Սեմինարիա
Միքիա․ «Ի՞նչ է պահանջում Տերը քեզնից»


«Միքիա. «Ի՞նչ է պահանջում Տերը քեզնից»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Միքիա. «Ի՞նչ է պահանջում Տերը քեզնից»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Միքիա, Նաում, Ամբակում, Սոփոնիա․ Դաս 152

Միքիա

«Ի՞նչ է պահանջում Տերը քեզնից»

Jesus Christ hugging a child in the Americas.

Մեզանից շատերը մտածում են, թե արդյոք մեր անկեղծ ջանքերն իսկապես գոհացնում են Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Միքիա մարգարեն մտածում էր, թե ինչ կարող է անել Տիրոջը գոհացնելու համար: Միքիային ուսուցանվել էր «իրավունքը պահել, ողորմություն սիրել և խոնարհությամբ ընթանալ» Նրա հետ (Միքիա 6.8)։ Այս դասը կօգնի ուսանողներին իրավունքը պահել, ողորմություն սիրել և խոնարհությամբ ընթանալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:

Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին մտածել ընտանիքի մի քանի անդամների կամ ընկերների մասին, ապա մտածել որոշակի բաների մասին, որ իրենք կանեին՝ այդ մարդկանցից յուրաքանչյուրին գոհացնելու համար: Նրանք կարող են նշել, թե ինչպես կարող են տարբեր բաներ անել յուրաքանչյուր մարդու համար:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Գոհացնել տարբեր մարդկանց

Դասից առաջ կարող եք գրատախտակին գրել ստորև ներկայացված անավարտ հարցը։

Կարող եք սկսել դասը՝ առաջարկելով ուսանողներին պատասխանել հարցին մի քանի անգամ՝ ամեն անգամ բաց թողնված տեղում դնելով տարբեր մարդկանց (մայրիկ, հայրիկ, ուսուցիչ, եպիսկոպոս, ընկեր): Ուսանողները կարող են կիսվել զույգերում կամ փոքր խմբերում: Այնուհետև մի քանի ուսանողի առաջարկեք կիսվել դասարանի հետ:

Եթե ​​անհրաժեշտ է, որպես օրինակ կարող եք կիսվել ձեր պատասխաններից մի քանիսով՝ ձեր կյանքի տարբեր մարդկանց վերաբերյալ:

  • Եթե ​​ցանկանայիք գոհացնել ձեր ______________-ին, ի՞նչ կանեիք:

  • Ինչո՞ւ մենք կարող ենք տարբեր կերպ գործել՝ կախված նրանից, թե ում ենք փորձում գոհացնել:

Երբ ուսանողները կիսվեն վերը նշված հարցերի մի քանի պատասխաններով, գրատախտակի վրա բաց թողնված տեղերում գրեք Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին։

Խորհեք, թե ձեր կարծիքով ինչն է գոհացնում Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Մտածեք այն բաների մասին, որոնք դուք այժմ անում եք, և որոնք կարող են գոհացնող լինել նրանց համար, ինչպես նաև այն մասին, ինչ դուք կարող եք այլ կերպ անել: Դասի վերջում ձեզ կառաջարկվի կազմել ծրագիր՝ հետևելու ձեր ստացած տպավորություններին:

Ի՞նչ կարող ենք անել Տիրոջը գոհացնելու համար

Խոսելով Իսրայելի և Հուդայի ժողովրդի հետ՝ Միքիան մարգարեացավ այն դատաստանների մասին, որոնց առաջ նրանք կկանգնեն իրենց ամբարշտության պատճառով։ Միքիան խնդրեց Իսրայելին հիշել այն մեծ օրհնությունները, որ նրանք ստացել են Տիրոջից և առաջարկեց նրանց ապաշխարել և հավաքվել Նրա շուրջը (տես Միքիա 2–5):

Կարդացեք Միքիա 6․4 հատվածը՝ փնտրելով այն եղանակները, որոնցով Տերը ցույց տվեց Իր սերն Իսրայելի հանդեպ:

Այնուհետև կարդացեք Միքիա 7․7–8, 18–20 հատվածները՝ փնտրելով, թե ինչ ասաց Միքիան, որ Տերը անելու է Իր ուխտի ժողովրդի համար:

  • Ի՞նչ բացահայտեցիք:

  • Ինչպե՞ս են Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը արել այդ բաները ձեզ համար:

Կարող եք առաջարկել ուսանողներին պատասխանել վերը նշված հարցին իրենց ուսումնասիրության օրագրերում, ապա կիսվել իրենց գրածով զուգընկերոջ կամ դասարանի հետ:

Ուսանողների կիսվելուց հետո կարող եք նշել, որ երբ մենք գիտակցում ենք, թե ինչ մեծ բաներ է Տերը արել է մեզ համար, բնական է, որ մտածում ենք, թե ինչպես կարող ենք ծառայել և գոհացնել Նրան: Բացատրեք, որ Միքիա մարգարեն մտորումների մեջ էր այն հարցի շուրջ, թե ինչ կարող ենք անել Տիրոջը գոհացնելու համար:

սեմինարիայի պատկերակ Ստորև բերված ընթերցանության առաջարկը և հարցը հնարավորություն են տալիս ուսանողներին բացահայտել ճշմարտությունը Միքիայի ուղերձում: Օգնելով ուսանողներին բացահայտել ճշմարտությունները սուրբ գրությունների հատվածից՝ կարող եք օգնել նրանց սուրբ գրությունների ուսումնասիրությունը դարձնել ավելի իմաստալից: Սուրբ գրությունների իմաստալից ուսումնասիրությունը Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքն ամրապնդելու և դեպի Նա դարձի գալու կարևոր տարր է: (Լրացուցիչ ուսուցման համար հարցեր տալու վերաբերյալ, որոնք կօգնեն ուսանողներին բացահայտել և շարադրել դարձի բերող ճշմարտությունները, տես «Կենտրոնացեք ճշմարտությունների վրա, որոնք հանգեցնում են դարձի և կերտում հավատք առ Հիսուս Քրիստոս» բաժինը Ուսուցիչների կատարելագործման հմտություններ ձեռնարկում։)

Երբեմն մարդիկ սխալ պատկերացումներ ունեն այն մասին, թե ինչ կարող են անել Տիրոջը գոհացնելու համար: Միքիա մարգարեն օգնում է մեզ ավելի լավ հասկանալ Տիրոջ սերը:

Միքիա 6․6–7 հատվածներում մարգարեն օգտագործում է ծայրահեղ օրինակներ՝ ցույց տալու համար, թե ինչու ոչ մի աշխարհիկ հարստություն չի կարող գոհացնել Տիրոջը:

Կարդացեք Միքիա 6․8 հատվածը՝ փնտրելով, թե ինչ կարող ենք անել Տիրոջը գոհացնելու համար:

  • Ինչպե՞ս կամփոփեք Տիրոջը գոհացնելու մասին ձեր սովորածը։

Ուսանողները կարող են իրենց բառերով արտահայտել այն ճշմարտությունը, որ Տերը գոհանում է, երբ մենք ձգտում ենք իրավունքը պահել, ողորմություն սիրել և խոնարհությամբ ընթանալ Իր հետ:

Ի՞նչ է պահանջում Տերը

Դասի վերջում կարող եք առաջարկել ուսանողներին ծրագիր կազմել՝ բարելավելու իրենց ջանքերը՝ գոհացնելու Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին այն եղանակներով, որոնք նշված են հատված 8-ում։

սեմինարիայի պատկերակ Այս ծրագիրը կազմելու համար ուսանողներին պատրաստելու համար կարող եք օգտագործել «Ի՞նչ է պահանջում Տերը» աշխատաթերթը։

Երբ ուսանողները խմբով ուսումնասիրեն աշխատաթերթի մեկ կամ մի քանի բաժին, կարող եք առաջարկել նրանց գրատախտակի վրա կազմել աղյուսակ՝ բաղկացած երեք սյունակից․ Իրավունքը պահել, Ողորմություն սիրել և Խոնարհությամբ ընթանալ։ Աշխատաթերթն ուսումնասիրելուց հետո ուսանողները փոքրիկ թղթերի վրա կարող են գրել, թե դեռահասն ինչպես կարող է գոհացնել Տիրոջը, և կպցնել թղթերը գրատախտակին՝ համապատասխան սյունակի տակ: Վարժությունն ավարտելուց հետո ուսանողները կարող են կարդալ բոլոր թղթերը: Դա կարող է օգնել նրանց ընտրել մի բան, որն իրագործելու համար նրանք ցանկանում են աշխատել:

Երախտագիտություն ցուցաբերել Տիրոջ հանդեպ

Երբ ուսանողները կարդան իրենց դասընկերների առաջարկները, ցուցադրեք հետևյալ հրահանգներն ու հուշումները:

Այսօր Սուրբ Հոգին կարող էր մի միտք առաջացնել ձեր ուղեղում կամ մի զգացում՝ ձեր սրտում այն բանի մասին, որը կարող է օգնել ձեզ իրավունքը պահել, ողորմություն սիրել և խոնարհությամբ ընթանալ Տիրոջ հետ: Ձեր սովորածի և զգացածի հիման վրա գործելու պլան կազմեք՝ ձեր ուսումնասիրության օրագրում ավարտելով հետևյալ հուշումները:

  • Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին ավելի լավ գոհացնելու համար ես կցանկանայի կենտրոնանալ «» արտահայտության վրա՝ Միքիա 6.8 հատվածից։

  • Մեկ կամ երկու որոշակի բան, որ ես կցանկանայի անել, հետևյալն են. ։

Կարող եք հավաստիացնել ուսանողներին, որ Երկնային Հորը դուր են գալիս Իրեն գոհացնելու մեր անկեղծ ջանքերը: Այս ջանքերն օգնում են մեզ օրեցօր ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին: Կարող եք կիսվել ձեր վկայությամբ այն մասին, որ երբ մենք շարունակաբար փորձում ենք ավելի լավ գործել և ավելի լավը լինել, Փրկիչը բազմապատկում է մեր անկեղծ ջանքերը: