«Երեմիա 16․ «Ես նրանց պիտի վերադարձնեմ»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Երեմիա 16․ «Ես նրանց պիտի վերադարձնեմ»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Երեմիա 1–3, 7, 16–18, 20․ Դաս 132
Երեմիա 16
«Ես նրանց պիտի վերադարձնեմ»
Փրկիչը պատվիրում է մեզ մասնակցել այսօր երկրի վրա մեծագույն աշխատանքին՝ Իսրայելի հավաքմանը, որը ներառում է Իր ավետարանով կիսվելը: Իսրայելի հավաքումն այնքան կարևոր է, որ Փրկիչը ոգեշնչել է հին մարգարեներին, ինչպիսին Երեմիան է, մարգարեանալ այդ մասին հազարավոր տարիներ առաջ: Այս դասը կօգնի ուսանողներին մասնակցել Իսրայելի հավաքմանը՝ Հիսուս Քրիստոսի ավետարանով կիսվելու միջոցով:
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք խորհել Վերջին Օրերի Սրբերի դեռահասների հնարավոր մտահոգությունների շուրջ՝ կիսվելով Փրկչի ավետարանով և այդ մտահոգությունները հաղթահարելու եղանակներով: Նրանք կարող են կիսվել իրենց մտքերով դասարանի հետ:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Փրկչի զորությունը
Դասի սկզբում հանձնարարեք ուսանողներին քննարկել հետևյալ հարցը. Եթե նրանք օգնության կարիք ունենան, կարող եք հիշեցնել նրանց այն հրաշքները, որոնք նրանք ուսումնասիրել են Հին Կտակարանում: (Կարող եք այս քննարկումը հակիրճ անցկացնել, որպեսզի բավական ժամանակ ունենաք դասի համար։)
-
Ձեր կարծիքով, որո՞նք են Աստծո մեծագույն հրաշքները կամ Նրա զորության դրսևորումները:
Եթե ուսանողները չեն նշել Կարմիր ծովի բաժանումը, կարող եք ցուցադրել Մովսեսի և Կարմիր ծովի նկարը: Բացատրեք, որ այս իրադարձությունն այնքան հրաշալի էր, որ դարեր շարունակ մարդիկ հիշատակել են այն՝ Փրկչի հզոր զորության մասին ուսուցանելիս (տես Եբրայեցիս 11.29, 1 Նեփի 4․2, Հելաման 8․11)։
Մտածեք այն հիանալի հրաշքների մասին, որ Աստված գործել է անցյալում՝ կարդալով նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ խոսքերը․
Այնքան հրաշալի բաներ կան առջևում: Գալիք օրերին մենք ականատես ենք լինելու Փրկչի զորության ամենամեծ դրսևորումներին, որոնք երբևէ տեսել է աշխարհը: («Հաղթել աշխարհին և հանգստություն գտնել», Լիահոնա, նոյ. 2022, 95)
Կարդացեք Երեմիա 16․14–15 հատվածները՝ փնտրելով մի բան, որ Փրկիչը անելու է վերջին օրերում, որը նույնիսկ ավելի ուշագրավ է լինելու, քան Իսրայելի ազատումը Եգիպտոսից:
-
Ի՞նչ բացահայտեցիք:
Եթե ուսանողները օգնության կարիք ունենան, կարող եք բացատրել, որ այս հատվածներում Երեմիան մարգարեացել է վերջին օրերում Իսրայելի հավաքման մասին:
Ըստ անհրաժեշտության, բացատրեք, որ նախագահ Նելսոնն ուսուցանել է, որ Իսրայելի հավաքումը նշանակում է «Հիսուս Քրիստոսի ավետարանն առաջարկել Աստծո զավակներին՝ վարագույրի երկու կողմերում» (Ռասսել Մ. Նելսոն և Վենդի Վ. Նելսոն, «Իսրայելի հույսը» [համաշխարհային հոգևոր հավաք երիտասարդների համար, 3 հունիսի, 2018], Gospel Library): Այս դասը կկենտրոնանա Իսրայելը վարագույրի այս կողմում հավաքելու վրա:
-
Երբ մտածում եք Աստծո՝ Իր զավակների համար ծրագրի մասին, ինչո՞ւ կարող է Իսրայելի հավաքումն ավելի մեծ հրաշք լինել, քան Իսրայելի ազատումը Եգիպտոսից:
Խորհեք հետևյալ հարցերի շուրջ.
-
Իսրայելի հավաքումը կարևո՞ր է ձեզ համար։ Ինչո՞ւ այո, կամ ինչո՞ւ ոչ։
-
Ի՞նչ մտքեր ունեք դրան մասնակցելու վերաբերյալ։
Եթե դուք մասնակցում եք Իսրայելի հավաքմանը, Փրկիչը կարող է դրսևորել Իր հրաշագործ զորությունը ձեր միջոցով, ինչպես Նա արեց դա Մովսեսի միջոցով: Այսօր Երեմիա 16 գլուխն ուսումնասիրելիս ուշադրություն դարձրեք Սուրբ Հոգուց ստացած տպավորություններին: Խորհեք, թե ինչպես կարող է Փրկիչը ձեզ օգտագործել այս մեծ հավաքման ընթացքում:
Ցրումը ու հավաքումը
Երեմիա 16.10–18 հատվածներում Տերը ոգեշնչեց Երեմիային՝ մարգարեանալ իսրայելացիների կործանման մասին, որը տեղի ունեցավ նրանց ըմբոստության պատճառով: Տերն ուսուցանեց նրանց, որ «[Իր] աչքերի առաջ գաղտնի չեն նրանց անօրենությունները» (հատված 17), և որ Ինքը նրանց արդար պատիժ կուղարկի, եթե նրանք շարունակեն ըմբոստանալ:
Կարդացեք Երեմիա 16․13 հատվածը՝ փնտրելով, թե ինչ հետևանքներ կլինեն իսրայելացիների համար՝ իրենց ամբարշտության պատճառով:
Օգնեք ուսանողներին հասկանալ, որ Երեմիան մարգարեացել էր, որ Աստված ցրելու է իսրայելացիներին Երուսաղեմից տարբեր երկրներ՝ նրանց ըմբոստության պատճառով: Դա կատարվեց, երբ բազմաթիվ իսրայելացիներ գերի տարվեցին Բաբելոն։ Այդ ընթացքում Տերը ցրեց նաև արդար մարդկանց, ինչպիսիք էին Լեքին և նրա ընտանիքը, որոնք ուղղորդվեցին դեպի Ամերիկա մայրցամաք՝ նրանց կյանքը ամբարիշտ մարդկանցից փրկելու համար (տես 2 Նեփի 10.20–21)։
Այնուհետև Երեմիա 16.14–15 հատվածներում Երեմիան մարգարեացավ, որ վերջին օրերում Փրկիչը ցույց կտա Իր զորությունը՝ Իսրայելը նորից հավաքելով Իր և Իր Եկեղեցու մոտ:
Կարող եք առաջարկել ուսանողներին քննարկել հետևյալը դասընկերոջ կամ փոքր խմբի հետ:
Կարդացեք Երեմիա 16.16 հատվածը՝ փնտրելով համեմատություններ, որոնք Տերն արեց այն մարդկանց վերաբերյալ, որոնք օգնում են հավաքել Իսրայելը:
-
Ինչո՞ւ ձկնորսությունն ու որսը լավ համեմատություն են այն մարդկանց վերաբերյալ, որոնք օգնում են հավաքել Իսրայելը:
-
Ի՞նչ եք սովորում Իսրայելը հավաքելու մեր դերի մասին:
Այլ ճշմարտությունների հետ մեկտեղ, որոնցով ուսանողները կարող են կիսվել, օգնեք նրանց հասկանալ, որ Հիսուս Քրիստոսը կանչում է մեզ գտնել ցրված Իսրայելը և վերադարձնել Իր մոտ:
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռոնալդ Ա. Ռասբանդն այդ մեծ հավաքման մասին ուսուցանել է հետևյալը․
Հավաքումը վերջնական ճանաչումն է այն բանի, որ «հոգիների արժեքը մեծ է Աստծո աչքում» [Վարդապետություն և Ուխտեր 18․10]։ Դա այնքան պարզ է: Այս վերջին օրերին մենք հավաքում ենք Աստծո զավակներին, որպեսզի նրանք կարողանան «մեծ օրհնություններ ունենալ՝ թափված իրենց գլխին» [3 Նեփի 10․18] և «հավերժության հարստությունների» խոստումներ [Վարդապետություն և Ուխտեր 78․18]։ Սրանից հետևում է, որ Իսրայելը հավաքելու համար մեզ միսիոներներ են պետք։ («Որքան մեծ կլինի ձեր ուրախությունը», Լիահոնա, նոյ. 2023, 52)
-
Երեց Ռոնալդ Ա. Ռասբանդի այս խոսքերն ի՞նչ են ուսուցանում ձեզ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին:
Մասնակցել հավաքմանը
Ուսանողները կարող են պատասխանել հետևյալ հարցին։ Ուսանողներից մեկին խնդրեք գրատախտակին գրել նրանց պատասխանները։
-
Ի՞նչ մտահոգություններ կարող են ունենալ Վերջին Օրերի Սրբերի դեռահասները Փրկչի ավետարանով կիսվելու և Իսրայելը հավաքելու վերաբերյալ:
Որպեսզի օգնեք ուսանողներին լուծել այդ մտահոգությունները, դիտեք ստորև ներկայացված հրահանգները:
Կարող եք ուսանողներին բաժանել փոքր խմբերի, որոնցում յուրաքանչյուր ուսանող կաշխատի ուսումնասիրության իր տարբերակի վրա: Երբ նրանք ավարտեն, կարող են միմյանց ուսուցանել իրենց սովորածը:
Ընտրեք ուսումնասիրության հետևյալ տարբերակներից մեկը։ Պատրաստվեք կիսվել, թե ձեր կարծիքով, որ մտահոգությանը կամ մտահոգություններին է լավագույնս պատասխանում սուրբ գրությունների հատվածը և ինչու:
-
Կարդացեք Երեմիա 1.6–9 հատվածները՝ փնտրելով, թե ինչ ասաց Տերը, երբ կանչեց Երեմիային՝ ավետարանով կիսվելու համար։
-
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 123․12, 16–17 հատվածները՝ փնտրելով, թե ինչ է ուսուցանել Ջոզեֆ Սմիթը վաղ շրջանի Վերջին Օրերի Սրբերին՝ ավետարանով կիսվելու մասին։
-
Կարդացեք Մովսես 6․32–34 հատվածները՝ փնտրելով, թե ինչ ասաց Տերը, երբ Նա կանչեց Ենովքին՝ ավետարանով կիսվելու համար:
-
Գտեք մեկ այլ սուրբ գրություն, որը, ձեր կարծիքով, օգնում է լուծել գրատախտակին գրված որևէ մտահոգություն:
Ուսանողները կարող են դասարանով քննարկել հետևյալ հարցերը զույգերով կամ փոքր խմբերով:
-
Ի՞նչ սովորեցիք Փրկչի մասին՝ ուսումնասիրելով և փորձելով լուծել գրատախտակին գրված մի մտահոգություն:
-
Նրա մասին ձեր սովորածն ինչպես կարող է ազդել Նրա ավետարանով ուրիշների հետ կիսվելու ձեր ցանկության վրա:
Ծրագիր կազմեք
Պատրաստեք ուսանողներին՝ կազմելու ավետարանով կիսվելու ծրագիր։ Օրինակ՝ կարող եք ցուցադրել «Simple Ways to Love, Share, and Invite for Youth» տեսանյութը (2:50), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում: Ուսանողները կարող են փնտրել եղանակներ, որոնցով կարող են կիսվել ավետարանով: Այնուհետև նրանք կարող են կիսվել լրացուցիչ եղանակներով, որոնց մասին մտածում են:
-
Ուրիշների հետ Փրկչի ավետարանով կիսվելու ի՞նչ փորձառություն եք ունեցել դուք կամ ձեր ծանոթները:
Կարող եք կիսվել ձեր ունեցած փորձառություններով: Ցուցադրեք ստորև ներկայացվող խոսքերը, որպեսզի ուսանողները կարողանան իրենց ծրագիրը կազմելու ընթացքում օգտվել դրանցից։
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հղել է հետևյալ ուղերձը․
Այս երկրի վրա ավելի կարևոր բան չկա, քան հավաքել Իսրայելը Նրա համար: Թող ձեր Երկնային Հայրն իմանա, որ դուք ցանկանում եք օգնել: Խնդրեք Նրան, որ ձեզ լծի այս փառահեղ գործին: («Ընտրություններ հավերժության համար», [համաշխարհային հոգևոր հավաք չափահաս երիտասարդների համար, մայիսի 15, 2022], Gospel Library հավելված)
Ձեր ուսումնական օրագրում կազմեք անձնական ծրագիր՝ Փրկչի ավետարանով ուրիշների հետ կիսվելու վերաբերյալ: Նախքան այդ ծրագիրը կազմելը, կարող եք հետևել նախագահ Նելսոնի հրավերին և աղոթքով արտահայտել ձեր ցանկությունները՝ օգնելու Իսրայելը հավաքել Երկնային Հոր համար:
Ձեր ծրագրում ներառեք Սուրբ Հոգուց ստացած տպավորությունները: Կարող եք ներառել, թե ում հետ կցանկանայիք կիսվել ավետարանով, օրինակ՝ այն մարդկանց, որոնք Եկեղեցու անդամ չեն կամ ակտիվորեն չեն անդամակցում Եկեղեցուն: Մտածեք նաև, թե ինչպես և երբ կարող եք կիսվել նրանց հետ:
Եզրափակեք՝ կիսվելով Փրկչի մասին ձեր մտքերով, նաև, թե ինչպես օգնել հոգիներ բերել Նրա մոտ: