«Եսայի 13–14, 22, 24–30, 35. Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Եսայի 13–14, 22, 24–30, 35. Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Եսայի 13–14, 22, 24–30, 35
Եսայի 13–14, 22, 24–30, 35
Ակնարկ
Եսային մարգարեացել է այն օրհնությունների մասին, որոնք կստանան նրանք, ովքեր սպասում են Տիրոջը: Նա նաև մարգարեացել է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու և Մորմոնի Գրքի վերականգնման մասին:
Պատրաստվեք հոգևորապես։ Փրկիչը հոգևորապես պատրաստվեց ուսուցանելու համար։ Մենք կարող ենք հետևել Նրա օրինակին։ Եթե դուք հոգևորապես պատրաստվել եք, ավելի լավ կկարողանաք լսել և հետևել Հոգու առաջնորդությանը, երբ ուսուցանում եք: Ավելին իմանալու համար, թե Փրկիչը ինչպես Իրեն հոգևորապես պատրաստեց ուսուցանելու, տես «Փրկիչը հոգևորապես պատրաստվեց ուսուցանելու համար» բաժինը (Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկում [2022], 16)։ Հետևյալ վարժությունը կարող է օգնել ձեզ հոգևորապես պատրաստվել: Այն կօգնի ձեզ գնահատել, թե ինչպես եք կիրառում քրիստոսանման ուսուցման սկզբունքները, ինչպես նաև կօգնի ձեզ սահմանել աստիճանաբար բարելավվելու նպատակը: Տես «Ինչպես կատարելագործվել որպես Քրիստոսանման ուսուցիչ. անձնական գնահատում» (Ուսուցանել Փրկչի ձևով [2022], 37)։
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:
Եսայի 25
Դասի նպատակը. օգնել ուսանողներին հասկանալ Տիրոջը սպասելու կարևորությունը:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք հիշել, թե իրենք կամ իրենց ծանոթը երբ պետք է համբերատար սպասեին Երկնային Հոր պատասխանին կամ օրհնությանը: Նրանք կարող են պատրաստվել կիսվելու, թե ինչու է սպասելն իրենց համար հեշտ կամ դժվար:
-
Բովանդակություն ցուցադրման համար. հարցեր, որոնք մղում են խորհրդածել Տիրոջը սպասելու անձնական փորձառությունների մասին
-
Տեսանյութեր․ «Continue in Patience» (2:41) դիտել 0:00-ից 1:08-ը և 1:07-ից 2:41-ը, «Տիրոջն ապավինել` Քո կամքը կատարվի» (16:11) դիտել 0:59-ից 2:57-ը
Եսայի 29
Դասի նպատակը. օգնել ուսանողներին երախտագիտություն զգալ Հիսուս Քրիստոսի ավետարանի և Մորմոնի Գրքի վերականգնման համար:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք մտածել, թե ինչպես կարող են սահմանել զարմանահրաշ և զարմանալի բառերը: Օգտագործելով այդ բառերի սահմանումը, առաջարկեք նրանց գտնել մի հատված կամ պատմություն Մորմոնի Գրքում, որը զարմանահրաշ կամ զարմանալի է իրենց համար:
-
Բովանդակություն ցուցադրման համար. արտահայտություններ, որոնք նկարագրում են Մեծ ուրացությունը, սուրբ գրությունների հղումներ, որոնք կօգնեն ուսանողներին հասկանալ Եսայի 29.4 հատվածը, ցուցումներ վարժության համար, որը կատարվելու է դասի վերջում
-
Տեսանյութեր․ «What Is the Restoration?» (5:13) դիտել 0:32-ից 2:09-ը և 2:09-ից 5:13-ը, «Մորմոնի Գիրքը. Ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքն առանց նրա» (15:01) դիտել 5:38-ից 8:44-ը