Սեմինարիա
Ովսեե 1–6, 10–14, Հովել․ Ակնարկ


«Ովսեե 1–6, 10–14, Հովել․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Ովսեե 1–6, 10–14, Հովել․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Ովսեե 1–6, 10–14, Հովել

Ովսեե 1–6, 10–14, Հովել

Ակնարկ

Ովսեե գրքում Տերը օգտագործել է Ովսեեի և Գոմերի ամուսնությունը՝ որպես խորհրդանիշ՝ ուսուցանելու Իսրայելին Իր անմնացորդ ուխտյալ սիրո մասին: Հովել մարգարեի միջոցով Տերը խոստացել է. «Իմ հոգին պիտի թափեմ ամեն մարմնի վրա» (Հովել 2.28, տես նաև Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.41):

սեմինարիայի պատկերակՕգնեք սովորողներին փնտրել, ճանաչել և գործել ըստ անձնական հայտնության: Մենք բոլորս օգնության կարիք ունենք՝ ճանաչելու Սուրբ Հոգուց եկող անձնական հայտնությունը: Երբ ձգտում եք ուսուցանել Հոգով, եղանակներ փնտրեք, որոնք կօգնեն ուսանողներին հասկանալ, թե ինչպես է Հոգին խոսում իրենց հետ: Այդ մասին ավելին իմանալու համար տես «Փրկիչը խրախուսեց մարդկանց փնտրել, ճանաչել և գործել ըստ անձնական հայտնության» բաժինը (Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկում [2022], 18): Որպեսզի տեսնեք, թե ինչպես կարող եք օգնել ուրիշներին ճանաչել Հոգուն, տես Դաս 148․ «Գնահատեք ձեր գիտելիքները 9»-ը։

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:

Ովսեե

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին հասկանալ Տիրոջ անմնացորդ սերն ու ողորմությունն իրենց հանդեպ:

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք մտածել այն մասին, թե որ փորձառություններն են օգնել իրենց զգալ Տիրոջ սերն ու ողորմածությունը

  • Աշխատաթերթ․ «Հասկանալ Տիրոջ սերն ու ողորմածությունը»

Հովել

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին մեծացնել Սուրբ Հոգու միջոցով Տիրոջից անձնական հայտնություն ստանալու իրենց կարողությունը:

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին տվեք «Ի՞նչ կարող եմ անել, որ ավելի շատ անձնական հայտնություն ստանամ իմ կյանքում» հարցը Առաջարկեք նրանց մտածել տարբեր եղանակների մասին, որոնցով կարող են պատասխանել հարցին: Հարցի պատասխանները ստանալու համար նրանք կարող են նաև դիտարկել Սուրբ գրությունները կամ Եկեղեցու ղեկավարների ուսմունքները կամ հարցնել մարդկանց, որոնց վստահում են:

  • Աշխատաթերթ․ «Մեծացնել հայտնություն ստանալու ձեր կարողությունը»

  • Առարկաներ. փոքր բաժակ, սափոր, մեծ դույլ, թղթի կտորներ

  • Առարկաներ ցուցադրման համար. հրահանգներ չորս զանազան տարբերակի համար՝ քննարկելու եղանակներ, որոնք կօգնեն մեզ ստանալ անձնական հայտնություն

Գնահատեք ձեր գիտելիքները 9

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին խորհել իրենց սահմանած նպատակների և աճի մասին, որ ունեցել են Երեմիա–Հովել գրքերն ուսումնասիրելիս։

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին գալ պատրաստ՝ կիսվելու Հին Կտակարանի իրենց ուսումնասիրությունից սուրբգրային մի հատվածով, որն առավել կարևոր է իրենց համար։ Խնդրեք նրանց մտածել, թե ինչպես է այդ հատվածն օգնում իրենց հետևել Հիսուս Քրիստոսին:

  • Առարկաներ ցուցադրման համար. Փրկչի պատկերը, հուշում, որը կօգնի ուսանողներին գնահատել իրենց համոզմունքներն իրենց աստվածային առաքելության վերաբերյալ, գծապատկեր, որը կօգնի ուսանողներին գնահատել Փրկչի ավետարանով կիսվելու իրենց ծրագիրը