«Հեսու 1․ Տերը մեզ չի թողնի կամ չի լքի մեզ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Հեսու 1․ Տերը մեզ չի թողնի կամ չի լքի մեզ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Հեսու 1–8, 23–24․ Դաս 61
Հեսու 1
Տերը մեզ չի թողնի կամ չի լքի մեզ
Որպես Տիրոջ ընտրյալ մարգարե՝ Հեսուն կարգվեց Մովսեսի կողմից, որպեսզի առաջնորդի Իսրայելը դեպի խոստացված երկիր: Թեև այս առաջադրանքը կարող էր սարսափելի դժվար թվալ, Փրկիչը պատվիրեց Հեսուին լինել ուժեղ և քաջ՝ խոստանալով, որ Ինքը չի թողնի կամ չի լքի Իր մարգարեին (տես Հեսու 1.5–6): Այս դասը կօգնի մեծացնել ուսանողների վստահությունը, որ Տերը կարող է օգնել իրենց լինել ուժեղ և քաջ, երբ իրենք բախվում են դժվարություների:
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին մտածել այնպիսի իրավիճակներ, երբ երիտասարդին կարող է անհրաժեշտ լինել քաջություն ցուցաբերել: Ընտանիքի որևէ անդամի կամ ընկերոջը ուսանողները կարող են հարցնել, թե ինչ փորձառություններ են նրանք ունեցել, երբ անհրաժեշտ է եղել քաջություն ցուցաբերել:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Քաջություն՝ դժվարությունների բախվելիս
Կարող եք սկսել դասը՝ Քաջություն բառը գրելով գրատախտակին: Հետևյալ հարցերին պատասխանելիս առաջարկեք նրանց գրել իրենց պատասխանները գրատախտակին:
-
Ինչպե՞ս էր Հիսուս Քրիստոսը քաջության կատարյալ օրինակ հանդիսանում:
-
Ի՞նչ իրավիճակների կարող է բախվել դեռահասը, որոնք քաջություն կպահանջեն:
Ձեր օրագրում գրեք մի քանի դժվարություն, որոնց բախվում եք ներկայումս կամ կարող եք բախվել ապագայում, և որոնք պահանջում են քաջություն:
Ինքնագնահատումը կարող է օգնել ուսանողներին գնահատել իրենց ներկա իրավիճակը և հնարավորություն տալ Սուրբ Հոգուն ապահովել իրենց անհատական կարիքները դասի ընթացքում: Դրա համար կարող եք ուսանողներին առաջարկել իրենց օրագրում պատասխանել հետևյալ հուշումներին։
-
Երբ ինձ խնդրում են անել մի բան, որը դժվար է թվում, ես հաճախ եմ զգում։
-
1 (քիչ) մինչև 5 (շատ) սանդղակով, որքանո՞վ եմ ես վստահ, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը կօգնեն ինձ քաջությամբ դիմակայել իմ դժվարություններին: Ինչո՞ւ։
Այսօրվա ուսումնասիրության ժամանակ ուշադրություն դարձրեք Սուրբ Հոգուց եկող տպավորություններին, որոնք կարող են օգնել ձեզ լինել քաջ և մեծացնել ձեր վստահությունն առ այն, որ Տերը ձեզ հետ է:
Հեսուն կարգվում է՝ առաջնորդելու Իսրայելի որդիներին
Կարող եք ցուցադրել Մովսեսի նկարը, որը կարգում է Հեսուին՝ այս դասի սկզբում ներկայացված պատկերի նման (տես Բ Օրենք 34․9)։
Թեև Մովսեսը Իսրայելի զավակների հետ էր Եգիպտոսից ազատվելուց ի վեր, Տերը կանչեց Հեսուին՝ առաջնորդելու նրանց դեպի ավետյաց երկիր:
-
Ի՞նչ դժվարությունների կարող էր բախվել Հեսուն՝ որպես Տիրոջ մարգարե և Իսրայելի ռազմական ղեկավար:
Օգնեք ուսանողներին հասկանալ, որ Հեսուն ստանձնելու էր Իսրայելի հոգևոր ղեկավարության պատասխանատվությունը: Հեսուն նաև ռազմական ղեկավար էր և պետք է առաջնորդեր Իսրայելի ժողովրդին՝ նվաճելու երկիրը քանանացիներից, որոնք հասունացել էին անօրինության մեջ (տես 1 Նեփի 17.31–40): Տերը խոստացել էր այդ երկիրը Աբրահամին և նրա արդար սերունդներին (տես Հեսու 1.1–4):
Կարդացեք Հեսու 1.5–9 հատվածները՝ նշելով Տիրոջ կողմից տրված կրկնվող խոստումներն ու հրահանգները, որոնք կարող էին օգնել Հեսուին կենտրոնանալ Նրա վրա՝ դժվարությունների բախվելիս:
-
Ի՞նչն եք կարևոր համարում այս հատվածներում:
-
Ինչպե՞ս կամփոփեք ճշմարտությունը՝ օգնելու համար մեկին, ով անցնում է դժվարությունների միջով:
Երբ ուսանողները կիսվեն իրենց բացահայտած ճշմարտություններով, օգնեք նրանց հասկանալ, որ երբ մենք գիտենք, որ Տերը մեզ հետ է, մենք կարող ենք լինել ուժեղ և քաջ: Կարող եք օգտագործել հետևյալ հարցերից մի քանիսը՝ օգնելու ուսանողներին հասկանալ այդ ճշմարտությունը: Ուսանողները կարող են աշխատել դասընկերոջ կամ փոքր խմբի հետ և հետո կիսվել դասարանի հետ իրենց քննարկածով:
Խորհեք գրատախտակին և ձեր օրագրում գրված դժվար իրավիճակների մասին:
-
Ինչպե՞ս կարող եք ուժեղ և քաջ լինել այս դժվարություններին բախվելիս:
-
Ի՞նչ գիտեք Տիրոջ մասին, որը կարող է օգնել մարդուն լինել ուժեղ և քաջություն ունենալ: Ինչպե՞ս եք իմացել դա։
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 84․88 հատվածը՝ փնտրելով, թե ինչպես է Տերը մեզ հետ:
Ինչպես կարող ենք հրավիրել Տիրոջ օգնությունը
Հետևյալ գործողությունները կարող են օգնել ուսանողներին իմանալ, թե ինչ եղանակներով կարող են հրավիրել Տիրոջ օգնությունը, երբ անհրաժեշտ է լինել ուժեղ և քաջ: Առաջարկեք ուսանողներին ընտրել վարժություններից մեկը։ Համապատասխան ժամանակից հետո ուսանողները կարող են կիսվել իրենց սովորածով այն դասընկերների հետ, որոնք ընտրել են այլ վարժություն:
Կարող եք տրամադրել նյութերից մեկը, որ հասանելի է Օժանդակ նյութեր բաժնում, որպեսզի ուսանողները ուսումնասիրեն վարժություններից յուրաքանչյուրի հետ:
Վարժություն Ա․ Հնազանդություն Աստծո օրենքին
Կարդացեք Հեսու 1.7 հատվածը և հետևյալ սուրբ գրություններից մեկը կամ մի քանիսը. Հովհաննես 15․10, 1 Նեփի 3․7, Մոսիա 2․41, Վարդապետություն և Ուխտեր 93․20։
-
Ի՞նչ կապ եք տեսնում Աստծո պատվիրաններին հնազանդվելու և ուժեղ ու քաջ լինելու միջև:
-
Ի՞նչ եղանակներով Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը կարող են օրհնել մեզ մեր հնազանդության համար:
Վարժություն Բ․ Խորհրդածել Աստծո խոսքի մասին
Կարդացեք Հեսու 1․8 հատվածը և հետևյալ սուրբ գրություններից մեկը կամ մի քանիսը. Բ Տիմոթեոսին 3․15–17, 2 Նեփի 31․20, 32․3։
-
Ի՞նչն է օգնում ձեզ խորհրդածել սուրբ գրությունների մասին:
-
Ձեր կարծիքով, Աստծո խոսքերի մասին խորհրդածելը ինչպե՞ս կարող է օգնել, որ դուք ձեզ մոտ զգաք Նրան:
Նպատակների վերանայումը կօգնի ուսանողներին գնահատել իրենց ձեռք բերած առաջընթացը և կատարել իրենց նպատակի բոլոր անհրաժեշտ ճշգրտումները: Խրախուսեք ուսանողներին վերանայել սուրբ գրությունների ուսումնասիրության նպատակը, որը նրանք սահմանել են: Այնուհետև առաջարկեք նրանց գնահատել իրենց առաջընթացը և կատարել իրենց նպատակի բոլոր անհրաժեշտ ճշգրտումները: (Սուրբ գրությունների ուսումնասիրության իրենց նպատակների մասին ուսանողներին հիշեցնելու վերաբերյալ լրացուցիչ ուսուցման համար տես «Encourage learners to come to know the Savior by studying the gospel daily—study goal» բաժինը Teacher Development Skills ձեռնարկում [2022], 31։)
Հիշենք, որ Տերը մեզ հետ է
-
Ի՞նչ եղանակներով եք դուք զգացել, որ Տերը ձեզ հետ է դժվարությունների ժամանակ:
Ուսանողներին հնարավորություն տվեք խորհելու, թե ինչ սովորեցին և զգացին այսօր: Նրանք կարող են հրավիրել Հոգուն՝ օգնելու իրենց տեսնել, թե ինչպես են իրենց ջանքերը մեծացրել իրենց վստահությունն առ այն, որ Տերն իրենց հետ կլինի:
Ձեր ուսումնասիրության օրագրում խորհեք այն դժվարությունների մասին, որոնց բախվում եք այժմ կամ կարող եք բախվել ապագայում:
-
Ի՞նչ սովորեցիք կամ զգացիք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին, որը կարող է օգնել ձեզ լինել ուժեղ և քաջ՝ դժվարություններին դիմակայելիս:
-
Այն ամենից, ինչ սովորեցիք կամ զգացիք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին, ի՞նչ եք ցանկանում հիշել այն ժամանակ, երբ մյուս անգամ վստահ չլինեք դժվար իրավիճակից դուրս գալու ձեր կարողության վերաբերյալ:
Կարող եք կիսվել ձեր վկայությամբ, որ Տերը կպահի Իր այն խոստումը, որ միշտ մեզ հետ կլինի, երբեք չի թողնի կամ չի լքի մեզ՝ ճիշտ այնպես, ինչպես Նա խոստացել էր Հեսուին: