Սեմինարիա
Միքիա, Նաում, Ամբակում, Սոփոնիա․ Ակնարկ


«Միքիա, Նաում, Ամբակում, Սոփոնիա․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Միքիա, Նաում, Ամբակում, Սոփոնիա․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Միքիա, Նաում, Ամբակում, Սոփոնիա

Միքիա, Նաում, Ամբակում, Սոփոնիա

Ակնարկ

Միքիա մարգարեն ուսուցանել է, որ Տերը ցանկանում է, որ մենք «իրավունքը պահենք, ողորմություն սիրենք և խոնարհությամբ ընթանանք» Իր հետ (Միքիա 6.8)։ Ամբակում մարգարեն, հարցեր ունենալով իր շուրջը եղած ամբարշտության մասին, պատասխաններ փնտրեց Տիրոջից և պահպանեց իր հավատքը՝ սպասելով այդ պատասխաններին:

սեմինարիայի պատկերակԿենտրոնացեք ճշմարտությունների վրա, որոնք դարձի են բերում և ամրացնում են հավատքն առ Հիսուս Քրիստոս: Տալով ուսումնասիրության մղող և լրացուցիչ հարցեր, որոնք օգնում են ուսանողներին բացահայտել դարձի բերող ճշմարտություններ, ուսանողները կարող են ամրացնել իրենց հավատքն առ Քրիստոս և Նրան հնազանդվելու ցանկությունը: Դա անելու օրինակ կարող եք գտնել Դաս 152. «Միքիա»-ում։

Դարձի բերող ճշմարտությունների վրա կենտրոնանալու կարևորության մասին ավելին իմանալու համար տես «Փրկիչն ուսուցանեց ճշմարտություններ, որոնք հանգեցնում են դարձի և կերտում հավատք» բաժինը (Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկում [2022], 22):

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկությունները ձեզ գաղափարներ են տալիս, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:

Միքիա

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին իրավունքը պահել, ողորմություն սիրել և խոնարհությամբ ընթանալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին մտածել ընտանիքի մի քանի անդամների կամ ընկերների մասին, ապա մտածել որոշակի բաների մասին, որ իրենք կանեին՝ այդ մարդկանցից յուրաքանչյուրին գոհացնելու համար: Նրանք կարող են նշել, թե ինչպես կարող են տարբեր բաներ անել յուրաքանչյուր մարդու համար:

  • Աշխատաթերթ․ «Ի՞նչ է պահանջում Տերը»

  • Նյութեր․ նշումների կպչուն թղթեր կամ թերթիկներ և դրանք գրատախտակին կպցնելու միջոց

  • Բովանդակություն ցուցադրման համար․ ցուցումներ և հուշումներ՝ դասի վերջում պլան կազմելու համար

Ամբակում

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին հասկանալ, թե ինչպես պահպանել իրենց հավատքն առ Հիսուս Քրիստոս, երբ իրենք հարցեր ունեն, որոնք, կարծես, մնում են անպատասխան:

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին հարցնել իրենց ընկերոջը կամ ընտանիքի անդամին՝ արդյոք նրանք երբևէ բախվել են դժվար հարցերի, որոնք, կարծես, անպատասխան են մնացել: Եթե ​​այո, ապա ուսանողները կարող են հարցնել, թե ինչ է արել այդ մարդը՝ պատասխաններին սպասելիս Տիրոջը հավատարիմ մնալու համար։

  • Առարկաներ ցուցադրման համար․ հարցական նշանը վրան փակցված տարա, Քրիստոսի նկարը վրան փակցված տարա

  • Տեսանյութ․ «The Reflection in the Water» (44:24) 38:18–39:20, «His Grace: Choosing to Believe in God» (4:07)

  • Նյութեր․ Մի քանի փոքր թերթիկ յուրաքանչյուր ուսանողի համար

Վարդապետության սերտման վարժություն 10

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին կիսվել վարդապետության սերտման այն հատվածներով, որոնք առավել կարևոր են իրենց կյանքում, ինչպես նաև օգնել նրանց սովորել և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու աստվածային սկզբունքները:

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին կրկնել Հին Կտակարանի վարդապետության սերտման հատվածները, որոնք իրենք ուսումնասիրել են: Խրախուսեք նրանց գալ դասարան՝ պատրաստ լինելով կիսվել մի հատվածով, որը խորացրել է իրենց վկայությունը, ավետարանի հասկացողությունը կամ հարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ: Հատվածների ցանկը տրված է Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթի (2022) վերջում։

  • Նյութեր․ թերթիկներ՝ փոքր խմբերում օգտագործելու համար