Սեմինարիա
Դանիել 2. «Թագավորություն, որը հավիտյան չի ավերվելու»


«Դանիել 2. «Թագավորություն, որը հավիտյան չի ավերվելու»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Դանիել 2. «Թագավորություն, որը հավիտյան չի ավերվելու»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դանիել 1–7․ Դաս 143

Դանիել 2

«Թագավորություն, որը հավիտյան չի ավերվելու»

The Old Testament King Nebuchadnezzar is depicted sitting on his throne in front of the prophet Daniel. Daniel stands as he interprets the king's dream. In the background, depictions from the king's dream can be seen such as the great image and a stone cut from the mountain without hands getting ready to destroy the image. (The stone represents the latter-day kingdom of God.)

Տերը Դանիելին ցույց տվեց վերջին օրերի տեսիլքը, որում Տերը հաստատել էր Իր արքայությունը երկրի վրա: Տիրոջ արքայությունը՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին, կլցնի ողջ երկիրը և հավերժ կգոյատևի: Այս դասը կօգնի ուսանողներին ամրացնել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու աստվածային Վերականգնման մասին իրենց վկայությունը:

Ուսանողի նախապատրաստում. այս դասին պատրաստվելու համար ուսանողներին առաջարկեք ընտրել հետևյալ գաղափարներից մեկը.

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վկայություն Վերականգնման մասին

Ուսանողներին առաջարկեք կիսվել տաճարային երաշխավորագիր ստանալու համար հարցազրույցի ժամանակ իրենց տրված ցանկացած հարցով, որը հիշում են: Եթե օգտակար կլինի, կարող եք նշել տաճարային երաշխավորագրի հարցազրույցի հարցերը Երիտասարդներին զորացնելու համար. ուղեցույց ընտրություն կատարելու համար գրքույկից։ Երբ ուսանողները կիսվեն իրենց հիշած մի քանի հարցով, կարող եք գրատախտակին գրել հետևյալ հարցը:

Մտածեք, թե ինչպես կպատասխանեիք տաճարային երաշխավորագրի հարցազրույցի հետևյալ հարցին.

  • Դուք ունե՞ք վկայություն Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնման մասին:

Անհրաժեշտության դեպքում բացատրեք, որ Վերականգնումը «Աստծո կողմից երկրի վրա Իր ավետարանի ճշմարտությունների և արարողությունների վերահաստատումն է մարդկանց մեջ» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Ավետարանի վերականգնում», Gospel Library հավելված)։

Կարող եք գրատախտակին գրված հարցից հետո գրել Ինչո՞ւ այո կամ ինչո՞ւ ոչ հարցերը։ Ուսանողներին առաջարկեք խորհել երկու հարցերի վերաբերյալ իրենց պատասխանների շուրջ:

Այսօր Դանիել 2 գլուխն ուսումնասիրելիս հրավիրեք Սուրբ Հոգուն՝ օգնելու ձեզ ճանաչել ճշմարտությունները, որոնք կարող են ամրացնել ձեր վկայությունն այն մասին, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը վերականգնել են Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին երկրի վրա:

Նաբուգոդոնոսոր թագավորի երազը

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Դանիել 2 գլխի համատեքստը, որևէ ուսանող կարող է կարդալ կամ ամփոփել հետևյալ տեղեկությունը: Որպես այլընտրանք, կարող եք դիտել «God Gave Them Knowledge» տեսանյութը՝ 6։17-13։00, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։

13:49

Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը երազ տեսավ, որն անհանգստացրեց նրան։ Նրա իմաստուններից ոչ մեկը չկարողացավ ասել նրան, թե ինչ երազ էր դա, կամ ինչպես մեկնաբանել այն: Արդյունքում, թագավորը հրամայեց սպանել իր բոլոր իմաստուններին, այդ թվում՝ Դանիելին։ Նախքան դա տեղի կունենար՝ Աստված Դանիելին հայտնեց երազը և դրա մեկնաբանությունը (տես Դանիել 2.1–26):

Թագավորին երազի վերաբերյալ Աստծո հայտնության մասին պատմելուց առաջ, Դանիելը նրան ուսուցանեց, որ Աստված է երազի մեկնաբանության աղբյուրը։ Դանիելը նաև բացահայտեց, որ երազն այն մասին էր, «ինչ որ պիտի լինի հետագա օրերում» (Դանիել 2.28):

սեմինարիայի պատկերակ Ուսանողներին կարող եք բաժանել փոքր խմբերի։ Յուրաքանչյուր խմբի տվեք «Նաբուգոդոնոսոր թագավորի երազը» վերնագրով աշխատաթերթի մեկական օրինակ։ Ապա ցուցադրեք ստորև ներկայացված հրահանգները և ուսանողներին ժամանակ տրամադրեք առաջին քայլը կատարելու համար՝ նախքան երկրորդ քայլը ցուցադրելը:

  1. Կարդացեք Դանիել 2.31–43 հատվածները և աշխատաթերթի վրա նշեք Նաբուգոդոնոսոր թագավորի երազի տարրերը՝ ձեր գտած մեկնաբանություններով: Ներառեք այն հատվածները, որտեղ գտել եք մեկնաբանությունները:

Ուսանողներին օգնեք նշել, որ Նաբուգոդոնոսոր թագավորի բաբելոնյան թագավորությունը ոսկե գլուխն էր (հատված 38)։ Պատկերի (կամ արձանի) մյուս մասերը ներկայացնում են այլ թագավորություններ, որոնք գալու էին Բաբելոնից հետո։

վարդապետության սերտման հատվածի պատկերակ Դանիել 2․44–45 հատվածները վարդապետության սերտման հատվածներ են: Առաջարկեք ուսանողներին նշել վարդապետության սերտման հատվածները տարբերակիչ ձևով, որպեսզի կարողանան հեշտությամբ գտնել դրանք:

  1. Կարդացեք Դանիել 2.44–45 հատվածները՝ փնտրելով քարը նկարագրող բառեր և արտահայտություններ: Գրեք այս խոսքերը ձեր աշխատաթերթում պատկերված քարի նկարի շուրջը:

Երբ ուսանողները կարդան հետևյալ արտահայտությունը, առաջարկեք նրանց իրենց աշխատաթերթում գրել, թե ինչ է խորհրդանշում քարը՝ քարի ներսում:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը բացատրել է, թե ինչ է խորհրդանշում քարը.

Portrait of Elder D. Todd Christofferson.  Photographed in March 2020.

[Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի] Եկեղեցին այդ մարգարեացած վերջին օրերի թագավորությունն է, բայց ոչ թե մարդու կողմից ստեղծված, այլ հիմնված երկնային Աստծո կողմից․ այն գլորվում է առաջ՝ որպես քար, որն «առանց ձեռք դիպչելու պոկվել է սարից», որպեսզի լցնի երկիրը [Դանիել 2․45, տես նաև հատված 35]։ («Ինչո՞ւ Եկեղեցին», Լիահոնա, նոյ․ 2015, 111)

  • Ի՞նչ կարող ենք սովորել Աստծո վերականգնված Եկեղեցու մասին այս ուղերձից և Դանիելին տրված Տիրոջ հայտնությունից:

    Օգտագործելով ուսանողների բառերը՝ օգնեք նրանց նշել, որ Աստված հիմնել է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին, որը կլցնի ամբողջ երկիրը և հավերժ կգոյատևի։

    Կարող եք կիսվել, որ Տերը Ինքն է հայտարարել, որ Իր ավետարանը կլցնի ողջ երկիրը (տես Վարդապետություն և Ուխտեր 65.2): Ուսանողները կարող են խաչաձև հղում կատարել կամ կապել Վարդապետություն և Ուխտեր 65.2 հատվածը Դանիել 2.35 հատվածի հետ։ Կարող եք բացատրել, որ «լցրեց ամբողջ երկիրը» արտահայտությունը (Դանիել 2.35) չի նշանակում, որ բոլորը կմիանան Տիրոջ Եկեղեցուն, այլ նշանակում է, որ այն կտարածվի աշխարհով մեկ (տես 1 Նեփի 14.12–14):

  • Ինչպե՞ս են Դանիել 2.44–45 հատվածների արտահայտություններն օգնում մեզ հասկանալ այդ ճշմարտությունը:

Քարը գլորվում է առաջ

Նաբուգոդոնոսոր թագավորի երազը մեկնաբանելուց հետո Դանիելը կիսվեց իր վկայությամբ այն մասին, որ երազը «հաստատ է, իսկ մեկնությունը՝ ստույգ» (Դանիել 2.45): Երբ մենք զարգացնենք մեր անձնական վկայությունները, Փրկչի վերականգնված Եկեղեցու ճշմարտությունները Սուրբ Հոգու զորությամբ կարող են մեզ համար հաստատ և ստույգ դառնալ:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը կիսվել է, թե ինչ պետք է անենք, որպեսզի ինքներս ստույգ վկայություններ զարգացնենք.

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Հիմա, որպես Նրա Եկեղեցու նախագահ, ես աղաչում եմ ձեզ: … Հոգևոր աշխատանք կատարեք, որպեսզի պարզեք ձեզ համար, [որ Փրկչի Եկեղեցին վերականգնվել է], և խնդրում եմ, արեք դա հիմա: Քիչ ժամանակ է մնացել: («Եկ, հետևիր ինձ», Լիահոնա, մայիս 2019, 91)

Հետևյալ վարժությունը կօգնի ուսանողներին մտածել, թե ինչ հոգևոր աշխատանք պետք է անեն՝ ամրացնելու իրենց վկայությունը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու աստվածային Վերականգնման մասին: Վարժությունը կատարելու համար ուսանողներին բաժանեք փոքր խմբերի:

Ուսանողներին օգնեք գտնել Վերականգնման հռչակագիրը։ Այն կարող են գտնել Gospel Library հավելվածում և որոշ ուսումնական օրագրերում: Այն ուսանողներին, որոնց հասանելի չէ հավելվածը, կարող եք տրամադրել թղթային օրինակները: Որպես հռչակագրի այլընտրանք, կարող եք ցուցադրել «Լսի՛ր Նրան» տեսանյութը՝ 17:05-22:55, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։

24:24
  1. Կարդացեք «Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվության վերականգնումը. Երկուհարյուրամյա հռչակագիր աշխարհին» հռչակագիրը։ Փնտրեք ճշմարտություններ, որոնք Փրկիչը հայտնել է և իրադարձություններ, որոնք Նա կատարել է Իր Եկեղեցին վերականգնելիս:

  2. Քննարկեք, թե ինչու են այդ ճշմարտությունները և իրադարձությունները կարևոր Փրկչի Եկեղեցու Վերականգնման համար:

  3. Քննարկեք այն հոգևոր աշխատանքը, որը մարդ կարող է անել՝ ամրացնելու իր վկայությունն առ այն, որ Հիսուս Քրիստոսը վերականգնեց Իր Եկեղեցին:

Բավարար ժամանակ տրամադրելուց հետո յուրաքանչյուր խմբի հնարավորություն տվեք կիսվելու մեկ ճշմարտությամբ կամ իրադարձությունով, որն առանձնահատուկ է իրենց համար: Առաջարկեք նրանց կիսվել, թե ինչու է կարևոր վկայություն ունենալ այդ ճշմարտության կամ իրադարձության վերաբերյալ, ինչպես նաև այն հոգևոր աշխատանքի մասին, որը մարդ կարող է անել, որպեսզի ստանա կամ ամրացնի դրա վերաբերյալ իր վկայությունը:

Երբ յուրաքանչյուր խումբ կիսվելու հնարավորություն ունենա, ուսանողներին առաջարկեք իրենց օրագրերում պատասխանել հետևյալ հարցերին:

  • Փրկչի վերականգնված Եկեղեցու ո՞ր ճշմարտության կամ իրադարձության մասին կցանկանայիք ամրացնել ձեր վկայությունը:

  • Ի՞նչ հոգևոր աշխատանք կարող եք անել՝ ամրացնելու ձեր վկայությունը Փրկչի կողմից Իր Եկեղեցու աստվածային Վերականգնման մասին:

Մտապահել

Օգնեք ուսանողներին այս դասի ընթացքում մտապահել վարդապետության սերտման հղումը և սուրբգրային հիմնական արտահայտությունը, ապա կրկնել դրանք հետագա դասերի ժամանակ: Դանիել 2․44–45 հատվածների սուրբգրային հիմնական արտահայտությունն է՝ «Աստվածը «մի թագավորություն է բարձրացնելու, որը հավիտյան չի ավերվելու»»: Մտապահելու համար նախատեսված վարժությունների վերաբերյալ գաղափարները ներկայացված են հավելվածի նյութերում՝ «Վարդապետության սերտման կրկնության վարժություններ» բաժնում: