Սեմինարիա
Երեմիա 1. «Քեզ որովայնում չկազմած՝ ես ընտրեցի քեզ … և ես քեզ ազգերին մարգարե եմ դրել»


«Երեմիա 1. «Քեզ որովայնում չկազմած՝ ես ընտրեցի քեզ … և ես քեզ ազգերին մարգարե եմ դրել»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Երեմիա 1. «Քեզ որովայնում չկազմած՝ ես ընտրեցի քեզ … և ես քեզ ազգերին մարգարե եմ դրել»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Երեմիա 1–3, 7, 16–18, 20․ Դաս 130

Երեմիա 1

«Քեզ որովայնում չկազմած՝ ես ընտրեցի քեզ … և ես քեզ ազգերին մարգարե եմ դրել»

Jeremiah is clothed in sackcloth.  He stands dramatically, illuminated from behind before a leading priest while others look on from behind.

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ է կատարվել նախաերկրային կյանքում, որը պատրաստել է ձեզ մահկանացու կյանքում ձեր պարտականությունները կատարելու համար: Նախաերկրային կյանքում Երկնային Հայրը աստվածային պարտականություններ է տվել Իր զավակներին՝ կատարելու դրանք մահկանացու կյանքում: Դրա օրինակներից են՝ Հիսուս Քրիստոսը (տես Ա Պետրոս 1․19–20) և Երեմիան (տես Երեմիա 1․5)։ Այս դասը կօգնի ուսանողներին ցանկություն զգալ՝ իրականացնելու իրենց աստվածային նպատակը:

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք պատկերացնել, որ իրենք գրկել են նորածին երեխային, և մտածել այս երկու հարցերի շուրջ.

Հնարավոր ուսումնական վարժություններ

Պատրաստվեք սովորել

Որպեսզի օգնեք ուսանողներին պատրաստվել սովորել, որ Երկնային Հայրը գիտի իրենց, և որ Նա աստվածային նպատակ ունի իրենց համար, առաջարկեք նրանց պատկերացնել հետևյալ իրավիճակը: (Կարող եք հարմարեցնել իրավիճակը՝ այն ձեր ուսանողներին ավելի համապատասխանեցնելու համար: Օրինակ՝ դա կարող է լինել ուսուցիչը, որն իրենց առջև խնդիր է դնում՝ որոշակի գնահատական ստանալ բարդ առարկայից:)

Պատկերացրեք, որ մարզիչը ձեր առջև խնդիր է դնում՝ հասնել դժվարին նպատակին, օրինակ՝ մինչև որոշակի ամսաթիվը որոշակի ժամանակահատվածում վազել մեկ մղոն:

  • Ինչպե՞ս կարող են հետևյալ իրավիճակներն ազդել դրան հասնելու ձեր ցանկության վրա և ձեր վստահության վրա, որ կարող եք անել դա:

  • Այն մարզիչը, որը ձեզ լավ է ճանաչում, տարիներ շարունակ աշխատել է ձեզ հետ և որոշակիորեն հարմարեցրել է խնդիրները ձեզ համար:

  • Նոր մարզիչը, որը ձեզ չի ճանաչում, նույն խնդիրն է դրել ամբողջ թիմի առջև:

Ցուցադրեք հետևյալ ինքնագնահատումը, որպեսզի օգնեք ուսանողներին խորհել այն մասին, թե արդյոք Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը կատարելապես ճանաչում են իրենց և իրենց աստվածային նպատակը: (Նշում․ ուսանողներին կառաջարկվի անդրադառնալ այս ինքնագնահատմանը Դաս 148. «Գնահատեք ձեր գիտելիքները 9»-ում։)

Ինչպե՞ս կգնահատեք ինքներդ ձեզ (1 – ճիշտ է ինձ համար, 10 – ճիշտ չէ ինձ համար)՝ հետևյալ պնդումների վերաբերյալ: Ձեր օրագրում գրեք, թե յուրաքանչյուր պնդմանն ինչու եք տվել հատկապես այդ գնահատականը:

  • Ես հավատում եմ, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ինձ ավելի լավ են ճանաչում, քան որևէ մեկը:

  • Ես հավատում եմ, որ Նրանք ինձ աստվածային նպատակ են տվել, որը կարող եմ իրականացնել Իրենց օգնությամբ:

  • Ես ցանկանում եմ իմանալ և կատարել այն աստվածային առաքելությունը, որն ինձ տվել են Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը:

Ուսանողներին առաջարկեք իրենց աստվածային նպատակի մասին ավելին սովորելու ընթացքում ուշադրություն դարձնել Սուրբ Հոգու մտքերին և զգացմունքներին:

«Քեզ որովայնում չկազմած՝ … ես քեզ ազգերին մարգարե եմ դրել»

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչպես են իրենք առնչվում Երեմիայի հետ, կարող եք հարցնել նրանց, թե ինչպես կզգային իրենց, եթե Տերը խնդրեր իրենց անել որևէ դժվար բան, օրինակ՝ ելույթ ունենալ եկեղեցում, դաս ուսուցանել, միսիայում ծառայել և այլն:

Երեմիան, հավանաբար, նույնն էր զգում, երբ Տերը կանչեց նրան ծառայելու որպես մարգարե Հուդայի թագավորությունում: Ուսանողների համար գուցե հետաքրքիր լինի իմանալ, որ Երեմիան մարգարեացել է Երուսաղեմում՝ Լեքիի հետ մոտավորապես նույն ժամանակահատվածում (տես 1 Նեփի 7․14

վարդապետության սերտման հատվածի պատկերակ Երեմիա 1․4–5 հատվածը վարդապետության սերտման հատված է: Առաջարկեք ուսանողներին նշել վարդապետության սերտման հատվածները տարբերակիչ եղանակով, որպեսզի կարողանան հեշտությամբ գտնել դրանք:

Կարդացեք Երեմիա 1․4–5 հատվածները և նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ ուղերձը: Ապա ամփոփ ներկայացրեք այն, ինչ սովորեցիք Տիրոջ հետ մեր հարաբերությունների մասին։

14:26
Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Ձեր հոգին հավերժական էություն է: Տերն ասել է Իր մարգարե Աբրահամին. «Դու սրանցից մեկն ես. դու ընտրվել էիր նախքան քո ծնվելը» (Աբրահամ 3․23)։ Տերը նման բան ասել է Երեմիայի և շատ-շատերի մասին: Նա նույնիսկ դա ասել է ձեր մասին:

Ձեր Երկնային Հայրը ճանաչում է ձեզ շատ երկար ժամանակ: Դուք՝ որպես Նրա որդի կամ դուստր, ընտրվել եք Նրա կողմից, որպեսզի գաք երկիր այս ճշգրիտ պահին և լինեք ղեկավար Նրա մեծ աշխատանքում Երկրի վրա: Դուք ընտրվել եք ոչ թե ձեր մարմնական հատկանիշների, այլ ձեր հոգևոր հատկանիշների համար: … («Հավերժական որոշումներ», Լիահոնա, նոյ․ 2013, 107)

  • Ի՞նչ ճշմարտություններ կարող ենք սովորել Երեմիա 1․4–5 հատվածներից և նախագահ Նելսոնի ուղերձից:

Երբ ուսանողները կիսվեն, օգնեք նրանց նշել, որ մեր ծնվելուց առաջ Տերը ճանաչում էր մեզ և մեզ հատուկ պարտականություններ էր տվել՝ մահկանացու կյանքում դրանք կատարելու համար:

Ուսանողներին առաջարկեք տալ ցանկացած հարց, որը կարող են ունենալ այդ ճշմարտության վերաբերյալ: Եթե նրանք հարցեր են տալիս, որոնց Տերը դեռ հստակ չի պատասխանել, շնորհակալություն հայտնեք նրանց խոհուն հարցերի համար, բայց զգույշ եղեք, որ ենթադրություններ չանեք պատասխանների վերաբերյալ:

«Օժանդակ նյութեր» բաժնում առկա պնդումները կարող են օգնել պատասխանել ուսանողների հարցերին:

Այլ մարդկանց օրինակները տեսնելու համար, որոնք կանչվել էին կատարելու որոշակի պարտականություններ մահկանացու կյանքում, ուսանողները կարող են կարդալ հետևյալ հատվածներից մեկը կամ մի քանիսը. Ղուկաս 1․13–17, 1 Նեփի 11․14–20, Մոսիա 3․5–10, Վարդապետություն և Ուխտեր 138.53–56։

Ելնելով ձեր ուսանողների հարցերից և կարիքներից՝ ընտրեք դասի հետևյալ երեք բաժիններից մեկը կամ մի քանիսը, որոնք, ըստ ձեզ, լավագույնս կօգնեն նրանց:

Տարբերակ 1. Տիրոջ խոստումները

Ստորև ներկայացված սուրբ գրությունների ուսումնասիրության համար դասարանի մի կեսին առաջարկեք նշել Տիրոջ տված խորհուրդները, իսկ մյուս կեսին՝ նշել Տիրոջ տված խոստումները: Ապա հանձնարարեք ուսանողներին գտնել զուգընկերոջ, որը նշել է այլ խորհուրդներ կամ խոստումներ՝ միմյանց հետ կիսվելու համար:

Ապա դասարանով քննարկեք ստորև ներկայացված հարցերը:

Կարդացեք Երեմիա 1․6–9, 17–19 հատվածները և նշեք այն խորհուրդներն ու խոստումները, որոնք Տերը տվել է՝ ի պատասխան Երեմիայի անհամապատասխանության զգացումների։

  • Ինչպե՞ս կարող էին Երեմիային տրված Տիրոջ խոստումներն օգնել նրան տեսնել իր կոչումը հավերժության հեռանկարից:

  • Ի՞նչ է ասել Տերը Երեմիային, որը կարող է օգնել երիտասարդներին այսօր կատարել այն պարտականությունները, որոնք Տերը տվել է իրենց:

Տարբերակ 2. Իմ աստվածային նպատակի իմացությունը կարևոր է

Որպեսզի օգնեք ուսանողներին ցանկություն զգալ՝ սովորելու և իրականացնելու իրենց աստվածային նպատակը, կարող եք դիտել «The Choice Generation» տեսանյութը 5:43-7:14, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։ Այն ցույց է տալիս, թե ինչպես է մի երիտասարդ օրհնվել՝ իմանալով իր աստվածային նպատակի մասին:

11:24
  • Ինչպե՞ս դա կօգնի ձեզ իմանալ, թե ինչ աստվածային պարտականություններ է տվել ձեզ Տերը:

Տարբերակ 3. Իմանալ իմ աստվածային նպատակի մասին

Ուսանողներին առաջարկեք փոքր խմբերով քննարկել հետևյալ հարցը և երկու րոպեի ընթացքում տալ հնարավորինս շատ տարբեր պատասխաններ: Ապա առաջարկեք նրանց գրատախտակին գրել իրենց մտքին եկած գաղափարները:

Ուսանողները կարող են կիսվել հետևյալ կերպ․ կարդալ հայրապետական օրհնություններ, աղոթել, ստանալ անձնական հայտնություն, խորհրդակցել իրենց սիրելիների հետ և մեծարել կոչումները:

  • Ինչպե՞ս կարող եմ սովորել աստվածային պարտականությունների մասին, որոնք Տերը տվել է ինձ:

Կարող եք ցուցադրել հետևյալ պնդումը։ Յուրաքանչյուր խմբին առաջարկեք ընտրել երեց Փինգրիի չորս առաջարկներից մեկը և քննարկել, թե այդ առաջարկին հետևելն ինչպես կարող է օգնել դեռահասին հասկանալ աստվածային պարտականությունները, որոնք Երկնային Հայրը տվել է իրեն:

Յոթանասունից երեց Ջոն Ք. Փինգրի Կրտսերը կիսվել է չորս քայլերով, որոնք կարող ենք կատարել՝ հասկանալու համար, թե ինչ պարտականություններ է Տերը տվել մեզ.

Official Portrait of Elder John C. Pingree, Jr.  Photographed in March 2017.

Նախ՝ կենտրոնացեք ուրիշների վրա: …

Երկրորդ՝ բացահայտեք ու զարգացրեք հոգևոր պարգևները: …

Երրորդ՝ օգուտներ քաղեք անհաջողություններից։ …

Եվ չորրորդ՝ ապավինեք Աստծուն: Երբ մենք խնդրենք հավատով, անկեղծ միտումով, Նա մեզ կբացահայտի մեր աստվածային հանձնարարությունները: («Ես աշխատանք ունեմ քեզ համար», Լիահոնա, նոյ․ 2017, 33–34)

Տերը գիտի ինձ

Որպեսզի օգնեք ուսանողներին կիսվել այսօր իրենց սովորածով և զգացածով, առաջարկեք նրանց անել հետևյալը. Դա անելիս խրախուսեք ուսանողներին հետևել ցանկացած հուշմանը, որը կարող են ստանալ Սուրբ Հոգուց:

Օգտագործելով այսօրվա ձեր սովորածը՝ օրագրում հաղորդագրություն գրեք ինքներդ ձեզ՝ ապագայում: Գրեք, թե ինչ կցանկանայիք հիշել այն բանի վերաբերյալ, թե Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ինչ գիտեն ձեր մասին և այն աստվածային պարտականությունների մասին, որոնք Նրանք տվել են ձեզ:

Մտապահել

Օգնեք ուսանողներին այս դասի ընթացքում մտապահել վարդապետության սերտման հղումը և սուրբգրային հիմնական արտահայտությունը, ապա կրկնել դրանք հետագա դասերի ժամանակ: Երեմիա 1․4–5 հատվածների սուրբգրային հիմնական արտահայտությունն է՝ «Քեզ որովայնում չկազմած՝ ես ընտրեցի քեզ … և ես քեզ ազգերին մարգարե եմ դրել»։ Մտապահելու համար նախատեսված վարժությունների վերաբերյալ գաղափարները ներկայացված են հավելվածի նյութերում՝ «Վարդապետության սերտման կրկնության վարժություններ» բաժնում: