Սեմինարիա
Հովնան. «Դու ողորմած, գթառատ Աստված ես»


«Հովնան. «Դու ողորմած, գթառատ Աստված ես»» Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Հովնան. «Դու ողորմած, գթառատ Աստված ես»» Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Ամովս, Աբդիա, Հովնան․ Դաս 151

Հովնան

«Դու ողորմած, գթառատ Աստված ես»

The Old Testament prophet Jonah depicted lying on the beach at Nineveh after having survived being swallowed by a whale. The ocean and a whale are depicted in the background. The image depicts Jonah being returned to preach at Nineveh.

Տերը մեկնեց իր ողորմած ձեռքերը դեպի Հովնանը և Նինվեի ժողովուրդը՝ չնայած նրանց գործած մեծ սխալներին: Երբ մենք գիտակցենք, որ այդ նույն սերն ու ողորմածությունը ուղղված է դեպի մեզ, մենք նույնպես կարող ենք բացականչել, որ Տերը «ողորմած, գթառատ, երկայնամիտ ու բազումողորմ Աստված է» (Հովնան 4.2): Այս դասը կօգնի ուսանողներին զգալ Տիրոջ սերն ու ողորմածությունն իրենց և ուրիշների հանդեպ:

Ուսանողի նախապատրաստում. Առաջարկեք ուսանողներին ուսումնասիրել Հովնանի պատմությունն իրենց ընտանիքի հետ կամ ինքնուրույն կարդալ այն և խորհել, թե իրենց կարծիքով, որն է դրա հիմնական ուղերձը: Նրանք կարող են նաև հարցեր կամ գաղափարներ ներկայացնել իրենց ուսումնասիրությունից:

սեմինարիայի պատկերակԱյս առաջարկը մի օրինակ է՝ օգնելու ուսանողներին իրենց դասարանային ուսումնասիրության հետ կապել այն, ինչ իրենք սովորում են տանը։ Դա կարող է օգնել ուսանողներին խորացնել իրենց գիտելիքները սուրբ գրությունների և Փրկչի մասին: Լրացուցիչ ուսուցում ստանալու համար այն մասին, թե ինչպես կապել ուսանողների` տանը սովորածը իրենց դասարանային փորձառության հետ, տես «Կազմեք և տվեք հարցեր, որոնք կօգնեն սովորողներին իրենց անձնական և ընտանեկան սուրբ գրությունների ուսումնասիրության ընթացքում սովորածը կապել դասարանի փորձառության հետ» նյութը Ուսուցիչների կատարելագործման հմտություններ ձեռնարկում։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Մեր ընկալումը

Կարող եք սկսել դասը՝ գրատախտակին գծելով հետևյալ սանդղակը՝ կողքերին գրելով ուղեկցող բառերը: Երբ ուսանողներին հարցնեք, թե ինչպես ուրիշները կարող են տեսնել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին, կարող եք մի քանի տող տեղադրել սանդղակի տարբեր մասերում՝ ավելացնելու համար նրանց պատասխանները:

Պատկերացրեք, որ այս սանդղակը ներկայացնում է, թե մարդն ինչպես կարող է տեսնել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:

  • Ինչո՞ւ որոշ մարդիկ կարող են նրանց տեսնել որպես սիրող, ողորմած և բարի, իսկ մյուսները՝ ոչ:

Որպեսզի օգնեք ուսանողներին գնահատել, թե ինչպես են իրենք ընկալում Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին, կարող եք նրանց առաջարկել խորհել հետևյալի մասին:

Խորհեք, թե գծի որ մասում կտեղադրեիք ձեր տեսակետը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին։ Մտածեք, թե ինչու եք ընտրել այդ տեղը գծի վրա:

Հիմա պատկերացրեք, որ այս սանդղակը ցույց է տալիս, թե ինչպես եք մտածում ուրիշների մասին կամ վերաբերվում նրանց:

  • Ի՞նչ պատճառներով մենք կարող ենք որոշ մարդկանց վերաբերվել մի կերպ, իսկ մյուսներին՝ բոլորովին այլ կերպ:

Հովնանի պատմությունն ուսումնասիրելիս փնտրեք Սուրբ Հոգին, որը կօգնի ձեզ տեսնել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի իրական էությունը: Մտածեք, թե Նրանց մասին ձեր սովորածն ինչպես կարող է ազդել ձեր կողմից ուրիշներին տեսնելու, նրանց մասին մտածելու կամ նրանց նկատմամբ ձեր վերաբերմունքի վրա:

Հովնանի պատմությունը

Oգտակար կլինի բացատրել, որ Հովնանը ապրել է Իսրայելում՝ Հերոբովամ II թագավորի օրոք (տես Դ Թագավորների 13–15, հատկապես 14․25)։ Ամովս և Ովսեե մարգարեները նույնպես մարգարեացան այդ ժամանակներում։ Կարող եք ցուցադրել մի նկար, որը ներկայացնում է Հին Կտակարանի ընդհանուր պատկերը և առաջարկել ուսանողներին գտնել Հովնանին:

Կարդացեք Հովնան 1․1–3 հատվածները և ուշադրություն դարձրեք տաճարը սուրբ պահելու Տիրոջ ցուցումներին։

Կարող եք բացատրել, որ Նինվեն ասորիների գլխավոր քաղաքն էր։ Ասորեստանի թագավորներն ու զինվորները հայտնի էին իրենց դաժանությամբ, նրանք խոշտանգում և սպանում էին իրենց նվաճած երկրների մարդկանց։

Կարող եք նաև բացատրել, որ Թարսիսը, հավանաբար, ներկայիս Իսպանիայում էր, ինչը ցույց է տալիս, որ Հովնանը լքեց Իսրայելը և ճանապարհորդեց Նինվեի հակառակ ուղղությամբ։ Կարող եք ցուցադրել ուսանողներին քարտեզ և խնդրել նրանց գտնել Նինվեն և Թարսիսը:

  • Ի՞նչ է ձեզ ասում Հովնանի պատասխանն այն մասին, թե ինչպես էր նա վերաբերվում Նինվեի ժողովրդին քարոզելու Տիրոջ ցուցումներին:

սեմինարիայի պատկերակ Որպեսզի օգնեք ուսանողներին ուսումնասիրել Հովնանի պատմությունը, կարող եք առաջարկել նրանց լրացնել «Հովնանի պատմությունը» աշխատաթերթը անհատապես, զույգերով կամ փոքր խմբերով: Որպես այլընտրանք, կարող եք ուսանողներին տրամադրել միայն սուրբ գրությունների հատվածները աշխատաթերթից և առաջարկել նրանց յուրաքանչյուր հատվածի վերաբերյալ նկարել մի պարզ պատկերազարդում և գրել ամփոփում:

Վարժությունը կատարելու համար ուսանողներին ժամանակ տալուց հետո առաջարկեք նրանց տալ իրենց ունեցած հարցերը կամ կիսվել այս պատմությունն ուսումնասիրելուց ստացած գաղափարներով:

Եթե կարիք լինի, բացատրեք, որ Հովնան 4 գլուխը ցուցադրում է, որ թեև Հովնանը երախտապարտ էր, որ Տերը ողորմած և ներողամիտ էր իր հանդեպ, նա զայրացավ, երբ Տերը դրսևորեց այդ հատկանիշները Նինվեի ժողովրդի նկատմամբ: Տերն ուսուցանեց Հովնանին, որ Նինվեի ժողովուրդը արժեքավոր է Իր համար՝ շատ ավելի արժեքավոր, քան դդմենին:

Կարող եք հետևյալ անավարտ ճշմարտությունները գրել գրատախտակին։ Հրավիրեք ուսանողներին ավարտել ճշմարտությունները՝ օգտագործելով այն, ինչ իրենք հենց նոր սովորեցին Հովնանի պատմությունից:

Տերը … է

Տիրոջը նմանվելու համար մենք պետք է …

Գրատախտակին գրված նախադասությունները կարող եք ավարտել բառերով կամ արտահայտություններով, որոնցով ուսանողները կիսվում են, օրինակ.

Տերը ողորմած է, բարի ու ներող:

Տիրոջը նմանվելու համար մենք պետք է լինենք ողորմած, բարի և ներող, ինչպես Նա է։

Կարող եք առաջարկել ուսանողներին կիսվել որոշակի օրինակներով Հովնանի պատմությունից, որոնք ցույց են տալիս այս ճշմարտությունները: Նրանք կարող են նաև կիսվել, թե իրենց կարծիքով ինչու են իրենց ընտրած բառերը կամ արտահայտությունները կարևոր իմանալու համար:

  • Ինչո՞ւ մեզ համար երբեմն դժվար է սիրել կամ ողորմած լինել ուրիշների հանդեպ:

  • Տիրոջ ողորմության և սիրո մասին իմանալն ինչպե՞ս կարող է ազդել այն բանի վրա, թե մենք ինչպես ենք տեսնում ուրիշներին, մտածում նրանց մասին կամ վերաբերվում նրանց:

Նմանվել Տիրոջը

Բացի վերը նշվածներից, ուսանողները կարող են բացահայտել նաև այլ ճշմարտություններ։ Դա անելու ընթացքում կիրառեք եղանակներ՝ խորացնելու ուսանողների հասկացողությունը բացահայտած ճշմարտությունների մասին: Հետևյալ վարժությունները կարող են օգնել ուսանողներին ավելի լավ հասկանալ վերը նշված երկու ճշմարտությունը և զգալ Տիրոջ սերը իրենց և ուրիշների հանդեպ:

Կարող եք ուսանողներին բաժանել զույգերի և յուրաքանչյուր ուսանողի անհատապես հանձնարարել վարժություններից մեկը: Ապա նրանք կարող են ուսուցանել միմյանց այն, ինչ գտել են: Կամ զուգընկերները կարող են կատարել նույն վարժությունը և կիսվել միմյանց հետ իրենց սովորածով:

Ընտրեք հետևյալ սցենարներից մեկը․

Սցենար Ա։ Պատկերացրեք, որ ունեք մի ընկեր, որը կարծում է, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը դաժան են, անողորմ կամ չներող:

Սցենար Բ։ Պատկերացրեք, որ ունեք մի ընկեր, որը դժվարանում է ողորմած, բարի կամ ներողամիտ լինել մեկ ուրիշի հանդեպ:

Կատարեք հետևյալը.

  1. Գտեք մի հատված Հովնանի պատմությունից, որով կկիսվեիք ձեր ընկերոջ հետ: (Կարող եք գտնել նաև սուրբ գրությունների այլ հատվածներ, որոնք կարող են օգնել:)

  2. Մտածեք այն փորձառության մասին, որը կարող է օգնել: Սցենար Ա-ի համար․ մտածեք, թե երբ է Տերը սեր կամ ողորմածություն ցուցաբերել ձեր կամ ձեր ծանոթի հանդեպ: Սցենար Բ-ի համար․ մտածեք, թե երբ է Տերը օգնել ձեզ կամ ձեր ծանոթին սեր կամ ողորմություն ցուցաբերել ուրիշների հանդեպ:

Լրացուցիչ սուրբ գրությունների օրինակների թվում, որոնք կարող են օգնել, հետևյալ հատվածներն են. Սցենար Ա-ի համար` Եսայի 1․18 կամ Եթեր 12․27։ Սցենար Բ-ի համար՝ Մորոնի 7․45–48 կամ Վարդապետություն և Ուխտեր 64․9–11։

Այնուհետև պատրաստակամ ուսանողները կարող են բացատրել դասարանին, թե որ հատվածով կամ հատվածներով իրենք կկիսվեն իրենց ընկերոջ հետ և ինչու: Նրանք կարող են նաև կիսվել իրենց փորձառությամբ: Ուսանողների պատասխանները կարող են հրավիրել Սուրբ Հոգուն՝ օգնելու նրանց զգալ Տիրոջ սերը իրենց և ուրիշների հանդեպ:

Եթե ժամանակը թույլ տա, կարող եք ցուցադրել մի տեսանյութ, որը ցույց է տալիս Տիրոջ սերն ու ողորմածությունը, օրինակ՝ «Moving On from Past Mistakes» (3:43), որը հասանելի է ChurchofJesusChrist.org. կայքում։ Առաջարկեք ուսանողներին փնտրել, թե ինչպես Տերը սեր և ողորմածություն ցուցաբերեց Ռաքելի հանդեպ այն բանից հետո, երբ նա սխալ գործեց դեռահաս տարիքում:

3:43

Ի՞նչ սովորեցիք:

Որպեսզի օգնեք ուսանողներին տեսնել և զգալ Տիրոջ սերն ու ողորմածությունը իրենց և ուրիշների հանդեպ, կարող եք առաջարկել նրանց իրենց ուսումնասիրության օրագրում նկարել մի բան, որը կարող է հիշեցնել իրենց Հովնանի պատմությունը, օրինակ՝ կետ կամ մեծ բույս: Այնուհետև նրանք կարող են գրել իրենց պատասխանը ստորև ներկայացված հարցերից մեկին` իրենց նկարի ներսում կամ կողքին:

Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերից մեկին.

  • Ի՞նչ սովորեցիք այսօր, որն օգնում է ձեզ զգալ, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ողորմած են, բարի և ներողամիտ:

  • Ի՞նչ փորձառություն ունեցաք այսօր, որն օգնեց ձեզ զգալ Նրանց սերը այն մարդկանց հանդեպ, որոնց դժվար է սիրել կամ ներել: