Սեմինարիա
Ամովս․ 3, 7․ Տերը ճշմարտությունը հայտնում է Իր մարգարեների միջոցով


«Ամովս․ 3, 7․ Տերը ճշմարտությունը հայտնում է Իր մարգարեների միջոցով», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Ամովս 3, 7․ Տերը ճշմարտությունը հայտնում է Իր մարգարեների միջոցով», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ,

Ամովս, Աբդիա, Հովնան․ Դաս 149

Ամովս 3, 7

Տերը ճշմարտությունը հայտնում է Իր մարգարեների միջոցով

Showing for prophets from past to now

Բազմաթիվ համոզիչ ձայներով լի աշխարհում կարող է դժվար լինել հասկանալ, թե որ ձայներին վստահել: Բարեբախտաբար, մեր սիրող Երկնային Հայրը և Փրկիչը՝ Հիսուս Քրիստոսը, մեզ հայտնում են Իրենց ծրագրերը Իրենց կենդանի մարգարեների միջոցով: Այս դասը կօգնի ուսանողներին զգալ, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը հայտնում են խորհուրդն ու ճշմարտությունը Իրենց մարգարեների միջոցով։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Պատասխաններ մարգարեական խորհրդին

Հետևյալ վարժությունը նախատեսված է օգնելու ուսանողներին խորհել մարգարեների հանդեպ իրենց վերաբերմունքի մասին: Օգտակար կլինի սոցիալական ցանցերի հետևյալ երեք պատասխանը գրել գրատախտակին։

Որպես ստորև բերված վարժության այլընտրանք, կարող եք առաջարկել ուսանողներին պատկերացնել, որ պատասխանները տրվել են իրենց ընկերների կողմից՝ գերագույն համաժողովում կամ երիտասարդների հոգևոր հավաքի ժամանակ մարգարեի ելույթը լսելուց հետո: Այնուհետև կարող եք բաց թողնել ուղեկցող հարցը:

Պատկերացրեք, որ տեսնում եք հետևյալը՝ որպես սոցիալական ցանցերի գրառման պատասխան.

«Նա չպետք է այդ մասին խոսի։ Նա չի հասկանում»:

«Նա տեղյակ չի, թե ինչ է իրականում տեղի է ունենում»:

«Հաշվի առնելով մյուս բոլոր բաները, որ ես պետք է անեմ, չեմ պատկերացնում, թե ինչպես կարող եմ կիրառել այս խորհուրդը իմ չափազանց զբաղված կյանքում»:

  • Ո՞ւմ կարող են վերաբերել այս պատասխանները:

Կարող եք ցուցադրել ապրող մարգարեի նկարը և առաջարկել ուսանողներին պատկերացնել, որ այս մեկնաբանությունները մարգարեի ասածի պատասխաններն են: Ուսանողները կարող են կիսվել, թե ինչու ինչ-որ մեկը կարող է ունենալ վերը նշված մոտեցումներից մեկը:

Կարող եք ցուցադրել հետևյալ հարցերը՝ օգնելու ուսանողներին գնահատել իրենց կարծիքները մարգարեական խորհրդին հետևելու վերաբերյալ:

Մի պահ մտածեք այսօր երկրի վրա ապրող՝ Տիրոջ մարգարեի վերաբերյալ ձեր տեսակետի մասին: Կարող եք մտածել հետևյալ հարցերի ձեր պատասխանների շուրջ․

  • Ինչպե՞ս եմ ես վերաբերվում մարգարեի խորհրդին: Արդյո՞ք իմ վերաբերմունքը փոխվում է՝ կախված նրանից, թե ինչ խորհուրդ է նա տալիս:

  • Ի՞նչ պատճառներ կարող եմ բերել մարգարեական խորհրդին հետևելու համար: Կա՞ն դժվարություններ, որոնց ես բախվում եմ՝ մարգարեական խորհրդին հետևելու համար:

Ամովս գրքի այսօրվա ուսումնասիրության ընթացքում Սուրբ Հոգին կարող է օգնել ձեզ ավելին իմանալ Աստծո խոսքերի կարևորության մասին, որոնք մեզ տրվել են Նրա մարգարեների միջոցով: Կարող եք գրել այն մտքերը կամ հարցերը, որոնք ունեցաք այսօրվա ուսումնասիրության ընթացքում:

Տերը բացահայտում է Իր ծրագրերը Իր մարգարեների միջոցով

Իսրայելի հյուսիսային թագավորությունում Ամովսի մարգարեական ծառայության ժամանակներում Աստծո ուխտի ժողովուրդներից շատերը լքեցին Նրան և Նրա մարգարեներին և հետևեցին հարևան ազգերի ամբարիշտ ճանապարհներին (տես Ամովս 2.6–12): Տերը ընտրեց Ամովսին՝ նրանց ապաշխարության կանչելու համար: Ամովսը մարգարեացավ Հերոբովամ II թագավորի և Նրա ժողովրդի կործանման ու գերության մասին (տես Ամովս 7.8–9, 11, 17):

Կարդացեք Ամովս 7.10–15 հատվածները՝ փնտրելով, թե ինչպես Ամասիան՝ Հերոբովամ II թագավորի քահանան, արձագանքեց Ամովսի մարգարեական խորհրդին:

  • Ի՞նչ գտաք:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ էին մարդիկ մտածում, որ չեն կարող «տանել [Ամովսի] բոլոր խոսքերը» (Ամովս 7.10) և ինչու էին ուզում, որ նա գնա մարգարեանալու այլ տեղ (տես Ամովս 7.12

  • Ձեր կարծիքով, ինչու են Աստծո մարգարեները շարունակում ուսուցանել, նույնիսկ երբ որոշ մարդիկ նրանց համարում են չսիրված, կյանքից կտրված կամ ոչ պիտանի:

Եթե ուսանողները չնշեն դա, կարող եք հարցնել, թե ինչ արեց Ամովսը՝ նախքան մարգարե կանչվելը (տես Ամովս 7.14), և ինչ արեց Տերը հատված 15-ում, որպեսզի կանչի Ամովսին դառնալ մարգարե: Բացատրեք, որ, ինչպես Ջոզեֆ Սմիթի և մյուսների դեպքում, Տերը չի պահանջում, որ Իր մարգարեները ունենան բարձր կարգավիճակ կամ նվաճումներ, նախքան Իր կանչելը նրանց որպես մարգարե։ Եթե ուսանողները օգնության կարիք ունենան այս հարցին պատասխանելու համար, կարող եք կիսվել նախագահ Նելսոնի խոսքերով, որոնք հասանելի են այս դասի «Օժանդակ նյութեր» բաժնում՝ Gospel Library հավելվածում։

Մի քանի գլուխ առաջ Տերը Ամովսի միջոցով բացահայտել է Իր և Իր մարգարեների մասին մի հզոր ճշմարտություն:

վարդապետության սերտման հատվածի պատկերակ Ամովս 3․7 հատվածը վարդապետության սերտման հատված է։ Առաջարկեք ուսանողներին նշել վարդապետության սերտման հատվածները տարբերակիչ ձևով, որպեսզի կարողանան հեշտությամբ գտնել դրանք:

Կարդացեք Ամովս 3.7 հատվածը՝ փնտրելով, թե Աստված միշտ ինչ է անելու Իր մարգարեների միջոցով:

Ուսանողների համար օգտակար կլինի իմանալ, որ գաղտնիք բառի իմաստն արտահայտող այլ բառերից են խորհուրդ կամ ծրագիր բառերը։

  • Ի՞նչ կարող ենք սովորել այս հատվածներից Տիրոջ մասին:

    Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր՝ նշելու համար, որ Տերը բացահայտում է Իր ծրագրերը Իր մարգարեների միջոցով։ Որպես այս ճշմարտության օրինակ՝ կարող եք կիսվել, որ նախքան Հուդան և Իսրայելը ի վերջո կկործանվեին մարդկանց ամբարշտության պատճառով, Տերը հայտնեց, թե ինչ կլինի, եթե մարդիկ չապաշխարեն (տես Ամովս 2.4–6, 8․11–12

    Դասը շարունակելով՝ եղանակներ փնտրեք ընդգծելու, որ Տերը սիրում է մեզ և ցանկանում է առաջնորդել մեզ:

  • Ի՞նչ կարող է ձեզ ուսուցանել այս ճշմարտությունն այն մասին, թե ինչու է ձեզ համար կարևոր լսել մարգարեին՝ անկախ նրանից, թե ուրիշներն ինչպես են արձագանքում նրա խոսքերին:

Հետևեք Տիրոջ մարգարեներին

Հետևյալ վարժությունը մի եղանակ է՝ օգնելու ուսանողներին խորացնել իրենց հասկացողությունն առ այն, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը հայտնում են ճշմարտությունը Իրենց մարգարեների միջոցով: Կարող եք ուսանողներին բաժանել փոքր խմբերի և ցուցադրել վարժության քայլերը հերթականությամբ:

Հիշեք դասի սկզբում ներկայացված սոցցանցերի մեկնաբանությունները և ընտրեք մեկը: Հետևյալ վարժությունը կօգնի ձեզ պատրաստվել՝ գրելու պատասխան:

  1. Վերընթերցեք Ամովս 3․7 հատվածը և խորհեք, թե այն ինչպես կարող է օգնել այդ մեկնաբանությունը գրած մարդուն։ Կարդացեք նաև վարդապետության սերտման հետևյալ հատվածները՝ փնտրելով, թե ինչպես կարող են դրանք օգնել: (Խաչաձև հղում կատարեք կամ կապեք այս սուրբգրային հատվածները Մոսիա 3.7 հատվածի հետ)։

  2. Նշեք առնվազն երկու օրհնություն, որ կարող են գալ՝ Աստծո մարգարեին լսելու արդյունքում։ Կարող եք գտնել օրինակներ սուրբ գրություններում, Եկեղեցու պատմության դրվագներում կամ ժամանակակից մարգարեների ուսմունքներում: Փորձեք կիսվել մեկ օրինակով, երբ մարգարեի խոսքերը դրական փոփոխություններ են բերել ձեր կյանք:

Կարող եք ուսանողների հետ կիսվել հետևյալ օրինակներով՝ ըստ անհրաժեշտության.

  • Իր Նոյ մարգարեի միջոցով Տերը նախազգուշացրեց մարդկանց, որ եթե նրանք չապաշխարեն, կկործանվեն ջրհեղեղից (տես Մովսես 8.22–30; Ծնունդ 7․17–24

  • Եսայի մարգարեն մարգարեացավ այն մասին, թե ինչ է զգալու Փրկիչն Իր Քավության միջոցով (տես Եսայի 53․3–5

  • Տնակենտրոն և Եկեղեցու կողմից աջակցվող եկեղեցին «պատրաստեց մեզ … համավարակի որևէ նշան ի հայտ գալուց առաջ՝ հնարավորություն տալով մեզ դիմանալ այն դժվարություններին, որոնք գալիս են» (Գարի Է. Սթիվենսոն, «Մեծապես հովանավորված լինելով Տիրոջ կողմից», Լիահոնա, նոյեմբեր 2020, 103)։

Իմ պատասխանը

Օգտագործելով այն, ինչ սովորեցիք և զգացիք այսօր, գրեք օգտակար պատասխան դասի սկզբում ներկայացված բացասական մեկնաբանություններից մեկին: Համոզվեք, որ ներառել եք առնվազն մեկ սուրբ գրություն և մեկ օրինակ, որը կարող է լինել անձնական փորձառություն:

Մի քանի ուսանողի խնդրեք կիսվել իրենց պատասխաններով: Կարող եք կիսվել, թե ինչ է Սուրբ Հոգին ուսուցանել ձեզ Աստծո սիրո և առաջնորդության մասին՝ Իր մարգարեների միջոցով:

Մտապահել

Օգնեք ուսանողներին այս դասի ընթացքում մտապահել վարդապետության սերտման հղումը և սուրբգրային հիմնական արտահայտությունը, ապա կրկնել դրանք հետագա դասերի ժամանակ: Ամովս 3.7 հատվածի հիմնական արտահայտությունն է․«Որովհետև Տեր Աստված … մինչև չհայտնի իր խորհուրդն իր ծառաներին` մարգարեներին»: Մտապահելու համար նախատեսված վարժությունների վերաբերյալ գաղափարները ներկայացված են հավելվածի նյութերում՝ «Վարդապետության սերտման կրկնության վարժություններ» բաժնում: