«Ամովս 8․ Հաղթահարել հոգևոր սովը», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Ամովս 8. Հաղթահարել հոգևոր սովը», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Ամովս, Աբդիա, Հովնան․ Դաս 150
Ամովս 8
Հաղթահարել հոգևոր սովը
Մենք բոլորս սովի զգացում ենք ունենում։ Պատկերացրեք, թե ինչ է նշանակում հոգևոր սովից տառապելը։ Տերն ուսուցանեց իսրայելացիներին Ամովսի միջոցով՝ օգտագործելով այս պատկերները: Ամովսը մարգարեացավ, որ իր ժողովրդին այլևս չի տրվի Նրա խոսքը, քանի որ նրանք մերժել են այն: Տիրոջ խոսքը կորցնելը կհանգեցնի հոգևոր սովի: Այս դասը կօգնի ուսանողներին մեծացնել իրենց վստահությունն առ այն, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը կարող են հագեցնել իրենց հոգևոր սովը ավետարանի Վերականգնման միջոցով:
Ուսանողի նախապատրաստում. Առաջարկեք ուսանողներին խորհել, թե ինչպիսին կլիներ իրենց կյանքը, եթե չունենային սուրբ գրությունները կամ մարգարեների խոսքերը: Ուսանողները կարող են գալ դասի պատրաստ՝ կիսվելու իրենց մտքերով:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Հոգևոր սով
Կարող եք սկսել դասը՝ ցուցադրելով սննդամթերքի նկար, կամ բերել մի պարզ ուտելիք և տալ հետևյալ հարցերը:
-
Ե՞րբ է եղել այն պահը, երբ դուք առանձնահատուկ սով եք զգացել:
-
Ի՞նչ կարող ենք անել, երբ քաղցած ենք:
Պատասխանները կարող են ներառել նյարդայնացած լինելը, էներգիայի պակասը կամ որևէ տեսակի սնունդ շատ ցանկանալը:
Գրեք Հոգևոր սով արտահայտությունը գրատախտակին:
-
Ինչի՞ նկատմամբ մարդիկ կարող են հոգևոր սով զգալ և դժվարանալ գտնել:
Կարող եք գրել ուսանողների պատասխանները գրատախտակին: Ուսանողները կարող են նշել նմանատիպ բաներ՝ Աստծո սերը, իրենց կյանքի նպատակը, ճշմարտությունն իմանալը, ուղղորդումը՝ դժվար որոշումներ կայացնելիս:
Մի քանի րոպե տրամադրեք, որպեսզի ձեր ուսումնասիրության օրագրում գրեք այն եղանակները, որոնցով դուք կամ ձեր ծանոթը ներկայումս հոգևոր սով եք զգում:
Խրախուսեք ուսանողներին փնտրել Սուրբ Հոգուն այսօր՝ խորհելով այն մասին, թե ինչ կարող են անել՝ Հիսուս Քրիստոսի առաջարկած հոգևոր սնունդը ստանալու համար:
Տիրոջ խոսքերը լսելու սովը
Ամովս մարգարեն մարգարեացել է հոգևոր սովի մասին: Նա հայտնեց Տիրոջ խոսքերը Իսրայելի ժողովրդին, բայց նրանք չցանկացան լսել դրանք (տես Ամովս 2.12, 7․11–16)։
Եթե կարծում եք, որ օգտակար կլինի, առաջարկեք ուսանողներին կարդալ Ամովս 7.12–13 հատվածները՝ հասկանալու համար, թե իսրայելացիներն ինչպես արձագանքեցին Տիրոջ խոսքերին, որոնք ասվել էին Ամովսի միջոցով:
Կարդացեք Ամովս 8.11–12 հատվածները՝ փնտրելով, թե ինչ հետևանքներ ունեցավ մարդկանց կողմից Տիրոջ խոսքը մերժելը:
Անհրաժեշտության դեպքում բացատրեք, որ սովը սննդի ծայրահեղ պակասն է։
-
Ի՞նչ հետևանքներ գտաք:
Կիսվեք հետևյալի նման ճշմարտություններով, եթե ուսանողները չնշեն դրանք. Երբ մարդիկ մերժում են Տիրոջ մարգարեներին, նրանք կորցնում են Տիրոջ խոսքի օրհնությունները: Առանց Աստծո խոսքի մենք հոգևոր քաղց ենք զգում:
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է սովը լավ համեմատություն՝ առանց Տիրոջ խոսքի ապրելու համար:
-
Ի՞նչ եղանակներով է կատարվել Ամովսի մարգարեությունը։
Անհրաժեշտության դեպքում բացատրեք ուսանողներին, որ այս հատվածները վերաբերում են մի ժամանակաշրջանի, որը հայտնի է որպես ուրացություն: Ուրացությունն այն ժամանակահատվածն է, երբ անհատ մարդիկ կամ մարդկանց խմբերը մերժում են ավետարանի սկզբունքները, և Տերն այլևս մարգարեներ չի ուղարկում նրանց մոտ: Ամովսի մարգարեության կատարման դեպքերից մեկը տեղի ունեցավ Քրիստոսի առաքյալների մահից հետո և հայտնի է որպես Մեծ Ուրացություն։ Մեծ Ուրացությունը տևեց այնքան ժամանակ, մինչև Տերը վերականգնեց Իր ավետարանը մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով:
Կարող եք կիսվել «Dispensations: The Pattern of Apostasy and Restoration» (6:52) տեսանյութով՝ ավետարանի Վերականգնման նշանակությունը ցույց տալու համար:
Հագեցնել հոգևոր սովը
Իր սիրառատ ողորմությամբ Տերը Իր ժողովրդին՝ Իր մարգարեների միջոցով հայտնեց, որ կփրկի Իր ժողովրդին ուրացության հետևանքներից և կօրհնի Իր ժողովրդին: Տերը մարգարեացավ Ամովսի միջոցով առ այն, որ Ինքը նորից կհավաքի Իր ժողովրդին ապագայում և կօրհնի նրանց շատ առումներով (տես Ամովս 9․14–15)։
Կարդացեք հետևյալ հատվածները՝ փնտրելով, թե ուրիշ ինչ է Տերը հայտնել Իր մարգարեների միջոցով այն մասին, թե Ինքը ինչ կանի վերջին տնտեսության ժամանակ՝ մինչև Իր Երկրորդ Գալուստը.
Դանիել 2․44–45
Գործք Առաքելոց 3․19–21
Եփեսացիներին 1․3, 10
Վարդապետություն և Ուխտեր 27․13, 112․30, 128․18
Առաջարկեք ուսանողներին կիսվել իրենց սովորածով և հարցեր տալ այս հատվածների վերաբերյալ: Լրացուցիչ օգնության համար կարող եք նրանց ուղղորդել դեպի «Ավետարանի Վերականգնում» ենթաբաժինը՝ Թեմաներ և հարցեր բաժնում։
-
Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ի՞նչ օրհնություններ են հասանելի դարձրել հոգևորապես քաղցած աշխարհին՝ Վերականգնման միջոցով:
Ուսանողները կարող են նշել քահանայության բանալիներն ու իշխանությունը, մարգարեներին, հայտնությունները, սուրբ գրությունները, Եկեղեցու կազմակերպությունները, արարողությունները և Սուրբ Հոգու պարգևը:
Մտածեք, թե ինչ եղանակով կարող եք օգնել ուսանողներին տեսնել, թե ինչպես կարող են այս օրհնությունները բավարարել իրենց կարիքները և այն մարդկանց կարիքները, որոնց մասին իրենք հոգ են տանում: Դա անելու եղանակներից մեկը հետևյալն է:
Հրավիրեք ուսանողներին ստեղծել սցենար մի մարդու մասին, որը քաղցած է՝ գրատախտակին Հոգևոր սով վերնագրի ներքո նշված թեմաներից մեկի համապատասխան: Կարող եք ուսանողներին խնդրել մանրամասներ ավելացնել, որպեսզի սցենարն ավելի իրատեսական լինի: Որպես օրինակ կարող եք կիսվել ստորև ներկայացվածով Մարթայի մասին։ Այնուհետև ուսանողները կարող արձագանքել սցենարին՝ աշխատելով միասին, անհատապես կամ փոքր խմբերով:
Սցենար. Մարթան 15 տարեկան է և միակ բանը, որ նա ուզում է, իր կյանքի նպատակը գտնելն է: Նա դժվարություններ ունի ինքնավստահության հետ, և չգիտի, թե ինչ ուղղություն պետք է վերցնի:
-
Ինչո՞վ կարող եք կիսվել, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը արել են ավետարանի Վերականգնման ընթացքում, որը կարող է օգնել հագեցնել Մարթայի հոգևոր սովը:
Ձեր պատասխանում ներառեք սուրբ գրություններ, Եկեղեցու առաջնորդների խոսքից մեջբերումներ, և, հնարավորության դեպքում, ձեր անձնական փորձառությունը:
Եթե ուսանողները դժվարանան արձագանքել, կարող եք նրանց հնարավորություն տալ օգտվել Երիտասարդներին զորացնելու համար ուղեցույցից կամ վարդապետության սերտման հատվածներից:
Եթե ուսանողները դժվարանան արձագանքել, կարող եք նրանց հնարավորություն տալ օգտվել «Կատարեք ոգեշնչված ընտրություններ» բաժինը Երիտասարդներին զորացնելու համար ուղեցույցում, կամ Մովսես 1․39 հատվածը․ «Սա է իմ գործը և իմ փառքը՝ իրականցնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը»։ Ուսանողները կարող են խորհել հետևյալի շուրջ․ իմացությունը, որ Տերը հոգ է տանում իրենց մասին և ակտիվորեն աշխատում է, որ իրենք վերադառնան Իր ներկայություն, ինչպես կարող է հագեցնել Աստծո սերը զգալու կամ իրենց կյանքում նպատակ ունենալու հոգևոր սովը:
Երբ ուսանողները բավականաչափ ժամանակ ունենան, խրախուսեք նրանց կիսվել իրենց պատրաստածով։ Նրանք կարող են նաև կիսվել, թե ինչ սովորեցին այս փորձառությունից։
Անձնական մտորումներ
Եզրափակելով՝ ուսանողներին առաջարկեք իրենց օրագրում պատասխանել հետևյալ հարցերին:
-
Ի՞նչ սովորեցիք այսօր, որը մեծացնում է ձեր վստահությունն առ այն, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը կարող են հագեցնել մեր հոգևոր սովը:
-
Ի՞նչ եղանակով կցանկանայիք գործել ըստ ձեր սովորածի և զգացածի: