«Կրթություն ողջ հոգու համար. Առաջնահերթություն տալ մտքի և ոգու կրթությանը», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Կրթություն ողջ հոգու համար. Առաջնահերթություն տալ մտքի և ոգու կրթությանը», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Պատրաստվել ապագա կրթությանը և աշխատանքին. Դաս 189
Կրթություն ողջ հոգու համար
Առաջնահերթություն տալ մտքի և ոգու կրթությանը
Տերը խրախուսում է մեզ առաջնահերթություն դարձնել մեր կյանքում թե՛ աշխարհիկ, թե՛ կրոնական կրթությունը (տես Վարդապետություն և Ուխտեր 88.77–80): Աշխարհիկ և կրոնական կրթությունը կարող է մեծացնել Աստծուն և ուրիշներին ծառայելու և ինքնապահով լինելու մեր կարողությունը։ Այս դասը կօգնի ուսանողներին ստեղծել ծրագիր՝ շարունակելու իրենց հետդպրոցական աշխարհիկ և կրոնական կրթությունը:
Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք պատրաստված գալ՝ կիսվելու ավագ դպրոցից հետո իրենց անելիքների վերաբերյալ առնվազն երկու հնարավոր տարբերակով:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Առաջնահերթություն տալ կրթությանը
Գրատախտակին նկարեք մի մարդուկի գծապատկեր։ Ձեր ցանկությամբ ավելացրեք կամ հարմարեցրեք սցենարի մանրամասները, որպեսզի ուսանողները կարողանան ավելի լավ ըմբռնել այն:
Ռեջին չի ցանկանում է միջնակարգ դպրոցից հետո շարունակել ուսումը։ Նա ցանկանում է ավելի շատ աշխատել իր ներկայիս աշխատատեղում: Վերջնական որոշում կայացնելուց առաջ նա որոշում է հաշվի առնել ուսումը շարունակելու առավելություններն ու թերությունները։
-
Ի՞նչ առավելություններ կարող է թվել Ռեջին՝ իր կրթությունը շարունակելու համար:
-
Ի՞նչ թերություններ նա կարող է գտնել։
Ուսանողները կարող են գրել ցանկը զուգընկերոջ հետ կամ փոքր խմբով: Կարող եք գրատախտակին գրել առավելություններ և թերություններ բառերը և առաջարկել ուսանողներին դրանց տակ գրել իրենց պատասխանները: Եթե վերջերս եք ուսուցանել Դաս 188․«Կրթության կարևորությունը»-ը, կարող եք ուսանողներին հիշեցնել, թե ինչ են իրենք քննարկել ձագարով առարկայական դասի ընթացքում: Ուսանողները կարող են իրենց պատասխաններն ավելացնել այդ ցանկին ամբողջ դասի ընթացքում:
Աշխարհիկ և կրոնական կրթություն
Եկեղեցու ղեկավարներն ընդգծել են կրթության կարևորությունն Աստծո բոլոր զավակների համար: Կրթությունը, որն ընդգծում են Եկեղեցու ղեկավարները, ներառում է` ինչպես աշխարհիկ, այնպես էլ կրոնական կրթություն:
Հետևյալ անավարտ նախադասությունը գրեք գրատախտակին՝ առավելություններ բառի տակ և առաջարկեք ուսանողներին գրել այն իրենց օրագրերում:
Ե՛վ աշխարհիկ, և՛ կրոնական կրթությունը մեզ օգնում է …
Կարդացեք հետևյալ խոսքերը՝ փնտրելով նախադասությունն ավարտելու տարբեր եղանակներ:
Յոթանասունից երեց Քլարկ Գ․ Գիլբերտն ուսուցանել է․
Գիտե՞ք, թե ինչու է Եկեղեցին այդքան շատ միջոցներ ներդնում կրթության մեջ: Դա ձեր հանդեպ Տիրոջ սիրո պատճառով է: Նա ցանկանում է, որ դուք ավելի մտերմանաք Իր հետ և գտնեք էմոցիոնալ, մտավոր և հոգևոր ուժ: Եկեղեցու ղեկավարները նույն բանն են ուզում: Մենք աղոթում ենք ձեզ և ձեր հաջողության համար: Մենք նվիրված ենք ձեզ և օգնում ենք ձեզ հասնել ձեր աստվածային ներուժին: («Church Education: There Is a Place for Everyone», Երիտասարդներին զորացնելու համար, հոկտ․ 2023, 18)
Ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց գտածով և գրատախտակին գրել իրենց պատասխանները: Ուսանողների պատասխանները կարող են ներառել.
… ավելի մոտենալ Տիրոջը:
… զորություն ստանալ Աստծուց:
… հասնել մեր աստվածային ներուժին:
-
Տիրոջ կողմից այս օրհնությունները ստանալու համար ինչո՞ւ է անհրաժեշտ ունենալ և՛ աշխարհիկ, և՛ կրոնական կրթություն:
Աշխարհիկ կրթություն
Կարող եք գրատախտակին ստորև ներկայացվածի նման երկու գիրք նկարել: Առաջին գիրքն անվանեք «աշխարհիկ», իսկ երկրորդը՝ «կրոնական»։ Ուսանողներին առաջարկեք գրքերի նկարը նկարել իրենց ուսումնասիրության օրագրերում։
Ուսանողներին առաջարկեք «աշխարհիկ» վերնագրով գրքի նկարի տակ գրել հետևյալ հարցի իրենց պատասխանները: Առաջարկեք նրանց աշխատել զույգերով կամ փոքր խմբերով:
-
Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո աշխարհիկ կրթություն ստանալու ի՞նչ տարբերակներ են հասանելի ձեզ:
Կարող եք կիսվել այն տարբերակներով, որոնք ուսանողները չեն նշել, օրինակ՝ առցանց դպրոցը, համայնքային քոլեջը, առևտրային դպրոցները, ուսումնառության հնարավորությունները, ուսուցումն աշխատավայրում և այլն:
-
Ի՞նչ տարբերակներ են հասանելի Եկեղեցու կրթական համակարգի (ԵԿՀ) միջոցով:
Ուսանողներին ԵԿՀ-ի տարբերակներին ծանոթացնելու համար կարող եք ցուցադրել «The Growth and Momentum of the Church Educational System» տեսանյութը (5:25), որը տալիս է այդ տարբերակներից մի քանիսի համառոտ բացատրությունը: Այդ տեսանյութը հասանելի է Newsroom.ChurchofJesusChrist.org կայքում:
Այդ տարբերակներն ավելացրեք գրատախտակին գրված ցանկին: Ուսանողները կարող են նաև ավելացնել դրանք իրենց օրագրում գրված ցանկին:
Կարող եք տրամադրել «Եկեղեցու կրթական համակարգի տարբերակները» վերնագրով աշխատաթերթը և ուսանողներին հնարավորություն տալ ավելին իմանալ իրենց հետաքրքրող տարբերակների մասին: (Ինստիտուտը կքննարկվի հաջորդ բաժնում։) Այն ուսանողների համար, որոնք շուտով կավարտեն դպրոցը, կարող եք ցուցադրել ԵԿՀ-ի դպրոցներում հայտերի ընդունման վերջնաժամկետները, որոնք ներկայացված են Gospel Library կայքում՝ այս դասի Լրացուցիչ ուսումնական վարժություններ բաժնում:
Նախքան դասի հաջորդ բաժնին անցնելը՝ օգտակար կլինի ուսանողներին առաջարկել տալ ԵԿՀ-ի տարբեր հաստատությունների վերաբերյալ իրենց ունեցած հարցերը:
Կրոնական կրթություն
-
Կրոնական կրթության ո՞ր տարբերակն է հասանելի թվարկված աշխարհիկ կրթության յուրաքանչյուր տարբերակի դեպքում:
Աշխարհիկ կրթություն բաժնում նշված յուրաքանչյուր տարբերակի համար ուսանողներին հանձնարարեք գրել կրոնական կրթության այն տարբերակը, որը կարող է ուղեկցել դրան: Համոզվեք, որ ուսանողները հասկանում են, որ ԵԿՀ-ի դպրոցներից յուրաքանչյուրում կրոնական կրթությունը պահանջվող ուսումնական ծրագրի մաս է կազմում: Ուսանողները կարող են ԵԿՀ-ի ցանկացած դպրոցի անվան կողքին գրել կրոնական դասեր արտահայտությունը։
Եթե ուսանողները չնշեն դա, առաջարկեք նրանց գրել ինստիտուտ բառը թվարկված աշխարհիկ կրթության ցանկացած այլ տարբերակի կողքին: Անհրաժեշտության դեպքում բացատրեք, որ նրանց համար, ովքեր չեն հաճախում ԵԿՀ-ի դպրոց, ինստիտուտը մի միջավայր է, որտեղ ցանկացած երիտասարդ (18–35 տարեկան), աշխարհի ցանկացած կետում կարող է անվճար մասնակցել կրոնական կրթության դասերին:
Մտածեք, թե ինչպես կարող եք օգնել սեմինարիայի ուսանողներին հասկանալ, թե ինստիտուտ հաճախելն ինչպես կարող է օգնել իրենց ապագայում: Դա անելու եղանակներից մեկը՝ այս սցենարի և հետևյալ հարցերից մի քանիսի քննարկումն է:
Ենթադրենք, որ Ռեջին որոշել է ավագ դպրոցից հետո կրթություն ստանալ առևտրային դպրոցում և մտածում է՝ արդյոք ինքը նույնպես պետք է հաճախի ինստիտուտ։
-
Ի՞նչ պատճառներ կարող է բերել Ռեջին՝ ինստիտուտ չհաճախելու համար:
-
Ինչպե՞ս է սեմինարիան օգնել ձեզ դպրոց գնալու ընթացքում:
-
Ինչպե՞ս կարող է Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին հետագա ուսումնասիրությունն օգտակար լինել Ռեջիին՝ առևտրային դպրոց հաճախելիս:
Ցուցադրեք «Ինստիտուտ հաճախելու անհատական հրավեր» (2:44) տեսանյութը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։ Ուսանողներին առաջարկեք փնտրել ինստիտուտ հաճախելու համար խոստացված օրհնությունները: Կարող եք նաև ուսանողներին առաջարկել ինստիտուտի մասին կարդալ աշխատաթերթում:
2:51Կարող եք գրատախտակին գրված առավելություններ վերնագրի տակ ավելի շատ գաղափարներ ավելացնել, որոնցով ուսանողները կիսվել են այս քննարկման ընթացքում:
-
Ինստիտուտ հաճախելու համար նախագահ Նելսոնի խոստացած ո՞ր օրհնություններն են ձեզ համար առավել կարևոր:
-
Ըստ ձեզ, ձեր քննարկածից ի՞նչը կարող է Ռեջիին մոտիվացնել հաճախել ինստիտուտ:
Ուսանողներին օգնեք հասկանալ, թե ինչպես գտնել ինստիտուտ, որտեղ էլ որ իրենք ապրեն ավագ դպրոցն ավարտելուց հետո՝ այցելելով myinstitute.ChurchofJesusChrist.org/findInstitute կայք։ Կարող եք ընտրել առաջին գրքի տակ գրված վերը նշված կրթության տարբերակներից մի քանիսը: Նշեք այդ տարբերակների գտնվելու վայրը և կայքում մուտքագրեք քաղաքը՝ իմանալու, թե ինչպես գտնել ինստիտուտը և գրանցվել այնտեղ: Նույն հղումով կարող եք նաև ցույց տալ, թե ինչպես առցանց ինստիտուտ գտնել:
Ծրագիր կազմեք
Կիսվեք ուսանողների հետ, որ անկախ նրանից՝ իրենք այս տարի ավարտում են ավագ դպրոցը, թե ոչ, օգտակար կլինի կազմել իրենց աշխարհիկ և կրոնական կրթության ծրագիրը: Որպեսզի օգնեք ուսանողներին ծրագիր կազմել, ցուցադրեք հետևյալ հրահանգներն ու հարցերը: Առաջարկեք նրանց պատասխանել հարցերին իրենց ուսումնասիրության օրագրերում:
Օգտագործեք ստորև ներկայացված հարցերը, որոնք կառաջնորդեն ձեզ կազմել ձեր ապագա աշխարհիկ և կրոնական կրթության ծրագիրը: Առաջնորդություն խնդրեք Երկնային Հորից Սուրբ Հոգու միջոցով՝ ձեր պատասխանները գրելիս և դրանց շուրջ խորհելիս:
-
Ապագայի վերաբերյալ ի՞նչ նպատակներ ունեք:
-
Կրթության վերաբերյալ ո՞ր որոշումները կօգնեն ձեզ իրականացնել այդ նպատակները:
-
Ի՞նչ ծրագրեր կարող եք կազմել հաջորդ տարվա կամ հետագա տարիների ձեր կրոնական կրթության համար:
Հաճախ ուսանողների համար օգտակար է լսել այլ ուսանողների գաղափարները: Պատրաստակամ ուսանողներից մի քանիսին առաջարկեք կիսվել իրենց ծրագրերով:
Կարող եք կիսվել ողջ կյանքի ընթացքում աշխարհիկ և կրոնական կրթության կարևորության մասին ձեր վկայությամբ: