերջին գլուխները

Ցուցադրեք Փրկչի Երկրորդ Գալուստի նկարը և բացատրեք, որ սուրբ գրություններն ուսուցանում են, որ ապագայում Փրկիչը կվերադառնա երկիր և կթագավորի հազար տարի: Այս ժամանակաշրջանը կոչվում է Հազարամյակ:

Եսայու գրքի վերջին գլուխները պարունակում են Եսայու ուսմունքներն ու մարգարեությունները Փրկչի Երկրորդ Գալուստի և Հազարամյակի մասին:

Կարդացեք հետևյալ հատվածները՝ նշելով արտահայտություններ, որոնք կօգնեն ձեզ ոգևորություն զգալ Փրկչի վերադարձի համար.

  • Եսայի 60․18–20

  • Եսայի 62․11–12

  • Եսայի 65․17–25

    Ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց գտած որոշ արտահայտություններով և նրանով, թե ինչու են իրենք անհամբեր սպասում, որ Փրկիչը կտա այդ օրհնությունը: Ուսանողները կարող են կիսվել արտահայտություններով, որոնք ցույց են տալիս, որ Փրկիչը կհաղթահարի աշխարհի խնդիրները: Ահա մի քանի օրինակ․

    • «Քո երկրում այլևս լսելի չեն լինելու բռնությունը» (Եսայի 60․18)

    • «Քո սգի օրերը պիտի վերջանան» (Եսայի 60․20)

    • «Նրա մեջ այլևս լացի ձայն չպիտի լսվի» (Եսայի 65․19)

    • «Նրանք չպիտի վնասեն և չպիտի փչացնեն» (Եսայի 65․25)

    Արդյունավետ կլինի նաև խրախուսել ուսանողներին սուրբ գրություններում նշել այն արտահայտությունները, որոնցով կիսվում են իրենց դասընկերները:

  • Ինչպե՞ս կարող եք ամփոփ ներկայացնել, թե Փրկիչն ինչ կանի Իր ժողովրդի համար, երբ վերադառնա:

Ուսանողները կարող են կիսվել տարբեր ճշմարտություններով: Դրանցից մեկը կարող է լինել հետևյալը. Փրկչի շնորհիվ Նրա ժողովուրդը կվայելի երջանկություն, խաղաղություն և բարգավաճում Հազարամյակի ընթացքում։ Կարող եք գրատախտակին գրել դա կամ դրա նման որևէ սկզբունք՝ օգտագործելով ուսանողների բառերը:

Խորացրեք ձեր հասկացողությունը

Ցույց տվեք Փրկչի Երկրորդ Գալուստի նկարը: Ուսանողներին առաջարկեք հիշել, թե ինչ գիտեն Հիսուս Քրիստոսի մասին և ինչ են զգում Նրա հանդեպ։

  • Ինչո՞ւ եք կարծում, որ Հիսուս Քրիստոսի երկիր գալը երջանկություն, խաղաղություն և ուրախություն կբերի։

Մի քանի րոպե տրամադրեք՝ խորհելու Հազարամյակի և Փրկչի վերադարձի օրհնությունների մասին ձեր ունեցած ցանկացած հարցի շուրջ: Տերը ավելին է հայտնել այդ թեմայի վերաբերյալ:

Կարող եք ցուցադրել հետևյալ հարցերը։

Ընտրեք Հազարամյակի վերաբերյալ ձեր անձնական հարցերից մեկը կամ երկուսը կամ հետևյալ հարցերը, որոնք ձեզ ամենաշատն են հետաքրքրում: Մի քանի րոպե տրամադրեք՝ սուրբ գրություններում և աստվածայնորեն սահմանված աղբյուրներում պատասխաններ փնտրելու համար: Կարող է օգտակար լինել «Հազարամյակ» վերնագրով բաժինը Սուրբ գրքերի ուղեցույցում և Թեմաներ և հարցեր բաժինը ChurchofJesusChrist.org կայքում։

  1. Ի՞նչ է նշանակում, որ Տերը «կստեղծի նոր երկինք և նոր երկիր»: (Եսայի 65․17) Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 88․25–26 և Հավատո Հանգանակը 1․10 հատվածները։ Մտածեք, թե ինչ են ուսուցանում այս հատվածները Փրկչի զորության և արդարների հանդեպ Նրա զգացմունքների մասին:

  2. Կլինի՞ արդյոք մահ Հազարամյակի ընթացքում: Ի՞նչ է նշանակում, որ Փրկչի շնորհիվ «հարյուր տարեկանում մեռնողը երիտասարդ կհամարվի»: (Եսայի 65․20) Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 101․29–31 հատվածները և խորհեք, թե այս հատվածներն ինչ են ուսուցանում ձեզ Փրկչի զորության մասին:

  3. Ի՞նչ կլինի սատանայի հետ, երբ Փրկիչը վերադառնա: Կարդացեք հետևյալ հատվածներից մի քանիսը. Վարդապետություն և Ուխտեր 45.55, 101․28, 1 Նեփի 22․26 և Հայտնություն 20.1–3։ Մտածեք, թե ինչ են ձեզ ուսուցանում այս հատվածները Տիրոջ մասին:

  4. Ի՞նչ դերեր կունենա Փրկիչը Հազարամյակի ընթացքում: Ի՞նչ է Նա անելու: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 29.11, 45․59 և Հավատո Հանգանակը 1․10 հատվածները։

  5. Ուրիշ ի՞նչ է Տերը հայտնել Հազարամյակի մասին: Կարդացեք հետևյալ հատվածներից մի քանիսը. Վարդապետություն և Ուխտեր 45.54, 56–58, 101․26–29 և «Հազարամյակ» թեման Թեմաներ և հարցեր բաժնում ChurchofJesusChrist.org կայքում։

Ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց սովորածով: Հարցրեք, թե իրենց սովորածն ինչպես է օգնում մեծացնել Փրկչի վերադարձի և Հազարամյակի համար իրենց ուրախությունը:

Եթե ուսանողները հարցնեն, թե ինչ է նշանակում, որ սատանան «փոքր ժամանակով պետք է արձակվի» (Հայտնություն 20․3) Հազարամյակի վերջում, առաջարկեք նրանց կարդալ Վարդապետություն և Ուխտեր 88.111–115 հատվածները։

Պատկերավորեք ձեր սովորածը

Ձեր սովորածը պատկերավորելը երբեմն կարող է արդյունավետ լինել: Փակեք ձեր աչքերը և պատկերացրեք, թե ինչ եք սովորել Փրկչի մասին և այն ժամանակահատվածի մասին, երբ Նա թագավորելու է երկրի վրա Հազարամյակի ընթացքում: Աղոթեք Սուրբ Հոգու օգնության համար, որպեսզի այս վարժությունը ձեզ համար իմաստալից դառնա: Պատկերացրեք Փրկչի վերադարձը և ինչպես Նա կարող է օրհնել ձեզ, ձեր սիրելիներին և ողջ մարդկությանը:

Կարող եք կարդալ երեց Անդերսենի հետևյալ արտահայտությունը՝ առաջարկելով ուսանողներին պատկերացնել իրենց լսածը:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ․ Անդերսենը վկայել է.

Former Official portrait of Elder Neil L. Andersen of the Quorum of the Twelve Apostles, 2010, August.   Replaced September 2019.

Նրա գալու միտքն ալեկոծում է իմ հոգին։ Դա հուզիչ պահ է լինելու։ Այդ տեսարանը և դրա վեհությունը, մեծությունը և փառահեղությունը կգերազանցեն ամեն բան, ինչ տեսել կամ զգացել են մահկանացու աչքերը։

… Նա կհայտնվի «երկնքի ամպերի մեջ՝ զորություն ու մեծ փառք հագած․ բոլոր սուրբ հրեշտակների հետ» (Վարդապետություն և Ուխտեր 45․44

… Մենք ակնածանքով ծնկի կիջնենք, «և Տերը պիտի արձակի իր ձայնը, և աշխարհի բոլոր ծայրերը պիտի լսեն այն» (Վարդապետություն և Ուխտեր 45․49) …

Այնտեղ կլինի երկնքի հրեշտակների խմբերի և երկրի վրա գտնվող Սրբերի անմոռանալի միավորում (տես Մովսես 7․63)։ Սակայն, ամենակարևորը, ինչպես Եսային է հայտարարել. «Երկրի բոլոր ծայրերում կտեսնեն մեր Աստծու փրկությունը» (Եսայի 52․10), և Նա «կթագավորի ամեն մարմնի վրա» (Վարդապետություն և Ուխտեր 133.25)։ («Գայ քո արքայութիւնը», Լիահոնա, մայիս 2015, 122)

Խնդրեք ուսանողներին իրենց օրագրերում գրել, թե ինչ սովորեցին Փրկչի մասին այսօր և ինչ են մտածում Նրա վերադարձի մասին: Պատրաստակամ ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց մտքերով և զգացմունքներով: Կարող եք կիսվել նաև ձեր մտքերով ու զգացումներով: