Սեմինարիա
Ամովս, Աբդիա, Հովնան․ Ակնարկ


«Ամովս, Աբդիա, Հովնան․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Ամովս, Աբդիա, Հովնան. Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Ամովս, Աբդիա, Հովնան

Ամովս, Աբդիա, Հովնան

Ակնարկ

Թեև Ամովսը լավ չընդունվեց իր ժողովրդի կողմից, նա վկայեց մարգարեների դերի մասին (տես Ամովս 3․7) և մարգարեացավ գալիք ուրացության մասին (տես Ամովս 8.11–12): Հովնանը փախավ Տիրոջ ողորմած կանչից, որ ինքը նախազգուշացնի Նինվեի ժողովրդին։ Հովնանը ծովը գցվեց, կետը հրաշքով փրկեց նրան և, ի վերջո, նա կատարեց այն, ինչ Տերը պատվիրել էր: Նինվեի բնակիչները ապաշխարեցին և փոխվեցին, երբ Տերը ուսուցանեց Հովնանին, թե նա ինչու պետք է ողորմած լինի նրանց հանդեպ:

սեմինարիայի պատկերակԽրախուսեք սովորողներին ճանաչել Փրկչին՝ ամեն օր ուսումնասիրելով ավետարանը: Սուրբ գրությունների հետևողական ուսումնասիրությունը կարող է օգնել մեզ ճանաչել Փրկչին և զգալ Նրա սերը: Խրախուսեք ուսանողներին զարգացնել սուրբ գրությունները ուսումնասիրելու ամենօրյա սովորությունը: Տվեք հարցեր, որոնք կօգնեն սովորողներին իրենց անձնական և ընտանեկան սուրբ գրությունների ուսումնասիրության ընթացքում սովորածը կապել դասարանի փորձառության հետ: Դա անելու օրինակ կարող եք գտնել Դաս 151․ «Հովնան» դասի ուսանողի նախապատրաստում բաժնում. (Տես ստորև բերված մանրամասները այդ դասի համար։)

Ավելին իմանալու համար, թե ինչպես դա անել, տես «Փրկիչը խրախուսեց մարդկանց ճանաչել Իրեն՝ ուսումնասիրելով Իր Խոսքը» բաժինը (Ուսուցանել Փրկչի ձևով, 25)։

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:

Ամովս 3, 7

Դասի նպատակը. օգնել ուսանողներին հասկանալ, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը հայտնում են խորհուրդն ու ճշմարտությունն Իրենց մարգարեների միջոցով։

  • Նյութ ցուցադրման համար․

    • Գրատախտակին գրեք սոցիալական ցանցերի պատասխանները, որոնցով սկսեցիք դասը

    • Կենդանի մարգարեի նկարը

    • Սոցիալական ցանցերի մեկնաբանություններին արձագանքելու ցուցումներ․ դրանք նշված են որպես «1» և «2»՝ «Հետևել Տիրոջ մարգարեներին» վերնագրի ներքո

Ամովս 8

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին մեծացնել իրենց վստահությունն առ այն, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը կարող են հագեցնել իրենց հոգևոր սովը ավետարանի Վերականգնման միջոցով:

  • Ուսանողի նախապատրաստում. Առաջարկեք ուսանողներին խորհել, թե ինչպիսին կլիներ իրենց կյանքը, եթե չունենային սուրբ գրությունները կամ մարգարեների խոսքերը: Ուսանողները կարող են գալ դասի պատրաստ՝ կիսվելու իրենց մտքերով:

  • Նյութ ցուցադրման համար․ սննդի նկար կամ ձեզ հետ բերեք մի պարզ սննդամթերք

  • Տեսանյութ․ «Dispensations: The Pattern of Apostasy and Restoration» (6:52)

Հովնան

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին զգալ Տիրոջ սերն ու ողորմածությունը իրենց և ուրիշների հանդեպ:

  • Ուսանողի նախապատրաստում. Առաջարկեք ուսանողներին ուսումնասիրել Հովնանի պատմությունն իրենց ընտանիքի հետ կամ ինքնուրույն կարդալ այն և խորհել, թե իրենց կարծիքով, որն է դրա հիմնական ուղերձը: Նրանք կարող են նաև հարցեր կամ գաղափարներ ներկայացնել իրենց ուսումնասիրությունից:

    սեմինարիայի պատկերակԱյս առաջարկը մի օրինակ է՝ օգնելու ուսանողներին իրենց դասարանային ուսումնասիրության հետ կապել այն, ինչ իրենք սովորում են տանը։ Դա կարող է օգնել ուսանողներին խորացնել իրենց գիտելիքները սուրբ գրությունների և Փրկչի մասին: Լրացուցիչ ուսուցում ստանալու համար այն մասին, թե ինչպես կապել ուսանողների` տանը սովորածը իրենց դասարանային փորձառության հետ, տես «Կազմեք և տվեք հարցեր, որոնք կօգնեն սովորողներին իրենց անձնական և ընտանեկան սուրբ գրությունների ուսումնասիրության ընթացքում սովորածը կապել դասարանի փորձառության հետ» նյութը Ուսուցիչների կատարելագործման հմտություններ ձեռնարկում։