«Եսայի 29․ «Զարմանահրաշ ու զարմանալի բաներ»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Եսայի 29․ «Զարմանահրաշ ու զարմանալի բաներ»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Եսայի 13–14, 22, 24–30, 35․ Դաս 118
Եսայի 29
«Զարմանահրաշ ու զարմանալի բաներ»
Ինչո՞վ են ձեզ համար զարմանահրաշ Հիսուս Քրիստոսի ավետարանը և Մորմոնի Գիրքը: Եսային նկարագրել է Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնումը, այդ թվում՝ Մորմոնի Գրքի ի հայտ գալը՝ որպես «զարմանահրաշ ու զարմանալի բաներ» (Եսայի 29․14)։ Այս դասը կօգնի ուսանողներին երախտագիտություն զգալ Հիսուս Քրիստոսի ավետարանի և Մորմոնի Գրքի վերականգնման համար:
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք մտածել, թե ինչպես կարող են սահմանել զարմանահրաշ և զարմանալի բառերը: Օգտագործելով այդ բառերի սահմանումը, առաջարկեք նրանց գտնել մի հատված կամ պատմություն Մորմոնի Գրքում, որը զարմանահրաշ կամ զարմանալի է իրենց համար:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Ուրացություն
Որպեսզի ուսանողները կարողանան տեսնել ավետարանի վերականգնման անհրաժեշտությունը, օգտակար կլինի, որպեսզի նրանք հասկանան, թե ինչ է Մեծ ուրացությունը:
Դա անելու համար ասեք ուսանողներին, որ նրանք պետք է փորձեն կռահել մի իրադարձություն՝ հիմնվելով հուշումների վրա: Ապա ցուցադրեք հետևյալ արտահայտություններն առանձին-առանձին, երբ ուսանողները փորձում են կռահել, թե ինչ է «Մեծ ուրացությունը»: Երբ ուսանողները բացահայտեն այն, առաջարկեք նրանց բարձրացնել իրենց ձեռքը, բայց դեռ չկիսվել իրենց պատասխանով:
Օգտագործեք հետևյալ արտահայտությունները՝ որոշելու, թե ինչ իրադարձություն է նկարագրվում.
-
«խավարը կծածկի երկիրը» (Եսայի 60․2)
-
«Տիրոջ խոսքերը լսելու սով» (Ամովս 8․11)
-
«ձեր մեջ հափշտակող գայլեր կգան» (Գործք Առաքելոց 20․29)
-
«ապստամբություն» (Բ Թեսաղոնիկեցիներին 2․3)
Ուսանողներին առաջարկեք կիսվել Մեծ ուրացության մասին իրենց հասկացողությամբ:
Անհրաժեշտության դեպքում կարող եք կիսվել, որ Մեծ ուրացությունը վերաբերում է «Հիսուս Քրիստոսի ավետարանի և Եկեղեցու դեմ տարածված ապստամբությանը», որը տեղի է ունեցել Փրկչի և Նրա առաքյալների մահից հետո (Քարոզիր Իմ ավետարանը. Հիսուս Քրիստոսի ավետարանով կիսվելու ուղեցույց, 37)։
Որպես այլընտրանք, կարող եք դիտել «What Is the Restoration?» տեսանյութը՝ 0:32-ից 2:09-ը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։
Օգտակար կլինի ուսանողներին բացատրել, որ Եսայու մարգարեություններից շատերը վերաբերում էին տարբեր ժամանակաշրջանների և բազմաթիվ անգամներ կատարվել են։ Օրինակ՝ Եսայի 29 գլուխը Եսայու ժողովրդի համար մարգարեություն էր այն մասին, որ Երուսաղեմը շուտով կկործանվի։ Սակայն, Եսայի 29 գլխում նրա մարգարեությունը կարող է նաև վերաբերել Մեծ ուրացությանը (տես 2 Նեփի 27)։
Կարդացեք Եսայի 29․8–10 հատվածները՝ փնտրելով Մեծ ուրացության նկարագրությունները:
-
Ինչպե՞ս է հատվածը նկարագրում այն մարդկանց, որոնք Մեծ ուրացության պատճառով հեռացել են Տիրոջ ճշմարտությունից կամ այդ ճշմարտությունը երբեք հասանելի չի եղել նրանց համար։
Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ շատ մարդիկ դեռևս հոգևորապես քաղցած են, տատանվում են կամ քնած են։ Մենք կարող ենք նաև այնպիսի ընտրություններ կատարել, որոնք կհեռացնեն մեզ Տիրոջից: Մի քանի րոպե տրամադրեք՝ խորհելու, թե դուք կամ ձեր սիրելի մարդիկ ինչու կարող են այդպես մտածել:
Այսօրվա ուսումնասիրության ժամանակ օգնություն խնդրեք Սուրբ Հոգուց՝ գնահատելու այն, ինչ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը տվել են մեզ, որպեսզի հաղթահարենք այս դժվարությունները և դառնանք դեպի Իրենց:
Զարմանահրաշ ու զարմանալի բաներ
Կարդացեք Եսայի 29․4 հատվածը, որպեսզի հասկանաք, թե, ըստ Եսայու մարգարեության, Տերը ինչպես կօրհնի մեզ՝ հաղթահարելու Մեծ ուրացության հետևանքները:
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, որ հատված 4-ը վերաբերում է Մորմոնի Գրքին, կարող եք ուսանողներին տրամադրել սուրբ գրությունների հետևյալ հղումներից մի քանիսը.
-
«Մարգարե Ջոզեֆ Սմիթի վկայության» վերջին պարբերությունը, որը գտնվում է Մորմոնի Գրքի ներածական էջերում:
Որպես այլընտրանք, կարող եք ցուցադրել բոլոր հղումները գրատախտակին և առաջարկել ուսանողներին օգտվել դրանցից այնքան, որքան անհրաժեշտ է, որպեսզի պարզեն, թե Տերը ինչով է օրհնել մեզ: Ուսանողները կարող են ընտրել այս հղումներից մեկը կամ մի քանիսը և խաչաձև հղում կատարել կամ կապել Եսայի 29․4 հատվածի հետ։ Դա կարող է օգնել նրանց հիշել իրենց սովորածը։
Ուսանողներին առաջարկեք կարդալ Եսայի 29․11–12 հատվածները և փնտրել այլ արտահայտություններ, որոնք կարող են վերաբերել Մորմոնի Գրքի ի հայտ գալուն: Ուսանողները կարող են նշել «գիրքը տալիս են անգրագետ մի մարդու» արտահայտությունը (Եսայի 29․12)։ Այս արտահայտությունը վերաբերում է Ջոզեֆ Սմիթին, որը շատ քիչ է հաճախել միջնակարգ դպրոց: Եթե ուսանողները չգիտեն, կարող եք բացատրել, որ այս հատվածները վերաբերում են Եկեղեցու պատմության մի իրադարձության, որը կարելի է գտնել Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․62–65 հատվածներում։
Եսայի 29․13–14 հատվածները վարդապետության սերտման հատվածներ են: Առաջարկեք ուսանողներին նշել վարդապետության սերտման հատվածները տարբերակիչ եղանակով, որպեսզի կարողանան հեշտությամբ գտնել դրանք:
Կարդացեք Եսայի 29․13–14 հատվածները՝ փնտրելով, թե Տերը ինչ է ասել, որ կանի՝ հաղթահարելու Ուրացության հետևանքները:
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը բացատրել է, թե որոնք են զարմանահրաշ ու զարմանալի բաները.
Այդ զարմանահրաշ [ու զարմանալի] բաներն իրենց մեջ ներառելու են Մորմոնի Գրքի ի հայտ գալը և ավետարանի վերականգնումը։ («Սուրբ գրքերի վկայություններ», Լիահոնա, նոյ․ 2007, 46)
-
Ինչպե՞ս կարող եք ամփոփ ներկայացնել այն, ինչ կարող ենք սովորել Եսայի 29․13–14 հատվածներից։
Ուսանողները կարող են կիսվել հետևյալով. Տերը վերականգնեց Հիսուս Քրիստոսի ավետարանը, ներառյալ Մորմոնի Գրքի ի հայտ գալը՝ հաղթահարելու Մեծ ուրացության հետևանքները։
Բացատրեք, որ Ավետարանի վերականգնումը «Աստծո կողմից երկրի վրա Իր ավետարանի ճշմարտությունների և արարողությունների վերահաստատումն է մարդկանց մեջ» («Ավետարանի վերականգնումը», Սուրբ գրքերի ուղեցույց, Gospel Library հավելված)։ Որպես այլընտրանք, կարող եք դիտել «What Is the Restoration?» տեսանյութը 2:09-ից5:13-ը։
5:13Որպեսզի օգնեք ուսանողներին վերլուծել այս ճշմարտությունը, կարող եք նրանց բաժանել խմբերի՝ քննարկելու հետևյալ հարցերը:
-
Ի՞նչ կարող է այս ճշմարտությունն ուսուցանել մեզ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին:
-
Ինչպե՞ս կարող է Հիսուս Քրիստոսի ավետարանի և Մորմոնի Գրքի վերականգնումն օգնել մեզ հաղթահարել Մեծ ուրացության պատճառով առաջացած հոգևոր դժվարությունները:
Զարմանահրաշ ու զարմանալի բաների օրհնությունները
Հետևյալը կարող է օգնել ուսանողներին տեսնել, թե Վերականգնումը և Մորմոնի Գիրքն ինչպես կարող են օգնել մեզ հաղթահարել Մեծ ուրացության հետևանքները:
Ձեր օրագրում գրեք «Ինչպե՞ս կարող է Տերը օրհնել ինձ Վերականգնման և Մորմոնի Գրքի միջոցով» հարցը: Կարդացեք Եսայի 29․18–19 հատվածները և գրեք, թե ինչ գտաք, որը կարող է դիտարկվել որպես հարցի պատասխան:
Ուսանողներին առաջարկեք սովորելու ընթացքում շարունակել պատասխաններ և մտքեր ավելացնել իրենց օրագրում:
Որպեսզի օգնեք ուսանողներին տեսնել, թե Մորմոնի Գրքի զարմանահրաշ ու զարմանալի բաներն ինչպես կարող են օրհնել մեզ, կիսվեք հետևյալ տեսանյութում ներկայացված նախագահ Ռասսել Մ. Նելսոնի ուսմունքներով, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։
«Մորմոնի Գիրքը. Ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքն առանց նրա», դիտեք 5:38-ից 8:44-ը։
Հետևյալ վարժությունը կարող է օգնել ուսանողներին խորհել, թե Մորմոնի Գիրքը կամ Վերականգնումը որքան զարմանահրաշ է իրենց համար: Համոզվեք, որ ուսանողներին բավարար ժամանակ եք տրամադրել՝ վարժությունը կատարելու համար:
Կարող եք գրատախտակին ցուցադրել վարժությունը կատարելու հրահանգները։
Կատարեք հետևյալ վարժություններից մեկը․
Վարժություն 1
Նշեք մի հատված կամ պատմություն Մորմոնի Գրքից, որը ձեզ ավելի է մոտեցնում Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Եթե օգտակար կլինի, կարող եք ծանոթանալ Մորմոնի Գրքի վարդապետության սերտման հատվածների հետ:
Բացատրեք, թե ինչու է այն զարմանահրաշ ձեզ համար:
Վարժություն 2
Նշեք Հիսուս Քրիստոսի ավետարանի վերականգնման վարդապետությունը, արարողությունը, օրհնությունը կամ այլ կողմ (ժամանակակից մարգարեներ, տաճարներ, քահանայություն և այլն), որն օգնում է ձեզ ավելի մոտենալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:
Բացատրեք, թե ինչու է այն զարմանահրաշ ձեզ համար:
Ուսանողներին բավարար ժամանակ տրամադրելուց հետո առաջարկեք նրանց բաժանվել փոքր խմբերի և կիսվել իրենց բացատրություններով:
Կարող եք ավարտել դասը՝ առաջարկելով ուսանողներին խորհել, թե ինչու են իրենք երախտապարտ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին՝ Վերականգնման և Մորմոնի Գրքի համար: Կարող եք կիսվել ձեր մտքերով, թե ինչու եք երախտապարտ Վերականգնման կամ Մորմոնի Գրքի համար:
Մտապահել
Օգնեք ուսանողներին այս դասի ընթացքում մտապահել վարդապետության սերտման հղումը և սուրբգրային հիմնական արտահայտությունը, ապա կրկնել դրանք հետագա դասերի ժամանակ: Եսայի 29․13–14 հատվածների սուրբգրային հիմնական արտահայտությունն է՝ «Ավետարանի վերականգնումը «զարմանահրաշ ու զարմանալի բան է»»: Մտապահելու համար նախատեսված վարժությունների վերաբերյալ գաղափարները ներկայացված են հավելվածի նյութերում՝ «Վարդապետության սերտման կրկնության վարժություններ» բաժնում: