Սեմինարիա
Դանիել 1–7․ Ակնարկ


«Դանիել 1–7․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Դանիել 1–7․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դանիել 1–7

Դանիել 1–7

Ակնարկ

Թեև Դանիելը, Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը ծառաներ էին օտար երկրում, նրանք հաստատուն մնացին Տիրոջ օրենքներին հնազանդվելու իրենց ձգտումներում, և Նա պաշտպանեց ու օրհնեց նրանց: Տերը Դանիելին ցույց տվեց վերջին օրերի տեսիլքը, որում Նա հաստատել էր Իր արքայությունը երկրի վրա: Տիրոջ արքայությունը՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին, կլցնի ողջ երկիրը և հավերժ կգոյատևի:

սեմինարիայի պատկերակՈւսուցանեք Հիսուս Քրիստոսի տիտղոսների, դերերի և հատկանիշների մասին։ Ձգտելով սովորել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին սուրբ գրություններում, ուսանողները կկարողանան ճանաչել և սիրել Նրանց: Կարող եք օգնել ձեր ուսանողներին սովորել դա անել՝ ստեղծելով բաց, ուսումնասիրության մղող հարցեր, որոնք օգնում են նրանց բացահայտել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի տիտղոսները, դերերը և հատկանիշները: Դա անելու օրինակ կարող եք գտնել Դաս 142. «Դանիել 1»-ում։

Ավելին իմանալու համար, թե ինչպես անել դա, տես «Ուսուցանեք Հիսուս Քրիստոսի տիտղոսների, դերերի և հատկանիշների մասին» բաժինը (Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկում, [2022], 7)։

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:

Դանիել 1

Դասի նպատակը. օգնել ուսանողներին ամրացնել Տիրոջ Իմաստության խոսքին հնազանդվելու իրենց պարտավորությունը:

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք ուսումնասիրել «Իմաստության խոսք» թեմայի ակնարկը Թեմաներ և հարցեր բաժնում Gospel Library հավելվածում։ Խրախուսեք նրանց քննարկել, թե ինչպես են իրենք կամ ուրիշներն օրհնվել՝ պահելով Տիրոջ Իմաստության խոսքը:

  • Տեսանյութ․ «God Gave Them Knowledge» (13:49)՝ 0:52-5:15

  • Նյութեր ուսանողների համար. Երիտասարդներին զորացնելու համար. ուղեցույց ընտրություն կատարելու համար գրքույկի օրինակներ այն ուսանողների համար, որոնց հասանելի չէ հավելվածը, թուղթ և մարկերներ կամ գունավոր մատիտներ ուսանողների համար, որպեսզի պաստառներ պատրաստեն

Դանիել 2

Դասի նպատակը. օգնել ուսանողներին ամրացնել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու աստվածային Վերականգնման մասին իրենց վկայությունը:

  • Ուսանողի նախապատրաստում. այս դասին պատրաստվելու համար ուսանողներին առաջարկեք ընտրել հետևյալ գաղափարներից մեկը.

    • Կազմեք կարևոր իրադարձությունների ցանկ, որոնք տեղի են ունեցել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու վերականգնման ընթացքում:

    • Կազմեք այն ճշմարտությունների ցանկը, որոնք սովորել եք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու վերականգնման շնորհիվ:

      Ուսանողներին առաջարկեք զրուցել ընտանիքի անդամների կամ Եկեղեցու ղեկավարների հետ, որպեսզի նրանք օգնեն իրենց կազմել իրենց ցուցակները:

  • Տեսանյութեր․ «God Gave Them Knowledge» (13:49)՝ 6:17-13:00, «Լսի՛ր Նրան» (24:23)՝ 17:05-22:55

  • Աշխատաթերթ․ «Նաբուգոդոնոսոր թագավորի երազը»

  • Բովանդակություն ցուցադրման համար. աշխատաթերթը լրացնելու ցուցումներ

  • Նյութեր ուսանողների համար. «Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվության վերականգնումը. Երկուհարյուրամյա հռչակագիր աշխարհին» հռչակագրի օրինակը

Դանիել 3

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին Հիսուս Քրիստոսին ապավինելու ցանկություն զգալ՝ անկախ արդյունքից:

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք մտածել Քրիստոսի հավատարիմ աշակերտների մասին, որոնք հրաշքով ազատվել են իրենց փորձություններից: Ապա նրանց հնարավորություն տվեք մտածելու այլ հավատարիմ աշակերտների մասին, որոնք չեն ազատվել: Նրանք կարող են խորհել, թե ինչ են ուսուցանում իրենց այդ պատմությունները Տիրոջը վստահելու մասին:

  • Տեսանյութեր․ «Որովհետեւ ես կենդանի եմ, եւ դուք կենդանի կլինեք» (11:26)՝ 4:04-4:55 և 4:555:23, «Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը» (1:39)

  • Բովանդակություն ցուցադրման համար. դասի սկզբում ներկայացվող ինքնագնահատման հարցեր

  • Նկարներ․ Նաբուգոդոնոսոր թագավորի կառուցած ոսկե արձանը. Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը կրակի հնոցի մեջ

Դանիել 6

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին բացահայտել Դանիել 6 գլխի ավետարանի ճշմարտությունները և կիսվել դրանցով։

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք խորհել սուրբգրային պատմությունների շուրջ, որոնք սովորել են Հին Կտակարանից այս տարվա իրենց ուսումնասիրության ընթացքում: Նրանք կարող են ընտրել մի պատմություն, որն առավել կարևոր էր իրենց համար և պատրաստվել կիսվել ավետարանի ճշմարտությամբ, որն օգնել է իրենց հասկանալ:

  • Պատմություն կիսվելու համար. առակ կամ հայտնի ժողովրդական հեքիաթ, որտեղ ուսանողները կարող են բացահայտել բարոյախոսությունը

  • Տեսանյութեր․ «Ամենակարևոր բաների մասին» (0:33)՝ 0:00-0:22, «Դանիելը առյուծների գուբի մեջ» (1:46)

  • Նկարներ․ Դանիելի պատկերները «Դանիելը առյուծների գուբի մեջ» հոդվածից (Ընկեր, նոյ․ 2018, FJ4–FJ6)

  • Աշխատաթերթ․ «Սուրբգրային պատմություններն ուսուցանում են ավետարանի ճշմարտությունները»