«Դանիել 1. «Դանիելը … իրեն չպղծի»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Դանիել 1. «Դանիելը … իրեն չպղծի»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դանիել 1–7․ Դաս 142
Դանիել 1
«Դանիելը … իրեն չպղծի»
Երբ բախվում ենք իրավիճակների, որոնք փորձության են ենթարկում Տիրոջ պատվիրաններին հնազանդվելու մեր վճռականությունը, մենք տատանվո՞ւմ ենք, թե ամուր ենք մնում: Որպես Նաբուգոդոնոսոր թագավորի արքունիքի ծառաներ՝ Դանիելին և նրա ընկերներին հրահանգվել էր խախտել Տիրոջ հայտնած առողջության օրենքները, սակայն նրանք ամուր մնացին: Այս դասը կօգնի ուսանողներին ամրացնել Տիրոջ Իմաստության խոսքին հնազանդվելու իրենց պարտավորությունը:
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք ուսումնասիրել «Իմաստության խոսք» թեմայի ակնարկը Թեմաներ և հարցեր բաժնում Gospel Library հավելվածում։ Խրախուսեք նրանց քննարկել, թե ինչպես են իրենք կամ ուրիշներն օրհնվել՝ պահելով Տիրոջ Իմաստության խոսքը:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Ի՞նչ կանեիք դուք
Կարող եք սկսել դասը՝ նկարագրելով մի երիտասարդի, որը սիրում է նոր բաներ փորձելու համար ընդունել մարտահրավերներ, ինչպես որ հետևյալ օրինակում է նկարագրված: Կարող եք փոխել անունը և գործողությունները, որպեսզի դրանք ավելի համապատասխանեն ձեր ուսանողներին:
Մատեոն Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ակտիվ անդամ է: Նա նոր բաներ փորձելու համբավ ունի, ուստի նրա ընկերները հաճախ նրան նետում են հետևյալ մարտահրավերները.
-
Մի անգամ ընկերը նրան մարաթոնում վազելու մարտահրավեր նետեցին: Մատեոն ընդունեց մարտահրավերը:
-
Մի անգամ ընկերը նրան սառցե լճի մեջ սուզվելու մարտահրավեր նետեց: Մատեոն ընդունեց մարտահրավերը:
-
Մի անգամ ընկերը նրան դպրոցում նոր աղջկա հետ ծանոթանալու մարտահրավեր նետեց: Մատեոն ընդունեց մարտահրավերը:
Հաջորդ մարտահրավերը կարդալուց հետո դադար առեք և տվեք ստորև ներկայացված հարցը:
-
Մի օր Մատեոյի ընկերները նրան խնջույքի ժամանակ ալկոհոլ խմելու մարտահրավեր նետեցին:
-
Ըստ ձեզ, ինչպե՞ս կարձագանքեր Մատեոն։ Ինչո՞ւ։
Կարող եք հարցնել ուսանողներին՝ արդյոք ձեր տարածքում տարածված է Իմաստության խոսքը խախտելու ճնշումը: Նրանք կարող են նաև նկարագրել իրավիճակներ, որտեղ իրենք կարող այն խախտելու ճնշում զգալ: Խրախուսեք ուսանողներին, որոնք կարող են խախտել այս պատվիրանը, հիշել, որ Տերը կօգնի իրենց, եթե դառնան դեպի Իրեն և ապաշխարեն: Վստահեցրեք ուսանողներին, որ Տերը սիրում է իրենց և հրավիրում է իրենց, որ շարունակեն փորձել:
Իմաստության խոսքին հնազանդվելու իրենց անձնական հանձնառությունը գնահատելու համար ուսանողները կարող են պատասխանել հետևյալ հարցին իրենց օրագրերում:
-
Ըստ ձեզ, ինչպե՞ս կարձաքանքեիք նման իրավիճակում։ Ինչո՞ւ։
-
Ըստ ձեզ, ինչպե՞ս կարձաքանքեիք, եթե ձեզ առաջարկեին ավելի սովորական մի բան, օրինակ՝ սուրճ կամ թեյ:
Այսօր Դանիել 1 գլուխն ուսումնասիրելիս ականջալուր եղեք այն մտքերին ու զգացմունքներին, որոնք Երկնային Հայրը կարող է տալ ձեզ Սուրբ Հոգու միջոցով: Փնտրեք եղանակներ՝ ամրացնելու Տիրոջ Իմաստության խոսքին հնազանդվելու ձեր պարտավորությունը:
Դանիելը հնազանդվեց Տիրոջը
Մ․թ․ա մոտավորապես 606 թվականին Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորը հարձակվեց Երուսաղեմի վրա և իսրայելացիներից մի քանիսին գերի տարավ Բաբելոն։ Թագավորը հրամայեց, որ իսրայելացի երիտասարդներից մի քանիսին ուսուցանեն, որպեսզի նրանք ծառայեն իր տանը։ Այդ երիտասարդների թվում էին Դանիելը, Անանիան, Միսայելը և Ազարիան։ Բաբելոնում նրանց անունները համապատասխանաբար փոխեցին՝ Բաղդասար, Սեդրաք, Միսաք և Աբեդնագով (տես Դանիել 1.1–7):
Երբ ուսանողները կարդան հետևյալ հատվածները, կարող եք հատված 10-ից հետո դադար առնել և տալ ստորև ներկայացված հարցերը: Որպես այլընտրանք, կարող եք առաջարկել ուսանողներին «God Gave Them Knowledge» տեսանյութը դիտելիս՝ 0:52-5:15 (հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում), հետևել իրենց սուրբ գրություններին և դադար տալ 4:18-ին՝ հարցերը քննարկելու համար։
Կարդացեք Դանիել 1․5, 8–14 հատվածները՝ փնտրելով, թե թագավորն ինչ հրահանգեց անել Դանիելին և նրա ընկերներին:
-
Ինչո՞ւ կարող էր այս խնդրանքը կատարելը դժվար լինել Դանիելի և նրա ընկերների համար։
-
Ըստ ձեզ, ինչո՞ւ էր վտանգավոր որոշ ուտելիքից և ըմպելիքից հրաժարվելը, որը կարող էր առաջացնել թագավորի զայրույթը:
Կարող եք հիշեցնել ուսանողներին, որ Դանիելի ժամանակներում իսրայելացիները հետևում էին Մովսեսի օրենքին, որն իր մեջ ներառում էր որոշակի սահմանափակումներ սննդակարգում (տես Բ Օրենք 14): Կարող եք նաև բացատրել, որ «արմտիքը» վերաբերում է «սերմերից, հացահատիկից և այլնից պատրաստված մթերքներին»։ (Դանիել 1․12, ծանոթագրություն ա)։
Տիրոջը հնազանդվելու օրհնությունները
Որպեսզի օգնեք ուսանողներին նշել, թե ինչպես է Տերը օրհնել Դանիելին և նրա ընկերներին, կարող եք ուսանողներին բաժանել զույգերի: Երբ նրանք կարդան հետևյալ հատվածները, զույգերից մեկին առաջարկեք փնտրել, թե ինչպես է Տերը ֆիզիկապես օրհնել Դանիելին և նրա ընկերներին, իսկ մյուսին՝ առաջարկեք փնտրել, թե ինչպես է Տերը օրհնել նրանց հոգևորապես: Ապա առաջարկեք զուգընկերներին կիսվել իրենց գտածով: Խնդրեք նրանց նշել ֆիզիկական և հոգևոր օրհնությունները երկու տարբեր եղանակով (օրինակ՝ ընգծել տարբեր գույներով կամ մեկն ընդգծել, իսկ մյուսը՝ նշել):
Կարդացեք Դանիել 1.15–20 հատվածները՝ ուշադրություն դարձնելով, թե ինչպես Տերը օրհնեց Դանիելին և նրա ընկերներին իրենց հնազանդության համար:
Երբ ուսանողները նշեն Հիսուս Քրիստոսի հատկանիշներն ու բնութագրերը, նրանք կարող են մեծացնել Նրան վստահելու և հնազանդվելու իրենց ցանկությունը: Որպեսզի օգնեք ուսանողներին անել դա, ստեղծեք հետևյալ բաց, ուսումնասիրության մղող հարցերը, որոնց շուրջ ուսանողները պետք է խորհեն:
(Լրացուցիչ ուսուցում ստանալու համար, թե ինչպես ստեղծել բաց, ուսումնասիրության մղող հարցեր, որոնք կօգնեն ուսանողներին նշել Հիսուս Քրիստոսի հատկանիշներն ու բնութագրերը, տես «Ուսումնասիրության մղող հարցերի ստեղծում, որոնք կօգնեն ուսանողներին բացահայտել Հիսուս Քրիստոսի դերերը, տիտղոսները, խորհրդանիշները, հատկանիշները և բնութագրերը» դասընթացը Ուսուցիչների կատարելագործման հմտություններ ուսուցողական նյութում։)
Եվս մեկ անգամ կարդացեք հատվածներ 15–20-ը, սակայն այս անգամ խորհեք այն բանի շուրջ, թե ինչ եք սովորում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին:
-
Այդ հատվածներն ի՞նչ են ուսուցանում ձեզ Աստծո մասին:
-
Ինչպե՞ս կարող է այս հասկացողությունն ուժեղացնել Նրան վստահելու և հնազանդվելու ձեր ցանկությունը:
Կարող եք բացատրել, որ ինչպես Դանիելի ժամանակներում, այսօր էլ Տերը Իր զավակներին հայտնել է առողջության օրենքը: Այն հայտնի է որպես Իմաստության խոսք (տես Վարդապետություն և Ուխտեր 89):
Հետևյալ վարժությունը կօգնի ուսանողներին ուսումնասիրել Իմաստության խոսքը: Այն ուսանողներին, որոնց հասանելի չէ Gospel Library հավելվածը, կարող եք տրամադրել թուղթ և նկարչական պարագաներ, ինչպես նաև Երիտասարդներին զորացնելու համար. ուղեցույց ընտրություն կատարելու համար գրքույկի օրինակը։ Կարող եք կրճատել այս վարժության կատարման համար նախատեսված ժամանակը, որպեսզի դասի վերջում փորձառության համար բավարար ժամանակ ունենաք:
Պատկերացրեք, որ ձեզ խնդրել են ստեղծել մի պաստառ, որը նկարագրում է որևէ յուրահատուկ բան ձեր կրոնի վերաբերյալ: Դուք որոշում եք ստեղծել ձեր պաստառն Իմաստության խոսքի մասին: Օգտագործեք հետևյալ աղբյուրներից մի քանիսը կամ բոլորը՝ որոշելու, թե ինչ պետք է ներառեք այնտեղ.
-
Դանիել 1․15–20
-
«Իմաստության խոսք»՝ Սուրբ գրքերի ուղեցույցից կամ Թեմաներ և Հարցեր բաժնից (Gospel Library հավելված) կամ «Ի՞նչ կասեք …» բաժինը Երիտասարդներին զորացնելու համար. ուղեցույց ընտրություն կատարելու համար գրքույկից (2022)
-
«The Word of Wisdom: What It Is, What It Isn’t», New Era, օգօստ. 2019, 26–28
Համոզվեք, որ ձեր պաստառի վրա գրել եք Իմաստության խոսքի մասին ճշմարտության հայտարարությունը: Այդ ճշմարտությունը կարող է լինել Դանիելի փորձառությունից կամ այլ աղբյուրներից:
Ուսանողներին առաջարկեք դասարանի հետ կիսվել իրենց պաստառներով և ճշմարտության հայտարարություններով: Ընգծեք հետևյալ ճշմարտություններից մեկը, որով նրանք կարող են կիսվել․ Եթե մենք պահենք Իմաստության խոսքին հնազանդվելու Տիրոջ պատվիրանը, Նա կօրհնի մեզ ֆիզիկապես և հոգևորապես:
(Նշում․ Դաս 160. «Գնահատեք ձեր գիտելիքները 10»-ն ուսումնասիրելու ժամանակ ուսանողները կանդրադառնան իրենց ստեղծած պաստառներին: Օգտակար կլինի հավաքել պաստառները կամ ցուցադրել դրանք մինչև այդ դասի ավարտը, որպեսզի դրանք հասանելի լինեն ուսանողներին:)
Մարդիկ, որոնք դեռ չեն հասկանում Իմաստության խոսքի նպատակը, կարող են այն դիտարկել որպես Եկեղեցու կողմից սահմանված ավելորդ սահմանափակումներ: Մեկ րոպե տրամադրեք՝ խորհելու այն օրհնությունների շուրջ, որոնք գալիս են Իմաստության խոսքը պահելուց, նաև մարդկանց, ընտանիքների և հասարակության կողմից այն խախտելու հետևանքների շուրջ:
-
Ըստ ձեզ, Իմաստության խոսքն ինչպե՞ս է ցույց տալիս Աստծո սերն Իր զավակների հանդեպ։
Պարտավորվել հնազանդվել Տիրոջը հիմա
Որպեսզի օգնեք ուսանողներին ամրացնել Տիրոջ Իմաստության խոսքին հնազանդվելու իրենց պարտավորությունը, առաջարկեք նրանց ավարտել հետևյալ նախադասություններն իրենց օրագրերում: Երբ նրանք պատրաստվեն գրելու, խնդրեք նրանց մտածել, թե Իմաստության խոսքին հնազանդվելու իրենց պարտավորությունն ինչպես կարող է ամրապնդել իրենց հարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:
Ես ցանկանում եմ հնազանդվել Իմաստության խոսքին, քանի որ …
Մի բան, որը ես կարող եմ անել՝ օգնելու ինձ հնազանդվել Իմաստության խոսքին, դա այն է, …
Կարող եք եզրափակել՝ կիսվելով Հիսուս Քրիստոսի մասին ձեր վկայությամբ և օրհնություններով, որոնք տեսել եք Նրա Իմաստության խոսքին հնազանդվելու արդյունքում: