Սեմինարիա
Գնահատեք ձեր գիտելիքները 9. Երեմիա–Հովել


«Գնահատեք ձեր գիտելիքները 9․ Երեմիա–Հովել», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Գնահատեք ձեր գիտելիքները 9․ Երեմիա–Հովել», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Գնահատեք ձեր գիտելիքները 9. Դաս 148

Գնահատեք ձեր գիտելիքները 9

ԵրեմիաՀովել

A young woman sits at a table and talks with a young man, who is holding a Book of Mormon open.

Մեր հոգևոր գիտելիքների շուրջ խորհրդածելը և դրանք գնահատելը կօգնի մեզ ավելի մոտենալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Այս դասը կօգնի ուսանողներին խորհել իրենց սահմանած նպատակների և աճի շուրջ, որ ունեցել են Երեմիա–Հովել գրքերն ուսումնասիրելիս։

Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին գալ պատրաստ՝ կիսվելու Հին Կտակարանի իրենց ուսումնասիրությունից սուրբգրային մի հատվածով, որն առավել կարևոր է իրենց համար։ Խնդրեք նրանց մտածել, թե ինչպես է այդ հատվածն օգնում իրենց հետևել Հիսուս Քրիստոսին:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Դասարանով Երեմիա–Հովել գրքերն ուսումնասիրելիս գուցե ուշադրությունը կենտրոնացված է եղել ոչ այն արդյունքների վրա, որոնք գնահատված են այս դասում։ Եթե այդպես է, ապա հարմարեցրեք վարժությունները՝ գնահատելու ուսանողների աճն այն արդյունքների վերաբերյալ, որոնց վրա ձեր դասարանը կենտրոնացել է:

Այս դասի ընթացքում ուսանողները հնարավորություն կունենան գնահատել իրենց առաջընթացը հետևյալ ուղղություններով․

  1. Բացատրել վերջին օրերում Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնման մասին մարգարեությունները: (Նշում․ Այս վարժությունը հիմնված է Դաս 118. «Եսայի 29» գլխի, Դաս 140. «Եզեկիել 37» գլխի և Դաս 143. «Դանիել 2» գլխի ուսմունքների վրա։)

  2. Զգալ նրանց աստվածային առաքելության զորությունը: (Նշում․ Այս վարժությունը հիմնված է Դաս 130. «Երեմիա 1» գլխի ուսմունքների վրա։)

  3. Մասնակցել Իսրայելի հավաքման գործին։ (Նշում․ Այս վարժությունը հիմնված է Դաս 132. «Երեմիա 16» գլխի ուսմունքների վրա։)

սեմինարիայի պատկերակ Երբ ուսանողները պատասխանեն հետևյալ հարցերին և մեկնաբանություններ անեն այս դասի վերաբերյալ, մտածեք, թե ինչպես օգնեք նրանց փնտրել, ճանաչել և գործել` ըստ անձնական հայտնության: Դա անելու եղանակներից մեկն է՝ հարցնել ինքներդ ձեզ. «Ի՞նչ կարող եմ նրանց խնդրել» կամ «Ուրիշ ի՞նչ կարող եմ առաջարկել նրանց անել»: Նման հարց տալով՝ կարող եք ոգեշնչվել Սուրբ Հոգուց, թե ինչպես օգնել ուսանողներին՝ գործելու ըստ իրենց ստացած անձնական հայտնության:

(Լրացուցիչ ուսուցում ստանալու համար լրացուցիչ հարցերի վերաբերյալ, որոնք անձնական բացահայտման են բերում, տես «Օգնեք սովորողներին փնտրել, ճանաչել և գործել ըստ անձնական հայտնության» դասընթացը Ուսուցման կատարելագործման հմտություններ ուսուցողական նյութում)։

Ավելի նմանվել Փրկչին

Կարող եք օգնել ուսանողներին պատրաստվել գնահատելու իրենց գիտելիքները՝ քննարկելով, թե ինչպես ենք մենք հաճախ սովորում՝ նմանակելով ուրիշներին: Օրինակ՝ երեխաները կերտում են իրենց հիմնական վարքագիծը նմանակման միջոցով: Կարող եք կիսվել այն դասերով, որոնք սովորել եք որևէ մեկին նմանակելուց:

  • Ո՞ւմ եք փորձել նմանակել: Ի՞նչ սովորեցիք նրանց նմանակելուց:

Հետևյալ հարցերը քննարկելիս կարող եք ցուցադրել Փրկչի նկարը: Դասարանում քննարկում սկսելուց առաջ ուսանողների համար օգտակար կլինի խորհել այս հարցերի շուրջ կամ պատասխանել դրանց իրենց օրագրում:

Actor portraying Jesus Christ at a well  in Samaria.
  • Ինչպե՞ս եք փորձում նմանվել Փրկչին:

  • Ի՞նչ եք սովորել սեմինարիայում կամ ձեր անձնական ուսումնասիրության ընթացքում, որն օգնում է ձեզ նմանվել Փրկչին:

Այս դասի մնացած մասն ուսանողներին հնարավորություն կտա կրկնել սեմինարիայում իրենց սովորածից որոշ բաներ: Ուսանողներին առաջարկեք շարունակել մտածել այն մասին, թե ինչպես կարող է իրենց սովորածն օգնել իրենց հետևել Նրան նմանվելու Փրկչի օրինակին:

Բացատրեք վերջին օրերում Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնման մասին մարգարեությունները

Դասի այս հատվածը նախատեսված է օգնելու ուսանողներին բացատրել Հիսուս Քրիստոսի ավետարանի վերականգնման մասին մարգարեությունները։ Անհրաժեշտության դեպքում օգնեք ուսանողներին կրկնել Հին Կտակարանի Եսայի 29.13–14, Եզեկիել 37.15–17 և Դանիել 2.44–45 հատվածների վարդապետության սերտման հատվածները։ Հատվածները կրկնելու համար ուսանողները կարող են ընտրել սուրբգրային հղումներից մեկը և անել հետևյալը.

  1. Կարդացեք վարդապետության սերտման սուրբգրային հատվածը:

  2. Կրկնեք այն, ինչ իրենք գրել կամ նշել են իրենց սուրբ գրություններում կամ օրագրերում իրենց սուրբգրային հատվածի վերաբերյալ:

  3. Կրկնեք վարդապետության սերտման հիմնական սուրբգրային արտահայտությունը՝ հղում կատարելով Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթին (2023)։

Երբ ուսանողները կրկնեն Հին Կտակարանում ներկայացված Վերականգնման վերաբերյալ այս մարգարեությունները, կարող եք բաժանել նրանց զույգերի:

Պատկերացրեք, որ դուք միսիոներական զուգընկերներ եք և պատրաստվում եք դաս ուսուցանել Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնման մասին: Գործելով միասին՝ ստեղծեք դասի պարզ ծրագիր, որտեղ նշված կլինի այն, ինչ պետք է ուսուցանեք։ Ձեր դասի վերաբերյալ ծրագրում.

  • Կարդացեք և բացատրեք Հին Կտակարանի սուրբ գրությունների վարդապետության սերտման մեկ կամ մի քանի հատված Փրկչի ավետարանի Վերականգնման մասին:

  • Գրեք երկու կամ երեք պատճառ, թե ինչու է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին այսօր անհրաժեշտ երկրի վրա:

  • Կիսվեք ձեր զգացմունքներով Փրկչի ավետարանի Վերականգնման վերաբերյալ վերջին օրերում:

Պատրաստվելու համար բավարար ժամանակ տրամադրելուց հետո զուգընկերներին առաջարկեք ուսուցանել այլ զուգընկերների: Կամ կարող եք զուգընկերներից մի քանիսին առաջարկել դասարանի հետ կիսվել իրենց պատասխաններով: Կարող եք կիսվել Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնման մասին ձեր վկայությամբ, և թե ինչպես է այն օրհնել ձեր կյանքը:

Զգացեք ձեր աստվածային առաքելության զորությունը

Ուսանողներին առաջարկեք խորհել վերջերս իրենց ունեցած փորձառությունների շուրջ, որոնք ցույց են տալիս, որ Աստված ճանաչում է իրենց և հատուկ պարտականություններ է տվել իրենց, որոնք պետք է կատարեն մահկանացու կյանքում: Նրանց համար, ովքեր արդեն ստացել են իրենց հայրապետական օրհնությունը, կարող եք խրախուսել իրենց հայրապետական օրհնության մեջ օգտագործել բառեր կամ արտահայտություններ, որոնք ցույց են տալիս դա:

Որպեսզի օգնեք ուսանողներին հիշել աստվածային նպատակի մասին նախկինում իրենց սովորածը, առաջարկեք նրանց զուգընկերոջ հետ անել հետևյալը.

Կրկնեք սուրբգրային հետևյալ հատվածները, որպեսզի հիշեք ձեր սովորածն այն մասին, թե ինչ գիտի Տերը ձեր և ձեր աստվածային նպատակի մասին.

Եղանակներից մեկը, որով կարող եք օգնել ուսանողներին չափել իրենց ցանկությունների աճն ու փոփոխությունը, հետևյալ հուշումները ցուցադրելն է, որոնք օգտագործել են Դաս 130․ «Երեմիա 1» գլուխը դասի սկզբում ուսումնասիրելիս։ Ուսանողներին առաջարկեք անդրադառնալ այդ դասի ընթացքում իրենց օրագրում արված գրառումներին՝ տեսնելու, թե ինչ էին իրենք մտածում այդ ժամանակ:

Կարող եք նաև ուսանողներին առաջարկել կարդալ այն հաղորդագրությունները, որոնք այդ դասի վերջում գրել են իրենք իրենց:

Ելնելով հետևյալ պնդումներից, ինչպե՞ս կգնահատեք ինքներդ ձեզ (1 – ճիշտ է ինձ համար, 10 – ճիշտ չէ ինձ համար): Ձեր օրագրում գրեք, թե յուրաքանչյուր պնդմանն ինչու եք տվել հատկապես այդ գնահատականը:

  • Ես հավատում եմ, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ինձ ավելի լավ են ճանաչում, քան որևէ մեկը:

  • Ես հավատում եմ, որ Նրանք ինձ աստվածային նպատակ են տվել, որը կարող եմ իրականացնել Իրենց օգնությամբ:

  • Ես ցանկանում եմ իմանալ և կատարել այն աստվածային առաքելությունը, որն ինձ տվել են Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը:

Ուսանողներին առաջարկեք գնահատել իրենց առաջընթացը վերը նշված երեք պնդման վերաբերյալ՝ գրելով այն, ինչ սովորել և զգացել են վերջերս, որն ազդում է իրենց համոզմունքների և ցանկությունների վրա:

Մասնակցել Իսրայելի հավաքմանը

Դաս 132․ «Երեմիա 16» գլխի ուսումնասիրության ընթացքում ուսանողներին առաջարկվել էր անձնական ծրագիր կազմել այն մասին, թե ինչպես կիսվել Փրկչի ավետարանով ուրիշների հետ: Ուսանողները, գուցե, ոգեշնչում էին ստացել Սուրբ Հոգուց այն մասին, թե ում հետ, երբ և ինչպես կարող են կիսվել ավետարանով: Որպեսզի օգնեք ուսանողներին հիշել դասը և իրենց կազմած ծրագիրը, կարող եք կարդալ Երեմիա 16.14–16 հատվածները:

Կարող եք ցուցադրել հետևյալ գծապատկերը։ Ուսանողներին առաջարկեք ստեղծել նմանատիպ գծապատկեր իրենց օրագրում և լրացնել հուշումների համար նախատեսված մեկ կամ մի քանի վանդակ:

Բավարար ժամանակ տրամադրելուց հետո պատրաստակամ ուսանողներին առաջարկեք դասարանի հետ քննարկել իրենց փորձառությունները: Փնտրեք եղանակներ՝ գովելու և քաջալերելու Փրկչի ավետարանով կիսվելու ուսանողների ջանքերը: Կարող եք հնարավորություն տալ ուսանողներին աղոթքով նոր ծրագիր կազմել՝ շարունակելու կիսվել Հիսուս Քրիստոսի ավետարանով իրենց շրջապատող մարդկանց հետ: