«Եսայի 1․ «Եթե ձեր մեղքերը վառ կարմիրի նման են, ձյան պես կսպիտակեն»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Եսայի 1․ «Եթե ձեր մեղքերը վառ կարմիրի նման են, ձյան պես կսպիտակեն»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Եսայի 1–12․ Դաս 114
Եսայի 1
«Եթե ձեր մեղքերը վառ կարմիրի նման են, ձյան պես կսպիտակեն»։
Չնայած մենք բոլորս մեղք ենք գործում և ներման կարիք ունենք, երբեմն կարող ենք հավատալ, որ մեզ հնարավոր չի ներել: Մեր Փրկչի ուղերձը պարզ է. «Եթե ձեր մեղքերը վառ կարմիրի նման են, ձյան պես կսպիտակեն» (Եսայի 1․18)։ Այս դասը կօգնի ուսանողներին վստահ լինել, որ Փրկիչը կարող է մաքրել իրենց մեղքերից:
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք կարդալ Եսայի 1․18 վարդապետության սերտման հատվածը և փնտրել այն պատկերները, որոնք օգտագործել է Եսային: Խրախուսեք ուսանողներին խորհել և պատրաստվել կիսվելու, թե ինչ է իրենց համար նշանակում այդ հատվածը: Ուսանողները կարող են նաև մտապահել սուրբգրային հիմնական արտահայտությունը. «Եթե ձեր մեղքերը վառ կարմիրի նման են, ձյան պես կսպիտակեն» (Եսայի 1․18)։
Հնարավոր ուսումնական վարժություններ
Մեղքի բիծը
Դասի սկզբում ցուցադրեք հետևյալ նկարը կամ ներկված որևէ հագուստ:
Հիշեք այն դեպքերի մասին, երբ ձեր հագուստի վրա կային բծեր, որոնք չէին մաքրվում:
-
Ինչպե՞ս կարող են մեր մեղքերը համեմատվել այդ բծերի հետ:
-
Ի՞նչ պատճառներով մարդիկ կարող են մտածել, որ չեն կարող մաքրվել իրենց մեղքերից:
Ցուցադրեք հետևյալ հուշումը, որպեսզի ուսանողները կարողանան խորհել իրենց զգացմունքների շուրջ:
Մտածեք, թե ստորև բերված պնդումներից ո՞րն է ամենից շատ վերաբերում ձեզ: Հարցրեք ինքներդ ձեզ, թե ինչու եք այդպես մտածում:
-
Ես վստահ եմ, որ Փրկիչը կարող է մաքրել ինձ իմ բոլոր մեղքերից:
-
Ես հավատում եմ, որ Փրկիչը կարող է մաքրել ինձ իմ որոշ մեղքերից, բայց ոչ բոլորից:
-
Ես հավատում եմ, որ Փրկիչը կարող է մաքրել այլ մարդկանց մեղքերը, բայց ոչ իմը:
-
Ես չեմ հավատում, որ Փրկիչը կարող է մաքրել մեղքերը:
Սուրբ Հոգու բազմաթիվ դերերից մեկն է՝ վկայել Հիսուս Քրիստոսի մասին (տես 3 Նեփի 28.11): Եսայի 1 գլուխն ուսումնասիրելիս ուշադրություն դարձրեք, թե Երկնային Հայրը ինչ կկամենար, որ սովորեք Հիսուս Քրիստոսի և մեղքերը մաքրելու Նրա զորության մասին Սուրբ Հոգու միջոցով:
Մեղսավոր ազգ
Կարդացեք Եսայի 1․2–4 հատվածները՝ ուշադրություն դարձնելով իսրայելացիների հոգևոր վիճակի վրա:
Ուսանողներին առաջարկեք պատմել, թե ինչ գտան:
Հետևյալը կօգնի ուսանողներին ձեռք բերել կարևոր հմտություններ՝ Եսայու գիրքն ուսումնասիրելու համար:
Եսայու ուսմունքներն ուսումնասիրելիս օգտակար կլինի հասկանալ, որ նա հաճախ Տիրոջ խոսքերը գրի է առել բանաստեղծական եղանակով, որը կոչվում է զուգահեռություն։ Զուգահեռությունն առաջանում է, երբ գրողն արտահայտում է որևէ միտք, այնուհետև կրկնում կամ հակադրում է այն՝ օգտագործելով այլ բառեր: Օրինակ՝ հատված 2-ում գտեք զուգահեռությանը վերաբերող արտահայտություններ։
Օգնեք ուսանողներին նշել «Լսի՛ր, ո՛վ երկինք» և «ակա՛նջ դիր, ո՛վ երկիր» (Եսայի 1․2) համակցված արտահայտությունները: Սա զուգահեռության օրինակ է։
Իր ուսմունքները ներկայացնելու համար Եսային օգտագործել է նաև պատկերներ։ Օրինակ՝ կարդացեք հատված 3-ը՝ փնտրելով այն պատկերները, որոնք Եսային օգտագործել է՝ իսրայելացիներին ուսուցանելու համար:
Ուսանողներին հարցրեք, թե Եսային ինչ ուսուցանեց իսրայելացիներին՝ օգտագործելով եզան և ավանակի պատկերները: Անհրաժեշտության դեպքում բացատրեք, որ ի տարբերություն եզան և ավանակի, իսրայելացիները չէին ճանաչում իրենց Վարդապետին։
Ամփոփ ներկայացրեք հատվածներ 5–15-ը՝ կիսվելով հետևյալ պարբերությամբ։
Տերը նախազգուշացրել է իսրայելացիներին, որ նրանց մեղքերը բացասական են ազդում իրենց վրա (տես Եսայի 1․5–9)։ Նա նաև բացատրել է, որ Ինքը գոհ չի նրանց կատարած կրոնական զոհաբերություններից, քանի որ դրանք անկեղծ չէին մատուցվում (տես Եսայի 1․10–15)։
Կարմիր գույնից դեպի սպիտակ գույնը
Կարդացեք Եսայի 1.16–17 հատվածը՝ փնտրելով մարդկանց ուղղված Տիրոջ հրավերները:
-
Ի՞նչ էր Տերը նրանց հրավիրում անել:
Կարդացեք Եսայի 1․18 հատվածը՝ փնտրելով Տիրոջ խոստումները մեզ, եթե ապաշխարենք: Նշեք, որ այս խոստումը ցույց տալու համար Եսային օգտագործել է և զուգահեռականությունը, և պատկերավորումը:
Եսայի 1․18 հատվածը վարդապետության սերտման հատված է: Առաջարկեք ուսանողներին նշել վարդապետության սերտման հատվածները տարբերակիչ եղանակով, որպեսզի կարողանան հեշտությամբ գտնել դրանք:
Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ հատված 18-ում օգտագործված պատկերավորումը, կարող եք ցուցադրել հետևյալ նկարները:
-
Ի՞նչ կարող են մեզ ուսուցանել կարմիր և ծիրանի գույների պատկերավորումները մեղքի մասին:
Նախկինում Սփոփող միության գերագույն նախագահությունից քույր Շերոն Յուբենկը բացատրել է.
Հին Կտակարանի կարմիր ներկը ոչ միայն վառ էր, այլ նաև գունակայուն, որը նշանակում է, որ իր վառ գույնը տալիս էր բրդին և չէր գունաթափվում՝ անկախ նրանից, թե քանի անգամ էր այն լվացվում: Սատանան այս պատճառաբանությունն օգտագործում է մահակի նման. կարմիրից ներկված ճերմակ բուրդը երբեք չի կարող ճերմակ դառնալ: Բայց Հիսուս Քրիստոսը հայտարարում է. «Բարձր [են] իմ ճանապարհները ձեր ճանապարհներիցը», և նրա շնորհի հրաշքն այն է, որ երբ մենք ապաշխարում ենք մեր մեղքերից, Նրա կարմիր արյունը վերադարձնում է մեզ դեպի մաքրություն: Տրամաբանական չէ, բայց, այնուամենայնիվ, ճշմարիտ է: («Christ: The Light That Shines in Darkness», Լիահոնա, մայիս 2019, 75)
-
Ի՞նչ կարող են մեզ ուսուցանել ձյան և բրդի նկարները Փրկչի խոստման մասին, երբ ապաշխարում ենք:
-
Ինչպե՞ս կարող եք ամփոփ ներկայացնել հատվածներ 16–18-ը՝ որպես պնդում ճշմարտության մասին։
Ուսանողները կարող են տարբեր բառեր օգտագործել, սակայն օգնեք նրանց նշել հետևյալ ճշմարտությունը. Եթե մենք անկեղծորեն ապաշխարենք, Հիսուս Քրիստոսը կմաքրի մեզ մեր մեղքերից:
Ինչ ապրումներ է ունեցել Փրկիչը, որպեսզի մենք կարողանանք ապաշխարել
Հետևյալ սուրբ գրությունները կարող են օգնել ուսանողներին մտածել այն մասին, թե ինչ ապրումներ է ունեցել Փրկիչը, որպեսզի իրենք կարողանան մաքրվել իրենց մեղքերից: Կարող եք ուսանողներին բաժանել զույգերի: Յուրաքանչյուր զույգ կարող է կարդալ հետևյալ սուրբ գրությունները և քննարկել այլ ուսանողի հետ իր սովորածը: Ուղեկցող հարցերը կարող են օգնել։ Ապա պատրաստակամ ուսանողները կարող են կիսվել դասարանի հետ:
Կարդացեք Ալմա 7․13–14 և Վարդապետություն և Ուխտեր 19.16–19 հատվածները՝ փնտրելով, թե ինչ ապրումներ է ունեցել Փրկիչը, որպեսզի դուք կարողանաք ապաշխարել և մաքրվել ձեր մեղքերից:
-
Ի՞նչ գտաք:
-
Ի՞նչ սովորեցիք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին այս հատվածներից, որոնք կարող են օգնել մարդուն ապաշխարել:
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, որ իրենք կարող են մաքրվել Փրկչի օգնությամբ, ցուցադրեք հետևյալ տեսանյութը․ «There Is No Limit to God’s Love» (0:00-4:54)։ Այդ տեսանյութը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում: Ուսանողները կարող են խորհել, թե տեսանյութում ներկայացված աղջիկն ինչ էր զգում իր գործած մեղքերի և Եսայի 1․18 հատվածում ուսուցանվող ճշմարտության ապացույցների պատճառով: Ապա կարող եք առաջարկել ուանողներին կիսվել իրենց գտածով:
5:37Սուրբ Հոգուն հրավիրելու եղանակներից մեկն է՝ հնարավորություն տալ ուսանողներին կիսվել իրենց զգացմունքներով, վկայություններով և փորձառություններով: Հետևյալ հարցը եղանակներից մեկն է, որով ուսանողները կարող են դա անել։ Ուսանողներին առաջարկեք պատասխանել հարցին նախ իրենց օրագրում, ապա պատրաստակամ ուսանողները կարող են իրենց գրածով կիսվել դասարանի հետ: Երբ ուսանողները կիսվեն, հիշեցրեք նրանց, որ չկիսվեն որևէ անունով կամ խիստ անձնական որևէ բանով:
-
Ինչպիսի՞ զգացողություն եք ունեցել Հիսուս Քրիստոսի և ձեզ մեղքից մաքրելու Նրա կարողության մասին:
Կարող եք ավարտել պատասխանը՝ արտահայտելով ձեր զգացմունքները Փրկչի և Նրա զորության մասին, որի օգնությամբ կարող ենք մաքրվել, եթե ապաշխարենք:
Մտապահել
Օգնեք ուսանողներին այս դասի ընթացքում մտապահել վարդապետության սերտման հղումը և սուրբգրային հիմնական արտահայտությունը, ապա կրկնել դրանք հետագա դասերի ժամանակ: Եսայի 1․18 հատվածի սուրբգրային հիմնական արտահայտությունն է՝ «Եթե ձեր մեղքերը վառ կարմիրի նման են, ձյան պես կսպիտակեն»: Մտապահելու համար նախատեսված վարժությունների վերաբերյալ գաղափարները ներկայացված են հավելվածի նյութերում՝ «Վարդապետության սերտման կրկնության վարժություններ» բաժնում: