Սեմինարիա
Եզեկիել 37. Աստվածաշունչը և Մորմոնի Գիրքը վկայում են Հիսուս Քրիստոսի մասին


«Եզեկիել 37. Աստվածաշունչը և Մորմոնի Գիրքը վկայում են Հիսուս Քրիստոսի մասին», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Եզեկիել 37. Աստվածաշունչը և Մորմոնի Գիրքը վկայում են Հիսուս Քրիստոսի մասին», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Եզեկիել 1–3, 33–34, 36–37, 47․ Դաս 140

Եզեկիել 37

Աստվածաշունչը և Մորմոնի Գիրքը վկայում են Հիսուս Քրիստոսի մասին

2026 Old Testament Seminary Teacher Materials

Եզեկիել 37 գլխում Եզեկիելը տեսել է ապագայում Իսրայելի բոլոր ցեղերի հավաքումը և վերամիավորումը Տիրոջ մոտ (տես Եզեկիել 37.20-28): Ժամանակակից մարգարեները նաև մեկնաբանել են Եզեկիելի տեսիլքը Հուդայի փայտի (Աստվածաշունչ) և Ջոզեֆի փայտի (Մորմոնի Գիրք) տեսքով, որոնք միասնական են՝ որպես Հիսուս Քրիստոսի և Նրա վերականգնված ավետարանի ուղեկից վկայություններ (տես Եզեկիել 37.15–17): Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, թե ինչպես են Աստվածաշունչը և Մորմոնի Գիրքը միասին վկայում Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին:

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք պատկերացնել, որ իրենց տալիս են հետևյալ հարցը. «Ինչո՞ւ է ձեզ պետք Մորմոնի Գիրքը, եթե հավատում եք Աստվածաշնչին» և պատրաստվել կիսվելու իրենց պատասխանով: Նրանք կարող են հարցնել իրենց ընկերոջը կամ ընտանիքի անդամին, թե նրանք ինչպես կպատասխանեին այդ հարցին:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Հաստատուն երկրորդ վկայություն

Պատկերացրեք, որ տեսնում եք սոցիալական ցանցերում մի գրառում, որտեղ ասվում է. «Ինչո՞ւ է ձեզ պետք Մորմոնի Գիրքը, եթե հավատում եք Աստվածաշնչին»:

Ուսանողներին առաջարկեք խորհել այս հարցի շուրջ՝ այն գրատախտակին գրելիս: Ապա առաջարկեք ուսանողներին իրենց տալ հետևյալ հարցերը.

  • Որքանո՞վ եք վստահ, որ կարող եք պատասխանել այս հարցին:

  • Եթե ձեր ընկերը ձեզ տա այս հարցը, ինչո՞վ կկիսվեք նրա հետ:

Այսօր Եզեկիել 37 գլուխն ուսումնասիրելիս հրավիրեք Հոգուն՝ օգնելու ձեզ հասկանալ, թե ինչպես են Աստվածաշունչը և Մորմոնի Գիրքը վկայում Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին: Դասի վերջում հնարավորություն կունենաք անդրադառնալու այս հարցին:

Հուդայի փայտը և Ջոզեֆի փայտը

Եզեկիել մարգարեն ուղարկվեց՝ Բաբելոնում գերեվարված իսրայելացիներին ապաշխարություն քարոզելու։ Եզեկիել 37 գլխում մարգարեն հիշատակել է մի տեսիլք, որտեղ Տերը ուսուցանել է, որ ուրացության պատճառով հոգևորապես մահացած Իսրայելի տունը կվերադառնա կյանք` ավետարանի Վերականգնման միջոցով: Այդ տեսիլքում Եզեկիելը տեսել է երկու փայտ կամ փայտե տախտակներ, որոնց վրա պետք է գրվեին ուղերձներ:

Երբ ուսանողներն ուսումնասիրեն հետևյալ հատվածը, կարող եք նշել, որ «Հուդայի փայտը» վերաբերում է Աստվածաշնչին: «Ջոզեֆի փայտը» վերաբերում է Մորմոնի Գրքին (տես Սուրբ գրքերի ուղեցույց, «Եփրեմ», «Հուդա»): Ուսանողները կարող են ներառել այս տեղեկությունը որպես նշում իրենց սուրբ գրություններում՝ հատված 16-ի կողքին։

վարդապետության սերտման հատվածի պատկերակ Եզեկիել 37․15–17 հատվածները վարդապետության սերտման հատված են: Առաջարկեք ուսանողներին նշել վարդապետության սերտման հատվածները տարբերակիչ ձևով, որպեսզի կարողանան հեշտությամբ գտնել դրանք:

Կարդացեք Եզեկիել 37.15–20 հատվածները՝ փնտրելով վերջին օրերում սուրբ գրությունների վերաբերյալ Տիրոջ խոստումը:

  • Ըստ ձեզ, ի՞նչ կարող է նշանակել «նրանք միանան քո ձեռքում» արտահայտությունը (հատված 17):

Որպեսզի օգնի մեզ հասկանալ, թե Աստվածաշունչը և Մորմոնի Գիրքն ինչպես կարող են դառնալ Փրկչի «մեկ» վկայություն, նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է.

14:33
Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Աստվածաշունչը և Մորմոնի Գիրքը միասին վկայում են Հիսուս Քրիստոսի մասին։ Դրանք ուսուցանում են, որ Նա է Աստծո Որդին, որ Նա ապրեց օրինակելի կյանքով, որ Նա քավություն գործեց ողջ մարդկության համար, որ Նա մահացավ խաչի վրա և կրկին բարձրացավ՝ որպես հարություն առած Տեր: Դրանք ուսուցանում են, որ Նա է աշխարհի Փրկիչը:

Սուրբգրային վկայությունները վավերացնում են մեկը մյուսին։ Այս տեսակետը վաղուց է բացատրվել, երբ մի մարգարե գրել է, որ Մորմոնի Գիրքը «գրվել է այն նպատակով, որ դուք հավատաք [Աստվածաշնչին] և եթե դուք հավատաք [Աստվածաշնչին], դուք կհավատաք նաև [Մորմոնի Գրքին]» (Մորմոն 7․9)։ Յուրաքանչյուր գիրք հղում է կատարում մյուսին։ Յուրաքանչյուր գիրք ապացույց է հանդիսանում, որ Աստված ապրում է և խոսում է իր զավակների հետ՝ Իր մարգարեներին հայտնություն տալու միջոցով։ …

Այսօր աշխարհի շատ ազգերում ապրող Սրբերը երախտագիտությամբ իրենց ձեռքերում պահում են Աստվածաշունչը (Հուդայի փայտը) և Մորմոնի Գիրքը (Եփրեմի փայտը)՝ մեկ դարձած: («Scriptural Witnesses», Լիահոնա, նոյ․ 2007, 43, 44)

  • Ինչպե՞ս կամփոփեիք ձեր սովորածը Եզեկիել 37.15–20 հատվածներից և նախագահ Նելսոնի ուղերձից։

    Ուսանողները կարող են տարբեր բառեր օգտագործել, սակայն օգնեք նրանց նշել հետևյալ ճշմարտությունը. Աստվածաշունչը և Մորմոնի Գրքը միասին վկայում են Հիսուս Քրիստոսի մասին։

  • Ըստ ձեզ, ինչո՞ւ է կարևոր Հիսուս Քրիստոսի մասին Աստվածաշնչի և Մորմոնի Գրքի վկայությունը:

Հիսուս Քրիստոսի ուղեկից վկայությունները

Հետևյալ վարժությունը կարող է օգնել ուսանողներին մեծացնել իրենց հասկացողությունն առ այն, թե Աստվածաշունչը և Մորմոնի Գիրքն ինչպես են վկայում Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին:

Կարող եք տրամադրել ստորև ներկայացված աղյուսակի մի մասը կամ ամբողջը: Ուսանողները կարող են ընտրել մեկ կամ մի քանի թեմա՝ անհատապես, զուգընկերոջ հետ կամ փոքր խմբով ուսումնասիրելու համար:

Ավետարանական թեմաներ

Ուղեկից սուրբ գրություններ

Ավետարանական թեմաներ

Հիսուս Քրիստոսի Քավությունը

Ուղեկից սուրբ գրություններ

Աստվածաշունչ․ Եսայի 53․3–5

Մորմոնի Գիրք. Ալմա 7.11–13

Ավետարանական թեմաներ

Հարություն բոլորին՝ Հիսուս Քրիստոսի շնորհիվ

Ուղեկից սուրբ գրություններ

Աստվածաշունչ․ Ա Կորնթացիներին 15․20–22

Մորմոնի Գիրք. Ալմա 11․42–45

Ավետարանական թեմաներ

Փրկիչը խոստանում է հավաքել և փրկագնել Իր ժողովրդին

Ուղեկից սուրբ գրություններ

Աստվածաշունչ․ Եզեկիել 37․21–23, 26–27

Մորմոնի Գիրք․ 1 Նեփի 10․14

Ավետարանական թեմաներ

Հիսուս Քրիստոսի հատկանիշները

Ուղեկից սուրբ գրություններ

Աստվածաշունչ․ Եսայի 63․7

Մորմոնի Գիրք․ Մոսիա 4․11

Ավետարանական թեմաներ

Փրկչի մկրտության արարողությունը

Ուղեկից սուրբ գրություններ

Աստվածաշունչ․ Մատթեոս 3․13–17

Մորմոնի Գիրք․ 2 Նեփի 31․5–12

Ավետարանական թեմաներ

Ձեր ընտրած թեմաները

Ուղեկից սուրբ գրություններ

Աստվածաշունչ․
Մորմոնի Գիրք․

Մտածեք մի եղանակ, որը կօգնի ուսանողներին կիսվել իրենց սովորածով: Դա անելու եղանակներից մեկն է՝ տրամադրել ուսանողներին ուղեկցող աշխատաթերթ, որը կարող են օգտագործել սոցիալական ցանցերում գրառում ստեղծելու համար: Եթե ուսանողները ծանոթ չեն սոցիալական ցանցերին, կարող եք հարմարեցնել այս վարժությունը, որպեսզի ուսանողները դերախաղով ներկայացնեն այն, ինչով կցանկանան կիսվել որևէ մեկի հետ: Վարժության ընթացքում ուսանողներին կառաջարկվի պատասխանել դասի սկզբում տրված հարցին:

Ընտրեք ձեր ուսումնասիրած թեմաներից մեկը և ստեղծեք գրառում սոցիալական ցանցերում տեղադրելու համար, որը կարող է պատասխանել «Ինչո՞ւ է ձեզ պետք Մորմոնի Գիրքը, եթե հավատում եք Աստվածաշնչին» հարցին: Ներառեք ձեր ուսումնասիրած հատվածներն Աստվածաշնչից և Մորմոնի Գրքից: Բացատրեք, թե ինչ արժեք ունեն դրանք և թե ինչպես են դրանք երկուսն էլ ուսուցանում Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին:

Կիսվեք ձեր սովորածով

Կարող եք ուսանողների գրառումները կամ պաստառները փակցնել դասասենյակի պատերին կամ տեղադրել դրանք գրասեղանների վրա: Ապա ուսանողներին առաջարկեք շրջել դասասենյակով և դիտել իրենց դասընկերների աշխատանքը: Ուսանողներին տրամադրեք փոքր թերթիկներ կամ նշումների կպչուն թղթեր, որոնք կարող են օգտագործել հետևյալ հրահանգները կատարելիս:

2026 Old Testament Seminary Teacher Materials

Գրեք «մեկնաբանություն» սոցիալական ցանցերում տեղադրված մեկ կամ մի քանի գրառման վերաբերյալ։ Ձեր մեկնաբանության մեջ ներառեք հետևյալ տարբերակներից առնվազն մեկը.

  1. Աստվածաշնչից կամ Մորմոնի Գրքից ավելացրեք սուրբ գրությունների լրացուցիչ հղում, որը կարող է օգնել մարդուն ավելի շատ հասկանալ Փրկչի և այս թեմայի մասին: Ներառեք մի քանի միտք ձեր կողմից կիսված արժեքավոր սուրբ գրության մասին:

  2. Կիսվեք, թե Աստվածաշունչը և Մորմոնի Գիրքն ինչպես են օգնել ձեզ հասկանալ Փրկչին և այս ուսմունքը:

  3. Գրեք ձեր ունեցած մի փորձառության մասին, երբ սուրբ գրություններն Աստվածաշնչից կամ Մորմոնի Գրքից օգնել են մեծացնել ձեր վկայությունը Փրկչի և Նրա ավետարանի մասին:

  4. Ձեր մտքերը թղթի վրա գրելու փոխարեն, կարող եք սոցիալական ցանցերի ձեր անձնական էջում կիսվել Փրկչի և Նրա ավետարանի ուսմունքների մասին այսօր սովորած որևէ բանով: Ներառեք սուրբգրային հատվածներ, նաև, թե Աստվածաշունչը և Մորմոնի Գիրքն ինչպես են օգնել ձեզ ավելի լավ հասկանալ Հիսուս Քրիստոսի ավետարանը:

Կարող եք ավարտել դասը՝ առաջարկելով ուսանողներին շարունակել օգտագործել Աստվածաշունչը և Մորմոնի Գիրքը՝ մեծացնելու իրենց հասկացողությունը Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին:

Մտապահել

Օգնեք ուսանողներին այս դասի ընթացքում մտապահել վարդապետության սերտման հղումը և սուրբգրային հիմնական արտահայտությունը, ապա կրկնել դրանք հետագա դասերի ժամանակ: «Եզեկիել 37․15–17» հատվածների սուրբգրային հիմնական արտահայտությունն է՝ «Աստվածաշունչը և Մորմոնի Գիրքը միանան քո ձեռքում»: Մտապահելու համար նախատեսված վարժությունների վերաբերյալ գաղափարները ներկայացված են հավելվածի նյութերում՝ «Վարդապետության սերտման կրկնության վարժություններ» բաժնում: