Սեմինարիա
Եզեկիել 34. «Նա է լինելու նրանց հովիվը»


«Եզեկիել 34. «Նա է լինելու նրանց հովիվը»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Եզեկիել 34. «Նա է լինելու նրանց հովիվը»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Եզեկիել 1–3, 33–34, 36–37, 47․ Դաս 139

Եզեկիել 34

«Նա է լինելու նրանց հովիվը»

Jesus Christ depicted as the Good Shepherd. Christ is portrayed with a small herd of sheep. He is carrying a sheep (or lamb) over His shoulders. Christ is also carrying a staff in His hands.

Մենք բոլորս երբեմն մեզ մոլորված, կոտրված, հիվանդ կամ կարիքավոր ենք զգում: Երկնային Հայրը ուղարկեց Հիսուս Քրիստոսին՝ «Կոտրածին վիրակապելու» և «հիվանդին զորացնելու» (Եզեկիել 34.16): Եզեկիել 34 գլխում Եզեկիել մարգարեն նմանեցնում է իր հոտի հանդեպ լավ հովվի հոգատարությունը Երկնային Հոր զավակների հանդեպ Հիսուս Քրիստոսի հոգատարությանը։ Այս դասը կօգնի ուսանողներին հետևել Փրկչի օրինակին՝ փնտրել ուրիշներին և հոգ տանել նրանց մասին:

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք մտածել այն մասին, թե ինչու է «Բարի Հովիվ» (Հովհաննես 10.11, 14) անունը համապատասխանում Հիսուս Քրիստոսին: Նրանք կարող են խորհել, թե ինչպես է Փրկչի այս անունն օգնում իրենց հասկանալ Նրա սերը և Երկնային Հոր զավակների մասին հոգ տանելու Նրա ցանկությունը:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Խորհրդանիշ Փրկչի համար

Կարող եք կիսվել հետևյալ փորձառությամբ և արտահայտությամբ: Ուսանողներին առաջարկեք նշել հովվի գործողությունները, որոնք խորհրդանշում են Փրկչի սերն իրենց հանդեպ: Բացի այդ, կարող եք ցուցադրել «Shepherds of Israel» տեսանյութը 01:07-04:09։

9:15

Մարոկկո ճամփորդության ժամանակ Յոթանասունից երեց Ջոն Ռ. Լասեթերն իմացավ Երկնային Հոր զավակների հանդեպ Հիսուս Քրիստոսի սիրո մասին, երբ թագավորական մեքենան հարվածեց գառանը, ինչը հովվին մեծ փոխհատուցման իրավունք էր տալիս: Երեց Լասեթերի թարգմանիչն ասաց, որ հովիվը չի ցանկանա վերցնել գումարը: Այնուհետև երեց Լասեթերը պատմեց, թե ինչ եղավ հետո.

Զարմացած հարցրի նրան, թե ինչու։ Եվ նա ավելացրեց. «Դա այն սիրո շնորհիվ է, որը նա զգում է իր յուրաքանչյուր գառան հանդեպ»: Հենց այդ ժամանակ ես նկատեցի, թե ինչպես է ծեր հովիվը ձեռքերի վրա բարձրացնում վիրավոր գառանը և դնում իր պատմուճանի առջևի մասում գտնվող մեծ տոպրակի մեջ: Նա շոյում էր նրա գլուխը՝ անընդհատ կրկնելով նույն բառը։ Երբ հարցրի այդ բառի իմաստը, ինձ ասացին. «Նա տալիս է գառան անունը։ Նրա բոլոր գառներն անուն ունեն, որովհետև նա նրանց հովիվն է, և բարի հովիվներն անունով են ճանաչում են իրենց գառներից յուրաքանչյուրին»։ («Shepherds of Israel», Ensign, մայիս 1988, 74)

  • Ի՞նչ կարող եք սովորել Հիսուս Քրիստոսի մասին հովվի գործողություններից:

Այսօրվա ուսումնասիրության ընթացքում խնդրեք Սուրբ Հոգու օգնությունը՝ սովորելու, թե ինչպես կարող ենք հետևել Հիսուս Քրիստոսի օրինակին՝ հոգ տանել Երկնային Հոր զավակների մասին:

Հովիվներ

Եզեկիել 34 գլխում Տերը Իսրայելի առաջնորդներին համեմատել է հովիվների հետ, որոնք հոգ չէին տանում իրենց հոտերի մասին: Կարդացեք Եզեկիել 34.1–6 հատվածները՝ նշելով արտահայտություններ, որոնք Տերը օգտագործել է Իսրայելի առաջնորդներին նկարագրելու համար:

  • Ի՞նչ եք սովորում Տիրոջ մասին՝ այս հատվածներում արտահայտած Նրա մտահոգություններից։

Որպեսզի օգնի Իսրայելի առաջնորդներին ավելի լավ հոգ տանել իրենց հոտերի մասին, Հիսուս Քրիստոսը նկարագրել է, թե ինչպես է Ինքը հոգ տանում Իր հոտի մասին (տես Հովհաննես 10.11, 14 հատվածները, որտեղ Հիսուսը Իրեն անվանում է նաև «Բարի Հովիվ»):

Կարող եք ցուցադրել Հիսուս Քրիստոսի նկարը, որտեղ Նա պատկերված է որպես հովիվ, օրինակ՝ այս դասի սկզբում ցուցադրված նկարը: Նկարի ձախ կողմում գրեք «Որպես բարի հովիվ, Փրկիչը …» արտահայտությունը։ Ուսանողները կարող են այս վերնագրի ներքո ամփոփ ներկայացնել այն, ինչ նշել են Եզեկիել 34.11–16 հատվածներում:

Կարդացեք Եզեկիել 34․11–16 հատվածները՝ նշելով արտահայտություններ, որոնք նկարագրում են, թե ինչ է անում Հիսուս Քրիստոսը Երկնային Հոր զավակների համար:

Ամփոփումները, որոնք ուսանողները ներկայացնում են հատվածներից, կարող են ներառել.

  • Որոնում է կորածներին (հատվածներ 11–12, 16)

  • Ազատում է խավարից (հատված 12)

  • Սնուցում է նրանց և հոգում նրանց կարիքները (հատվածներ 13–15)

  • Վիրակապում է կոտրվածը (հատված 16)

  • Զորացնում է հիվանդին (հատված 16)

Ուսանողներին առաջարկեք կիսվել սուրբ գրություններից մի քանի պատմությունով այն մասին, թե ինչպես է Փրկիչը ցույց տվել այս գործողություններից մի քանիսը Երկնային Հոր զավակների հանդեպ:

Որպեսզի օգնեք ուսանողներին խորհել իրենց ջանքերի շուրջ, որ գործադրում են՝ հետևելու ուրիշների մասին հոգ տանելու Փրկչի օրինակին, կարող եք ցուցադրել հետևյալ ինքնագնահատումը։

Համեմատեք Եզեկիել 34 գլխի ուսումնասիրության ժամանակ ձեր նշած երկու հատվածները, ապա խորհեք, թե ինչպես կարող եք պատասխանել հետևյալ հարցերին.

  • Ինչո՞վ եք դուք նման Փրկչին:

  • Կա՞ն արդյոք եղանակներ, որոնցով կարող եք ավելի շատ նմանվել Իսրայելի հովիվներին:

  • Ի՞նչ հնարավոր խոչընդոտների կարող եք բախվել, երբ Փրկչի նման հոգ տանեք ուրիշների մասին:

Հոգ տանել Իր գառների մասին

Փրկչի նկարի աջ կողմում կարող եք գրել «Ես կարող եմ հետևել Փրկչի օրինակին …» արտահայտությունը: Ուսանողներին բաժանեք փոքր խմբերի և տվեք հետևյալ հրահանգները։

Օգտագործելով այն, ինչ գտել եք Եզեկիել 34.11–16 հատվածներում, կազմեք այն գործնական եղանակների ցանկը, որոնցով երիտասարդները կարող են Փրկչի նման հոգ տանել ուրիշների մասին:

Ահա մի քանի գաղափար, որոնք կարող են առաջարկել ուսանողները.

  • Այցելել այն մարդուն, որին նրանք վաղուց չեն տեսել («Ես ինքս եմ փնտրելու իմ ոչխարներին և որոնելու եմ նրանց» [Եզեկիել 34.11])

  • Առատաձեռն լինել իրենց ժամանակի կամ միջոցների նկատմամբ («Ես եմ հովվելու իմ ոչխարներին» [Եզեկիել 34.15])

  • Հրավիրել որևէ մեկին՝ մասնակցելու ձեզ հետ որևէ միջոցառման («Ես… մոլորվածին հետ եմ բերելու» [Եզեկիել 34.16])

  • Տեղյակ լինել ուրիշների ֆիզիկական կամ էմոցիոնալ կարիքների մասին («Ես… կոտրածը պիտի վիրակապեմ և հիվանդին զորացնեմ» [Եզեկիել 34.16])

Այս ցանկը խմբերով կազմելուց հետո կարող եք առաջարկել, որ յուրաքանչյուր խումբ գրատախտակին գրի իր գաղափարներից մեկը: Երբ գրատախտակին գրեն գաղափարներից մի քանիսը, ուսանողների համար օգտակար կլինի քննարկել հետևյալ հարցերը.

  • Ինչո՞ւ կարող է դժվար լինել անել այդ բաները:

  • Ինչպե՞ս կարող է Փրկիչը օգնել ձեզ հաղթահարել այդ դժվարությունները:

    Ցուցադրեք հետևյալ հարցերը և առաջարկեք ուսանողներին պատասխանելու համար ընտրել դրանցից առնվազն մեկը: Իրենց անձնական փորձառությունների շուրջ խորհելիս Սուրբ Հոգին կարող է օգնել ուսանողներին զգալ իրենց սովորածի ճշմարտացիությունն ու կարևորությունը:

  • Ինչպե՞ս է Փրկիչը օրհնել ձեզ կամ ձեր ընտանիքին՝ ուղարկելով որևէ մեկին, որպեսզի նա որոնի ձեզ և հոգ տանի ձեր մասին:

  • Ինչպե՞ս է Փրկիչը օգտագործել ձեզ կամ ձեր ընտանիքին, որպեսզի որոնեք ուրիշներին և հոգ տանեք նրանց մասին:

Եթե կարծում եք, որ դա կօգնի ուսանողներին տեսնել ուրիշների մասին հոգ տանող երիտասարդների օրինակը, ինչպես որ դա անում է Հիսուսը, կարող եք ցուցադրել «Face to Face with President and Sister Oaks (Strive to Be)» տեսանյութը 57:50-59:55, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում: Այդ տեսանյութում երիտասարդները կիսվում են գաղափարներով, թե ինչպես են իրենք փնտրում ուրիշներին և հոգ տանում նրանց մասին:

80:11

Ծրագիր կազմեք

Դասարանում իրենց սովորածի հիման վրա գործելու ծրագիր կազմելը կարող է օգնել ուսանողներին ամրապնդել իրենց դարձն առ Հիսուս Քրիստոս:

Մի պահ մտածեք ձեր կյանքում այն մարդկանց մասին, որոնք կարող են նմանվել Եզեկիել 34 գլխում նկարագրված գառներին (մոլորված, ցրված, կոտրված, թույլ): Նրանք կարող են լինել մարդիկ ձեր դասարանից կամ քվորումից, ձեր ընտանիքի անդամները և ընկերները կամ մարդիկ ձեր դպրոցից: Խնդրեք Սուրբ Հոգու օգնությունը՝ մտածելու, թե ով կարող է ձեր օգնության կարիքն ունենալ:

Օգտագործելով մեր քննարկած գաղափարները կամ մեկ այլ գաղափար, որը ոգեշնչված եք անել, գրեք, թե ինչպես կարող եք հետևել Փրկչի օրինակին՝ փնտրել այդ մարդուն և հոգ տանել նրա մասին:

Որպեսզի հիշեք ձեր ծրագրի մասին կարող եք այն գրել թղթի վրա կամ տեղադրել ձեր հեռախոսում՝ որպես հիշեցում:

Կարող եք հաջորդ դասի ընթացքում մի քանի րոպե տրամադրել, որպեսզի քննարկեք ուսանողների հետ իրենց ծրագրերը և ստուգեք նրանց առաջընթացը: Եզրափակելով՝ կարող եք կիսվել, թե ինչպես է որևէ մեկը հոգ տարել ձեր մասին, կամ ինչպես եք դուք հոգ տարել ուրիշների մասին, ինչպես որ Փրկիչն է անում: