«Եսայի 40–49․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Եսայի 40–49․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Եսայի 40–49
Եսայի 40–49
Ակնարկ
Եսայու ժամանակներում շատ իսրայելացիներ Աստծուց բացի այլ աղբյուրների էին դիմում և երկրպագում։ Եսային օգնեց նրանց հասկանալ Փրկչի մշտական սիրառատ բարությունը, և որ այն մարդիկ, ովքեր դիմում են Նրան, վախենալու կարիք չունեն:
Ուսուցանեք սուրբ գրություններից և վերջին օրերի մարգարեների խոսքերից։ Երբ ուսմունքները հիմնված լինեն սուրբ գրությունների և վերջին օրերի մարգարեների խոսքերի վրա, ուսանողներն ավելի հավանականորեն կզգան, որ Սուրբ Հոգին վկայում է իրենց սովորած ճշմարտությունների մասին: Դա անելու օրինակ կարող եք գտնել Դաս 121․ «Եսայի 49»-ում։
Ավելին իմանալու համար, թե Փրկիչն ինչպես դա արեց, տես «Փրկիչը ուսուցանեց սուրբ գրություններից» բաժինը (Ուսուցանել Փրկչի ձևով [2022], 21)։
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տեղեկությունները ձեզ գաղափար է տալիս, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:
Եսայի 40–43
Դասի նպատակը. օգնել ուսանողներին զգալ Աստծո մխիթարությունը:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք կարդալ կամ լսել «Աստծո Սրբեր» օրհներգը (Հիմներ և Մանկական երգեր)։ Խնդրեք նրանց նշել մխիթարիչ բառեր կամ արտահայտություններ և գալ դասարան՝ պատրաստ լինելով կիսվելու:
-
Բովանդակություն ցուցադրման համար. երեց Ռասբենդի ուղերձը և դրան հաջորդող հարց դասի սկզբում, Եսայի 40–43 հատվածներն ուսումնասիրելու երեք քայլերն ու հրահանգները
-
Նկար. վախի և մխիթարության շարունակական գծապատկեր
-
Տեսանյութեր․ «Մի Անհանգստացեք» (15:41), դիտել 1:38-ից 2:53-ը, «Աստծո Սրբեր» (3:49), «Մոտենալ Փրկչին» (15:03), դիտել 3:06-ից 3:43-ը
Եսայի 44–47
Դասի նպատակը. օգնել ուսանողներին Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին իրենց կյանքում դնել բոլորից կամ ամեն ինչից վեր:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք մտածել, թե ինչ սովորեցին Հին Կտակարանի իրենց ուսումնասիրության ընթացքում: Ապա առաջարկեք նրանց խորհել, թե «Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին իմ սովորածն ինչպե՞ս է մեծացրել Նրանց իմ կյանքում առաջին տեղում դնելու իմ ցանկությունը»:
-
Տեսանյութ. «Ավելին քան հերոս» (10:07), դիտել 03:11-ից 04:50-ը
-
Նկար․ Հիսուս Քրիստոս
-
Աշխատաթերթ․ «Ծրագիր կազմեք»
Եսայի 49
Դասի նպատակը. օգնել ուսանողներին զգալ, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը սիրում են մեզ և չեն մոռանա մեզ:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք գալ դասարան՝ խորհելով այն փորձառությունների շուրջ, երբ զգացել են, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը հիշել են իրենց մասին: Նրանք կարող են հարցնել ընտանիքի անդամներից մեկին կամ ընկերոջը, թե երբ են իրենք զգացել, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը հիշում են իրենց:
-
Նկարներ․ Անմոռուկ ծաղիկներ, Փրկիչը խաչի վրա, սպիներ Փրկչի ձեռքերի վրա
-
Տեսանյութեր․ «Անմոռուկ» (21:42), դիտել 16:31-ից 16:49-ը և 16:48-ից 17:25-ը, «Հիսուսը խարազանվում և խաչվում է» (4:44), դիտել 2:31-3:11, «Հիսուս Քրիստոսը հայտնվում է տաճարի մոտ | 3 Նեփի 11.1–17» (5:37), դիտել 2:23-ից 4:57-ը
-
Աշխատաթերթ․ «Ես չեմ մոռանա քեզ»
Վարդապետության սերտման վարժություն 8
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին կիրառել վարդապետության սերտման հատվածներում պարունակվող ճշմարտությունները և հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու աստվածային սկզբունքները:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք փնտրել վարդապետության սերտման հատվածները և ընտրել դրանցից երկուսը կամ երեքը, որոնք, ըստ նրանց, կարող են կիրառվել գրեթե ցանկացած իրավիճակում, որին կարող է բախվել դեռահասը:
-
Նյութեր ուսանողների համար. թերթիկ յուրաքանչյուր ուսանողի համար, դույլ՝ թերթիկները տեղադրելու համար
-
Նկար․ երիտասարդ կին
-
Բովանդակություն ցուցադրման համար. սցենար երիտասարդ կնոջ մասին, երեք հարց՝ «Գործիր հավատքով» վերնագրի ներքո