«Վարդապետության սերտման վարժություն 4․ Կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Վարդապետության սերտման վարժություն 4․ Կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Հեսու 1–8, 23–24․ Դաս 64
Վարդապետության սերտման վարժություն 4
Կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները
Վարդապետության սերտումը կօգնի ուսանողներին կառուցել իրենց կյանքի հիմքը Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի վրա: Այս դասը կօգնի ուսանողներին կիրառել վարդապետության սերտման հատվածներում պարունակվող ճշմարտությունները, ինչպես նաև սովորել ու կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու աստվածային սկզբունքները:
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին ընտրել վարդապետության սերտման հատվածներից մեկը, որը իրենք ուսումնասիրել են այս տարի: Խրախուսեք նրանց մտածել իրատեսական մի իրավիճակ, որտեղ դեռահասի համար օգտակար կլինի այդ հատվածի ուսմունքների կիրառումը: Հատվածների ցանկը կարելի է գտնել Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթում (2023)։
Հնարավոր ուսումնական վարժություններ
Վարդապետության սերտման կրկնություն․ Կիրառել
Վարդապետության սերտման հատվածները կիրառելու կարևորության քննարկումը սկսելու համար կարող եք բերել առարկաներ (կամ ցուցադրել դրանց նկարները), որոնք շատ դեռահասներ կարող են ճանաչել, բայց չիմանալ, թե ինչպես օգտագործել: Ստորև ներկայացված են որոշ օրինակներ: Հարցրեք ուսանողներին, թե ինչ է իրենից ներկայացնում յուրաքանչյուր առարկան և արդյոք իրենք գիտեն, թե ինչպես օգտագործել այն:
-
Ինչու՞ է կարևոր իմանալ ոչ միայն ինչ է իրենից ներկայացնում առարկան, այլև ինչպես օգտագործել այն:
-
Ինչպե՞ս կարող է այս սկզբունքը կիրառվել վարդապետության սերտման հատվածների մեր ուսումնասիրության համար:
Այսօր դուք կսովորեք օգտագործել վարդապետության սերտման հատվածները և հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները իրական կյանքի իրավիճակներում: Ոգեշնչում խնդրեք Սուրբ Հոգուց, որը կօգնի ձեզ սովորել այս հատվածներն ու սկզբունքները և կիրառել դրանք ձեր կյանքում:
Կարող եք առաջարկել ուսանողներին գրել վարդապետության սերտման հատվածները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները, որոնք նրանք ուսումնասիրել են այս տարի: Անհրաժեշտության դեպքում, օգտագործեք Վարդապետության սերտման հիմնական փաստաթուղթը (2022):
Ուսանողներին բաժանեք փոքր խմբերի և յուրաքանչյուր ուսանողի տրամադրեք մի թուղթ: Հանձնարարեք կամ առաջարկեք խմբերին ընտրել վարդապետության սերտման մեկ հատված: Խնդրեք նրանց ստեղծել մի սցենար (կամ իրավիճակ), որտեղ սցենարի հերոսին օգուտ է բերում այդ հատվածի վարդապետության կիրառումը: Օրինակ՝ այն ուսանողները, որոնք ընտրում են Հեսու 24.15 հատվածը, կարող են գրել հետևյալ սցենարը. «Աղջիկը խնջույքի ժամանակ գայթակղություն է զգում անելու որևէ բան, որ բոլորը անում են, բայց նա գիտի, որ Տերը հավանություն չի տալիս դրան»: Խրախուսեք ուսանողներին չգրել սուրբ գրության հղումը թղթի վրա, բայց պատրաստ լինել հետագայում կիսվել հղումով:
Հավաքեք թղթերը: Կարող եք կարդալ սցենարները դասարանի համար կամ դրանք տալ տարբեր խմբերի:
Առաջարկեք ուսանողներին կիսվել, թե վարդապետության սերտման որ հատվածները կարող են օգնել մարդուն այդ սցենարում: Օգնեք նրանց հասկանալ, որ յուրաքանչյուր սցենարի համար կարող է լինել մեկից ավելի հատված։ Ուսանողները կարող են նաև քննարկել, թե ինչպես կարող է հատվածում ուսուցանվող վարդապետության կիրառումը օգնել մարդուն ամրացնել իր հարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ: Անհրաժեշտության դեպքում, սցենարը գրած խումբը կարող է կիսվել իր ընտրած սկզբնական սուրբ գրության հղումով, և խմբի անդամները կարող են բացատրել, թե ինչպես այն կարող է օգնել իրենց սցենարում:
20–30 րոպե թողեք՝ ստորև ներկայացված «Սովորել և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները» վարժության համար:
Վարդապետական սերտման հատվածները կիրառելու համար ուսանողներին օգնելու վերաբերյալ լրացուցիչ գաղափարները ներկայացված են հավելվածի նյութերում՝ «Վարդապետության սերտման կրկնության վարժություններ» բաժնում:
Սովորեք և կիրառեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները
Դասի մնացած մասը նախատեսված է օգնելու ուսանողներին կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները համապատասխան իրավիճակներում: Կարող եք նախապես կրկնել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները: Կրկնելու համար առաջարկվող վարժությունները ներառված են հավելվածի նյութերում՝ «Վարդապետության սերտման կրկնության վարժություններ» բաժնում: Սկզբունքների նկարագրությունները ներկայացված են «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ բաժնի» «պարբերություններ 5–12-ում»՝ Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթում (2023)։
Խորհեք ձեր ուսանողների կարիքների մասին և խնդրեք Տիրոջ օգնությունը՝ հետևյալ սցենարներից մեկն ընտրելու, հարմարեցնելու կամ ձեր սցենարը ստեղծելու համար։
Այս երկու սցենարները անավարտ են։ Օգնեք ուսանողներին լրացնել ընտրված սցենարի բաց թողնված տեղերը համապատասխան և բովանդակալից եղանակով:
-
[Դեռահասի անունը] անունով մի երիտասարդ ճնշման է ենթարկվում [անձի կամ խմբի] կողմից, որպեսզի խախտի Տիրոջ պատվիրանը՝ [պատվիրան, որը խախտելու գայթակղություն կարող է զգալ դեռահասը իրական կյանքում]: Նրան հաճախ ասում են, որ այս պատվիրանը խախտելը մեծ խնդիր չէ, քանի որ [պատճառ, թե ինչու մարդը կարող է մտածել, որ նորմալ է խախտել այս պատվիրանը]: [Դեռահասի անունը] շփոթված է և չգիտի՝ ինչ անել:
-
[Դեռահասի անունը] անունով մի երիտասարդ աղջիկ անհամբեր սպասում է, երբ է բավականաչափ մեծ լինելու, որ թողնի իր ծնողների տունը և ինքնուրույն ապրի: Իր ծնողների տանը նա պետք է պահի [պատվիրան, որը դեռահասը կարող է իրական կյանքում չցանկանալ պահել] պատվիրանը: Նա ցանկանում է լավ մարդ լինել, բայց չգիտի՝ արդյոք կշարունակի պահել այդ պատվիրանը տնից հեռանալուց հետո: Դրա պատճառն այն է, որ [պատճառ, թե ինչու մարդը կարող է չցանկանալ պահել այդ պատվիրանը]:
Այժմ ուսանողները պետք է կիրառեն հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները՝ ընտրված սցենարի հերոսին օգնելու համար: Ուսանողները կարող են աշխատել զույգերով կամ փոքր խմբերով:
Ցուցադրեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու երեք սկզբունքները.
-
Գործեք հավատքով։
-
Քննեք հասկացությունները և հարցերը հավերժության հեռանկարից։
-
Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով:
Ուսանողներին առաջարկեք քննարկել հետևյալ հարցերը:
-
-
Ձեր կարծիքով, հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու ո՞ր սկզբունքն է առավել օգտակար այս սցենարի հերոսի համար: Ինչո՞ւ։
-
Վարդապետության սերտման ո՞ր հատվածը կամ սուրբգրային ի՞նչ այլ հատվածներ, ձեր կարծիքով, կարող են օգնել տվյալ սցենարի հերոսին։ Ինչո՞ւ։
Բավարար ժամանակ հատկացնելուց հետո ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց քննարկածով։
Ցուցադրեք դասի սկզբում ներկայացված նկարը։ Ուսանողներին բաժանեք զույգերի՝ հետևյալ վարժությունը կատարելու համար։
Պատկերացրեք, որ սցենարի հերոսը որոշում է անտեսել Փրկչի վարդապետությունը: Նշեք, թե ինչ կարող է տեղի ունենալ նրանց հետ: Այնուհետև նշեք, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե նրանք որոշեն գործել այդ վարդապետության և հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքների համաձայն:
Սցենարը քննարկելու համար ուսանողներին բավարար ժամանակ տրամադրելուց հետո առաջարկեք նրանց կիսվել իրենց մտքերով դասարանի հետ: Երբ ուսանողները կիսվեն, կարող եք տալ ստորև բերված լրացուցիցիչ հարցերը, որոնք կօգնեն դասարանում բովանդակալից քննարկում ծավալել.
-
Ուրիշ ի՞նչ կավելացնեիք ձեր դասընկերոջ պատմածին:
-
Հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներն ուրիշ ինչպե՞ս կարող են օգնել այս սցենարի հերոսին ընտրել Հիսուս Քրիստոսին հետևելը:
-
Ի՞նչ գիտեք Երկնային Հոր կամ Հիսուս Քրիստոսի մասին, որը կարևոր է, որ հիշի սցենարի հերոսը։
Առաջարկեք ուսանողներին խորհել, թե ինչպես են վարդապետության սերտման հատվածները կամ հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներն օգնել իրենց անձնական որոշումներում: Կարող եք առաջարկել ուսանողներին գրել իրենց մտքերը կամ կիսվել դրանցով: