Սեմինարիա
Հեսու 2–4. Հավատք գործադրել առ Հիսուս Քրիստոս


«Հեսու 2–4. Հավատք գործադրել առ Հիսուս Քրիստոս», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Հեսու 2–4. Հավատք գործադրել առ Հիսուս Քրիստոս», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Հեսու 1–8, 23–24․ Դաս 62

Հեսու 2–4

Հավատք գործադրել առ Հիսուս Քրիստոս

Joshua overlooking the Promised Land.

Անապատով իսրայելացիների ճամփորդությունից հետո Տերը Հեսուին պատվիրեց առաջնորդել նրանց դեպի ավետյաց երկիր։ Ավետյաց երկիր մտնելու համար նրանցից պահանջվում էր հավատք գործադրել առ Հիսուս Քրիստոս: Իսրայելի որդիները և Ռահաբ անունով մի կին ցույց տվեցին իրենց հավատքն առ Հիսուս Քրիստոս: Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, թե իրենք ինչպես կարող են հավատք գործադրել առ Հիսուս Քրիստոս։

Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին գտնել սուրբ գրություն, որն օգնում է իրենց հասկանալ, թե ինչ է նշանակում հավատք ունենալ առ Հիսուս Քրիստոս: Խնդրեք նրանց պատրաստված գալ՝ կիսվելու այդ սուրբ գրությամբ դասարանում: Անհրաժեշտության դեպքում նրանք կարող են «Հավատք» բառը փնտրել նաև Թեմաների ուղեցույցում կամ Սուրբ գրքերի ուղեցույցում:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Հավատք առ Հիսուս Քրիստոս

Կարող եք սկսել դասը՝ առաջարկելով ուսանողներին մտածել մի բառ, որը ներկայացնում է իրենց սիրած զբաղմունքը կամ հետաքրքրությունները, օրինակ՝ բասկետբոլ կամ երգել։ Խնդրեք ուսանողներին նկարագրել իրենց մտածած բառերը՝ առանց բուն բառն օգտագործելու: Դասարանի անդամները պետք է կռահեն նկարագրած բառը:

Ապա գրատախտակին գրեք հավատք բառը և առաջարկեք ուսանողներին նկարագրել հավատքն առ Հիսուս Քրիստոս: Նրանք կարող են կիսվել, թե ինչ են գտել դասին նախապատրաստվելու ժամանակ: Դուք կարող եք նշել, որ Երկնային Հայրը ցանկանում է, որ մենք հավատք գործադրենք առ Հիսուս Քրիստոս, որպեսզի Ինքը կարողանա փրկել և օրհնել մեզ (տես 2 Նեփի 26․13, Եթեր 12.12, 18, Մորոնի 7․33

Հիշեցրեք ուսանողներին, որ Սուրբ Հոգու դերերից մեկը՝ մեզ առաջնորդելն է դեպի ճշմարտություն (տես Հովհաննես 16.13): Խրախուսեք ուսանողներին հրավիրել Սուրբ Հոգուն՝ օգնելու իրենց ավելի լավ հասկանալ հավատքն առ Հիսուս Քրիստոս:

  • Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր հավատքի մեծացումն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ ձեր ներկա պայմաններում:

Կարդացեք, թե ինչ է ուսուցանել Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարը՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի մասին կամ դիտեք «Seek Learning by Faith» տեսանյութը՝ 3:15-4:33: Այս տեսանյութը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:

33:36
Elder David A. Bednar, Quorum of the Twelve Apostles official portrait. 2020.

Պողոս Առաքյալը հավատը բնութագրել է որպես՝ «հուսացված բաների հաստատում ու աներևույթ բաների ապացույց» (Եբրայեցիներին 11.1): Ալման հայտարարել է, որ հավատքը կատարյալ գիտելիք չէ, հետևաբար, եթե մենք հավատք ունենք, մենք «հույս [ունենք] բաների համար, որոնք տեսանելի չեն, [սակայն] որոնք ճշմարիտ են» (Ալմա 32.21): Բացի այդ, Lectures on Faith նյութից մենք սովորում ենք, որ հավատքը … «գործելու սկզբունք է բոլոր բանական էակների մոտ»:

Այս ուսմունքներն ընդգծում են հավատքի երեք հիմնական տարրերը. (1) հավատքը որպես հուսացված բաների հաստատում, որ դրանք ճշմարիտ են, (2) հավատքը որպես աներևույթ բաների ապացույց և (3) հավատքը որպես գործելու սկզբունք բոլոր բանական էակների մոտ: Ես նկարագրում եմ Փրկչի հանդեպ հավատքի այս երեք բաղադրիչները որպես՝ միաժամանակ նայել դեպի ապագան, հետադարձ հայացք գցել դեպի անցյալը և գործողություն սկսել ներկայում: («Seek Learning by Faith», Ensign, սեպտեմբեր 2007, 61–62)

«Հավատք գործադրել առ Հիսուս Քրիստոս» նկարը կարող է օգնել ուսանողներին հասկանալ երեց Բեդնարի՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի սահմանումը: Նկարեք նկարը գրատախտակին կամ ցուցադրեք այն, որպեսզի ուսանողները օգտվեն դրանից դասի ընթացքում:

  • Ի՞նչ է Աստված արել անցյալում, որը կարող է օգնել ձեզ հավատալ Նրան:

  • Ինչպե՞ս կարող է Աստծո խոստացված օրհնությունների նկատմամբ հույս ունենալն օգնել ձեզ հավատք գործադրել Նրա հանդեպ:

  • Ինչպե՞ս կամփոփեք Երեց Բեդնարի ուսմունքները՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի մասին:

Օգնեք ուսանողներին բացահայտել հետևյալ ճշմարտությունը. Մենք հավատք ենք գործադրում առ Հիսուս Քրիստոս, երբ նայում ենք ապագային, հայացք ենք գցում դեպի անցյալը և գործում ներկայում:

Հավատքի օրինակներ

սեմինարիայի պատկերակՀեսու 2–4 հատվածների պատմությունները ցույց են տալիս Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք գործադրելու այս տարրերից մեկը կամ մի քանիսը:

Օգնեք ուսանողներին ուսումնասիրել այդ պատմությունները: Դա անելու եղանակներից մեկը յուրաքանչյուր բաժնի համար ուսումնական կայան ստեղծելն է: Կարող եք «Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի օրինակներ Հեսու 2–4 հատվածներից» աշխատաթերթի մեկ բաժինը տեղադրել դասարանի երեք տարբեր հատվածներում: Ուսանողները կարող են շրջել դասարանում և յուրաքանչյուր կայանի մոտ կանգնելով՝ հետևել աշխատաթերթի հրահանգներին: Ավելի մեծ դասարանների համար կարող եք ստեղծել մի քանի ուսումնական կայան՝ յուրաքանչյուր բաժնի համար: Ուսանողները կարող են մասնակցել անհատապես կամ փոքր խմբերով։

Հնարավորության դեպքում, կարող եք ցուցադրել հետևյալ առարկաները յուրաքանչյուր ուսումնական կայանում.

  • Կարմիր թել՝ Հեսու 2 հատվածի համար

  • Մի զույգ կոշիկ՝ Հեսու 3 հատվածի համար

  • Քար Հեսու 4

Եթե ​​ուսանողները հարցեր ունենան Երիքովում մարդկանց ոչնչացման վերաբերյալ, կարող եք կարդալ «Ինչո՞ւ ոչնչացվեցին քանանացիները» հարցը Դաս 63․ «Հեսու 23–24»-ի Օժանդակ նյութեր բաժնում:

Բավարար ժամանակ տրամադրելուց հետո առաջարկեք ուսանողներին դասարանի հետ կիսվել, թե ինչ սովորեցին Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի մասին։ Կիսվելիս ուսանողները կարող են իրենց ձեռքում բռնել կարմիր թելը, կոշիկները կամ քարը։ Հետևյալ հարցերը կարող են օգնել:

  • Ի՞նչ սովորեցիք Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք գործադրելու մասին: Այն, ինչ սովորեցիք, ինչպե՞ս կարող է օգնել երիտասարդներին այսօր:

Կարող եք առաջարկել ուսանողներին կիսվել, թե ինչպես են իրենք կամ իրենց ծանոթը հավատք գործադրել առ Հիսուս Քրիստոս՝ նայելով դեպի ապագան, գործելով ներկայում և հայացք գցելով դեպի անցյալը: Նաև կարող եք կիսվել Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք գործադրելու վերաբերյալ անձնական փորձառությամբ: