«Հեսու 1–8, 23–24․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Հեսու 1–8, 23–24․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Հեսու 1–8, 23–24
Հեսու 1–8, 23–24
Ակնարկ
Մովսեսից հետո Հեսուն դարձավ իսրայելական ժողովրդի հաջորդ մարգարեն և առաջնորդը։ Տերը պատվիրեց Հեսուին առաջնորդել Իսրայելի որդիներին դեպի ավետյաց երկիր: Երբ իսրայելացիները հավատք դրսևորեցին Հիսուս Քրիստոսի հանդեպ, Նա հրաշքով օրհնեց նրանց: Տերը կանգնեցրեց Հորդանան գետի ջրերը, որպեսզի իսրայելացիները կարողանան անցնել չոր հողի վրայով: Երբ Իսրայելի զորքերը հնազանդվեցին Տիրոջը, նա օրհնեց նրանց, որ հաղթեն պատերազմում: Հեսուն Իսրայելի յուրաքանչյուր ցեղի մի երկիր տվեց՝ ժառանգելու համար։ Իր մահից առաջ Հեսուն հիշեցրեց իսրայելացիներին այն ամենի մասին, ինչ Տերն արել էր իրենց համար: Նա հորդորեց իսրայելացիներին ծառայել Տիրոջը:
Խրախուսեք սովորողներին ճանաչել Փրկչին՝ ամեն օր ուսումնասիրելով ավետարանը: Սուրբ գրությունների ուսումնասիրությունը մեզ հնարավորություն է տալիս լսել Փրկչի ձայնը: Սուրբ գրությունները կարդալու հրավերը Հիսուս Քրիստոսին ճանաչելու հրավեր է: Երբ ձեր ուսանողներին ուսուցանեք սուրբ գրությունների ուսումնասիրության մասին, խրախուսեք նրանց ոչ միայն գտնել այն, ինչ սուրբ գրություններն ուսուցանում են Փրկչի մասին, այլ նաև գտնել Նրան: Ավելին իմանալու համար տես «Փրկիչը խրախուսեց ուրիշներին ճանաչել Իրեն՝ ուսումնասիրելով Իր խոսքը» նյութը (Ուսուցանել Փրկչի ձևով [2022], 25): Դա անելու օրինակ կարող եք գտնել Դաս 61. «Հեսու 1»-ում։
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:
Հեսու 1
Դասի նպատակը․ օգնել մեծացնել ուսանողների վստահությունն առ այն, որ Տերը կարող է օգնել իրենց լինել ուժեղ և քաջ, երբ իրենք բախվում են դժվարություների:
-
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին մտածել այնպիսի իրավիճակներ, երբ երիտասարդին կարող է անհրաժեշտ լինել քաջություն ցուցաբերել: Ընտանիքի որևէ անդամի կամ ընկերոջը ուսանողները կարող են հարցնել, թե ինչ փորձառություններ են նրանք ունեցել, երբ անհրաժեշտ է եղել քաջություն ցուցաբերել:
-
Նկար․ Մովսեսը կարգում է Հեսուին
Հեսու 2–4
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին հասկանալ, թե իրենք ինչպես կարող են հավատք գործադրել առ Հիսուս Քրիստոս։
-
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին գտնել սուրբ գրություն, որն օգնում է իրենց հասկանալ, թե ինչ է նշանակում հավատք ունենալ առ Հիսուս Քրիստոս: Խնդրեք նրանց պատրաստված գալ՝ կիսվելու այդ սուրբ գրությամբ դասարանում: Անհրաժեշտության դեպքում նրանք կարող են «Հավատք» բառը փնտրել նաև Թեմաների ուղեցույցում կամ Սուրբ գրքերի ուղեցույցում:
-
Տեսանյութեր․ «Seek Learning by Faith» (33:35) 3:15-4:33-ը, «Exercise Faith in Christ» (1:43)
-
Նկար․ հավատքի գործադրում առ Հիսուս Քրիստոս
-
Աշխատաթերթ․ «Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի օրինակներ Հեսու 2–4 բաժիններից»
-
Նյութեր․ կարմիր թել, մի զույգ կոշիկ և քար
Հեսու 23–24
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին ընտրել Տիրոջը ծառայելը՝ այլ ազդեցությունների փոխարեն:
-
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին փոքր քար բերել դասարան։ Նրանք դա պետք է օգտագործեն որպես հիշեցում այն ծրագրի մասին, որը կկազմեն դասի ժամանակ:
-
Նյութեր․ յուրաքանչյուր ուսանողի համար փոքրիկ քար (եթե որոշ ուսանողներ իրենց հետ քար չբերեն), նյութեր, օրինակ՝ քարի վրա գրելու մարկերներ
Վարդապետության սերտման վարժություն 4
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին կիրառել վարդապետության սերտման հատվածներում պարունակվող ճշմարտությունները և սովորել ու կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու աստվածային սկզբունքները:
-
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին ընտրել վարդապետության սերտման հատվածներից մեկը, որը իրենք ուսումնասիրել են այս տարի: Խրախուսեք նրանց մտածել իրատեսական մի իրավիճակ, որտեղ դեռահասի համար օգտակար կլինի այդ հատվածի ուսմունքների կիրառումը: Հատվածների ցանկը կարելի է գտնել Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթում (2023)։
-
Նկարներ․ առարկաներ, որոնք շատ դեռահասներ կարող են ճանաչել, բայց չիմանալ, թե ինչպես դրանք օգտագործել, մարդը խաչմերուկում
-
Նյութեր․ թղթեր յուրաքանչյուր խմբի համար
-
Բովանդակություն ցուցադրման համար․ հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներ