Սեմինարիա
3 Դատավորներ 2–4, 6–8, 13–16․ Ակնարկ


«Դատավորներ 2–4, 6–8, 13–16․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Դատավորներ 2–4, 6–8, 13–16․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դատավորներ 2–4, 6–8, 13–16

Դատավորներ 2–4, 6–8, 13–16

Ակնարկ

Երբ Իսրայելի որդիները մտան ավետյաց երկիր, նրանք որոշեցին չհնազանդվել այդ երկրի բոլոր ամբարիշտ բնակիչներին վտարելու Տիրոջ պատվիրանին: Ժամանակի հետ, շատ իսրայելացիներ ընդօրինակեցին այդ երկրի մարդկանց անբարիշտ սովորությունները և կորցրին Տիրոջ պաշտպանությունը։ Երբ իսրայելացիները աղաղակեցին առ Տերը, որպեսզի ազատվեն, Նա նրանց համար ազատիչներ կանգնեցրեց, այդ թվում՝ Գոթոնիելին, Էհուդին, Դեբորային և Գեդեոնին:

սեմինարիայի պատկերակՕգնեք սովորողներին ամրացնել իրենց հարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ։ Ուսանողներին օգնելը ճանաչել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սերն իրենց կյանքում կամրացնի իրենց կապը Նրանց հետ։ Ավելին իմանալու համար տես «Օգնեք սովորողներին ամրացնել իրենց հարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ» նյութը՝ Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկում [2022], 9։ Դա անելու օրինակ կարող եք գտնել Դաս 65. «Դատավորներ 2–4»-ում։

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:

Դատավորներ 2–4

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին հասկանալ Փրկչի դերը՝ որպես մեր Ազատիչ:

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին հիշել մի դեպք, երբ Փրկիչը ազատել է (փրկել կամ ազատել է) որևէ մարդու սուրբ գրություններում, որևէ մարդու, որին իրենք ճանաչում են, կամ հենց իրենց: Ուսանողները կարող են նշել, թե ինչ արեց մի մարդ կամ մի քանի մարդ՝ ազատման համար Փրկչին դիմելու համար:

  • Բովանդակություն ցուցադրման համար Թվային օրինաչափություններ, հրահանգներ և սուրբ գրությունների հղումներ՝ ուսումնասիրելու համար, ինչպես նաև սցենար ստեղծելու և դրան պատասխանելոււ հրահանգներ

  • Նկար ցուցադրման համար․ «Դատավորներ գրքի մեղքի և փրկության շրջանը»

  • Տեսանյութ. «Աստծո անմիջական բարությունը» (11:39, 10:33-ից 10:54-ը)

  • Նյութեր ուսանողների համար․ «The Savior Can Deliver Us» (For the Strength of Youth, դեկտեմբեր 2022, 2–4) և «7 Ways the Lord Can Deliver You» (For the Strength of Youth, ապրիլ 2022, 18–20) հոդվածների հասալիություն

Դատավորներ 6–8

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին Հիսուս Քրիստոսին ապավինելու ավելի մեծ ցանկություն զգալ՝ զորություն ստանալու համար։

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին գտնել սուրբ գրություն, որը ցույց է տալիս այն զորությունը, որը մենք կարող ենք ստանալ Տիրոջից: Դասարան եկեք պատրաստված՝ կիսվելու համար։

  • Նկարներ ցուցադրման համար․ մեր ուժերին կամ Աստծո զորությանը ապավինելու վերաբերյալ գրաֆիկական ներկայացում, «Դատավորներ գրքի մեղքի և փրկության շրջանը» գծապատկեր, որն օգտագործվել է Դաս 65․ «Դատավորներ 2–4-ում»

  • Աշխատաթերթ․ «Տեսեք Տիրոջ զորությունը Գեդեոնի պատմության մեջ»

  • Տեսանյութ. «Պարզապես շարունակեք առաջ շարժվել հավատքով» (11:04, 06:08-ից 09:47-ը)

Գնահատեք ձեր գիտելիքները 4

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին խորհել իրենց սահմանած նպատակների և աճի մասին, որն ունեցել են Հին Կտակարանի իրենց վերջին ուսումնասիրության ընթացքում։

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք պատրաստվել և դասի ընթացքում կիսվել, թե ինչ են սովորել կամ ինչ եղանակներով են հոգևոր աճ ունեցել՝ այս տարի Հին Կտակարանն ուսումնասիրելիս: Կարող եք առաջարկել, որ նրանք վերանայեն իրենց օրագրերը կամ սուրբ գրություններում կատարած նշումները, որպեսզի տեսնեն իրենց աճն ու ձեռք բերած գիտելիքները:

  • Բովանդակություն ցուցադրման համար․ երեց Լարի Ռ. Լոուրենսի խոսքերը, ցուցումներ զույգերով քննարկման համար՝ «Բացատրեք Հիսուս Քրիստոսի նախատիպերն ու խորհրդանիշները Հին Կտակարանից» բաժնում

  • Նկար ցուցադրման համար․ Մովսեսը՝ պղնձե օձի հետ