Սեմինարիա
Հովել. «Իմ հոգին պիտի թափեմ»


«Հովել. «Իմ հոգին պիտի թափեմ»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Հովել. «Իմ հոգին պիտի թափեմ»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Ովսեե 1–6, 10–14, Հովել․ Դաս 147

Հովել

«Իմ հոգին պիտի թափեմ»

Water pouring on hands.

Սա Երկրի վրա ապրելու համար հրաշալի ժամանակ է: Տիրոջ մարգարեություններից և խոստումներից շատերը կատարվում են: Դրանց թվում է Տիրոջ` «Իմ հոգին պիտի թափեմ ամեն մարմնի վրա» խոստումը (Հովել 2.28, տես նաև Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.41): Մտածեք դրա մասին. աշխարհի Արարիչը ցանկանում է օրհնել ձեզ Իր Հոգով: Այս դասը կօգնի ուսանողներին մեծացնել Սուրբ Հոգու միջոցով Տիրոջից անձնական հայտնություն ստանալու իրենց կարողությունը:

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին տվեք «Ի՞նչ կարող եմ անել, որ ավելի շատ անձնական հայտնություն ստանամ իմ կյանքում» հարցը Առաջարկեք նրանց մտածել տարբեր եղանակների մասին, որոնցով կարող են պատասխանել հարցին: Հարցի պատասխանները ստանալու համար նրանք կարող են նաև դիտարկել Սուրբ գրությունները կամ Եկեղեցու ղեկավարների ուսմունքները կամ հարցնել մարդկանց, որոնց վստահում են:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Անձնական հայտնություն ստանալու մեր կարողությունը

Կարող եք դասարան բերել տարբեր չափերի տարաներ կամ նկարել դրանք գրատախտակին: Օրինակ` կարող եք բերել (կամ նկարել գրատախտակին) մի փոքր բաժակ, սափոր և մեծ դույլ: Ուսանողներին խնդրեք կիսվել, թե որ տարան կընտրեն իրենք՝ ջուր, գումար կամ այլ իրեր տեղադրելու համար և խնդրեք բացատրել, թե ինչու են ընտրել հատկապես այդ տարան:

Ցուցադրեք հետևյալ խոսքերը և ուսանողներին առաջարկեք քննարկել ուղեկցող հարցը զուգընկերոջ կամ փոքր խմբով: Անհրաժեշտության դեպքում բացատրեք, որ կարողություն բառը կարող է նշանակել այն առավելագույն քանակությունը, որն ինչ-որ բան կարող է պարունակել իր մեջ:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն արել է հետևյալ հրավերը․

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, աղերսում եմ ձեզ մեծացնել հայտնություն ստանալու ձեր հոգևոր կարողությունը: ․․․ Ընտրեք կատարել պահանջվող հոգևոր աշխատանքը՝ վայելելով Սուրբ Հոգու պարգևը և ավելի հաճախ ու ավելի հստակ լսելով Հոգու ձայնը: («Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար», Լիահոնա, մայիս 2018, 96)

  • Ինչպե՞ս կարող եք օգտագործել տարբեր տարաները՝ բացատրելու մարդուն, թե ինչ է նշանակում «մեծացնել հայտնություն ստանալու [մեր] հոգևոր կարողությունը»:

    Նախագահ Նելսոնի հրավերը քննարկելուց հետո կարող եք ցույց տալ տարաները և առաջարկել ուսանողներին հանգիստ խորհել հայտնություն ստանալու իրենց անձնական հոգևոր կարողության շուրջ: Նրանք կարող են հետևյալ հարցերի իրենց պատասխանները գրել իրենց օրագրերում:

  • Ըստ ձեզ, ո՞ր տարան է լավագույնս ներկայացնում անձնական հայտնություն ստանալու ձեր ներկայիս կարողությունը: Ինչո՞ւ։

  • Ձեր կյանքի ո՞ր փորձառությունները կարող են օգտակար լինել՝ Աստծուց ավելի շատ անձնական հայտնություն ստանալու համար:

Կարող եք բացատրել, որ սեմինարիան հնարավորություններ է տալիս «կատարելու պահանջվող հոգևոր աշխատանքը»՝ անձնական հայտնություն ստանալու համար: Խրախուսեք ուսանողներին գործադրել հետևյալ ջանքերը․ լուռ աղոթել, մեկնաբանություններ անել, նշել սուրբ գրությունները կամ գրել իրենց մտքերն իրենց օրագրերում: Երբ նրանք այս կերպ ներգրավվեն և մասնակցեն գործընթացին, Սուրբ Հոգին կարող է ուսուցանել նրանց, թե ինչպես կարող են մեծացնել անձնական հայտնություն ստանալու իրենց կարողությունը:

Աստված Իր հոգին պիտի թափի

Հովելը մարգարեացել է սարսափելի իրադարձությունների մասին, որոնք պետք է նախորդեն Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստին (տես Հովել 2.1–11): Հովելը նաև մարգարեացել է մեծ խոստումների մասին, որոնք Տերը կկատարի՝ Իր ժողովրդին վերջին օրերում օգնելու համար:

Կարդացեք Հովել 2.21 հատվածը և հատվածներ 22 և 23-ի առաջին տողերը: Նշեք այն խորհուրդը, որը Տերը տվել է Իր արարչագործություններին վերջին օրերում:

  • Ի՞նչ «մեծ բաներ» են արել Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը, որոնք կարող են օգնել ձեզ «չվախենալ» և «ուրախանալ»:

Կարդացեք Հովել 2․27–29 հատվածները՝ փնտրելով այն մեծ բաները, որոնք Տերը խոստացել է անել վերջին օրերում:

  • Ի՞նչ նկատեցիք այս հատվածներում, որը կարելի է համարել «մեծ»:

    Ուսանողները կարող են արտահայտել բազմաթիվ ճշմարտություններ, ներառյալ այն, որ Տերը կթափի Իր Հոգին բոլոր մարդկանց վրա վերջին օրերում։ Կարող եք կիսվել, որ Մորոնի հրեշտակը կրկնեց այդ մարգարեությունը, երբ այցելեց Ջոզեֆ Սմիթին (տես Ջոզեֆ Սմիթ – Պատմություն 1.41):

  • Ինչպիսի՞ եղանակներով Տերը կարող է թափել Իր Հոգին:

    Այս մարգարեությունը կարող է ունենալ մի քանի նշանակություն և իրականացում։ Եղանակներից մեկը, որով Տերը Իր հոգին թափում է մեզ վրա՝ մեզ անձնական հայտնություն տալն է:

    Եթե դուք տարաներ եք բերել դասարան, կարող եք ցույց տալ, թե ինչ տարբերություն կա տարայի մեջ ջուրը լցնելու, կաթեցնելու և ցողելու միջև: Քննարկեք Տիրոջ՝ Իր հոգին մեզ վրա թափելու խոստման կարևորությունը։

  • Ինչպե՞ս կարող ենք ճանաչել այն հայտնությունը, որը Տերը թափում է մեզ վրա:

    Եթե ուսանողները նախորդ հարցին պատասխանելու համար օգնության կարիք ունենան, կարող եք դասարանի մի կեսին առաջարկել կարդալ Գաղատացիներին 5.22–23 հատվածները, իսկ մյուս կեսին՝ Վարդապետություն և Ուխտեր 11.12–13 հատվածները, ապա կիսվել իրենց գտածով: Ուսանողների համար օգտակար կլինի նաև քննարկել ամեն մարմին արտահայտության նշանակությունը Հովել 2.28 հատվածում և դրա հետագա բացատրությունը հատված 29-ում։ Օգնեք նրանց հասկանալ, որ այս խոստումը վերաբերում է Երկնային Հոր բոլոր զավակներին՝ կանանց և տղամարդկանց:

  • Ի՞նչ է դա ուսուցանում ձեզ համար ունեցած Երկնային Հոր ցանկությունների մասին:

Մեծացնել մեր կարողությունները

սեմինարիայի պատկերակ Որպեսզի օգնեք ուսանողներին սովորել, թե ինչպես «կատարել հոգևոր աշխատանքը», որն անհրաժեշտ է անձնական հայտնություն ստանալու համար, կարող եք նրանցից յուրաքանչյուրին տալ «Մեծացնել հայտնություն ստանալու ձեր կարողությունը» վերնագրով աշխատաթերթի մեկական օրինակը:

Ուսանողներին բաժանեք երեք հոգանոց խմբերի և յուրաքանչյուր ուսանողի հանձնարարեք աշխատաթերթի առաջին մասից ուսումնասիրել մեկական արտահայտություն: Ապա ուսանողները կարող են իրենց խմբի հետ կիսվել իրենց սովորածով: Նրանք կարող են կատարել աշխատաթերթի երկրորդ մասի առաջադրանքը խմբով կամ անհատապես:

Երբ ուսանողները կատարեն աշխատաթերթի առաջադրանքները, առաջարկեք նրանց ընտրել մեկ կամ երկու առաջարկ, որոնք, ըստ իրենց, առավել օգտակար կլինեն դեռահասներին՝ անձնական հայտնություն ստանալու համար: Առաջարկեք նրանց գրել այդ առաջարկներն առանձին թղթի վրա և տեղադրել դրանք ամենամեծ տարայի մեջ, որը բերել եք դասարան: Կարող եք ասել, որ ամենամեծ տարան կարող է խորհրդանշել հայտնություն ստանալու մեր կարողությունը մեծացնելու կարիքը:

Կարող եք գրատախտակին գրել հետևյալ հրահանգները։

Կիսվեք հետևյալ արտահատություններով, որոնք կապված են առաջարկի հետ.

  1. Անձնական փորձառություն

  2. Որոշ խորհուրդներ

  3. Սուրբ գրություն կամ արտահայտություն

  4. Հարց

Ուսանողներից մի քանիսին առաջարկեք հաջորդաբար թուղթ հանել տարայից: Նրանք կարող են դասարանի համար կարդալ իրենց հանած առաջարկը, ապա գրատախտակից ընտրել մի բան, որով կցանկանային կիսվել, կամ կարող են խնդրել դասարանին կիսվել դրանով:

Հաշվի առեք դասին հատկացված ձեր ժամանակը և ձեր ուսանողների ներգրավվածության մակարդակը, երբ որոշեք, թե քանի առաջարկ պետք է քննարկել: Համոզվեք, որ բավականաչափ ժամանակ եք տրամադրել ուսանողներին՝ կիրառելու իրենց սովորածը:

Կիրառեք ձեր սովորածը

Որպեսզի օգնեք ուսանողներին տեսնել Եկեղեցու ղեկավարների վստահությունն առ այն, որ երիտասարդները հայտնություն են ստանում, դիտեք «2020 Temple and Family History Leadership Instruction» տեսանյութը՝ 56:06-58:29, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։ Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարը երիտասարդների նախագահություններին պատմում է այն ճշգրտումների մասին, որոնք կատարվել են, որպեսզի նրանց ավելի շատ ներգրավեն փրկության աշխատանքում:

59:35

Կարող եք բերել ձեր վկայությունն այն մասին, որ Տերը ցանկանում է թափել Իր Հոգին և խոսել բոլոր մարդկանց՝ ներառյալ ձեր ուսանողների հետ: Ուսանողներին առաջարկեք խորհել, թե ինչպես կարող են մեծացնել իրենց կյանքում հայտնություն ստանալու կարողությունը: Կարող եք դա անել՝ տալով հետևյալ հրահանգները.

  1. Կրկին մտածեք, թե ձեր կյանքի որ փորձառությունները կարող են օգտակար լինել՝ Աստծուց ավելի շատ անձնական հայտնություն ստանալու համար:

  2. Ձեր օրագրում նկարեք մի տարա, որի մեջ ինչ-որ բան է լցվում:

  3. Գրեք ձեր տարայի վրա մեկ կամ երկու բան, որը կանեք՝ մեծացնելու ձեր կարողությունը, որպեսզի ստանաք այն հայտնությունը, որը Տերը թափում է ձեզ վրա: Կարող եք ավելացնել որոշակի մանրամասներ այն մասին, թե ինչպես կարող եք փորձել արդյունավետ կերպով անել այդ բաները:

Պատրաստակամ ուսանողներին խնդրեք կիսվել իրենց գրածով: