Սեմինարիա
Եսայի 25. Տիրոջը կսպասենք


«Եսայի 25. Տիրոջը կսպասենք», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Եսայի 25. Տիրոջը կսպասենք», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Եսայի 13–14, 22, 24–30, 35․ Դաս 117

Եսայի 25

Տիրոջը կսպասենք

A young woman kneels at her bedside and looks out the window as if she is pondering or waiting for an answer to her prayer.

Ինչպե՞ս եք արձագանքում, երբ ձեզ թվում է, թե ձեր ջերմ աղոթքներն անպատասխան են մնում: Բոլոր սուրբ գրքերում Տերը և Նրա մարգարեները շեշտել են Տիրոջը սպասելու մեր կարիքը (տես Եսայի 25․9)՝ համբերատար փնտրելով օրհնություններ և պատասխաններ: Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ Տիրոջը սպասելու կարևորությունը:

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք հիշել, թե իրենք կամ իրենց ծանոթը երբ պետք է համբերատար սպասեին Երկնային Հոր պատասխանին կամ օրհնությանը: Նրանք կարող են պատրաստվել կիսվելու, թե ինչու է սպասելն իրենց համար հեշտ կամ դժվար:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Զարգացրեք համբերությունը վարժությունների միջոցով

Kids with marshmallows

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե որքան դժվար կարող է լինել համբերությամբ ինչ-որ բանի սպասելը, հետևյալ պարբերությունը կարդալու կամ ամփոփ ներկայացնելու ժամանակ ցուցադրեք մարշմելոու կամ երեխայի նկար, որը նայում է մարշմելոուին: Որպես այլընտրանք, կարող եք օգտագործել «Continue in Patience» տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքից, 0:00–ից 1:08-ը, որպեսզի ուսանողներին հնարավորություն տաք մտածել համբերությամբ սպասելու մեր կարիքի մասին: Տեսանյութում նախկինում Առաջին Նախագահությունից նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը ներկայացնում է նույն մարշմելոուով փորձը:

2:42

Երեխաների համբերատար սպասելու կարողությունը ստուգելու համար հետազոտողները մի մեծ մարշմելոու են դրել չորս տարեկան մի քանի երեխայի առջև: Երեխաներին ասացին, որ իրենք կարող են անմիջապես ուտել պաստեղը։ Սակայն, եթե նրանք կարողանան սպասել 15 րոպե, ապա նրանց կտրվի երկու մարշմելոու: Երեխաների միայն 30 տոկոսը կարողացավ սպասել:

  • Ըստ ձեզ, ի՞նչ տարբերություն կար այն երեխաների միջև, որոնք կարող էին սպասել և նրանց, ովքեր չէին կարող սպասել:

  • Ե՞րբ եք դժվարություն ունեցել ինչ-որ բանի սպասելու համար: Ի՞նչը դարձրեց այն դժվարություն ձեզ համար:

Երբեմն Երկնային Հայրը կարող է խնդրել մեզ սպասել՝ ցանկալի պատասխան կամ օրհնություն ստանալու համար: Երբեմն Նա կարող է չտալ ցանկալի պատասխանը կամ օրհնությունը ոչ մեր ուզած ժամանակին կամ ոչ այնպես, ինչպես ուզում ենք:

  • Տիրոջ ո՞ր օրհնություններին կամ պատասխաններին կարող է անհրաժեշտ լինել համբերությամբ սպասել:

    Ուսանողները կարող են նշել, որ սպասում են Մորմոնի Գրքի ճշմարիտ լինելու հաստատմանը, փնտրում են բժշկող օրհնություններ իրենց հիվանդ սիրելի մարդու համար կամ խնդրում են Երկնային Հորը՝ ստանալու ավետարանի հարցերի իրենց պատասխանները:

    Որպեսզի օգնեք ուսանողներին պարզել, թե ինչպես է այս դասը վերաբերում իրենց անձնական ​​կարիքներին, հնարավորություն տվեք նրանց խորհել ինքնագնահատման հետևյալ հարցերի շուրջ:

  • Ի՞նչ օրհնություններ կամ պատասխաններ եք սպասում ներկայումս Երկնային Հորից: Նա ինչի՞ կարող է խնդրել ձեզ, որ սպասեք ապագայում:

  • Որքանո՞վ է հեշտ կամ դժվար ձեզ համար Երկնային Հորից ինչ-որ բանի սպասելը:

Այսօրվա ուսումնասիրության ժամանակ խնդրեք Սուրբ Հոգու օգնությունը՝ մեծացնելու ձեր հասկացողությունը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի կամքին և ժամանակին սպասելու կարևորության մասին: Կարող եք աղոթքով հրավիրել Երկնային Հորը՝ զորացնելու համբերությամբ սպասելու ձեր կարողությունը:

Համբերատար սպասեք Տիրոջը

Օգտակար կլինի ուսանողների հետ կիսվել, որ Տերը Եսայի մարգարեին ուղարկեց Հուդայի ժողովրդին՝ քաղաքական և սոցիալական անորոշության քաոսային ժամանակահատվածում: Եսայի 25 գլուխն Իսրայելի տանը հիշեցնում է այն մեծ օրհնությունների մասին, որոնք նրանք ունեն և կստանան Տիրոջից:

Կարդացեք Եսայի 25․1–4, 6–9 հատվածները՝ փնտրելով, թե ինչ է Տերը արդեն արել Իսրայելի համար և ինչ է անելու նրանց համար ապագայում:

  • Ո՞ր օրհնություններն են կարևոր ձեզ համար։

  • Ըստ հատված 9-ի, ի՞նչ է Տերը խնդրում մեզ անել՝ Իր օրհնությունները ստանալու համար:

Օգնեք ուսանողներին բացահայտել հետևյալ ճշմարտությունը․ եթե սպասենք Տիրոջը, մենք բերկրանք կապրենք և կուրախանանք Նրա փրկությամբ։ Կարող եք գրատախտակին գրել «սպասեք Տիրոջը» արտահայտությունը:

Ուսանողներին առաջարկեք պատկերացնել, որ իրենց ընկերը խնդրել է բացատրել, թե ինչ է նշանակում այդ արտահայտությունը: Օգնեք ուսանողներին բացատրել այդ արտահայտությունը: Եթե ​​ուսանողները լրացուցիչ օգնության կարիք ունեն հասկանալու, թե ինչ է նշանակում սպասել Տիրոջը, կարող եք կիսվել հետևյալ ուղերձով:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռոբերտ Դ. Հեյլսն (1932–2017) ուսուցանել է.

Portrait of Robert D. Hales.

Սուրբ գրություններում սպասել բառը նշանակում է հուսալ, ակնկալել և վստահել: Տիրոջը հուսալն ու վստահելը պահանջում է՝ հավատք, համբերություն, համեստություն, հեզություն, երկայնամտություն, պատվիրանները պահել և մինչև վերջ համբերել: («Տիրոջն ապավինել` Քո կամքը կատարվի», Լիահոնա, նոյ. 2011, 71)

  • Կա՞ որևէ բան, որ կցանկանայիք ավելացնել՝ օգնելու մեկին հասկանալ, թե ինչ է նշանակում սպասել Տիրոջը:

  • Ըստ ձեզ, ինչո՞ւ է կարևոր Տիրոջ համար, որ մենք սովորենք սպասել Իրեն: Ինչպե՞ս է դա օգնում մեզ ավելի նմանվել Նրան:

Ուսանողների համար օգտակար կլինի տեսնել Երկնային Հորը սպասող Հիսուս Քրիստոսի օրինակը: Կարող եք կիսվել այլ օրինակներով երեց Հեյլսի «Տիրոջն ապավինել` Քո կամքը կատարվի» ուղերձից (դիտել 0:59–ից 2:57-ը)։

16:11

Մեծ օրհնություններ են խոստացվել նրանց, ովքեր սպասում են Տիրոջը

Որպեսզի օգնեք ուսանողներին տեսնել այլ օրհնություններ, որոնք Տերը խոստացել է նրանց, ովքեր սպասում են Իրեն, կարող եք օգտագործել սուրբ գրությունների ուսումնասիրության հմտությունների հետևյալ վարժությունը: Այս վարժությունն օգնում է ուսանողներին սովորել միմյանց կապել հատվածները կամ խաչաձև հղում կատարել՝ օգնելու մեծացնել սկզբունքի իրենց հասկացողությունը:

Ուսումնասիրելու համար ընտրեք հետևյալ հատվածներից մեկը կամ մի քանիսը. Սաղմոս 27․14, Եսայի 40․31, Վարդապետություն և Ուխտեր 133.45։ Փնտրեք լրացուցիչ օրհնություններ, որոնք Տերը խոստանում է նրանց, ովքեր սպասում են Իրեն:

  • Ինչպիսի՞ն կարող են լինել Տիրոջը սպասելու օրհնություններն այսօր:

    Տիրոջը սպասելիս ուսանողները կարող են կիսվել հետևյալ օրհնություններով․ խաղաղություն, ուրախություն կամ ուժ:

    Որպես օրհնությունների օրինակ, որոնք եկել են Տիրոջը սպասելուց հետո, կարող եք ցուցադրել «Continue in Patience» տեսանյութում ներկայացված նախագահ Ուխդորֆի պատմությունը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում, դիտել 1:07–ից 2:41-ը։ Ուսանողներին առաջարկեք փնտրել, թե նախկինում Առաջին Նախագահությունից նախագահ Ուխդորֆն ինչ է արել հավատքով գործելու համար՝ Իմաստության Խոսքին հետևելու խոստացված օրհնություններին սպասելիս:

    2:42

    Հետևյալ հարցերը ցուցադրելուց հետո, երբ ուսանողները մտածում են իրենց պատասխանների շուրջ, կարող եք համառոտ կիսվել ձեր ունեցած փորձառությամբ:

  • Ե՞րբ եք ունեցել պատասխանի կամ օրհնության սպասելու փորձառություն:

  • Ի՞նչ եք արել, որն օգնել է ձեզ սպասել Տիրոջը:

Մենք պետք է ակտիվորեն սպասենք Տիրոջը

Ուսանողներին հնարավորություն տվեք կիսվելու, թե ինչ են իրենք ուսումնասիրել, ինչը կարող է օգնել նրանց ավելի հեշտ գիտակցել իրենց աճը և այն, ինչ իրենք ուսումնասիրել են: Դա անելու եղանակներից մեկը՝ հետևյալ վարժությունը կատարելն է։ Եթե ​​օգտակար կլինի, ուսանողներին առաջարկեք մտածել լրացուցիչ մանրամասների մասին, որոնք պետք է ավելացնեն սցենարին, որպեսզի այն համապատասխանի իրենց:

Պատկերացրեք, որ ձեզ խնդրել են խորհուրդներ տալ մի մարդու, որը դժվարանում է սպասել օրհնության կամ իր աղոթքների պատասխանին: Ձեր ուսումնասիրության օրագրում.

  • Գրեք այն, ինչ սովորեցիք այսօր, որն օգնել է ձեզ հասկանալ Տիրոջը սպասելու կարևորությունը: Կարող եք կիսվել նրանով, թե ինչ գիտեք Տիրոջ մասին և ինչն է օգնել ձեզ:

  • Եսայի 25 գլխից գրեք մի հատված կամ մեկ այլ սուրբ գրություն, որը կարող է օգտակար լինել Տիրոջը ակտիվորեն սպասող մարդու համար:

  • Գրեք մի բան, որն, ըստ ձեզ, օգտակար կլինի անել այն մարդու համար, որը սպասում է Տիրոջ պատասխաններին և օրհնություններին: Կարող եք ներառել մի փորձառություն, երբ դուք կամ ձեզ ծանոթ մարդն ունեցել եք Տիրոջ օրհնությունները ստանալուց:

Դասի ավարտին կարող եք կիսվել, թե ինչպես եք իմացել, որ կարող եք վստահել Տիրոջը՝ Նրան սպասելիս: