Սեմինարիա
Երեմիա 1–3, 7, 16–18, 20․ Ակնարկ


«Երեմիա 1–3, 7, 16–18, 20․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Երեմիա 1–3, 7, 16–18, 20․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Երեմիա 1–3, 7, 16–18, 20

Երեմիա 1–3, 7, 16–18, 20

Ակնարկ

Երեմիան այս կյանքից առաջ կարգվել էր ծառայելու որպես մարգարե: Նրա ուղերձն էր հրեաներին՝ ապաշխարել իրենց ամբարշտությունից, որպեսզի Փրկիչը կարողանար բժշկել նրանց: Նա մարգարեացել է Իսրայելի հրաշագործ հավաքման մասին վերջին օրերում:

սեմինարիայի պատկերակ Ստեղծեք պայմաններ և հնարավորություններ, որպեսզի սովորողներն ուսուցանվեն Սուրբ Հոգով: Երբ ուսանողները մտածեն ավետարանի ճշմարտությունների վերաբերյալ իրենց անձնական փորձառությունների և անձնական զգացմունքների մասին, ավելի հավանական է, որ նրանք կզգան, որ Սուրբ Հոգին վկայում է իրենց սովորած ճշմարտությունների մասին: Այդ հնարավորությունները ստեղծելու օրինակ կարող եք գտնել Դաս 133. «Գնահատեք ձեր գիտելիքները 8»-ը ուսումնասիրելու ժամանակ։

Ավելին իմանալու համար, թե Փրկիչն ինչպես արեց դա, տես «Փրկիչը Սուրբ Հոգով ուսուցանվելու հնարավորություններ է տվել մարդկանց» բաժինը (Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկում [2022], 17–18)։

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:

Երեմիա 1

Դասի նպատակը. օգնել ուսանողներին ցանկություն զգալ՝ իրականացնելու իրենց աստվածային նպատակը:

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք պատկերացնել, որ իրենք գրկել են նորածին երեխային, և մտածել այս երկու հարցերի շուրջ.

    • Ինչպե՞ս էր այդ երեխան պատրաստվել մահկանացու կյանքին իր ծնվելուց առաջ:

    • Երբ այդ երեխան մեծանա, ինչպե՞ս կարող եմ համոզված լինել, որ նա կհասկանա իր աստվածային նպատակի մասին:

  • Տեսանյութեր․ «Հավերժական որոշումներ» (14:25), 6:21-7:08 և «Ընտրություն ունեցող սերունդ» (11:24), 5:43-7:14

  • Բովանդակություն ցուցադրման համար. ինքնագնահատում դասի սկզբում, երեց Ջոն Ք. Փինգրի Կրտսերի ուղերձը

Երեմիա 2–3

Դասի նպատակը. օգնել ուսանողներին մեծացնել ողորմության և բժշկության համար Փրկչին դիմելու իրենց ցանկությունը:

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք գտնել սուրբ գրություն, որն ուսուցանում է ապաշխարության օրհնությունների մասին: Նրանք կարող են կիսվել, թե ինչու են այդ օրհնություններն իմաստալից իրենց համար:

  • Առարկաներ․ մի սափոր ջուր, ավազան կամ մեծ գավաթ, մի բաժակ, որի հատակին մի քանի փոքր անցք կա

  • Նկար․ երիտասարդ տղա

  • Տեսանյութեր․ «The Savior Wants to Forgive» (5:50), «Քավության հրաշքը» (10:24), դիտել 0:20-2:12

  • Բովանդակություն ցուցադրման համար. հրահանգներ ուսանողների համար, թե ինչ կասեն սցենարի երիտասարդին դասի վերջում

Երեմիա 16

Դասի նպատակը. օգնել ուսանողներին մասնակցել Իսրայելի հավաքմանը՝ կիսվելով Հիսուս Քրիստոսի ավետարանով:

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք խորհել Վերջին Օրերի Սրբերի դեռահասների հնարավոր մտահոգությունների շուրջ՝ կիսվելով Փրկչի ավետարանով և այդ մտահոգությունները հաղթահարելու եղանակներով: Նրանք կարող են կիսվել իրենց մտքերով դասարանի հետ:

  • Նկար․ Մովսեսը բաժանում է Կարմիր ծովը

  • Տեսանյութեր․ «Որքան մեծ կլինի ձեր ուրախությունը» (13:47), դիտել 0:25-0:51, «Simple Ways to Love, Share, and Invite for Youth» (2:50)

  • Բովանդակություն ցուցադրման համար. «Մասնակցել հավաքմանը» բաժնում ուսումնական վարժության հրահանգներ, դասի վերջում ներկայացված նախագահ Նելսոնի ուղերձը

Գնահատեք ձեր գիտելիքները 8

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին խորհել իրենց սահմանած նպատակների և աճի մասին, որն ունեցել են Հին Կտակարանի իրենց վերջին ուսումնասիրության ընթացքում։

  • Ուսանողի նախապատրաստում. դասի ընթացքում ուսանողներին տրամադրեք երեց Դեյվիդ Ա. Բեդնարի ուղերձը: Առաջարկեք նրանց մտածել, թե ինչպես է այդ ուղերձը վերաբերում այս տարի սեմինարիայում ուսանելու ընթացքում իրենց հոգևոր առաջընթացին: Խրախուսեք նրանց գնահատել իրենց ջանքերը՝ վերանայելով օրագրի գրառումները, իրենց նշած սուրբ գրությունները և կատարած նշումները:

  • Տեսանյութ. «Մեկ տոկոսով ավելի լավ» (10:01), դիտեք 0:00-2:11

  • Բովանդակություն ցուցադրման համար. շրջանաձև գծապատկեր, հարցեր՝ գրված շրջանաձև գծապատկերի տակ, նամակ գրելու վարժության հրահանգներ

  • Նկարներ․ Կարմիր և բոսորագույն գույներ, ձյուն և ոչխար