«Ովսեե. Տիրոջ սերն ու ողորմածությունը», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Ովսեե. Տիրոջ սերն ու ողորմածությունը», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Ովսեե 1–6, 10–14, Հովել․ Դաս 146
Ովսեե
Տիրոջ սերն ու ողորմածությունը
Ովսեե գրքում Տերը օգտագործել է Ովսեեի և Գոմերի ամուսնությունը՝ որպես խորհրդանիշ՝ ուսուցանելու Իսրայելին Իր անմնացորդ ուխտյալ սիրո մասին: Իսրայելի նման մենք էլ երբեմն կարող ենք շեղվել Տիրոջից և Նրա հետ կապած մեր ուխտերից: Նույնիսկ այս պարագայում Հիսուս Քրիստոսը հավատարիմ է մնում և սիրում է մեզ: Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ իրենց հանդեպ Տիրոջ անմնացորդ սերն ու ողորմածությունը:
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք մտածել այն մասին, թե որ փորձառություններն են օգնել իրենց զգալ Տիրոջ սերն ու ողորմածությունը
Հնարավոր ուսումնական վարժություններ
Հիշել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին
Դասի սկզբում պատրաստեք ուսանողներին՝ համապատասխան եղանակով կապ հաստատել Ովսեեի և Գոմերի պատմության հետ: Դա անելու եղանակներից մեկը՝ հետևյալ սցենարին ծանոթանալն է:
Քամիլն ու Աննան արդեն մեկ տարի լավ ընկերներ են։ Այդ ընթացքում նրանք մտերմացել են և աջակցել միմյանց դժվար պահերին։ Աննան կիսվել է որոշ բաներով, որոնց վերաբերյալ նա դժվարություններ ունի։ Քամիլը խոստացել է չպատմել այդ մասին այլ մարդկանց։ Այնուամենայնիվ, մի քանի օր առաջ Աննան իմացել է, որ Քամիլը պատմել է իրենց մյուս ընկերներին Աննայի դժվարությունների մասին:
-
Ի՞նչ մտքեր ու զգացմունքներ կունենայիք, եթե դուք լինեիք Աննայի փոխարեն:
-
Ինչո՞ւ կարող է դժվար լինել ներել Քամիլին:
Կարող եք բացատրել, որ սա այն օրինակներից մեկն է, թե մենք ինչպես կարող ենք դավաճանված կամ վիրավորված զգալ, երբ մարդը դրժում է իր խոստումը: Թեև մենք կարող ենք արձագանքել այս իրավիճակներին ոչ օգտակար եղանակով, Տերը այլ կերպ է արձագանքում:
Ովսեե գիրքն ուսուցանում է ամուսնական հարաբերությունների մասին։ Սուրբ գրություններում Տերը հաճախ օգտագործում է ամուսնությունը՝ որպես Իր հետ մեր ուխտյալ հարաբերությունների խորհրդանիշ: Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է, որ մեր ուխտերը ստեղծում են «ուխտյալ հարաբերություններ, որոնցում [մենք և Տերը] պարտավոր ենք հավատարիմ և նվիրված լինել միմյանց» («Հավիտենական ուխտը», Լիահոնա, հոկ. 2022, 6)։
Երբեմն, Աստծո զավակները հավատարիմ չեն Տիրոջը և շեղվում են Նրա հետ կապած ուխտերից: Այսօր Ովսեե գիրքն ուսումնասիրելիս փնտրեք, թե ինչպես է Տերը զգում և արձագանքում Իր ուխտի ժողովրդին, նույնիսկ երբ նրանք շեղվում են Իրենից:
Ովսեե և Գոմեր
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Ովսեեի և Գոմերի պատմությունը, ցուցադրեք կամ ամփոփ ներկայացրեք հետևյալ պարբերությունը:
Ովսեեի և Գոմերի ամուսնության վերաբերյալ Աստծո պատվիրանի մասին ավելին իմանալու համար տես այս դասի Օժանդակ նյութեր բաժինը Gospel Library հավելվածում։
Ովսեեն մարգարե էր Իսրայելի Հյուսիսային թագավորությունում, որը մարգարեացել էր Եսայու հետ մոտավորապես նույն ժամանակ։ Տերը պատվիրեց Ովսեեին ամուսնանալ Գոմերի հետ, չնայած որ նա շնացող և անբարոյական էր։ Ովսեեն և Գոմերը միասին երեք երեխա ունեցան (տես Ովսեե 1.2–8):
Կարող եք բացատրել, որ Ովսեեն Տիրոջ անունից խոսում է Գոմերի մասին, որը խորհրդանշում է Իսրայելի ժողովրդին: Կարող եք գրատախտակին երկու սյունակ գծել: Առաջին սյունակում նշեք, որ Ովսեեն խորհրդանշում է Տիրոջը, իսկ մյուս սյունակում՝ Գոմերը խորհրդանշում է Իսրայելը։
Կարդացեք Ովսեե 2․5 հատվածը՝ փնտրելով, թե ըստ Ովսեեի խոսքերի, ինչ է արել Գոմերը: «Նրանց մայրը» արտահայտությունը վերաբերում է Գոմերին։
-
Ինչպե՞ս կարող են Գոմերի գործողությունները ներկայացնել Իսրայելի ժողովրդին։
Կարող եք բացատրել, որ Գոմերի անհավատարմությունը Ովսեեի հետ իր ուխտյալ ամուսնությունում խորհրդանշում էր Իսրայելի հոգևոր անհավատարմությունը՝ Աստծո հետ իրենց ուխտյալ հարաբերություններում։ Եթե օգտակար կլինի, ուսանողները կարող են կարդալ Դ Թագավորների 17.14–16 հատվածները՝ փնտրելով, Իսրայելն ինչպես խախտեց Տիրոջ հետ կապած իրենց ուխտերը:
Որպեսզի օգնեք ուսանողներին կապ հաստատել իրենց և սուրբ գրությունների միջև, կարող եք տալ հետևյալ հարցերը: Ուսանողների պատասխանները գրեք գրատախտակին՝ Գոմերը խորհրդանշում է Իսրայելը սյունակում։
-
Ինչպե՞ս են մարդիկ մեր օրերում երբեմն շեղվում Տիրոջից և Նրա հետ կապած ուխտերից:
Ուսանողները կարող են կիսվել հետևյալով․ Տիրոջ համար չափազանց զբաղված լինելը, տեխնոլոգիաների ոչ պատշաճ օգտագործումը, ուրիշների հանդեպ վատ վերաբերմունքը, Տիրոջից առավել այլ բաներ գերադասելը կամ ավելի լուրջ մեղքերը: Ուսանողները կարող են խորհել այս կամ այլ բաների մասին՝ հետևյալ հուշման շուրջ խորհելիս:
Մտածեք այն եղանակների մասին, որոնցով կարող եք գայթակղվել՝ խախտելու ձեր ուխտերը կամ, ինչպես կարող եք շեղվել Տիրոջ հետ կապած ուխտերից:
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Տիրոջ սերն ու ողորմածությունն իրենց հանդեպ, կարող եք օգտագործել «Հասկանալ Տիրոջ սերն ու ողորմածությունը» վերնագրով աշխատաթերթը: Ուսանողները կարող են ինքնուրույն աշխատել՝ խրախուսելով հանգիստ, աղոթքով խորհումը, կամ կարող են աշխատել խմբերով՝ խմբի նշանակված ղեկավարի հետ, որը կվարի իրենց քննարկումը: Երբ ուսանողներն աշխատում են, շրջեք դասասենյակով և անհրաժեշտության դեպքում պատասխանեք ուսանողների հարցերին։
Սովորել Տիրոջ մասին
Ուսանողներին առաջարկեք կիսվել ճշմարտության խոսքերով, որոնք գրել են իրենց աշխատաթերթում: Նրանք կարող են բարձրաձայն կիսվել կամ գրել իրենց ճշմարտության խոսքերը գրատախտակին՝ Ովսեեն խորհրդանշում է Տիրոջը սյունակում։ Նրանք կարող են գրել հետևյալ ճշմարտությունները.
-
Հիսուս Քրիստոսը լի է սիրով և ողորմածությամբ, նույնիսկ երբ ես շեղվում եմ Նրանից:
-
Հիսուս Քրիստոսը հրավիրում է Իր ուխտի ժողովրդին ապաշխարել և պահել իրենց ուխտերը:
Երբ ուսանողները կիսվեն, կարող եք տալ հետևյալ լրացուցիչ հարցերը, որպեսզի օգնեք նրանց հստակ կապեր հաստատել սուրբ գրությունների հետ. «Պատմության ո՞ր հատվածն օգնեց ձեզ սովորել դա Նրա մասին» կամ «Ինչպե՞ս եք հասկացել Նրա մասին այդ ճշմարտությունը, որը նկարագրված է Ովսեեի միջոցով»:
Նախքան հետևյալ հարցը տալը՝ կարող եք ուսանողներին ուղղորդել դեպի գրատախտակին գրված այն ցանկը, որտեղ թվարկված է, թե մենք ինչպես ենք երբեմն շեղվում Տիրոջից և Նրա հետ կապած մեր ուխտերից:
-
Ինչպե՞ս կարող է Տիրոջ մասին ձեր սովորածը օգնել երիտասարդներին, որոնք հուսահատված են կամ ամաչում են, քանի որ շեղվել են Տիրոջից:
Հաջորդ հարցը տալուց առաջ խելամիտ կլինի խորհուրդ տալ ուսանողներին չկիսվել խիստ անձնական խնդրով, օրինակ՝ նախկինում գործած մեղքերով: Նաև կարող եք կիսվել ձեր կյանքի փորձառությամբ։
-
Երբևէ տեսե՞լ եք, թե Տերը ինչ ուղիներով է դրսևորել Իր սերն ու ողորմածությունը ձեր կամ ձեր ծանոթի կյանքում:
Հասկացողություն ցուցաբերեք
Ուսանողներին իրենց սովորածը բացատրելու կամ դրանց շուրջ խորհելու հնարավորություն տալը կարող է հրավիրել Սուրբ Հոգուն՝ հետագայում ուսուցանելու նրանց: Նրանց համար դա անելու եղանակներից մեկը՝ հետևյալ կարճ գրավոր վարժության կատարումն է։
Ընտրեք հետևյալ եղանակներից մեկը։
-
Հաղորդագրություն գրել։ Մտածեք այն մարդու մասին (դա կարող եք լինել դուք), որը կարծում է, թե չի կարող ներում ստանալ, քանի որ շատ է շեղվել Տիրոջից: Գրեք խրախուսական հաղորդագրություն այդ մարդուն և կիսվեք այն ամենով, ինչ սովորել եք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին, որն, ըստ ձեզ, կարող է օգնել նրան:
-
Գրեք նկարագրություն Ինչպե՞ս կնկարագրեք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի էությունը՝ հիմնվելով այն ամենի վրա, ինչ սովորեցիք կամ զգացիք այսօր:
Կարող եք կիսվել ուսանողների հետ, որ, երբ մոլորվում ենք, մենք էլ Գոմերի նման կարող ենք ընդունել ապաշխարելու և Իր մոտ վերադառնալու Տիրոջ սիրառատ հրավերը: Կարող եք ավարտել Տիրոջ մասին ձեր վկայությամբ: