Սեմինարիա
Հեսու 23–24. «Ընտրեք այսօր»


«Հեսու 23–24. «Ընտրեք այսօր»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Հեսու 23–24. «Ընտրեք այսօր»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Հեսու 1–8, 23–24․ Դաս 63

Հեսու 23–24

«Ընտրեք այսօր»

Youth sitting and listening to teacher at church meeting in Thailand

Իր կյանքի վերջում Հեսուն հիշեցրեց իսրայելացիներին, թե ով է Տերը և ինչ է արել իրենց համար: Հեսուն առաջարկեց նրանց ընտրել Տիրոջը ծառայելը՝ կեղծ աստվածների փոխարեն։ Այս դասը կօգնի ուսանողներին ընտրել Տիրոջը ծառայելը՝ այլ ազդեցությունների փոխարեն:

Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին փոքր քար բերել դասարան։ Նրանք դա պետք է օգտագործեն որպես հիշեցում այն ​​ծրագրի մասին, որը կկազմեն դասի ժամանակ:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Շեղող հանգամանքների ազդեցությունը

Կարող եք առաջարկել ուսանողներին գրել հինգ ամենահավանական հանգամանքների ցանկը, որոնք կարող են շեղել երիտասարդներին Տիրոջը ծառայելու ընտրությունից: Ուսանողները կարող են աշխատել անհատապես կամ խմբով: Ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց ցանկերով:

  • Այդ շեղող հանգամանքներում ինչը կարող է դրանք դարձնել այնպիսին, որ թվան ավելի գրավիչ կամ ավելի կարևոր, քան Տիրոջը ծառայելը:

    Կարող եք բացատրել, որ եթե մենք զգույշ չլինենք, այս շեղող հանգամանքները կարող են դառնալ Տիրոջ փոխարեն այլ աստվածների երկրպագելու և ծառայելու ժամանակակից տարբերակը:

  • Ի՞նչ երկարաժամկետ հետևանքներ կարող է ունենալ Տիրոջ փոխարեն այս ազդեցությունների շարունակական ընտրությունը:

    Ուսանողներին առաջարկեք խորհել ստորև նշված հարցերի շուրջ կամ պատասխանները գրել իրենց օրագրերում:

  • Ինչպե՞ս կարող եք ծառայել Տիրոջը կամ ծառայել ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի՝ ձեր ամենօրյա ընտրությունների միջոցով:

  • Ի՞նչ երկարաժամկետ հետևանքներ կարող են լինել, եթե շարունակեք կատարել այդ ընտրությունները:

Առաջարկեք ուսանողներին խնդրել Հոգու օգնությունը՝ հասկանալու համար, թե իրենք ինչ ընտրություններ կարող են անել՝ Տիրոջը ծառայելու համար:

Մեր Տեր Աստվածը

Որևէ ուսանող կարող է կարդալ հետևյալ պարբերությունը՝ ամփոփ ներկայացնելու Հեսու 5–24 հատվածները:

Իսրայելացիներին Հորդանան գետի վրայով՝ ցամաք գետնով առաջնորդելուց հետո (տես Հեսու 3–4), Տերն օրհնեց իսրայելացիներին՝ քանանացիների հետ իրենց բազմաթիվ մարտերում: Իսրայելացիները տիրեցին այն երկրին, որը Աստված խոստացել էր իրենց (տես Հեսու 5–12): Երկիրը բաժանվեց տասներկու ցեղերի միջև (տես Հեսու 13–22): Իր կյանքի վերջում Հեսուն իր վերջին ուղերձը տվեց իսրայելացիներին (տես Հեսու 23–24):

Ստորև ներկայացվող վարժությունը կատարելու համար դասարանի մի կեսին առաջարկեք կարդալ Հեսու 23․3–11 հատվածները, իսկ մյուս կեսին՝ Հեսու 24․3–11 հատվածները: Ուսանողները կարող են նշել այն, ինչ գտնում են իրենց սուրբ գրություններում:

Կարդացեք Հեսու 23․3–11, 24․3–11 հատվածները՝ փնտրելով, թե ինչ է Տերը արել և ինչ է անելու Իսրայելի համար։

Ուսանողներին առաջարկեք կիսվել: Դուք կարող եք դա անել՝ գրելով նրանց պատասխանները գրատախտակին, երբ նրանք կիսվում են, կամ առաջարկելով ուսանողներին գալ գրատախտակի մոտ և գրել այն, ինչ գտել են:

Այնուհետև՝ օգնելու համար ուսանողներին խորհել այն մասին, թե ինչպես են իրենք տեսել, որ Տերը գործում է իրենց կյանքում, տվեք հետևյալ հարցը. Կարող եք առաջարկել նրանց հիշել օրինակներ Եկեղեցու պատմությունից, գերագույն համաժողովից, իրենց կյանքից կամ իրենց ծխից կամ ընտանիքից որևէ մեկի կյանքից:

  • Որո՞նք են այն բանի օրինակները, թե ինչպես է Տերը օրհնել մեզ այսօր։

վարդապետության սերտման հատվածի պատկերակ Հեսու 24.15-ը վարդապետության սերտման հատված է: Առաջարկեք ուսանողներին նշել վարդապետության սերտման հատվածները տարբերակիչ ձևով, որպեսզի կարողանան հեշտությամբ գտնել:

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Հեսու 24.14–15 հատվածները, կարող եք առաջարկել նրանց իրենց խոսքերով շարադրել այն, ինչ Հեսուն ուսուցանել է։ Նրանք կարող են շարադրել սուրբ գրությունների հատվածները զույգերով կամ փոքր խմբերով:

Կարդացեք Հեսու 24․14–15 հատվածները։ Շարադրեք Հեսուի ուսուցանածն այնպես, կարծես նա ուսուցանել է դա այսօր:

Առաջարկեք ուսանողներին կիսվել, թե ինչպես են իրենք շարադրել Հեսուի խորհուրդը: Ուսանողները կարող են կիսվել նմանատիպ ճշմարտություններով․ «Դադարեցրեք հետևել ձեր շրջապատի բոլոր այլ ազդեցություններին և ընտրեք Տիրոջը հետևելը: Դուք կարող եք ընտրել այն, ինչ ցանկանում եք, բայց ես ծառայելու եմ Տիրոջը»:

Որպեսզի օգնեք ուսանողներին հստակ արտահայտության միջոցով ձևակերպել ճշմարտությանը, կարող եք տալ հետևյալ հարցը:

  • Ինչպե՞ս կամփոփեք Հեսուի՝ հատված 15-ում ներկայացված ուսմունքը։

    Ուսանողները կարող են ամփոփել հատված 15-ը՝ օգտագործելով նմանատիպ խոսքեր․ մենք կարող ենք օգտագործել մեր կամքի ազատությունը, որպեսզի ընտրենք Տիրոջը ծառայելը։

    Հետևյալ հարցը տալիս կարող եք ուսանողներին առաջարկել վերանայել այն պատասխաննեը, որ իրենք գրել էին աղյուսակում։

  • Ի՞նչ եղանակներով մենք կարող ենք ծառայել Տիրոջն այսօր:

  • Այն, ինչ դուք գիտեք Տիրոջ մասին, ինչպե՞ս կարող է օգնել ձեզ ընտրել Նրան ծառայելը:

Ընտրել Տիրոջը ծառայելը

Կարդացեք Հեսու 24․24–25 հատվածները՝ փնտրելով, թե իսրայելացիներն ինչ ընտրեցին անել:

Որպեսզի օգնեք ուսանողներին կապել իրենց սովորածն իրենց ընտրությունների հետ, կարող եք առաջարկել նրանց գրել հետևյալ հարցերի պատասխանները:

Ձեր ուսումնական օրագրում պատասխանեք հետևյալ հարցերից մեկին.

  • Ի՞նչ եք ցանկանում հիշել Տիրոջ մասին, որը կօգնի ձեզ ծառայել Նրան, երբ դա դժվար լինի: Ձեր կարծիքով, այդ պահերին Տիրոջը հիշելը ինչպե՞ս կարող է օգնել ձեզ:

  • Ի՞նչ կսկսեք անել կամ կդադարեք անել՝ ընտրելու համար Տիրոջը ծառայելը: Ի՞նչ օրհնություններ կարող եք զգալ դա անելու արդյունքում:

Կարող եք խնդրել պատրաստակամ ուսանողներին կիսվել իրենց գրածով: Հիշեցրեք նրանց չկիսվել խիստ անձնական փորձառությամբ: Կարող եք նաև կիսվել Տիրոջ մասին ձեր վկայությամբ և բացատրել, թե ինչու եք ընտրել Նրան սիրելը և ծառայելը՝ այլ բաների փոխարեն:

Կարդացեք Հեսու 24․26–27 հատվածները՝ փնտրելով, թե ինչ արեց Հեսուն, որպեսզի հիշեցնի իսրայելացիներին Տիրոջը ծառայելու իրենց ընտրության մասին:

Եթե ​​ուսանողներն իրենց հետ քար են բերել դասարան, կարող են հիմա հանել այն: Կամ կարող են քար նկարել: Քննարկեք, թե Հեսուն որտեղ դրեց քարը (կաղնու տակ) և ինչու այն դրեց այնտեղ (Իսրայելի որդիներին հիշեցնելու համար այն ուխտը, որ նրանք կապել էին՝ Տիրոջը ծառայելու համար): Հարցրեք ուսանողներին, թե նրանք որտեղ կարող են տեղադրել իրենց քարը, որպեսզի այն հիշեցնի Տիրոջը ծառայելու իրենց ծրագրի մասին: Առաջարկեք նրանց իրենց քարը դնել մի կարևոր տեղում, որը միշտ իրենց աչքի առաջ է: Նրանք կարող են նաև քարի վրա գրել մի բան, որը հիշեցնում է Տիրոջ մասին կամ Նրան ծառայելու իրենց ծրագրի մասին, օրինակ՝ «Ես ծառայելու եմ Տիրոջը»:

Կարող եք ուսանողների հետ կիսվել հետևյալ խոսքերով։ Վկայեք Տիրոջը ծառայելու ընտրության երկարաժամկետ արդյունքների մասին:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյլ Գ. Ռենլանդն ուսուցանել է Տիրոջը ծառայելու ընտրության երկարաժամկետ արդյունքների մասին.

Elder Dale G. Renlund takes an official portrait in 2021.

Մենք պետք է ընտրենք, թե ում ենք ծառայելու: Մեր հավերժական երջանկության չափը կախված է կենդանի Աստծուն ընտրելուց և Նրա գործում Նրան միանալուց: …

Հոր ծրագրին հետևելու ընտրությունը միակ եղանակն է, որով մենք կարող ենք ժառանգորդներ դառնալ Նրա արքայությունում: («Ընտրեք այս օրը», Լիահոնա, նոյեմբեր 2018, 106)

Մտապահեք

Կարող եք օգնել ուսանողներին այս դասի ընթացքում մտապահել վարդապետության սերտման հղումը և սուրբ գրության հիմնական արտահայտությունը, ապա կրկնել դրանք հետագա դասերի ժամանակ: Սուրբ գրության հիմնական արտահայտությունը Հեսու 24.15 հատվածի համար հետևյալն է. «Ընտրեք այսօր, թե ում եք ծառայելու»: Մտապահելու համար նախատեսված վարժությունների վերաբերյալ գաղափարները ներկայացված են հավելվածի նյութերում՝ «Վարդապետության սերտման կրկնության վարժություններ» բաժնում: