Սեմինարիա
Եզեկիել 47. Տաճարի օրհնությունները


«Եզեկիել 47. Տաճարի օրհնությունները», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Եզեկիել 47. Տաճարի օրհնությունները», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Եզեկիել 1–3, 33–34, 36–37, 47․ Դաս 141

Եզեկիել 47

Տաճարի օրհնությունները

And the River Will Grow

Տերը մեզ շատ օրհնություններ է տալիս տաճարում մեր երկրպագության միջոցով: Եզեկիելը տեսիլքում տեսել է վերջին օրերի մի տաճար, որը պետք է կառուցվի Երուսաղեմում: Նա տեսել է, որ այդ տաճարից ջուր էր հոսում, որը բժշկում էր շուրջը գտնվող հողը և կյանք պարգևում Մեռյալ ծովին: Տեսիլքը խորհրդանշում է այն օրհնությունները, որոնք Տերը տալիս է մեզ, երբ մենք երկրպագում ենք Նրան Իր տաճարում: Այս դասը կօգնի ուսանողներին տաճարում Աստծուն երկրպագելու ավելի մեծ ցանկություն զգալ:

Ուսանողի նախապատրաստում. կարող եք ուսանողներին տալ հետևյալ հարցերը և առաջարկել նրանց գալ պատրաստ՝ կիսվելու իրենց պատասխաններով.

Հնարավոր ուսումնական վարժություններ

Տաճարում երկրպագելու ցանկություն

Դասը սկսեք այնպես, որ այն օգնի ուսանողներին մտածել տաճար այցելելու և այնտեղ երկրպագելու իրենց ցանկության մասին: Դա անելու համար կարող եք ցուցադրել տաճարի նկարը: Ապա, նկարում պատկերված տաճարի մի կողմում գրեք ուսանողների պատասխանները հետևյալ հարցերից մեկին, իսկ մյուս կողմում՝ մյուս հարցի պտասխանները:

  • Որո՞նք են այն պատճառները, որոնցով դեռահասը կարող է ցանկանալ այցելել տաճար և երկրպագել այնտեղ:

  • Որո՞նք են այն պատճառները, որոնցով նրանք չեն ցանկանում այցելել տաճար: Ի՞նչը կարող է դժվարացնել դա անելը։

    Ինքնագնահատման հարցերը կարող են օգնել ուսանողներին նշել անձնական աճի և սովորելու հնարավորությունները: Ուսանողներին առաջարկեք մի քանի րոպե տրամադրել՝ խորհելու իրենց վերաբերող հետևյալ հարցերի շուրջ:

  • Որքա՞ն ուժեղ է տաճարում երկրպագելու ձեր ցանկությունը: Ինչո՞ւ։

  • Ի՞նչը կարող է ձեզ հետ պահել տաճար այցելելու ցանկությունից:

Այսօր Եզեկիել գիրքն ուսումնասիրելիս խնդրեք Տիրոջ օգնությունը՝ մեծացնելու տաճար այցելելու և այնտեղ երկրպագելու ձեր ցանկությունը:

Եզեկիելի տեսիլքը տաճարի մասին

Նշում. որպեսզի օգնենք ուսանողներին զգալ Տիրոջ սերը, կարևոր է, որ այս դասի ընթացքում անդրադառնաք օրհնություններին, որոնք գալիս են Տիրոջից` տաճարի միջոցով, այլ ոչ թե հենց տաճարից:

Եզեկիել 47 գլխում Եզեկիելը տեսել է մի տեսիլք, որը կարող էր խորհրդանշել օրհնություններ, որոնք Տերը տալիս է բոլոր նրանց, ովքեր կատարում են տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքը: Այն սկսվեց, երբ մի երկնային սուրհանդակ Եզեկիելին բերեց Երուսաղեմի տաճարի դռան մոտ:

Կարդացեք Եզեկիել 47.1 հատվածը՝ փնտրելով, թե ինչ է տեսել Եզեկիելը տաճարի դարպասի մոտ։

  • Ինչպե՞ս կարող է ջուրը լավագույն խորհրդանիշը լինել Տիրոջ օրհնությունների համար:

Հնարավոր պատասխաններից մի քանիսը կարող են ներառել հետևյալը․ ջուրը կյանք է տալիս, այն անհրաժեշտ է բոլորին, այն մաքրում է և հասանելի է բոլորին: Իր մահկանացու ծառայության ընթացքում Փրկիչը Իրեն և Իր մատուցած օրհնությունները համեմատել է կենդանի ջրի հետ (տես Հովհաննես 4.10, 7.37–39):

Հետևյալ վարժությունը կատարելու համար օգտակար կլինի բացատրել, որ կանգունը չափման միավոր է՝ արմունկից մինչև մատների ծայրերը, մոտավորապես 18-21 դյույմ կամ 45-53 սանտիմետր:

Կարդացեք Եզեկիել 47.2–5 հատվածները՝ ուշադրություն դարձնելով տաճարից դուրս հոսող ջրի խորությանը:

Քանի որ այս պատմության մեջ Տիրոջ ուսմունքը շատ պատկերավոր է, այն կարող է օգնել մեզ նկարել այն, ինչ մենք սովորում ենք: Ձեր օրագրի էջի վերևի մասում նկարեք տաճարի և դրանից հոսող ջրի պարզ նկարը: (Ավելի ուշ՝ էջի ներքևի մասում, կարող եք նկարել, թե ուր է ջուրը հոսում։)

Եթե օգտակար կլինի, ուսանողները կարող են դիտել «And the River Will Grow» տեսանյութը՝ 0:26–1:29, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։

3:43
  • Ըստ ձեզ, ի՞նչ էր Տերը ուսուցանում այդ տեսիլքում այն օրհնությունների մասին, որոնք Նա տալիս է տաճարի միջոցով:

Հարցրեք ուսանողներին.

  • Եթե ձեր նկարի վրա նկարեիք որևէ բան, որը կխորհրդանշեր այն վայրը, որտեղ ոչինչ չի աճում կամ բարգավաճում, ի՞նչ կլիներ դա և ինչու:

Եթե նույն հարցը տրվեր Եզեկիելի ժամանակներում Երուսաղեմում ապրող մարդկանց, պատասխանը հավանաբար կլիներ՝ Հուդայի անապատը կամ Մեռյալ ծովը։ Մեռյալ ծովն իր անունը ստացել է կենդանական կամ բուսական կյանքը պահպանելու անկարողության պատճառով։ Այն պարունակում է նաև աղի ջուր, որը հնարավոր չի խմել։ Եթե օգտակար կլինի, ցուցադրեք կամ ուսանողներին առաջարկեք դիտել «Judean Wilderness» նկարը (Աստվածաշնչի նկարներ, հ․ 3) Gospel Library հավելվածի Ուսումնասիրության օժանդակ նյութերում կամ Աստվածաշնչի հավելվածում՝ տեսնելու Մեռյալ ծովի շուրջը գտնվող անապատը: Նրանք կարող են նաև նայել «Սուրբ երկրի ֆիզիկական քարտեզը» (Աստվածաշնչի քարտեզներ, հ․ 1) և գտնել Հրեաստանի անապատը և Մեռյալ ծովը:

Կարդացեք Եզեկիել 47.8–9, 12 հատվածները՝ փնտրելով, թե ինչ կլինի այն ամենի հետ, ինչին դիպչի տաճարից հոսող ջուրը, ներառյալ Մեռյալ ծովը:

Ուսանողներին առաջարկեք իրենց օրագրի էջի ներքևի մասում ավարտել իրենց նկարը՝ նկարելով այն, ինչ իրենք նոր կարդացին:

սեմինարիայի պատկերակ Հետևյալը պատասխան պահանջող հարցի օրինակ է, որը կօգնի ուսանողներին իրենց համար նշել ավետարանի վարդապետությունն ու սկզբունքները: Այս մոտեցման շնորհիվ ուսանողների կողմից սուրբ գրությունների ուսումնասիրությունն ավելի կիրառելի կդառնա և Տիրոջը թույլ կտա անձամբ ուսուցանել և ոգեշնչել նրանց: (Այս հմտության վերաբերյալ լրացուցիչ ուսուցում ստանալու համար տես «Կազմեք բաց, ուսումնասիրության մղող հարցեր, որոնք կօգնեն սովորողներին ինքնուրույն բացահայտել ավետարանի վարդապետության սկզբունքները և չեն պահանջի ուսանողներից հատուկ պատասխան» վերնագրով դասընթացը Ուսուցիչների կատարելագործման հմտություններ ուսուցողական նյութում։)

  • Ինչպե՞ս կամփոփեք Եզեկիելի տեսիլքից ձեր սովորածը։

Ուսանողները կարող են կիսվել տարբեր սկզբունքներով: Շնորհակալություն հայտնեք նրանց պատասխանների համար և հարցրեք, թե ինչու է իրենց սովորածը կարևոր:

Սկզբունքներից մեկը, որն ուսանողները կարող են նշել, հետևյալն է. Երբ մենք երկրպագում ենք Տիրոջը տաճարում, Նա օրհնում է մեզ բժշկությամբ, նոր կյանքով և մեր աճով: Ուսանողները կարող են գրել այս սկզբունքը կամ այն սկզբունքը, որն իրենք նշել են իրենց սուրբ գրություններում՝ Եզեկիել 47.1–9 հատվածների կողքին:

Եթե օգտակար կլինի մեծացնել հասկացողությունը, շարունակեք դիտել Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյլ Գ. Ռենլանդի և նրա ընտանիքի մասին պատմող տեսանյութը՝ 1:58–2:33։

3:43

Խորացրեք ձեր հասկացողությունը

սեմինարիայի պատկերակ Յուրաքանչյուր ուսանողի համար պատրաստեք «Տաճարի օրհնությունները» վերնագրով աշխատաթերթի օրինակներ:

Կարդացեք «Տաճարի օրհնությունները» աշխատաթերթը և ընդգծեք կամ շրջանակի մեջ վերցրեք այն օրհնությունները, որոնք առանձնանում են ձեզ համար:

Ուսանողները կարող են գրել այս օրհնությունները իրենց նկարում պատկերված տաճարից հոսող ջրի վրա: Նրանք կարող են նաև ավելացնել ցանկացած լրացուցիչ օրհնություն, որ կարող են մտաբերել, որը Տերը տալիս է մեզ տաճարի միջոցով:

Ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց նկարներով կամ գրված օրհնություններով զուգընկերոջ կամ փոքր խմբի հետ: Որպես այլընտրանք, կարող եք գրատախտակին նկարել գետը և խնդրել ուսանողներին այդ նկարի վրա գրել այն օրհնությունները, որոնց մասին մտածում էին: Ապա ուսանողները կարող են իրենց նկարներին ավելացնել ուրիշների կողմից կիսված այն օրհնությունները, որոնք կցանկանային հիշել:

  • Ո՞ր օրհնություններ են առավել կարևոր ձեզ համար:

    Ուսանողներին առաջարկեք մի քանի րոպե մտածել հետևյալ հարցերի պատասխանների շուրջ՝ նախքան նրանց կտաք այդ հարցերը: Երբ նրանք կիսվեն, կարող եք տալ հետևյալ հարցերը. «Ինչու է դա կարևոր ձեզ համար»: «Որևէ մեկն ունեցե՞լ է նման փորձառություն» և «Ի՞նչ կցանկանայիք ավելացնել այն ամենին, ինչով կիսվել եք»:

    Եթե ուսանողներն ապրում են մի բնակավայրում, որտեղ շատերը չեն այցելել տաճար հեռավորության պատճառով, և նրանք չգիտեն շատ մարդկանց, որոնք այցելել են տաճար, կարող եք փոխել երկրորդ հարցը, որպեսզի խնդրեք ուսանողներին կիսվել այն օրհնություններով, որոնք ստացել են իրենք կամ ուրիշները, երբ պատրաստվել են երկրպագել տաճարում։

  • Ինչպե՞ս կարող է ձեր նշած օրհնություններից որևէ մեկը բժշկել կամ կյանք պարգևել:

  • Ե՞րբ եք դուք կամ ձեզ ծանոթ մարդիկ զգացել Տիրոջ կողմից տրված այս օրհնություններից որևէ մեկը տաճարում երկրպագելու միջոցով:

Եթե ուսանողների համար օգտակար կլինի տեսնել տաճարային երկրպագությունից ստացված որոշ օրհնությունների այլ օրինակներ, կարող եք ցուցադրել հետևյալ տեսանյութերից մեկը.

2:50
14:43

Ինչպես եք վերաբերվում տաճարին

Դասի ավարտին կարող եք ձեր նկարի վրա կամ ձեր օրագրում տեղ գտնել, որպեսզի գրեք տաճար այցելելու և այնտեղ երկրպագելու և Տիրոջ օրհնությունները ստանալու վերաբերյալ ձեր զգացմունքները: Խնդրեք Սուրբ Հոգու օգնությունը՝ ձեր զգացմունքները հնարավորինս ճշգրիտ և հստակ գրելու համար:

Առաջարկեք անել դա ցանկացած ուսանողի, որը կցանկանա կիսվել իր մտքերով և վկայությամբ: Կարող եք կիսվել նաև ձեր մտքերով ու զգացումներով։