Սեմինարիա
Եսայի 11–12. «Դրոշ ազգերի համար»


«Եսայի 11–12. «Դրոշ ազգերի համար»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Եսայի 11–12. «Դրոշ ազգերի համար»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Եսայի 1–12․ Դաս 116

Եսայի 11–12

«Դրոշ ազգերի համար»

Oil painting of a side view of Joseph with hands outstretched, squinting agianst bright sunlight in the act of speaking.  He is dressed in a blue coat, orange patterened vest, dark pants and white shirt with high collar.  Several people in the audience sit at his left in rapt attention.  Tall trees are seen in the background.

Աստծո զավակները հոգեպես ընկճված են և Նա ցանկանում է հավաքել նրանց Իր ավետարանի անվտանգության ներքո: Օգտագործելով ծառի և դրոշի պատկերները՝ Եսային մարգարեացել է Իսրայելի հավաքման մասին։ Այս դասը կօգնի ուսանողներին ավելի մոտիվացված լինել՝ կիսվելու ավետարանով ուրիշների հետ:

Ուսանողի նախապատրաստում. կարող եք դասի սկզբում յուրաքանչյուր ուսանողի տալ ինքնագնահատման երկու հարց և առաջարկել նրանց խորհել իրենց պատասխանների շուրջ։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ի՞նչ կարծիք ունեք ավետարանով կիսվելու մասին

Կարող եք առաջարկել հետևյալ տարբերակներից մեկը և, երբ նրանք լսում են, ուսանողներին առաջարկեք խորհել, թե ինչ են մտածում ավետարանով կիսվելու վերաբերյալ.

  • Ուսանողներից մեկի պատմությունն այն մասին, թե երբ է նա կամ իրեն ծանոթ մարդը կիսվել ավետարանով (հարցրեք, թե արդյոք ուսանողը պատրաստ է կիսվել փորձառությամբ դասի այս հատվածում կամ նախօրոք պայմանավորվեք դրա մասին)։

  • Ձեր անձնական փորձառություններից մեկը

  • երեց Գարի Ի. Սթիվենսոնի հետևյալ պատմություններից մեկը․ «Սիրեք, կիսվեք, հրավիրեք», մայիս 2022

    • Եղբայր Վիսան (էջ 86 կամ 5:40–ից 7:06-ը)

      13:3
    • Մայրա (էջ 86 կամ 8:33–ից 9:42-ը)

      13:3

Ուսանողներին առաջարկեք խորհել, թե որքան հավանական է, որ իրենք կարող են կիսվել ավետարանով: Ուսանողների համար օգտակար կլինի իրենց օրագրերում պատասխանել հետևյալին.

  • Ի՞նչ կարծիք ունեք ավետարանով կիսվելու մասին։

  • Ինչո՞ւ եք այդպես կարծում։

Ցանկության դեպքում ​​ուսանողները կարող են կիսվել իրենց մտքերով կամ զգացմունքներով դասարանի հետ:

Այսօրվա ուսումնասիրության ժամանակ օգնություն խնդրեք Սուրբ Հոգու միջոցով, որպեսզի մեծացնեք ավետարանով կիսվելու ձեր ցանկությունը: Նաև օգնություն խնդրեք ձեր ցանկացած հարցի կամ մտահոգության դեպքում:

Եսայու մարգարեությունը

Նկարեք կամ ցուցադրեք հետևյալ բաներից մեկը, սակայն մի վերնագրեք այն: Ցանկության դեպքում ուսանողներին առաջարկեք նմանատիպ նկար նկարել իրենց օրագրերում:

Եսայի 11 գլխում Եսային ուսուցանում էր՝ խորհրդանշական կերպով օգտագործելով ծառի մասերը:

Կարդացեք Եսայի 11․1 հատվածը և անվանեք պատկերը։ (Օգտակար կլինի իմանալ, որ stem (ցողուն) բառը կարող է նաև թարգմանվել կոճղ, իսկ rod (ձող) բառը՝ փոքրիկ ճյուղ կամ ծիլ)։

  • Ի՞նչ գործիքներ և հմտություններ կարող եք օգտագործել՝ նշելու, թե ում կամ ինչ է խորհրդանշում ցողունը:

Հնարավոր պատասխաններ կարող են լինել բաժնի վերնագիրը և ծանոթագրությունները: Օգնեք ուսանողներին օգտագործել դրանք՝ խորհրդանիշներ գտնելու համար: Օրինակ՝ ծանոթագրություն 1գ-ն ուղղորդում է դեպի Վարդապետություն և Ուխտերի հետևյալ հատվածները։

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 113.1–2 հատվածները՝ փնտրելով ոգեշնչված պատասխաններ, թե ինչ է խորհրդանշում ցողունը:

Գրատախտակին նկարեք ցողուն կամ ճյուղ և վրան գրեք Հիսուս Քրիստոս։ Ուսանողները կարող են նաև դա գրել իրենց սուրբ գրություններում՝ Եսայի 11․1 հատվածի կողքին։

  • Եթե ​​Փրկիչը ճյուղն է, ի՞նչը կարող է խորհրդանշել ծառի կտրված հատվածը:

Հնարավոր պատասխանն այն է, որ Փրկիչը Դավթի (Հեսսեի որդու) միջոցով մեծ թագավորություն կառուցեց կամ ծառ աճեցրեց, բայց նրանք հետևեցին չարին, բաժանվեցին թագավորությունների և, ի վերջո, ընկան (ինչպես ծառն է կտրվում): Այնուամենայնիվ, Փրկիչը հիշում էր Իր ուխտը և օգնում էր Դավթի ժառանգներին աճել՝ խոստանալով նորից հավաքել նրանց:

Այնուհետև Եսային մարգարեացավ Փրկչի մասին Երկրորդ Գալուստի և Հազարամյակի ժամանակ: Կարդացեք հետևյալ հատվածներից մեկը կամ երկուսը՝ փնտրելով Փրկչի և Նրա ազդեցության նկարագրությունները:

  • Եսայի 11․2–5։

  • Եսայի 11․6–9։ (Նշում․ այս հատվածները նկարագրում են Հազարամյակը և այն, թե Տիրոջ գիտելիքներն ինչպես կազդեն աշխարհի վրա: Եվ իժը և եքիդնան պատկանում են թունավոր օձերի շարքին)։

  • Եսայի 12․1–6

Ուսանողներին առաջարկեք կիսվել Փրկչի կամ Նրա ազդեցության մասին իրենց գտած արտահայտություններով, որոնք մոտիվացնում են իրենց ցանկանալ ավելի մոտենալ Փրկչին կամ օգնել ուրիշներին հավաքվել Նրա շուրջը: Անհրաժեշտության դեպքում բացատրեք, որ Եսայի 11․6–9 հատվածները պատկերում են այն խաղաղությունը, որը Փրկիչը կբերի աշխարհին:

Ջոզեֆ Սմիթի մարգարեությունը

The Prophet Joseph Smith sitting on his bed in the Smith farm house. Joseph has a patchwork quilt over his knees. He is looking up at the angel Moroni who has appeared before him. Moroni is depicted wearing a white robe. The painting depicts the event wherein the angel Moroni appeared to the Prophet Joseph Smith three times in the Prophet's bedroom during the night of September 21, 1823 to inform him of the existence and location of the gold plates, and to instruct him as to his responsibility concerning the plates.

Ցուցադրեք Մորոնիի նկարը, որը հայտնվում է երիտասարդ Ջոզեֆ Սմիթի առջև և բացատրեք հետևյալը.

Մորոնին Եսայի 11 բաժնից մի քանի անգամ մեջբերել է Ջոզեֆ Սմիթին (տես Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.40, 45–46, 49)։ Եսային մարգարեացել է ոչ միայն Փրկչի մասին վերջին օրերում, այլ նաև Ջոզեֆ Սմիթի մասին: Կարող եք գրել Ջոզեֆ Սմիթ անունը Եսայի 11․1 հատվածի «ձող» և Եսայի 11․10 հատվածի «արմատ» պատկերների կողքին։ (Տես նաև Վարդապետություն և Ուխտեր 113.3–6

Կարդացեք Եսայի 11․10–12 հատվածները՝ փնտրելով այն աշխատանքը, որը Տերը կանի Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով:

Ուշադիր լսեք, երբ ուսանողները կիսվեն իրենց գտածով: Եթե օգտակար կլինի, կարող եք բացատրել հետևյալը.

  • «Երկրորդ անգամ կմեկնի իր ձեռքը, որպեսզի իր ցրված ժողովրդի մնացորդին, որ մնացել է, հավաքի» (Եսայի 11․11) արտահայտությունը վերաբերում է Իսրայելի վերջին օրերի հավաքմանը (տես Վարդապետություն և Ուխտեր 137.6

  • Դրոշն այն է, ինչի տակ բանակը կարող է հավաքվել կամ քայլել:

  • «Դրոշ ազգերի համար» (Եսայի 11․12) արտահայտությունը վերաբերում է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու վերականգնմանը, ներառյալ նրա բոլոր արարողություններն ու ուխտերը (տես Վարդապետություն և Ուխտեր 45.9

Գրատախտակին գրեք հետևյալ արտահայտությունը. Տիրոջ վերականգնված Եկեղեցին դրոշ է՝ մարդկանց հավաքելու Հիսուս Քրիստոսի ավետարանի ներքո:

Դրոշ ազգերի համար

սեմինարիայի պատկերակ Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ այդ սկզբունքը, բաժանեք «Դրոշ ազգերի համար» վերնագրով աշխատաթերթը։ Ցուցադրեք հետևյալ հրահանգները և ուսանողներին առաջարկեք լրացնել դրանք աշխատաթերթում անհատապես կամ փոքր խմբերով:

Հարց 1․ Ինչո՞ւ են ուրիշները ցանկանում հավաքվել Փրկչի և Նրա Եկեղեցու շուրջը:

Դրոշի վրա գրեք մի քանի բան, որ գիտեք Հիսուս Քրիստոսի և Նրա վերականգնված Եկեղեցու մասին, որոնք, ըստ ձեզ, կարող են գրավիչ լինել ուրիշների համար՝ հավաքվելու Նրա շուրջը և միանալու Նրա Եկեղեցուն: Կարող եք ներառել այն, ինչ յուրահատուկ է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն (օրինակ՝ Մորմոնի Գիրքը, ժամանակակից մարգարեները, Աստծո քահանայությունը և վերջին օրերի տաճարները): Գրեք, թե ինչպես է Տերը օրհնում մեզ այդ բաների միջոցով:

Հարց 2․ Ինչո՞ւ հավաքվել ուրիշների հետ Տիրոջ շուրջը:

Դրոշի շուրջը ներկայացված գծապատկերների կողքին գրեք այն օրհնությունները, որոնք կարող ենք ստանալ, եթե հավաքվենք ուրիշների հետ Տիրոջ շուրջը: Մտածեք այն մասին, թե ինչ առավելություններ կան, երբ բանակը հավաքվում է միասին և դա ինչպես կարող է վերաբերել մեզ, ինչպես են ձեր ծխի կամ ճյուղի մարդիկ զորացնում միմյանց կամ ինչպես է Մովսես 7.18 հատվածը ցուցադրում այդ առավելություններից մի քանիսը:

Հարց 3․ Ինչպե՞ս կարող ենք առաջարկել ուրիշներին գալ Փրկչի մոտ:

Դրոշի շուրջ ներկայացված գծապատկերների տակ գրեք, թե ինչպես կարող ենք Հիսուս Քրիստոսի ավետարանով կիսվել ուրիշների հետ: Կարող եք ներառել ձեր փորձած եղանակները:

Աշխատաթերթը լրացնելուց հետո ուսանողներին առաջարկեք կիսվել, թե ինչ են գրել աշխատաթերթի վրա և ինչ են մտածում իրենց գրածի մասին: Եթե ​​նրանք դա չանեն, առաջարկեք նրանց կիսվել, թե այն, ինչ իրենք այսօր սովորեցին, ինչպես կարող է օգնել իրենց ավելի մոտիվացված լինել՝ կիսվելու ավետարանով: