Սեմինարիա
Հիսուս Քրիստոսն ուսուցանել է. «Մեծ են Եսայու խոսքերը»


«Եսայու գրքի ներածություն», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Եսայու գրքի ներածություն․ «Մեծ են Եսայու խոսքերը»», Հին Կտակարան. Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Եսայի 1–12․ Դաս 113

Եսայու գրքի ներածություն

«Մեծ են Եսայու խոսքերը»

The Old Testament prophet Isaiah writing on a roll of parchment. Two men (New Testament apostles) are witnessing the event. They are depicted standing behind Isaiah. A landscape of mountains is in the background. Above the landscape is an image of Mary (the mother of Christ), Joseph (the carpenter) and the infant Jesus Christ in the manger. The painting depicts the prophecy of Isaiah regarding the birth of Jesus Christ.

Եսայի մարգարեն ուներ շատ կարևոր պարտականություն. ուսուցանել Հիսուս Քրիստոսի միջոցով կատարվող փրկագնման մասին։ Այս ուղերձը նախատեսված էր Եսայու ժամանակներում ապրող մարդկանց համար, ինչպես նաև մեր ժամանակներում ապրող մարդկանց համար։ Արժե ջանք գործադրել՝ ջանասիրաբար ուսումնասիրելու Եսայու ուսմունքները Հիսուս Քրիստոսի մասին: Այս դասը կօգնի մոտիվացնել ուսանողներին սովորել Հիսուս Քրիստոսի մասին՝ Եսայու ուսմունքը ուսումնասիրելու միջոցով:

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք գալ դասարան՝ պատրաստ լինելով կիսվել Եսայու մասին որևէ կարևոր փաստով: Նրանք կարող են «Եսայի» բառը փնտրել Աստվածաշնչի բառարանում կամ Սուրբ գրքերի ուղեցույցում։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Գրքի առաջարկություն

Կարող եք սկսեք դասը՝ ցուցադրելով հետևյալ արտահայտությունները և առաջարկելով ուսանողներին դասավորել դրանք «շատ հավանականից» մինչև «քիչ հավանական», որ այդ պատճառները կհամոզեն իրենց կարդալ այս կամ այն գիրքը:

  • Երևում է՝ շատ հետաքրքիր գիրք է

  • Խորհուրդ է տվել կարդալ ընտանիքի անդամը կամ ընկերը

  • Հանձնարարվել է դպրոցում՝ դասի համար

  • Գրքի մասին կան հիանալի առցանց կարծիքներ

Կարող եք առաջարկել մի քանի ուսանողի կիսվել, թե որն էր գլխավոր պատճառը, որի հիման վրա իրենք կկարդային գիրքը, և ինչու:

Կարդացեք 3 Նեփի 23․1–3 հատվածները և գտեք, թե որ գիրքն է Փրկիչը պատվիրել մեզ ուսումնասիրել և ինչու։

  • Ի՞նչ մտքեր ունեք Եսայու խոսքերը ջանասիրաբար ուսումնասիրելու Փրկչի պատվիրանի մասին:

  • Ինչպե՞ս կարող է Փրկչի պատվիրանը ազդել Եսայու ուսմունքի ուսումնասիրության հանդեպ ձեր մոտեցման վրա:

Կարող եք առաջարկել ուսանողներին ցուցադրել իրենց վստահությունը Եսայու խոսքերը ջանասիրաբար ուսումնասիրելու իրենց ունակության վերաբերյալ։ Դա անելու եղանակներից մեկն այն է, որ դասարանի մի պատի վրա փակցնեք «շատ վստահ» գրությունը, իսկ մյուս պատին՝ «ոչ այնքան վստահ» գրությունը: Առաջարկեք ուսանողներին կանգնել այս երկու պատի միջև ընկած տարածքում՝ ըստ իրենց վստահության աստիճանի: Պատրաստակամ ուսանողները կարող են բացատրել իրենց վստահության աստիճանը:

Ուսանողների հետ կիսվեք, որ Սուրբ Հոգին կարող է օգնել իրենց վստահություն ձեռք բերել այն բանում, որ Եսայու ուսմունքները կօգնեն իրենց ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին:

Ի՞նչն է օգտակար իմանալ Եսայի մարգարեի մասին

Որպեսզի օգնեք ուսանողներին որոշակի պատկերացում կազմել Եսայի մարգարեի մասին, կարող եք ցուցադրել «Իսրայելի և Հուդայի թագավորությունների հակիրճ ակնարկ» ինֆոգրաֆիկան։ Առաջարկեք ուսանողներին տեղորոշել Եսայու գտնվելու վայրը:

Խնդրեք ուսանողներին ինֆոգրաֆիկայի վրա գտնել հետևյալ հարցերի պատասխանները.

  • Ո՞ր թագավորությունում էր ապրում Եսային։ (Հուդա)

  • Ուրիշ ի՞նչ մարգարեներ են քարոզել մոտավորապես նույն ժամանակ, ինչ Եսային։ (Միքիա, Ովսե, Հովնան)

  • Ի՞նչ կարևոր իրադարձություն տեղի ունեցավ Եսայու մարգարեությունից մոտ մեկ դար անց։ (Հուդան գերեվարվեց Բաբելոնի կողմից)

Լրացուցիչ տեղեկությունների համար տես «Եսայի» բառի որոնման արդյունքներով գրառումները Աստվածաշնչի բառարանում կամ Սուրբ գրքերի ուղեցույցում։ Կարող եք առաջարկել ուսանողներին կիսվել այն ամենով, ինչ իրենք իմացել են Եսայու մասին ուսանողի նախապատրաստման ընթացքում:

Կարդացեք կամ ամփոփ ներկայացրեք հետևյալ պարբերությունը։

Իր կյանքի ընթացքում Եսայի մարգարեն քարոզում էր մարդկանց, որոնք հեռացել էին Եհովայի (Հիսուս Քրիստոսի) հանդեպ հավատքից։ Նրանց ուղղված Եսայու ուղերձը արտացոլված է իր անվան մեջ, որը նշանակում է «Տերը փրկություն է»։ Եսայու ուսմունքները վերաբերում են նաև այլ ժամանակաշրջաններին, երբ մարդիկ երես էին դարձնելու - Հիսուս Քրիստոսից, օրինակ՝ Քրիստոսի ժամանակներին և մեր օրերին, երբ մենք պատրաստվում ենք Նրա Երկրորդ Գալուստին:

Եսայու խոսքերը կարող են օգնել մեզ լիովին հավատալ Հիսուս Քրիստոսին

Ուսանողներին հետաքրքիր կլինի իմանալ, որ «Հիսուսը մեջբերում էր Եսայու խոսքերն ավելի հաճախ, քան որևէ այլ մարգարեի խոսքեր: Եսայու խոսքերը նաև հաճախ մեջբերում են Պետրոսը, Հովհաննեսը և Պողոսը Նոր Կտակարանում։ Մորմոնի Գիրքը և Վարդապետություն և Ուխտեր գիրքը պարունակում են ավելի շատ մեջբերումներ Եսայուց, քան որևէ այլ մարգարեից և մեծապես օգնում են մեկնաբանել Եսայու ուսմունքը» (Սուրբ գրությունների ուղեցույց, «Եսայի», Gospel Library):

Կարդացեք 1 Նեփի 19․23 հատվածը՝ փնտրելով, թե ինչու Նեփին կարդաց Եսայու խոսքերն իր եղբայրների համար:

  • Ի՞նչ գտաք:

Եթե ​​ուսանողները չնշեն դա, օգնեք նրանց հասկանալ հետևյալ ճշմարտությունը. Եսայու խոսքերն ուսումնասիրելը կարող է օգնել մեզ լիովին հավատալ Հիսուս Քրիստոսին:

Սա կարող է լավ հնարավորություն լինել ուսանողների համար՝ մտածելու Հիսուս Քրիստոսին Եսայու խոսքերի միջոցով ավելի լավ ճանաչելու կարևորություն մասին: Դա անելու ձևերից մեկն է՝ առաջարկել ուսանողներին իրենց օրագրերում ավարտել հետևյալ նախադասությունը. «Հիսուս Քրիստոսի հանդեպ ավելի խոր հավատք ունենալը կարող է ազդել իմ կյանքի վրա հետևյալ կերպ․ …» Երբ ուսանողները գրեն նախադասության ավարտը, կարող եք պատրաստակամ ուսանողներին առաջարկել կիսվել իրենց գրածով դասարանի հետ։ Չմոռանաք երախտագիտություն հայտնել յուրաքանչյուր ուսանողի, որը կիսվում է իր գրածով:

Որպես այլընտրանք, օրագրերում գրելու փոխարեն կարող եք առաջարկել ուսանողներին կիսվել իրենց մտքերով դասընկերոջ հետ:

Հիսուս Քրիստոսի անուններն ու տիտղոսները

Օգնեք ուսանողներին հասկանալ, որ Եսային մեզ ուղղորդում է լիովին հավատալ Հիսուս Քրիստոսին՝ ուսուցանելով Նրա տիտղոսներն և դերերը: Այս տիտղոսներն ու դերերը ուսումնասիրելու եղանակներից մեկը գծապատկերի օգտագործումն է: Գրատախտակի վրա նկարեք հետևյալ գծապատկերը: Կամ բաժանեք ուսանողներին փոքր խմբերի և առաջարկեք նրանց նկարել այս գծապատկերը թղթի վրա: Կենտրոնի շրջանակում գրեք «Հիսուս Քրիստոս»: Այնուհետև ուսանողներին առաջարկեք մյուս օղակներում գրել Հիսուս Քրիստոսի տիտղոսներն ու դերերը, որոնք իրենք բացահայտում են:

2026 Old Testament Seminary Teacher Materials

Կարդացեք հետևյալ հատվածները, բացահայտեք և նշեք Հիսուս Քրիստոսի տիտղոսները կամ դերերը:

  • Եսայի 7.14

  • Եսայի 9․6–7

  • Եսայի 33․22

  • Եսայի 40․28

    Երբ ուսանողները կարդան, կարող եք ցուցադրել Հիսուս Քրիստոսի մի քանի նկար՝ ընտրված Եկեղեցու media library-ից: Այնուհետև ուսանողները կարող են կիսվել, թե նշված որ տիտղոսները կամ դերերն են իրենք տեսնում, որ կատարվում են տվյալ նկարում:

    Առաջարկեք խմբի անդամներին ընտրել մի տիտղոս կամ դեր և ավելին իմանալ դրա մասին՝ օգտվելով ծանոթագրություններից կամ «Հիսուս Քրիստոս» հարցումով որոնում կատարելով Սուրբ գրքերի ուղեցույցում կամ Թեմաների ուղեցույցում: Կարող եք առաջարկել ուսանողներին գծապատկերում ավելացնել շրջանակների շարքեր, որոնք ճյուղավորվում են այն տիտղոսից կամ դերից, որի վրա իրենք կենտրոնացել են: Նրանք կարող են թվարկել այն մանրամասները, որ իմացել են այդ կոչման կամ դերի մասին: (Նշում. այս վարժությանը հղում կկատարվի Դաս 133․ «Գնահատեք ձեր գիտելիքները 8-ում»:)

    Կարող եք առաջարկել նրանց կիսվել իրենց խմբի հետ, թե ինչ են սովորել Փրկչի մասին:

  • Ինչո՞ւ է ձեզ անհրաժեշտ, որ Փրկիչը ձեր կյանքում կատարի այս դերերից մեկը կամ մի քանիսը:

  • Ինչպե՞ս եք տեսել Փրկչի դերերից մեկի կատարումը ձեր կյանքում կամ ձեր ծանոթների կյանքում։